Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N ...

 

 

600.0474.081117

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «08»        11            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60017437

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 նոյեմբերի 2017 թվականի N 474-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ` Կանոններ), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնների 2.11 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2.11. Բաժանորդն իր սեփականությունը հանդիսացող գազասպառման համակարգ պարունակող տարածքը վաճառելու կամ այլ կերպ օտարելու դեպքում պարտավոր է դիմել մատակարարին` վերջնահաշվարկ կատարելու, գազամատակարարումը դադարեցնելու և Պայմանագիրը լուծելու համար: Նշված դեպքում մատակարարը պարտավոր է նախքան պայմանագիրը լուծելը ստուգաչափել առևտրային հաշվառքի սարքը ԳՄՕԿ-ի 4-րդ գլխով սահմանված կարգով և բաժանորդի հետ վերջնահաշվարկը կատարել` հաշվի առնելով նաև ստուգաչափման արդյունքները:».

2) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.11.1 կետով.

i

«2.11.1. Պայմանագիրը լուծելուց առաջ մատակարարը պարտավոր է նախապես տեղեկացնել բաժանորդին:».

3) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.20 կետով.

i

«2.20. ԳՄՕԿ-ով բաժանորդի մասնակցությունը նախատեսող դեպքերում, երբ բաժանորդին ներկայացնում է այլ անձ, վերջինիս լիազորությունները հաստատող փաստաթուղթը նախապես ներկայացվում է մատակարարին:».

i

4) Կանոնների 3.8 կետում և N 1 հավելվածի 13-րդ կետում «գազամատակարարման համակարգին» բառերը փոխարինել «գազամատակարարման ցանցին» բառերով.

5) Կանոնների 4.9 կետում «4.12,» թվից հետո լրացնել «4.12.1,» թիվը.

i

6) Կանոնների 4.10, 4.14, 4.15, 6.2, 6.4, 6.8, 8.3 և 8.8 կետերում «վճարման փաստաթուղթ» բառերը իրենց բոլոր հոլովաձևերով փոխարինել «հաշվարկային (վճարման) փաստաթուղթ» բառերով` համապատասխան հոլովաձևերով.

7) Կանոնների 4.10 կետի 2-րդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.

«Վեճի վերջնական լուծումից հետո մատակարարը վերահաշվարկված (վեճի արդյունքում որոշված) գազի արժեքը հաշվի է առնում (նվազեցնում կամ ավելացնում) վեճի լուծման ամսվա համար բաժանորդին ներկայացվող հաշվարկային (վճարման) փաստաթղթում:».

i

8) Կանոնների 4.12.1 կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) եթե առևտրային հաշվառքի սարքը հագեցված չէ էլեկտրոնային ճշտիչով կամ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ փաստվել է էլեկտրոնային ճշտիչի կամ դրա առանձին դետալների աշխատանքի այնպիսի խափանումը, որի հետևանքով հնարավոր չէ արտածել սույն կետի «բ» ենթակետի բանաձևում նշված ցուցանիշների ճշգրիտ արժեքները, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով`

 

Վգք = ՆՄօծ x ԱՏօր3 - Հգք2,

 

որտեղ`

Վգք-ն առևտրային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածի համար վերահաշվարկված գազի քանակն է (խորանարդ մետր).

ԱՏօր3-ը առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է` արտահայտված օրերով, որը 30 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 30-ի, ինչը սակայն չի սահմանափակում մատակարարի իրավունքը` համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում կիրառել ավելի կարճ ժամկետ.

Հգք2-ը առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն առևտրային հաշվառքի սարքով հաշվառված գազի ծախսն է (խորանարդ մետր).

