Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ` Ի ԴԵՄՍ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ` Ի ԴԵՄՍ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ (KFW) ՄԻՋԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

9 նոյեմբերի 2017 թվականի N 47

 

34. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` Ի ԴԵՄՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ (KFW) ՄԻՋԵՎ 80 ՄԼՆ ԵՎՐՈ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ` ԲԱԶՄՈԼՈՐՏ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ (ԹԻՎ 28470) ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության` ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 80 մլն եվրո արժողությամբ` բազմոլորտ քաղաքականության վրա հիմնված վարկային համաձայնագրի (թիվ 28470) նախագծին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ստորագրել Հայաստանի Հանրապետության` ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 80 մլն եվրո արժողությամբ` բազմոլորտ քաղաքականության վրա հիմնված վարկային համաձայնագիրը (թիվ 28470), ինչպես նաև` դրանում հետագայում կատարվող փոփոխություններն ու լրացումները:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության` ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 80 մլն եվրո արժողությամբ` բազմոլորտ քաղաքականության վրա հիմնված վարկային համաձայնագրով (թիվ 28470) նախատեսված իրավաբանական կարծիքը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թ. նոյեմբերի 9-ի նիստի

N 47 արձանագրային որոշման

 

Ոչ պաշտոնական թարգմանություն

 

Վարկային համաձայնագիր

ամսաթիվ

KfW, Ֆրանկֆուրտ ամ Մայն

(«KfW»)

and

 

Հայաստանի Հանրապետության միջև

Ի դեմս ֆինանսների նախարարության

(«Վարկառու»)

80,000,000.00 եվրո արժողությամբ

 

- Քաղաքականության վրա հիմնված վարկ (PBL) բազմոլորտային -

BMZ 301000066

Վարկ No 28470

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԲԱՆ

1. Վարկ

2. Մասհանում

3. Վճար

4. Տոկոս

5. Մարում և վաղաժամկետ մարում

6. Հաշվարկներ և վճարումներն ընդհանուր առմամբ

7. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից երաշխիք

8. Անօրինականություն

9. Ծախսեր և պետական տուրքեր

10. Հատուկ պարտավորություններ

11. Համաձայնագրի դադարեցում

12. Ներկայացուցչություն և հայտարարություններ

13. Ծրագրին առնչվող տեղեկատվության հրապարակում և փոխանցում

14. Ընդհանուր դրույթներ

 

Հավելված 1: Վարկառուի իրավախորհրդատուի իրավաբանական կարծիքի ձև

 

ՆԱԽԱԲԱՆ

 

KfW-ն և Վարկառուն քննարկել են որոշակի քաղաքականության նախաձեռնություններ` սահմանելով հստակ նպատակներ, քաղաքականություններ և գործողություններ, ինչպես նկարագրվում է քաղաքականության և արդյունքների աղյուսակում` (Առանձին համաձայնագրի Հավելված 1-ում («Քաղաքականության և արդյունքների աղյուսակ»))` բարելավելու համար ոլորտային բարեփոխումների գործընթացը Հայաստանի ջրային և կոշտ թափոնների ոլորտներում և իրականացնելու գյուղատնտեսական ապահովագրություններ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում, ինչը ներառում է առնվազն երկու ենթածրագրեր` կազմելով սույն քաղաքականության վրա հիմնված վարկը:

KfW-ի և Վարկառուի միջև ընթացիկ և նախատեսվող ֆինանսական համագործակցությունը` կապված սույն վարկի հետ (ինչպես նկարագրված է ստորև), մասնավորապես ընդգրկում է հետևյալ համաձայնագրերը.

1. 1 մլն եվրո 1,000,000.00 ֆինանսավորման համաձայնագիր (BMZ No.: 2014 70 194)` կապված համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II-ի (փուլ 3) ուղեկցող ակտիվների կառավարման հետ, թվագրված 19.12.2014;

2. Վերոնշյալ ֆինանսական համաձայնագրի ավելացում (BMZ No.: 2014 70 194) 2,000,000.00 եվրոյի չափով-չմարված ֆինանսական համաձայնագիր; և

3. 5,339,139.38 եվրոյի չափով ֆինանսական համաձայնագիր (BMZ-No. 2016 68 458)` կապված Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրությունների հետ` չմարված ֆինանսական համաձայնագիր:

Վարկի դրույթներն ու պայմանները համապատասխանում են Համաձայնագրի կնքման օրվա դրությամբ կիրառելի OECD-ի պահանջներին` ընդունված որպես Զարգացման պաշտոնական աջակցություն:

Սույնի հիման վրա և պայմանով, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը Վարկի համար երաշխիք է տրամադրում, KfW-ն կտրամադրի վարկ` սույն վարկային համաձայնագրի (այսուհետ` «Համաձայնագիր» կամ «Վարկային համաձայնագիր») դրույթների և պայմանների համաձայն:

 

Վարկ

1.1 Գումար. KfW-ն Վարկառուին է տրամադրում 80 մլն եվրո (ութսուն միլիոն եվրո) ընդհանուր գումարը չգերազանցող Վարկ.

