Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27- ...

 

 

600.0452.021117

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»        11            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60017431

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հոկտեմբերի 2017 թվականի N 452-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ` Կանոններ), կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.5.1 կետով.

«13.5.1. Կանոնների 13.5 կետում նշված ժամկետների խախտման պատճառների և էլեկտրամատակարարմամբ ապահովելու ակնկալվող ժամկետների մասին մատակարարը պարտավոր է գրավոր տեղեկացնել Դիմող անձին` խախտման պատճառներն ի հայտ գալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում:».

2) Կանոնների 13.7 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13.7. 6 (10) կՎ և բարձր լարման ցանցին միանալու դեպքում նոր միացվող կամ վերակառուցվող սպառման համակարգը լարման տակ դնելու համար Դիմող անձը մատակարարին է ներկայացնում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունը (թույլտվությունը):».

3) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.7.3 կետով.

«13.7.3. Սույն կանոնների 13.7.2 կետով նախատեսված դիմումը ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, մատակարարը Դիմող անձին ներկայացնում է էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի կնքման առաջարկ:».

4) Կանոնների 46-րդ կետի «դ» ենթակետում «արժեքը (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը),» բառերից հետո լրացնել «նախորդ տարվա նույն ամսում սպառված էլեկտրաէներգիայի քանակը (արտահայտված կիլովատտ ժամերով, իսկ էլեկտրոնային հաշվիչի առկայության դեպքում` նաև գիշերային սակագնով սպառված էլեկտրաէներգիայի քանակը),» բառերով.

5) Կանոնների 46-րդ կետում, 11-րդ գլխի վերնագրում, 53-րդ, 54-րդ, 55-րդ, 59.2-րդ, 59.3-րդ, 59.4-րդ, 65.2-րդ և 77-րդ կետերում «վճարման փաստաթուղթ» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «հաշվարկային փաստաթուղթ» բառերով` համապատասխան հոլովաձևերով.

6) Կանոնների 48-րդ և 79-րդ կետերում «վճարման հաշիվ» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «հաշվարկային փաստաթուղթ» բառերով` համապատասխան հոլովաձևերով.

7) Կանոնների 57-րդ կետում «խախտման դեպքում առևտրային հաշվառքի» բառերից հետո լրացնել «սարքի» բառը.

8) Կանոնների 58-րդ կետի 2.1 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.1) առկա չէ վերստուգիչ հաշվառքի սարք, առևտրային հաշվիչի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, սակայն սպառողին ամրակցված առևտրային հաշվիչը ներառված է էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում և սպառողին մշտադիտարկման նպատակով տրվել է ավտոմատացված համակարգի հիշողության մուտքի իրավունք կամ սպառողը օրենքով սահմանված կարգով իրազեկվել է այդ իրավունքի վերաբերյալ, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով`

 

Վէք = (Տօր1 * Մօծ1 + Տօր2 * Մօծ2)-ՀԱէք1,

 

որտեղ`

Տօր1-ը առևտրային հաշվիչի խախտման ժամանակահատվածում աշխատանքային օրերի թիվն է,

Մօծ1-ը առևտրային հաշվիչի խախտմանը նախորդող 5 աշխատանքային օրերի միջին օրական ծախսն է,

Տօր2-ը առևտրային հաշվիչի խախտման ժամանակահատվածում ոչ աշխատանքային օրերի թիվն է,

Մօծ2-ը առևտրային հաշվիչի խախտմանը նախորդող 2 ոչ աշխատանքային օրերի միջին օրական ծախսն է,

ՀԱէք1-ն հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածում առևտրային հաշվիչի ցուցմունքներով գրանցված էլեկտրաէներգիայի քանակն է (կՎտգժ), իսկ ենթասպառողների առկայության դեպքում` հաշվառված էլեկտրաէներգիայի քանակի` սպառողին վերագրված մասն է:

Վերահաշվարկված էլեկտրաէներգիայի քանակը դրական արժեքի դեպքում գումարվում, իսկ բացասական արժեքի դեպքում հանվում է հաշվիչով գրանցված էլեկտրաէներգիայի քանակից: Առևտրային հաշվիչի խախտման ժամանակահատվածը` 20 օրը գերազանցելու դեպքում վերահաշվարկն իրականացվում է խախտման հայտնաբերման օրվանից 20 օրվա համար.».