բ) էլեկտրոնային ճշտիչով հագեցած առևտրային հաշվառքի սարքի դեպքում, եթե ճշտիչի հիշողությունից հնարավոր է արտածել սույն ենթակետի բանաձևում նշված ցուցանիշների ճշգրիտ արժեքները, վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով`

 

Վգք = ԱՏօր4 x ՄՕԾԷճ - Հգք3,

 

որտեղ`

Վգք-ն առևտրային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածի համար վերահաշվարկված գազի քանակն է (խորանարդ մետր),

ԱՏօր4-ը առևտրային հաշվառքի սարքի խափանման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է` արտահայտված օրերով, որը 40 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 40-ի,

ՄՕԾԷճ-ն առևտրային հաշվառքի սարքի խափանմանը նախորդող վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի խափանման օրն ընկած ժամանակահատվածում բաժանորդի միջին օրական ծախսն է (խորանարդ մետր),

Հգք3-ը առևտրային հաշվառքի սարքի խափանման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրը առևտրային հաշվառքի սարքով հաշվառված գազի ծախսն է (խորանարդ մետր), իսկ եթե առևտրային հաշվառքի սարքի խափանման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածը գերազանցում է 40 օրը, ապա առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրվան նախորդող 40 օրերի ընթացքում առևտրային հաշվառքի սարքով հաշվառված գազի ծախսն է (խորանարդ մետր):».

9) ՈՒժը կորցրած ճանաչել Կանոնների 4.12.2 կետը.

i

10) Կանոնների 5.4 և 7.8 կետերում, 5.5 կետի «ե2» և 7.3 կետի «ե2» ենթակետերում «գծերի» բառը փոխարինել «գծի» բառով.

i

11) Կանոնների 5.4 և 7.8 կետերում «Կնքված» բառը փոխարինել «Բաժանորդի դիմումի համաձայն կնքված» բառերով.

12) Կանոնների 5.5 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե3» ենթակետով.

i

«ե3) եթե բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունը մեկ տարուց ավելի բնական գազ չի սպառել, և այդ ընթացքում վերջինիս գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկում չի իրականացվել,».

13) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.5.5.1 կետով.

i

«5.5.5.1. ԳՄՕԿ-ի 5.5 կետի «ե3» ենթակետում նշված դեպքում, նախքան գազամատակարարման դադարեցումը, մատակարարը պարտավոր է այդ մասին ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր առաջ գրավոր (այդ թվում` հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) ծանուցել բաժանորդին:».

i

14) Կանոնների 5.5.6 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.

«ԳՄՕԿ-ի 5.5 կետի «ե3» ենթակետում նշված դեպքում մատակարարն իր հաշվին վերսկսում է գազամատակարարումը բաժանորդի դիմումն ստանալուց հետո` հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 36 ժամվա ընթացքում:».

i

15) Կանոնների 5.7 և 7.6 կետերի «բ» ենթակետերը «բաժանորդի դիմումի համաձայն» բառերից հետո լրացնել «վերջինիս նախընտրած եղանակով (կնքման կամ եռակցման միջոցով),» բառերով.

i

16) Կանոնների 5.11 կետում «ե) ենթակետում» բառերը փոխարինել «ե» ենթակետում, 5.7 կետի «բ» և «դ» ենթակետերում» բառերով.

i

17) Կանոնների 6.2 կետի 2-րդ պարբերության 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 5-ի «Բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (կազմակերպություն)) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 176-Ն որոշման 1-ին կետով հաստատված բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (կազմակերպություն)) պայմանագրի օրինակելի ձևով սահմանված` 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող բաժանորդների դեպքում մատակարարի և կազմակերպության ներկայացուցիչները հաշվարկային ամսվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմում են կազմակերպությանը մատակարարված բնական գազի քանակի մասին երկկողմ ակտ:».

18) Կանոնների 6.9 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«6.9. Մատակարարը կազմակերպության կողմից վճարման համար սահմանված ժամկետի խախտման դեպքում իրավունք ունի խախտմանը հաջորդող 12 ամիսների ընթացքում տվյալ խախտումը կրկնվելու դեպքում վերջին խախտման վերացմանը հաջորդող 3 ամիսների ընթացքում պահանջել վճարելու կանխավճար կամ ներկայացնել իր համար ընդունելի վճարման այլ երաշխիք, որի մեծությունը չպետք է գերազանցի կազմակերպության նախորդ տարում օգտագործած բնական գազի ծախս ունեցած ամիսների միջին ամսական արժեքի 50 տոկոսը: Կազմակերպության կողմից առաջին խախտմանը հաջորդող 12 ամիսների ընթացքում տվյալ խախտումը երրորդ անգամ կրկնվելու դեպքում մատակարարն իրավունք ունի վերջին խախտման վերացմանը հաջորդող 6 ամիսների ընթացքում պահանջել վճարելու կանխավճար կամ ներկայացնել մատակարարի համար ընդունելի վճարման այլ երաշխիք, որի մեծությունը չպետք է գերազանցի վերջին խախտմանը նախորդող 12 ամիսների ընթացքում կազմակերպության օգտագործած բնական գազի առավելագույն ծախս ունեցած ամսվա արժեքը:».

