Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ (...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԵՎ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ (ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒ ...

 

 

010.0194.281117

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի նոյեմբերի 17-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ

(ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է 2015 թվականի հունիսի 26-ին կնքված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի և հետագայում կնքվելիք միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2. 2015 թվականի հունիսի 26-ին կնքված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի և հետագայում կնքվելիք միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար Հայաստանի Հանրապետություն բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից:

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության կառավարությունն առանձին դեպքերում կարող է սահմանել սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված` ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության կիրառության կարգ:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներմուծվող արտադրանքի նկատմամբ:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2017 թ. նոյեմբերի 28
Երևան
ՀՕ-194-Ն

 

 

pin
ՀՀ 17.11.2017
N ՀՕ-194-Ն օրենք