Առաջին տրանշով` 40 մլն եվրո (քառասուն միլիոն եվրո) («Տրանշ 1»)

Երկրորդ տրանշով` 40 մլն եվրո (քառասուն միլիոն եվրո) («Տրանշ 2»)

(Տրանշ 1-ը և Տրանշ 2-ը միասին կազմում են «Վարկը»)

1.2 Նպատակ. Վարկի նպատակն է աջակցել ՀՀ Կառավարության բարեփոխումներին` ջրային և կոշտ թափոնների ոլորտները բարելավելու և գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական սխեմա կիրառելու համար (Ծրագիր): Վարկառուն և KfW-ն կսահմանեն Ծրագրի մանրամասները և Վարկի միջոցներից առանձին համաձայնագրով («Առանձին համաձայնագիր») ֆինանսավորվող սարքավորումները և ծառայությունները:

1.3 Հարկեր, տուրքեր, մաքսային վճարներ. Վարկառուի կողմից պարտավորված պատկանող հարկերը և այլ պետական տուրքերը, ինչպես նաև մաքսային վճարները չեն ֆինանսավորվելու Վարկի միջոցներից:

 

2. Մասհանում

2.1 Պահանջվող մասհանումներ. KfW-ն Վարկառուի պահանջով երկու տրանշներով կմասհանի Վարկը, հենց որ Հոդված 2.3-ի (Մասհանումների նախապայմաններ) համաձայն` մասհանման բոլոր նախապայմանները սույնով իրականացված կլինեն:

2.2 Մասհանումները պահանջելու վերջնաժամկետ. KfW-ն իրավունք ունի մերժել մասհանումներ կատարել Տրանշ 1-ի համար սկսած 2018 թվականի մայիսի 15-ից և Տրանշ 2-ի համար` սկսած 2019 թվականի մայիսի 15-ից. Տրանշ 2-ը հասանելի չի լինի մասհանումների համար մինչև 2018 թվականի հունվարի 1-ը:

2.3 Մասհանումների նախապայմանները. KfW-ն պարտավոր է սույն Համաձայնագրի ներքո կատարել մասհանումներ, եթե միայն հետևյալ նախապայմանները KfW-ի համար ընդունելի իրենց ձևով և բովանդակությամբ իրականացվել են:

a) Վարկառուն սույնով KfW-ի համար ընդունելի ձևով ներկայացնում է Հավելված 2-ի (Իրավախորհրդատուից Վարկառուին տրվող իրավական կարծիքի ձևը) նմուշի հետ էապես համապատասխանող բովանդակությամբ իրավաբանական կարծիք և սույն իրավաբանական կարծիքին առնչվող բոլոր փաստաթղթերի վավերացված օրինակները (յուրաքանչյուրը` սույն Համաձայնագրի լեզվով պաշտոնական թարգմանությամբ), որ Վարկային համաձայնագիրը իրավաբանորեն ուժի մեջ է և կիրառելի, մասնավորապես`

(i) Վարկառուն կատարել է իր սահմանադրական իրավունքի և այլ կիրառելի իրավական դրույթների ներքո` սույն Համաձայնագրի ներքո բոլոր պարտավորությունների վավերական ընդունման համար, և

(ii) KfW-ն ազատված է տոկոսից առաջացած եկամտի բոլոր հարկերից, վճարներից, վարձերից և նմանատիպ ծախսերից Հայաստանի Հանրապետությունում Վարկ տրամադրելիս;

b) KfW-ն իր տնօրինության տակ ունի սույն Համաձայնագրի և Առանձին համաձայնագրի բնօրինակը` յուրաքանչյուրը ստորագրված իրավաբանորեն պարտադիր կերպով;

c) Հոդված 12.1-ում (Վարկառուի ներկայացուցցչություն) նշված ստորագրության նմուշները ստացվել են KfW-ի կողմից;

d) Հոդված 7-ում (Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից երաշխիք) նշված Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից երաշխիքը ուժի մեջ է և վավեր առանց որևէ սահմանափակման;

e) Վարկառուն վճարել է Հոդված 3.2-ում (Կառավարման վճար) նշված Կառավարման վճարը;

f) Դադարեցման համար չի առաջացել պատճառ, կամ չի առաջացել մի դեպք, որը կարող է պատճառ հանդիսանալ դադարեցման համար` ծանուցմամբ կամ պայմանի ժամկետի լրացմամբ կամ լուծմամբ կամ կատարմամբ կամ պայմանի կատարման միջոցով (դադարեցման հնարավոր պատճառը);

g) Որևէ արտակարգ հանգամանքներ չեն առաջացել, որոնք խոչընդոտում կամ լրջորեն վտանգում են Ծրագրի իրականացմանն ու նպատակին կամ սույն Համաձայնագրի ներքո Վարկառուի վճարման պարտավորությունների կատարմանը:

h) Վարկառուն KfW-ին ապացույց է տրամադրել առ այն, որ Ծրագրի գործողությունների թիրախները (ինչպես սահմանված է Առանձին համաձայնագրի Հավելված 1-ում) կատարված են:

Նախքան Վարկից մասհանում կատարելը KfW-ն իրավունք ունի պահանջել նմանատիպ հետագա փաստաթղթեր և փաստեր, իր ողջամիտ հայեցողությամբ անհրաժեշտության դեպքում` հաստատելու սույն բաժնում նշված հատկացման նախապայմանները:

2.4 Հատկացման ընթացակարգի մանրամասները. Այս առնչությամբ Վարկառուն, ի դեմս ֆինանսների նախարարության և KfW-ի, կսահմանի հատկացման ընթացակարգի մանրամասները Առանձին համաձայնագրով, այդ թվում` հատկացման հատուկ նախապայմանները և, մասնավորապես, ապացուցելով, որ պահանջվող Վարկի գումարները օգտագործվում են համաձայնեցված նպատակի համար:

