Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի ...

 

 

600.0500.271117

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»        11            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60017458

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 նոյեմբերի 2017 թվականի N 500-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 374-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 374-Ն որոշման 1-ին կետով հաստատված` էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

i

1) Կարգի 28-րդ կետում «անձը պարտավոր է» բառերից հետո լրացնել «Արտադրության լիցենզիայով ամրագրված ժամկետում Հանձնաժողով ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություն անցած կայանի կառուցման նախագիծը` դրական փորձագիտական եզրակացություններով (այսուհետ` Նախագիծ),» բառերը.

2) Կարգի 28-րդ կետի 1-ին ենթակետից հանել «, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` ինքնակամ կառույցների օրինականացման, անհրաժեշտության դեպքում` նաև տնօրինման մասին որոշումների» բառերը.

3) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1-րդ և 29.1-րդ կետերով.

i

«28.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում Արտադրության լիցենզիա ունեցող անձինք Նախագծի և 28-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերի փոխարեն Հանձնաժողով են ներկայացնում ինքնակամ կառույցների օրինականացման, անհրաժեշտության դեպքում` նաև տնօրինման մասին որոշումների պատճենները:».

«29.1. Արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից Արտադրության լիցենզիայով ամրագրված ժամկետում Նախագիծը հանձնաժողով չներկայացնելու դեպքում նշված ժամկետը համարվում է երկարաձգված նախկին ժամկետի չափով, բայց ոչ ավելի, քան մինչև Արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման ժամանակահատվածի ավարտը` հետևյալ պայմաններով.

1) 1-ին անգամ երկարաձգվելու դեպքում` առանց որևէ վարչական և ֆինանսական պատասխանատվության.

2) 2-րդ անգամ երկարաձգվելու դեպքում` սույն կարգի N 3 հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն երաշխիքով սահմանված գումարի կեսը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

3) Սույն կետի 2-րդ ենթակետի համաձայն 2-րդ անգամ երկարաձգված ժամկետում Նախագիծը Հանձնաժողով չներկայացնելու դեպքում Արտադրության լիցենզիայի գործողությունը կասեցվում է:».

i

4) Կարգի 31-րդ կետի 1-ին ենթակետում «նախագիծը» բառից առաջ լրացնել «կայանի վերակառուցման» բառերը.

5) Կարգի 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«47. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է նաև հետևյալ դեպքերում.

1) Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի` տվյալ կայանի համար տրամադրված ջրօգտագործման թույլտվությունը ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտի հիման վրա կասեցվելու դեպքում.

2) Արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից` Արտադրության լիցենզիայով ամրագրված` Նախագիծը Հանձնաժողով ներկայացնելու ժամկետը սույն կարգի 29.1 կետի համաձայն 2-րդ անգամ երկարաձգվելուց հետո սահմանված ժամկետում այն Հանձնաժողով չներկայացնելու դեպքում:».

i

6) Կարգի 47.1-րդ կետի 4-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ մարմնի» բառերը փոխարինել «դատարանի» բառով.

i

7) Կարգի N 3 հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) Արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից Նախագիծը Հանձնաժողով ներկայացնելու` լիցենզիայի պայմաններով ամրագրված ժամկետը Հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի N 374-Ն որոշմամբ հաստատված` էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի 29.1 կետի համաձայն 2-րդ անգամ երկարաձգվել է:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
22.11.2017
N 500-Ն
Որոշում