Սեղմել Esc փակելու համար:
ՌՈՅԱԼԹԻ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽՏԱՆՅՈՒԹԻ Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌՈՅԱԼԹԻ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽՏԱՆՅՈՒԹԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱ ...

 

 

040.1492.301117

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 նոյեմբերի 2017 թվականի N 1492-Ն

 

ՌՈՅԱԼԹԻ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽՏԱՆՅՈՒԹԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի «ա2» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում ռոյալթիների հաշվարկման նպատակով, ռոյալթի վճարողների կողմից իրացվող խտանյութի իրացման շրջանառությունը որոշելիս վճարվող մետաղների գծով գնորդի կողմից չվճարվող առավելագույն սահմանաչափեր են` ներառյալ պայմանագրով վճարող մետաղների մասով կիրառվող ցանկացած նվազեցումները, համարվում`

1) պղնձի խտանյութի դեպքում`

ա. մեկ չոր մետրիկ տոննա խտանյութում պարունակվող պղնձի 1 տոկոսային կետը,

բ. մեկ չոր մետրիկ տոննա խտանյութում պարունակվող ոսկու փաստացի քանակությունը, եթե այն պակաս է 1 գրամից,

գ. մեկ չոր մետրիկ տոննա խտանյութում պարունակվող ոսկու քանակության 10 տոկոսը, եթե խտանյութում պարունակվող ոսկու քանակությունը պակաս չէ 1 գրամից,

դ. մեկ չոր մետրիկ տոննա խտանյութում պարունակվող արծաթի փաստացի քանակությունը, եթե այն պակաս է 30 գրամից,

ե. մեկ չոր մետրիկ տոննա խտանյութում պարունակվող արծաթի փաստացի քանակության 10 տոկոսը, եթե խտանյութում պարունակվող արծաթի քանակությունը պակաս չէ 30 գրամից.

2) ցինկի խտանյութի դեպքում`

ա. մեկ չոր մետրիկ տոննա խտանյութում պարունակվող ցինկի 8 տոկոսային կետը,

բ. մեկ չոր մետրիկ տոննա խտանյութում պարունակվող ոսկու 10 տոկոսը, եթե խտանյութում պարունակվող ոսկու քանակությունը պակաս չէ 1 գրամից,

գ. մեկ չոր մետրիկ տոննա խտանյութում պարունակվող արծաթի 10 տոկոսը, եթե խտանյութում պարունակվող արծաթի քանակությունը պակաս չէ 30 գրամից.

3) մեկ չոր մետրիկ տոննայում մոլիբդենի խտանյութի դեպքում` խտանյութում պարունակվող մոլիբդենի 0,5 տոկոսը, եթե պայմանագրով նախատեսված են վերամշակման ծախսերի արժեքային մեծություններ.

4) ոսկու խտանյութի դեպքում`

ա. մեկ չոր մետրիկ տոննա խտանյութում պարունակվող ոսկու փաստացի քանակության 15 տոկոսը, եթե խտանյութում պարունակվող ոսկու քանակությունը պակաս չէ 1 գրամից,

բ. մեկ չոր մետրիկ տոննա խտանյութում պարունակվող արծաթի փաստացի քանակության 15 տոկոսը, եթե խտանյութում պարունակվող արծաթի քանակությունը պակաս չէ 30 գրամից:

2. Հիմք ընդունելով համաշխարհային խոշորագույն արդյունահանողների և ձուլարանների միջև պայմանագրերի բանակցման արդյունքում ձևավորված` մետաղական խտանյութերի վերամշակման և զտման ծախսերի տարեկան ուղենիշային գների Անուալ բենչմարկ (Annual benchmark) վերաբերյալ Մետալ Բյուլետին (Metal Bulletin), Վուդ Մակենզի (Wood Mackenzie), Սի Ար Յու Մոնիթոր (CRU monitor), Էս էնդ Փի Գլոբալ Փլաթս (S&P Global Platts) կազմակերպությունների կողմից հրապարակվող տվյալները` սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում ռոյալթիների հաշվարկման նպատակով ռոյալթի վճարողների կողմից իրացվող խտանյութի իրացման շրջանառությունը որոշելիս, խտանյութերի մատակարարման պայմանագրով սահմանված վերամշակման, զտման կամ այլ համանման ծախսերի (ներառյալ տրանսպորտային) առավելագույն սահմանաչափեր են` ներառյալ պայմանագրով վերամշակման, զտման կամ այլ համանման ծախսերի մասով կիրառվող ցանկացած նվազեցումները, համարվում`