2.5 Հատկացումներ չեղարկելու իրավունք. Հոդված 10-ի (Հատուկ պարտավորություններ) ներքո իր պարտավորությունների իրականացումից ելնելով` Վարկառուն կարող է հրաժարվել Վարկի չմասհանված գումարների մասհանումից KfW-ի հետ նախնական համաձայնությամբ Վարկի չընդունման փոխհատուցման դիմաց` համաձայն և, ինչպես սահմանված է, Հոդված 2.6-ում (Վարկի չընդունման փոխհատուցում):

2.6 Վարկի չընդունման փոխհատուցում. Եթե վարկառուն չեղարկում է Վարկի գումարի մասհանումը, որի համար արդեն իսկ սահմանվել է տոկոսադրույք` համաձայն Հոդված 2.5-ի (Հատկացումներ չեղարկելու իրավունք) կամ, եթե նման Վարկի գումար ընդհանրապես չի մասհանվել մինչև Հոդված 2.2-ում (Մասհանումները պահանջելու վերջնաժամկետ) նշված ժամկետը, ապա Վարկառուն KfW-ի պահանջով անհապաղ կվճարի այնպիսի գումար, որը կփոխհատուցի KfW-ի կողմից կորուստները, ծախսերն ու ծախքերը` վարկի գումարի չմասհանման արդյունքում (Վարկի չընդունման փոխհատուցում), եթե նման չմասհանումը չի հանդիսանում KfW-ի կողմից սույն Համաձայնագրի խախտում: KfW-ն կհաշվարկի Վարկի չընդունման փոխհատուցման գումարը և կտեղեկացնի Վարկառուին:

 

3. Վճարներ

3.1 Պարտավորության վճար. Վարկառուն կվճարի չվերադարձվող պարտավորության վճարը տարեկան 0.25% (Պարտավորության վճար) չմասհանված վարկային գումարների նկատմամբ:

Պարտավորության վճարը ենթակա է վճարման կես տարին մեկ` յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին, առաջին անգամ 2018թ. մայիսի 15-ին, բայց ոչ շուտ, քան համապատասխան ամսաթիվը, երբ սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտել և գործում է` հոդված 14,10-ին համապատասխան (ՈՒժի մեջ մտնելն ու գործելը):

Պարտավորության վճարը Տրանշ 1-ի համար (եթե կիրառելի է) կգանձվի հետադարձ ուժով, եթե կիրառելի է, սույն Համաձայնագրի կնքման պահից սկսած չորս ամսվա ընթացքում, մինչև Տրանշի 1-ի ամբողջությամբ հատկացման ամսաթիվը կամ (եթե կիրառելի է) մինչև Վարկի տրամադրման վերջնական դադարեցման:

Պարտավորության վճարը Տրանշ 2-ի համար (եթե կիրառելի է) կգանձվի հետադարձ ուժով, եթե կիրառելի է, սույն Համաձայնագրի կնքման պահից սկսած տասնվեց ամիսների ընթացքում, մինչև Տրանշի 2-ի ամբողջությամբ հատկացման ամսաթիվը կամ (եթե կիրառելի է) մինչև Վարկի տրամադրման վերջնական դադարեցման:

3.2 Կառավարման վճար. Վարկառուն KfW-ին է վճարելու Հոդված 1.1-ում (Գումար) նշված Վարկի գումարի մեկանգամյա չվերադարձվող միանվագ 1.00% կառավարման վճարը (Կառավարման վճար):

Կառավարման վճարը պետք է կատարվի առավել վաղ հետևյալ ամսաթվերին` (i) նախքան առաջին մասհանումը կամ (ii) սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց և վավեր դարձնելուց հետո մեկամսյա ժամկետում: Կառավարման վճարը ենթակա է վճարման սույն Համաձայնագրի ստորագրելուն պես, անկախ նրանից` Վարկը մասհանվել է ամբողջությամբ կամ մասնակի կամ ընդհանրապես չի մասհանվել:

 

4. Տոկոս

4.1 Տոկոս. Վարկառուն KfW-ին կվճարի տոկոս հետևյալ կերպ`

Ֆիքսված տոկոսադրույք` սահմանված Վարկային պարտավորությամբ`

Վարկառուն վճարելու է Վարկի տոկոսը

Տրանշ 1-ի համար` տարեկան (....%) դրույքաչափով, և Տրանշ 2-ի համար` տարեկան (....%) դրույքաչափով (Ֆիքսված տոկոսադրույք)` սույն Վարկային համաձայնագրի վավերացման մասին մինչև վերջին մարման մասնաբաժինը ստացված լինի Հոդված 5.1-ով սահմանված մարման ժամանակացույցին համապատասխան (Մարման ժամանակացույց):

Տոկոսի հաշվարկ. Մասհանված վարկի գումարի տոկոսը կգանձվի այն ամսաթվից (բացառապես), երբ համապատասխան Վարկի գումարը մասհանվում է KfW-ի կողմից Վարկառուի համար պահվող Վարկի հաշվից մինչև այն ամսաթիվը (ներառյալ), երբ համապատասխան մարումները կրեդիտավորվում են KfW-ի հաշվին, ինչպես սահմանված է Հոդված 6.3-ում (Հաշվեհամար, վարկավորման ժամանակ): Տոկոսը կհաշվարկվի Հոդված 6.1-ի համաձայն (Հաշվարկ):

