040.1724.291217
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 դեկտեմբերի 2017 թվականի N 1724-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածները և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքի 13-րդ փողոցի N 56 հասցեում գտնվող` 13 882 640 դրամ գնահատված արժեքով, 239.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով լաբորատոր շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.089 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք) հետ վերցնել «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և նվիրաբերել այնտեղ բնակվող Կարինե Գառնիկի Մաթևոսյանի ընտանիքին` համաձայն հավելվածի (4 անձ), (այսուհետ` նվիրառու)` որպես բնակելի տարածք օգտագործելու պայմանով:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հայտի հիման վրա սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակությունը փոխել բնակելիի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ լուծել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի մասով կնքված անհատույց օգտագործման պայմանագիրը.
2) սույն որոշման 2-րդ կետի և սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` դրանում նախատեսելով, որ սույն որոշման 1-ին կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` նվիրառուների միջոցների հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թվականի դեկտեմբերի 28-ի
N 1724-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԻ 13-ՐԴ ՓՈՂՈՑԻ N 56 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN|Բնակիչների |Անձնագրային |Հատկաց|Հատկաց-| Անշարժ գույքի | Տարածքի |
|ը/|անունը, |տվյալները |վող |վող |նկատմամբ իրավունքի|պատկանելու-|
|կ |հայրանունը,| |տարած-|հողատա-|պետական գրանցման |թյունը |
| |ազգանունը | |քի մա-|րածքի |վկայականը | |
| | | |կերեսը|մակե- | | |
| | | |(քառ. |րեսը | | |
| | | |մետր) |(հա) | | |
|__|___________|____________|______|_______|__________________|___________|
|1.|Մաթևոսյան |AN0489242, | 239.9| 0.089|N 24112015-07-0021|ՀՀ կառավա- |
| |Կարինե |տրվ.` 29.05.| | | |րությանն |
| |Գառնիկի |2013 թ., | | | |առընթեր |
| | |019-ի կողմից| | | |պետական |
| | | | | | |գույքի |
| | | | | | |կառավարման |
| | | | | | |վարչություն|
|__|___________|____________| | | | |
|2.|Պետրոսյան |AG0288885, | | | | |
| |Արմինե |տրվ.` 30.04.| | | | |
| |Արմենի |2004 թ., | | | | |
| | |019-ի կողմից| | | | |
|__|___________|____________| | | | |
|3.|Պետրոսյան |AN0488602, | | | | |
| |Հասմիկ |տրվ.` 24.05.| | | | |
| |Արմենի |2013 թ., | | | | |
| | |019-ի կողմից| | | | |
|__|___________|____________| | | | |
|4.|Պետրոսյան |AK0316714, | | | | |
| |Խաչատուր |տրվ.` 11.06.| | | | |
| |Արմենի |2009 թ., | | | | |
| | |019-ի կողմից| | | | |
._________________________________________________________________________.