9) Կանոնների 58-րդ կետի 4-րդ ենթակետում`

ա. «փորձագիտական եզրակացությամբ» բառերից հետո լրացնել «արձանագրվել է փորձաքննության ենթակա չլինելու հանգամանքը կամ» բառերը.

բ. նախավերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՆՄօծ-ն առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը նախորդող տարվա նույն ամսվա միջին օրական ծախսը բազմապատկած խախտմանը նախորդող երեք ամիսների ծախսի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծախսի քանորդով: Եթե խախտմանը նախորդող երեք ամիսներին և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի որևէ ամսում սպառողը ծախս չի ունեցել, ապա ՆՄօծ-ն ընդունվում է հավասար առևտրային հաշվառքի սարքի խախտմանը նախորդող տարվա նույն ամսվա միջին օրական ծախսին: Եթե նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում սպառողը ծախս չի ունեցել, ապա միջին օրական ծախսն ընդունվում է հավասար առևտրային հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող առաջին ծախս ունեցած ամսվա սպառողի միջին օրական ծախսին,».

10) Կանոնների 59-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) լարման տրանսֆորմատորի խափանման պատճառով սխալ է գրանցել սպառված էլեկտրաէներգիայի քանակը, սակայն սպառողին ամրակցված առևտրային հաշվիչը ներառված է էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում և սպառողին մշտադիտարկման նպատակով տրվել է ավտոմատացված համակարգի հիշողության մուտքի իրավունք կամ սպառողը օրենքով սահմանված կարգով իրազեկվել է այդ իրավունքի վերաբերյալ, ապա վերահաշվարկը կատարվում է Կանոնների 58-րդ կետի 2.1 ենթակետի համաձայն: Այն դեպքերում, երբ առևտրային հաշվիչը ներառված չէ էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում` վերահաշվարկը կատարվում է Կանոնների 58-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն.».

11) Կանոնների 59.4 կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մատակարարը պարտավոր է վերահաշվարկին առնչվող ողջ տեղեկատվությունը գրավոր ներկայացնել սպառողին` առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից ոչ ուշ քան 35 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ վերահաշվարկը կատարվել է Կանոնների 58-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն և միջին օրական ծախսը որոշվել է առևտրային հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող առաջին ծախս ունեցած ամսվա համար: Նման դեպքերում մատակարարը պարտավոր է վերահաշվարկին վերաբերող ողջ տեղեկատվությունը գրավոր ներկայացնել սպառողին` առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից ոչ ուշ քան 60 աշխատանքային օրվա ընթացքում:».

12) Կանոնների 69-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի և մատակարարի միջև փոխհոսքերի իրականացման նպատակով միաֆազ հաշվիչը դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային միաֆազ հաշվիչով փոխարինելու համար` 11 000 (տասնմեկ հազար) դրամ, իսկ եռաֆազ հաշվիչը դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային եռաֆազ հաշվիչով փոխարինելու համար` 55 000 (հիսունհինգ հազար) դրամ,».

13) Կանոնների 83-րդ կետից հանել 5-րդ և 6-րդ նախադասությունները.

14) Կանոնների 4-րդ հավելվածի` էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջվող իրավիճակներում մատակարարի կողմից իրականացվող գործողությունների ծրագրերի մշակման կարգի`

ա. 2-րդ կետում «սնող գծի անջատում`» բառերից առաջ լրացնել «4)» թիվը, իսկ «սնող կենտրոն» բառերից առաջ «4)» թիվը փոխարինել «5)» թվով,

բ. 8-րդ և 11-րդ կետերի 1-ին ենթակետերում «2.2 կետի «ա» ենթակետում» բառերը փոխարինել «5-րդ կետի 1-ին ենթակետում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
25.10.2017
N 452-Ն
Որոշում