Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

 

 

040.1727.291217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 դեկտեմբերի 2017 թվականի N 1727-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների (արտադրանքի) արտահանման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1228-Ն և 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1901-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1442-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման նախաբանը «14-րդ հոդվածի» բառերից առաջ լրացնել «, 13-րդ հոդվածի 7-րդ մասով,» բառերով.

2) որոշման հավելվածում`

ա. 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«27. Բեռն արտահանելու համար արտահանողը լիազոր մարմին է ներկայացնում հայտ` առձեռն կամ էլեկտրոնային, կամ փոստային եղանակով` նշելով արտահանվող ապրանքի անվանումը, ծագման վայրը, արտադրողը (անվանումը, փաստացի գործունեության իրականացման վայրը), քանակը կամ քաշը (քանակը` հատով, քաշը` կգ-ով), արտահանման երկիրը, վայրը կամ տարածքը, բեռն ստացողը (անվանումը, գտնվելու վայրը), արտահանման նախատեսվող ժամկետը, արտահանողի անվանումը կամ անունը, ազգանունը, բնակության կամ գործունեության իրականացման վայրը: Արտահանողը հայտին կից ներկայացնում է`

1) կենդանական ծագման չվերամշակված սննդամթերքի դեպքում` տվյալ արտադրանքի խմբաքանակի անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացությունը.

2) սննդամթերքի դեպքում, այդ թվում` փաթեթավորված, համապատասխանության հայտարարագիրը կամ պետական գրանցման վկայականը.

3) սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի դեպքում` համապատասխանության հայտարարագիրը.

4) ներմուծող երկրի պահանջի դեպքում` տվյալ բեռի խմբաքանակի անվտանգությունը հավաստող լաբորատոր փորձարկման արձանագրությունը:»,

բ. 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«28. Հայտն ստանալուց հետո բեռի ծագման վայրի համապատասխան մարզային կենտրոնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզում է`

1) լիազոր մարմնի տվյալների բազայում արտահանողի առկայությունը, իսկ ԵՏՄ-ի տարածք անասնաբուժական հսկողության ենթակա բեռի արտահանման դեպքում` անասնաբուժական հսկողության ենթակա բեռն արտադրողի, վերամշակողի և (կամ) պահպանողի առկայությունը ԵՏՄ-ի տարածք արտահանման թույլտվություն ունեցող կազմակերպությունների ռեեստրում.

2) անասնաբուժական հսկողության ենթակա արտադրանքի ծագման վայրի անասնահամաճարակային իրավիճակը և ապահովությունը կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշմամբ սահմանված ձևի անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայությունը.

3) բեռի ծագումը, արտադրողին (կենդանիների դեպքում` սեփականատիրոջը), բեռը, բեռի ամբողջականությունը, անվտանգությունը երաշխավորող պայմանները և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մակնշմանը ներկայացվող պահանջները.

4) ներմուծող երկրի օրենսդրությամբ բեռի ներմուծմանը ներկայացվող պահանջների առկայությունը և արտահանվող բեռի համապատասխանությունն այդ պահանջներին:»,

գ. 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«29. Սույն կարգի 27-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվելու և սույն կարգի 28-րդ կետով սահմանված պահանջները բավարարվելու դեպքում մարզային կենտրոնի կողմից բեռն արտահանողին թղթային կամ էլեկտրոնային եղանակով տրամադրվում է արտահանվող բեռի համապատասխանության տեղեկանքը` հայտն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:»,

i

դ. հավելվածը 29-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 29.1-ին և 29.2-րդ կետերով.

«29.1. Սույն կարգի 28-րդ կետով սահմանված պահանջները բավարարվելու, սակայն սույն կարգի 27-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը չներկայացվելու դեպքում մարզային կենտրոնն արտահանվող արտադրանքի խմբաքանակից կատարում է նմուշառում անասնաբուժասանիտարական փորձաքննության կամ լաբորատոր փորձարկումների միջոցով բեռի անվտանգությունը որոշելու նպատակով: Անասնաբուժասանիտարական փորձաքննության կամ լաբորատոր փորձարկումների միջոցով բեռի անվտանգությունը հաստատվելու դեպքում մարզային կենտրոնի կողմից համապատասխանության տեղեկանքը տրվում է լաբորատոր անվտանգությունը հավաստող փաստաթղթերը տալու օրը:

29.2. Սույն կարգի 28-րդ կետով սահմանված պահանջները չբավարարվելու կամ անասնաբուժասանիտարական փորձաքննության կամ լաբորատոր փորձարկման արդյունքում արտահանվող բեռի վտանգավորությունը հաստատվելու դեպքում մարզային կենտրոնի կողմից հայտը մերժվում է գրավոր կամ էլեկտրոնային եղանակով` հայտը կամ արդյունքներն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:»,

ե. 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«31. Արտահանողի կողմից համապատասխանության տեղեկանքը և սույն կարգի 27-րդ կետով սահմանված փաստաթղթերը, իսկ կենդանիների դեպքում` առողջությունը հավաստող փաստաթուղթը, տոհմային կենդանիների և բեղմնավորիչ նյութերի դեպքում` նաև տոհմային ծագումը հավաստող փաստաթուղթը համապատասխան հսկիչ կետ ներկայացվելու դեպքում արտահանման համար տրվող համապատասխան սերտիֆիկատը տրվում է համապատասխանության տեղեկանքի տրամադրման օրը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.12.2017
N 1727-Ն
Որոշում