041.1558.291217
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 2017 թվականի N 1558-Ա
ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանին 2018 թվականի հունվարի 10-12-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Հռոմ)` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, Գիտության և գործընկերության անկախ խորհրդի և Համաշխարհային բանկի կողմից կազմակերպվող Կայուն զարգացման նպատակներ 1-ի և 2-ի իրականացմանն ուղղված գյուղատնտեսության և գյուղական զարգացման հետազոտության և ներդրումների հարցերով փորձագետների խորհրդակցությանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Հարությունյանի` Իտալիայի Հանրապետություն (Հռոմ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Հարությունյանի` Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