4.2 Վճարման ամսաթվեր` Տոկոսը պետք է վճարվի վճարման համար ապառքներով ներքոնշյալ ամսաթվերին (յուրաքանչյուրը` Վճարման ամսաթիվ):

a) Մինչև մարման առաջին վճարման ժամկետը, յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ը և նոյեմբերի 15-ը, առաջին անգամ 2018 թվականի նոյեմբերի 15-ին, բայց ոչ շուտ, քան սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Վճարման ամսաթվին` համաձայն Հոդված 14.10-ի (ՈՒժի մեջ մտնելն ու գործելը);

b) Մարման առաջին մասնաբաժնի ամսաթվին` համաձայն Հոդված 5.1-ի (Մարման ժամանակացույց) նման մասնաբաժինների հետ միասին;

c) Այնուհետ մարման մասնաբաժինների ամսաթվերին` Հոդված 5.1-ի համապատասխան (Մարման ժամանակացույց):

 

5. Մարում և Վաղաժամկետ մարում

5.1 Մարման ժամանակացույց. Վարկառուն կմարի Վարկը հետևյալ կերպ`

 

Տրանշ 1:

 

._______________________________________.

|Մասնաբաժին|Ամսաթիվ  |     Գումար       |

|__________|_________|__________________|

|1         |15.11.22 |1,904,761.90 |Եվրո|

|__________|_________|_____________|____|

|2         |15.05.23 |1,904,761.90 |Եվրո|

|__________|_________|_____________|____|

|3         |15.11.23 |1,904,761.90 |Եվրո|

|__________|_________|_____________|____|

|4         |15.05.24 |1,904,761.90 |Եվրո|

|__________|_________|_____________|____|

|5         |15.11.24 |1,904,761.90 |Եվրո|

|__________|_________|_____________|____|

|6         |15.05.25 |1,904,761.90 |Եվրո|

|__________|_________|_____________|____|

|7         |15.11.25 |1,904,761.90 |Եվրո|

|__________|_________|_____________|____|

|8         |15.05.26 |1,904,761.90 |Եվրո|

|__________|_________|_____________|____|

|9         |15.11.26 |1,904,761.90 |Եվրո|

|__________|_________|_____________|____|

|10        |15.05.27 |1,904,761.90 |Եվրո|

|__________|_________|_____________|____|

|11        |15.11.27 |1,904,761.90 |Եվրո|

|__________|_________|_____________|____|

|12        |15.05.28 |1,904,761.90 |Եվրո|

|__________|_________|_____________|____|

|13        |15.11.28 |1,904,761.90 |Եվրո|

|__________|_________|_____________|____|

|14        |15.05.29 |1,904,761.90 |Եվրո|

|__________|_________|_____________|____|

|15        |15.11.29 |1,904,761.90 |Եվրո|

|__________|_________|_____________|____|

|16        |15.05.30 |1,904,761.90 |Եվրո|

|__________|_________|_____________|____|

|17        |15.11.30 |1,904,761.90 |Եվրո|

|__________|_________|_____________|____|

|18        |15.05.31 |1,904,761.90 |Եվրո|

|__________|_________|_____________|____|

|19        |15.11.31 |1,904,761.90 |Եվրո|

|__________|_________|_____________|____|

|20        |15.05.32 |1,904,761.90 |Եվրո|

|__________|_________|_____________|____|

|21        |15.11.32 |1,904,762.00 |Եվրո|

._______________________________________.

 

Տրանշ 2:

 

._______________________________________.

|Մասնաբաժին|Ամսաթիվ  |     Գումար       |

|__________|_________|__________________|

|1         |15.11.22 |1,904,761.90 |Եվրո|

|__________|_________|_____________|____|

|2         |15.05.23 |1,904,761.90 |Եվրո|

|__________|_________|_____________|____|

|3         |15.11.23 |1,904,761.90 |Եվրո|

|__________|_________|_____________|____|

|4         |15.05.24 |1,904,761.90 |Եվրո|

|__________|_________|_____________|____|

|5         |15.11.24 |1,904,761.90 |Եվրո|

|__________|_________|_____________|____|

|6         |15.05.25 |1,904,761.90 |Եվրո|

|__________|_________|_____________|____|

|7         |15.11.25 |1,904,761.90 |Եվրո|

|__________|_________|_____________|____|

|8         |15.05.26 |1,904,761.90 |Եվրո|

|__________|_________|_____________|____|

|9         |15.11.26 |1,904,761.90 |Եվրո|

|__________|_________|_____________|____|

|10        |15.05.27 |1,904,761.90 |Եվրո|

|__________|_________|_____________|____|

|11        |15.11.27 |1,904,761.90 |Եվրո|

|__________|_________|_____________|____|

|12        |15.05.28 |1,904,761.90 |Եվրո|

|__________|_________|_____________|____|

|13        |15.11.28 |1,904,761.90 |Եվրո|

|__________|_________|_____________|____|

|14        |15.05.29 |1,904,761.90 |Եվրո|

|__________|_________|_____________|____|

|15        |15.11.29 |1,904,761.90 |Եվրո|

|__________|_________|_____________|____|

|16        |15.05.30 |1,904,761.90 |Եվրո|

|__________|_________|_____________|____|

|17        |15.11.30 |1,904,761.90 |Եվրո|

|__________|_________|_____________|____|

|18        |15.05.31 |1,904,761.90 |Եվրո|

|__________|_________|_____________|____|

|19        |15.11.31 |1,904,761.90 |Եվրո|

|__________|_________|_____________|____|

|20        |15.05.32 |1,904,761.90 |Եվրո|

|__________|_________|_____________|____|

|21        |15.11.32 |1,904,762.00 |Եվրո|

._______________________________________.