19) Կանոնների 6.10 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6.10. Մատակարարը ավտոմոբիլային գազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) և (կամ) Հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 5-ի «Բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (կազմակերպություն)) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 176-Ն որոշման 1-ին կետով հաստատված բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (կազմակերպություն)) պայմանագրի օրինակելի ձևով սահմանված` 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառման համակարգի տեղակայման տարածքը վարձակալած կամ սեփականության իրավունքից տարբերվող իրավունքով օգտագործող կազմակերպություններից իրավունք ունի պահանջել հաշվարկային ամսվա ընթացքում վճարելու կանխավճար` արդեն իսկ մատակարարված գազի արժեքի չափով, սակայն ոչ ավելի հաճախ, քան 10 օրը մեկ անգամ:».

20) Կանոնների 7.3 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե3» ենթակետով.

i

«ե3) եթե բնակիչ-բաժանորդը մեկ տարուց ավելի բնական գազ չի սպառել, և այդ ընթացքում վերջինիս ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկում չի իրականացվել,».

i

21) Կանոնների 7.4 կետի 1-ին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.

«ԳՄՕԿ-ի 7.3 կետի «ե3» ենթակետում նշված դեպքում, նախքան գազամատակարարման դադարեցումը, մատակարարը պարտավոր է այդ մասին ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր առաջ գրավոր (այդ թվում` հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) ծանուցել բաժանորդին:».

22) Կանոնների 7.4 կետի 2-րդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.

«ԳՄՕԿ-ի 7.3 կետի «ե3» ենթակետում նշված դեպքում մատակարարը իր հաշվին վերսկսում է գազամատակարարումը բաժանորդի դիմումը ստանալուց հետո` հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 36 ժամվա ընթացքում:».

i

23) Կանոնների 7.5 կետում «7.3 կետի «դ» և «ե» ենթակետերում» բառերը փոխարինել «7.3 կետի «դ», «ե» ենթակետերում և 7.6 կետի «բ», «բ1» ենթակետերում» բառերով.

i

24) Կանոնների 8.3 կետի 3-րդ ենթակետում «գազի քանակը (արտահայտված խորանարդ մետրով)» բառերից հետո լրացնել «, սակագինը» բառը, իսկ «արժեքը (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը),» բառերից հետո` «նախորդ տարվա նույն ամսում մատակարարված (վերահաշվարկված) գազի քանակը (արտահայտված խորանարդ մետրերով)» բառերը.

i

25) Կանոնների 10.3 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ ենթակետով.

«9) այլ սպառողի սեփականությունը հանդիսացող գազատարին միանալու դեպքում` սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը:».

i

26) Կանոնների 10.10 կետում «վճարման անդորրագրի պատճենը» բառերը փոխարինել «վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը» բառերով.

i

27) Կանոնների 10.13 կետում «սույն կետում» բառերը փոխարինել «սույն կանոնների 10.12 կետում» բառերով.

i

28) Կանոնների 11.1 կետում «դրա» բառից հետո ավելացնել «տեխնիկական պայմանների մշակման, խոշորացված նախահաշվի կազմման,» բառերը.

i

29) Կանոնների 12.3 կետում «ԳՄՕԿ-ի 11-րդ գլխով» բառերը փոխարինել «ԳՄՕԿ-ի 9-րդ գլխով» բառերով.

i

30) Կանոնների 12.2.3 կետում «վճարման հաշվում» բառերը փոխարինել «հաշվարկային (վճարման) փաստաթղթում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
06.11.2017
N 474-Ն
Որոշում