Սեղմել Esc փակելու համար:
2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՐԴԱ ...

 

 

050.0264.191217

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «19»        12            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05017482

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 նոյեմբերի 2017 թվականի թիվ 264-Ն

 

2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՐԴԱՐՅԱՆ-100» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը և 40-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2018 թվականի հունվարի 8-ից շրջանառության մեջ դնել «Հովհաննես Զարդարյան-100» արծաթե հուշադրամը:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը էսքիզների հետ միասին ներկայացված է սույն որոշման Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2017 թվականի նոյեմբերի 24-ի

թիվ 264-Ն որոշմամբ

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Հովհաննես Զարդարյան-100» արծաթե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է Հ. Զարդարյանի «Գարուն» կտավը: Ձախից վերին և ստորին հատվածներում ՀՀ զինանշանն է և անվանական արժեքի մակագրությունը` «100 ԴՐԱՄ»: Վերին աջ կողմում թողարկման տարեթիվն է` «2018»: Վերին և ստորին եզրագծերով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է:

 

Հուշադրամի դարձերեսին պատկերված են Հ. Զարդարյանի դիմանկարը, Հ. Զարդարյանի «Ձգտում» կտավից դրվագ և երեք վրձիններ: Մակագրություններն են` «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՐԴԱՐՅԱՆ», «HOVHANNES ZARDARYAN» և «1918-1992»:

 

Տեխնիկական չափանիշները

    Անվանական արժեքը         100 դրամ

    Մետաղը/հարգը             արծաթ 9250

    Չափը                     28,0 x 40,0 մմ

    Քաշը                     28,28 գ

    Որակը                    լավացված

    Դրամաշուրթը              հարթ

    Քանակը                   500 հատ

 

Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

 

«Հովհաննես Զարդարյան-100» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

____________________________

ԻՐՏԵԿ - էսքիզների նկարները չեն բերվում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
24.11.2017
N 264-Ն
Որոշում