 

5.2 Չմասհանված վարկային գումարներ. Յուրաքանչյուր Տրանշի չմասհանված վարկային գումարները կհաշվանցվեն համապատասխան վերջին մարման մասնաբաժնի պարտավորության դիմաց, ըստ Հոդված 5.1-ում (Մարման ժամանակացույց) սահմանված մարման ժամանակացույցի, եթե KfW-ն չընտրի իր հայեցողությամբ մեկ այլ հաշվանցման այլընտրանքային տարբերակ առանձին դեպքերում:

5.3 Մարումներ անավարտ հատկացման դեպքում` Եթե մարման մասնաբաժինը ենթակա է վճարման նախքան Վարկի ամբողջական հատկացումը, դա չի ազդի մարման ժամանակացույցի վրա` Հոդված 5.1-ի (Մարման ժամանակացույց), քանի դեռ մարման ժամանակացույցի ներքո վճարվելիք մարման մասնաբաժինը ավելի պակաս է, քան հատկացված, բայց դեռ չմարված վարկի գումարը (Վարկի չմարված գումար): Եթե Հոդված 5.1-ի (Մարման ժամանակացույց) համաձայն` վճարվելիք մարման մասնաբաժինը գերազանցում է Վարկի չմարված գումարը, ապա մարման մասնաբաժինը կնվազեցվի Վարկի չմարված գումարի մակարդակին, իսկ տարբերությունը կբաշխվի հավասարապես դեռ չմարված մարման մասնաբաժինների մեջ: Վարկի չմարված գումարը հաշվարկելիս KfW-ն իրեն իրավունք է վերապահում` դիտարկել Վարկից հատկացումները, որոնք կատարվում են 45 կամ ավելի քիչ օրերի ընթացքում` նախքան Վճարման ամսաթիվը չմարված Վարկի գումարի սահմանման համար միայն հաջորդող Վճարման ամսաթվի համար:

5.4 Վաղաժամկետ մարում. Հետևյալը կկիրառվի Վաղաժամկետ մարումների նկատմամբ`

a) Վաղաժամկետ մարում կատարելու իրավունք. Հետևյալ պարբերություններին համապատասխան 5.4 b) (Ծանուցում) 5.4 e) (Հաշվանցում), Վարկառուն իրավունք ունի վաղաժամկետ մարել Վարկի գումարները նախքան սահմանված ամսաթիվը, եթե այս վաղաժամկետ մարումը առնվազն մարման մասնաբաժնի գումարի չափով է` Հոդված 5.1-ի (Մարման ժամանակացույց) համաձայն:

b) Ծանուցում. Վարկի գումարի Վաղաժամկետ մարումը, համաձայն Հոդված 5.4 a) (Վաղաժամկետ մարում կատարելու իրավունք) ենթակա է Վարկառուի կողմից KfW-ին ծանուցման ոչ ու, քան տասնհինգերորդ Բանկային օրը (ինչպես սահմանված է Հոդված 14.1-ում (Բանկային օր)) նախքան վաղաժամկետ մարման ամսաթիվը: Նման ծանուցումը անփոփոխ է. Այն պետք է նշի վաղաժամկետ մարման օրն ու գումարը և պարտավորեցնում է Վարկառուին KfW-ին վճարել նշված գումարը նշված ամսաթվին:

c) Վաղաժամկետ մարման փոխհատուցում. Եթե Վարկառուն վաղաժամկետ մարում է`

Վարկի գումարի ֆիքսված տոկոս, ապա Վարկառուն անմիջապես KfW-ին է վճարում պահանջի դեպքում այնպիսի գումար, որն անհրաժեշտ է փոխհատուցելու հնարավոր կորուստները, ծախսերն ու ծախքերը, որոնք առաջացել են KfW-ի հանդեպ վաղաժամկետ մարման արդյունքում (Վաղաժամկետ մարման փոխհատուցում): KfW-ն կորոշի Վաղաժամկետ մարման փոխհատուցման գումարը և տեղյակ կպահի Վարկառուին: Վարկառուի կողմից պահանջ ներկայացնելու դեպքում KfW-ն Վարկառուին կտրամադրի ցուցում կանխավճարի գումարի չափի մասին` նախքան մարման մասին պահանջվող անփոփոխ ծանուցումը` համաձայն Հոդված 5.4 b) (Ծանուցում):

d) Վճարման ենթակա գումարներ. Վարկառուն կվճարի հետևյալ գումարները Վաղաժամկետ մարման հետ միասին` համաձայն Հոդված 5.4 a) (Վաղաժամկետ մարում կատարելու իրավունք).