1) պղնձի խտանյութի դեպքում`

ա. մեկ չոր մետրիկ տոննա խտանյութի վերամշակման ծախսեր` 90 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը չգերազանցող չափը,

բ. վճարվող մեկ ֆունտ պղնձի զտման ծախսեր` 0.09 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը չգերազանցող չափը,

գ. վճարվող մեկ տրոյական ունցիա ոսկու զտման ծախսեր` 3 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը չգերազանցող չափը,

դ. վճարվող մեկ տրոյական ունցիա արծաթի զտման ծախսեր` 0.3 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը չգերազանցող չափը.

2) ցինկի խտանյութի դեպքում` մեկ չոր մետրիկ տոննա ցինկի խտանյութի վերամշակման և զտման ծախսեր` 100 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը չգերազանցող չափը.

3) մոլիբդենի խտանյութի դեպքում` մեկ չոր մետրիկ տոննա մոլիբդենի վերամշակման և զտման համար պայմանագրով նախատեսված ծախսի չափը, սակայն վերամշակման, զտման և գնորդի կողմից չվճարվող մետաղի համար նախատեսված ծախսերի արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի խտանյութում պարունակվող մոլիբդենի արժեքի 15 տոկոսը.

4) ոսկու խտանյութի դեպքում`

ա. մեկ չոր մետրիկ տոննա խտանյութի վերամշակման ծախսեր` 185 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը չգերազանցող չափը, իսկ մեկ տրոյական ունցիայի զտման համար 6 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը չգերազանցող չափը,

բ. վճարվող մեկ տրոյական ունցիա արծաթի զտման ծախսեր` 0.4 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը չգերազանցող չափը:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում ռոյալթիների հաշվարկման նպատակով ռոյալթի վճարողների կողմից խտանյութերի տեղափոխման համար կատարվող ծախսերի` ներառյալ տրանսպորտային, փաթեթավորման, մակնշման և բեռնման ծախսերը, առավելագույն սահմանաչափեր են համարվում`

1) մեկ չոր մետրիկ տոննայի վերահաշվարկված խտանյութի հաշվով 12 հազ. դրամը չգերազանցող չափը` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտին խտանյութի վաճառքի դեպքում.

2) մեկ չոր մետրիկ տոննայի վերահաշվարկված խտանյութի հաշվով 30 հազ. դրամը չգերազանցող չափը` Հայաստանի Հանրապետությունից արտահանվող խտանյութի դեպքում, եթե տրանսպորտային փոխադրման սկզբնակետը գտնվում է Բագրատաշեն մաքսակետից ավելի քիչ, քան 150 կմ հեռավորությամբ.

3) մեկ չոր մետրիկ տոննայի վերահաշվարկված խտանյութի հաշվով 40 հազ. դրամը չգերազանցող չափը` Հայաստանի Հանրապետությունից արտահանվող խտանյութի դեպքում, եթե տրանսպորտային փոխադրման սկզբնակետը գտնվում է Բագրատաշեն մաքսակետից 150 կմ և ավելի հեռավորությամբ:

4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված տրանսպորտային ծախսերին համարժեք գումարը կարող է առանձնացված չլինել 2-րդ կետով նշված ծախսերից: Այդ դեպքերում 1 չոր մետրիկ տոննա խտանյութի համար որպես վերամշակման և տրանսպորտային ծախսերի նվազեցվող միասնական առավելագույն սահմանաչափ է համարվում սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերով սահմանված սահմանաչափերի հանրագումարը:

5. Սահմանել, որ ռոյալթիի հաշվարկման իմաստով հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված խտանյութի իրացման շրջանառությունը որոշելիս սույն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով սահմանված առավելագույն սահմանաչափերը գերազանցելու դեպքում նվազեցումները հաշվարկվում են սույն որոշմամբ սահմանված առավելագույն սահմանաչափին համարժեք, իսկ առավելագույն սահմանաչափերը չգերազանցելու դեպքում հաշվի են առնվում պայմանագրով նախատեսված չափին համարժեք:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.11.2017
N 1492-Ն
Որոշում