(i) Վաղաժամկետ մարման արդյունքում ցանկացած Վաղաժամկետ մարման փոխհատուցում` համաձայն Հոդված 5.4 c) (Վաղաժամկետ մարման փոխհատուցում); և

(ii) Բոլոր հաշվեգրված տոկոսները վաղաժամկետ Վարկի գումարի նկատմամբ և ցանկացած այլ գումարներ, որոնք դեռ չմարված են սույն Համաձայնագրի ներքո և հաշվեգրվել են մինչև վաղաժամկետ մարման ամսաթիվը:

e) Հաշվանցում. Հոդված 5.2 (Չմասհանված վարկային գումարներ) կկիրառվեն վաղաժամկետ մարման հաշվանցման հանդեպ` համապատասխան փոփոխություններով:

5.5 Մարման վերանայված ժամանակացույց. Եթե կիրառվի Հոդված 5.3-ը (Մարումներ անավարտ հատկացման դեպքում) կամ Հոդված 5.4-ը (Վաղաժամկետ մարում), ապա KfW-ն Վարկառուին կուղարկի Մարման վերանայված ժամանակացույց, որը կդառնա սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և կփոխարինի մարման ժամանակացույցը` վավեր մինչև նման ամսաթիվը:

 

6. Հաշվարկներն ու վճարումներն ընդհանուր առմամբ

6.1 Հաշվարկ. Տոկոսը, պարտավորության վճարը, ժամկետանց տոկոսը, համաձայն Հոդված 6.5-ի (Ժամկետանց տոկոս), միանվագ փոխհատուցումը ժամկետանց գումարների համար` համաձայն Հոդված 6.6-ի (Միանվագ փոխհատուցում), Չընդունման փոխհատուցումը և Վաղաժամկետ մարման փոխհատուցումը կհաշվարկվեն տարեկան 360 օր և ամսական 30 օր հիմքով,

6.2 Վճարման ամսաթիվ. Եթե սույն Համաձայնագրի հետ կապված վճարումը համընկնում է այն ամսաթվի հետ, որը Բանկային օր չէ, ապա Վարկառուն պետք է կատարի այդ վճարումը հաջորդ Բանկային օրը: Եթե հաջորդ Բանկային օրը համընկնում է հաջորդ օրացուցային ամսվա հետ, վճարումն իրականացվում է ընթացիկ օրացուցային ամսվա վերջին Բանկային օրը:

6.3 Հաշվեհամար, վարկավորման ժամանակ. Վարկառուն ազատվելու է սույն Համաձայնագրի հետ կապված իր վճարման պարտավորություններից, եթե և այնքանով, որ համապատասխան գումարները կրեդիտավորվել են KfW իր ազատ տնօրինման եվրոյով առանց որևէ նվազեցման և ոչ ուշ, քան Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ֆրանկֆուրտ ամ Մայն քաղաքի ժամով առավոտյան 10:00-ը` Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ֆրանկֆուրտ ամ Մայն քաղաքի KfW-ի հաշվեհամարին` IBAN DE98 5002 0400 3110 1316 98, նշելով վճարման ամսաթիվը` որպես լրացուցիչ հղում: («Ref. YYYYMMDD»).

6.4 Վարկառուի հակընդդեմ հայցեր. Վարկառուն իրավունք չունի հաստատել պահման որևէ իրավունք կամ հաշվանցման կամ համեմատելի իրավունքներ սույն Համաձայնագրի ներքո վճարման պարտավորությունների նկատմամբ, եթե նմանատիպ իրավունքները վերջնական դատավճռով չեն ճանաչվել կամ չեն վիճարկվում KfW-ի կողմից:

6.5 Ժամկետանց տոկոս. Եթե մարման որևէ մասնաբաժին կամ Վաղաժամկետ մարում, համաձայն Հոդված 5.4-ի (Վաղաժամկետ մարում), չի կատարվել KfW-ին սահմանված ժամկետում, ապա KfW-ն կարող է առանց նախնական հիշեցման գանձել 200 բազիսային միավոր դրույքաչափով ժամկետանց տոկոս հոդված 4.1-ում (Տոկոս) սահմանված տարեկան բազային դրույքից բարձր վճարման ամսաթվին սկսվող ժամանակահատվածի համար և ավարտվի այն օրը, երբ նման վճարումները կատարվում են KfW-ի հաշվին` նշված Հոդված 6.3-ում (Հաշվեհամար, վարկավորման ժամանակ): Նման ժամկետանց տոկոսը պետք է վճարվի անմիջապես KfW-ի առաջին պահանջով:

6.6 Միանվագ փոխհատուցում. Ժամկետանց գումարների համար (բացառությամբ մարման մասնաբաժինների և Հոդված 6.5-ում (Ժամկետանց տոկոս) նշված Վաղաժամկետ մարումներ) KfW-ն կարող է առանց նախնական հիշեցման պահանջել միանվագ փոխհատուցում տարեկան 200 բազիսային միավոր դրույքաչափով սահմանված ժամկետից մինչև վճարման ամսաթիվը` համապատասխան ֆիքսված տոկոսադրույքից բարձր` Հոդված 4.1-ի (Տոկոս) համաձայն:

6.7 Հաշվանցում. KfW-ն իրավունք ունի ստացված վճարումները հաշվանցել ենթակա վճարումների դիմաց սույն Համաձայնագրի կամ KfW-ի և Վարկառուի միջև կնքված այլ վարկային համաձայնագրերի ներքո:

6.8 KfW-ի կողմից կատարված հաշվարկներ` բացառությամբ բացահայտ սխալների, KfW-ի կողմից հաշվարկված արժեքները և KfW-ի կողմից ենթակա գումարների հաշվարկները սույն Վարկային համաձայնագրի ներքո համարվում են հավաստի ապացույցներ (Anscheinsbeweis):

 

7. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից երաշխիք

KfW-ն կունենա վճարման պահանջներ սույն Համաձայնագրի ներքո` երաշխավորված Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից` նախքան առաջին վճարումը:

 

8. Անօրինականություն

Եթե, որևէ կիրառելի իրավասության շրջանակներում, KfW-ի համար անօրինական է դառնում իր որևէ պարտականությունների կատարումը, ինչպես նախատեսված է սույն Համաձայնագրով, կամ Վարկի ֆինանսավորումն ու պահպանումը, KfW-ի կողմից Վարկառուին ծանուցելով`

a) KfW-ի պարտավորությունը անմիջապես չեղարկվում է, և

b) Վարկառուն պետք է մարի Վարկը KfW-ի կողմից Վարկառուին տրամադրած Ծանուցման մեջ սահմանված ամսաթվին (օրենքով թույլատրված ցանկացած արտոնյալ ժամկետի վերջին օրվանից ոչ շուտ). Կասկածից խուսափելու համար` սույնով ցանկացած չեղյալ հայտարարում ենթարկվելու է Հոդված 2.6-ին (Վարկի Չընդունման փոխհատուցում), իսկ վարկի ցանկացած փոխհատուցում նախնական Վաղաժամկետ մարում է հանդիսանում և ենթարկվելու է Հոդված 5.4-ում c) (Վաղաժամկետ մարման փոխհատուցում) և d) (Վճարման ենթակա գումարները) սահմանված դրույթներին.

 

9. Ծախսեր և պետական տուրքեր

9.1 Ոչ մի պահում կամ նվազեցում. Վարկառուն սույն Համաձայնագրի ներքո կկատարի բոլոր վճարումները հարկերի, այլ պետական վճարների համար առանց որևէ նվազեցման: Այն դեպքում, եթե Վարկառուն պարտավորվում է օրենքով կամ այլ պատճառներով իրականացնել նման նվազեցում կամ պահում վճարումների մասով, ապա Վարկառուի կողմից վճարումները կավելանան նման գումարով, որն անհրաժեշտ է KfW-ին հարկերի կամ տուրքերի նվազեցումից հետո սույն Համաձայնագրի ներքո վճարման ենթակա գումարները ստանալու համար:

9.2 Ծախսեր. Վարկառուն կրելու է Վարկի հատկացման և մարման հետ կապված բոլոր ծախսերն ու ծախքերը, մասնավորապես փոխանցված գումարի և փոխանցման ծախսերը (ներառյալ փոխարկման ծախսերը), ինչպես նաև սույն Համաձայնագրի և սույն Համաձայնագրին առնչվող որևէ այլ փաստաթղթի պահպանման և կիրարկման հետ կապված բոլոր ծախսերն ու ծախսերը, ինչպես նաև դրանից բխող բոլոր իրավունքները:

9.3 Հարկեր և այլ տուրքեր. Վարկառուն Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից դուրս կրում է առաջացող բոլոր հարկերը և պետական տուրքերը սույն Համաձայնագրի կնքման և իրականացման հետ կապված: Եթե KfW-ն ներկայացնում է նման հարկեր կամ տուրքեր, Վարկառուն, համաձայն պահանջի, անհապաղ 6.3-ում նշված KfW-ի հաշվին է փոխանցում դրանք (Հաշվեհամար, վարկավորման ժամանակը) կամ KfW-ի կողմից ներկայացված այլ հաշվի:

9.4 Ավելացված ծախսեր. KfW-ի պահանջ ներկայացնելուն պես, Վարկառուն անհապաղ KfW-ին փոխհատուցում է Վարկի հետ կապված հետևյալ պատճառով առաջացած բոլոր նման ավելացված ծախսերը`

a) Սույն Համաձայնագիրը կնքելուց հետո KfW-ի կողմից բավարարվող իրավական պահանջներում որևէ փոփոխության կամ նման պահանջների մեկնաբանության կամ կիրառման մեջ փոփոխության պատճառով կամ

b) Սույն Համաձայնագիրը կնքելուց հետո կենտրոնական բանկի, բանկային, կապիտալ շուկայի վերահսկիչ մարմնի կամ ֆինանսական կամ այլ մարմնի կողմից տրված պահանջի բավարարման պատճառով:

«Ավելացված ծախսեր» են`

(i) KfW հավելյալ կամ ավելացված ծախսերը,

(ii) KfW-ի սեփական կապիտալի վերադարձի նվազում կամ

(iii) Վարկառուի կողմից KfW-ին պարտքի գումարի նվազեցում,

Պայմանով, որ նման ծախսերն ու նվազեցումները առաջանում են Վարկի առնչությամբ: KfW-ի եկամուտների կամ շահույթների նկատմամբ Գերմանիայում կիրառվող հարկերը հաշվի չեն առնչվում Ավելացված ծախսերը սահմանելիս: KfW-ն Վարկառուին տեղեկացնում է Ավելացված ծախսերի գումարի և պատճառի մասին, և Վարկառուի պահանջի դեպքում կներկայացնի փոխհատուցվող գումարի հաշվարկը խելամիտ մանրամասնությամբ:

 

10. Հատուկ պարտավորություններ

10.1 Ծրագրի իրականացում և հատուկ տեղեկատվություն. Վարկառուն

a) Պատրաստելու և իրականացնելու է Ծրագիրը ֆինանսական և տեխնիկական հիմնավոր գործելակերպին, բնապահպանական և սոցիալական ստանդարտներին համահունչ, ինչպես նաև Վարկառուի և KfW-ի միջև համաձայնեցված Ծրագրի գաղափարին համապատասխան;

b) KfW-ի համար ընդունելի պայմաններով անհրաժեշտության դեպքում անհապաղ կերպով հասանելի է դարձնելու ֆինանսական միջոցները, ֆինանսական գործիքներն ու ծառայությունները, ի լրումն Վարկի միջոցների, Ծրագրի իրականացման և Ծրագրի ֆինանսական միջոցների գործարկման և սպասարկման նպատակով;

c) Պետք է երաշխավորի, որ Ծրագրի իրականացման առնչությամբ վարչությունների և գործակալությունների գործողություններն իրականացվում համակարգվում են հուսալի վարչարարական քաղաքականության և ընթացակարգերի համաձայն;

d) Վարելու է գրանցումներ և արձանագրություններ, կամ ունենալու է գրանցումներ և արձանագրություններ, որոնք միանշանակ ցույց են տալու Ծրագրի իրականացումն ու առաջընթացը;

e) Հնարավորություն կտա KfW-ին և իր գործակալներին ցանկացած ժամանակ ստուգել այդ գրանցումներն ու արձանագրությունները և Ծրագրի իրականացմանն առնչվող բոլոր փաստաթղթերը;

f) KfW-ին է տրամադրում Ծրագրին և դրա հետագա առաջընթացին առնչվող ամբողջ տեղեկատվությունը, եթե KfW-ն հարցում ներկայացնի;

g) Անմիջապես և իր սեփական նախաձեռնությամբ KfW-ին ծանուցում է ցանկացած և այն բոլոր հանգամանքների մասին, որոնք կանխարգելում կամ լրջորեն վտանգում են Ծրագրի իրականացմանը կամ դրա նպատակին;

h) իր սեփական կամքով և առանց անհարկի ուշացումների տեղեկացնում է KfW-ին ցանկացած և այն բոլոր հանգամանքների մասին, որոնք կանխարգելում կամ լրջորեն վտանգում են սույն Համաձայնագրի նպատակին հասնելուն;

i) չի կնքի Ծրագրի առնչությամբ որևէ գործարք կամ ներգրավվի ցանկացած այլ գործողություններում, ինչը կհանդիսանա արտաքին առևտուրը կարգավորող էմբարգոյի կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Եվրոպական միության կամ Գերմանիայի Դաշնային Հանրապետության այսպես կոչված ֆինանսական սանկցիաների խախտում:

10.2 Ծրագրի իրականացման մանրամասները` Վարկառուն և KfW-ն սահմանելու են Հոդված 10.1-ին առնչվող մանրամասները Առանձին համաձայնագրով:

10.3 Համապատասխանություն` Վարկառուն ապահովում է, որ Ծրագրի նախապատրաստման և իրականացման, ֆինանսավորվելիք մատակարարման և ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման և վարկային գումարների դիմումի ներկայացման համար պատասխանատու անձինք նշված առաջադրանքներն իրականացնելու համար չեն պահանջում, ընդունում, կատարում, տրամադրում, խոստանում անօրինական վճարումներ կամ այլ առավելություններ կամ ընդունում անօրեն վճարումների կամ այլ առավելությունների խոստումներ:

10.4 Ծրագրի մոնիտորինգ` Վարկառուն և KfW-ն ժամանակ առ ժամանակ կողմերից յուրաքանչյուրի խնդրանքով խորհրդակցում և տեսակետների փոխանակում են կատարում Ծրագրի զարգացման և ոլորտային բարեփոխումների իրականացմանն առնչվող գրանցված առաջընթացի վերաբերյալ: Նախքան յուրաքանչյուր նման խորհրդակցությունը և տեսակետների փոխանակումը, Վարկառուն, որպես Ծրագրի համակարգման հաստատություն, ի դեմս` ֆինանսների նախարարության, ուսումնասիրման և դիտողությունների ներկայացման KfW-ին է տրամադրում Ծրագրի իրականացման ընթացքում գրանցված առաջընթացի վերաբերյալ, այն մանրամասնություններով, որ կարող է ողջամտորեն պահանջել KfW-ն:

10.5 Համամասնություն` Վարկառուն երաշխավորում և ներկայացնում է, որ սույն Համաձայնագրի ներքո իր պարտավորությունները դասակարգվում և սպասարկվում են առնվազն համամասնորեն բոլոր մյուս չերաշխավորված և չստորադասվող արտաքին պարտքերի հետ և Վարկառուն ապահովում է, որ օրենքով սահմանված կարգով այս դասակարգումը երաշխավորվում է նաև հետագա բոլոր չերաշխավորված և չստորադասվող արտաքին պարտքերի համար:

Սույն Համաձայնագրում «Արտաքին պարտք» նշանակում է Վարկառուի պարտավորություն, որն է`

(i) Ղեկավարվում է Վարկառուի օրենքից բացի այլ օրենքի համակարգով; կամ

(ii) Վճարվում է Վարկառուի երկրի արժույթից բացի այլ արժույթով; կամ

(iii) Վճարվում է այն անձին, ով միավորված է, տեղակայված, բնակության իրավունք ունի կամ ունի գլխամասային գրասենյակ կամ գործունեության հիմնական վայր Վարկառուի երկրի սահմաններից դուրս:

10.6 Պարտապանի գույքի վրա կալանք դնելու իրավունք` եթե Վարկառուն որևէ երրորդ կողմի տրամադրում է այնպիսի իրավունք, ինչն այդ երրորդ կողմին հնարավորություն է տալիս պահանջել Վարկառուի ակտիվների, սեփականության կամ եկամուտների նկատմամբ հայցերի արտոնյալ բավարարում, ապա KfW-ն պայմանական համաձայնության է գալիս Վարկառուի հետ, նաև տրամադրելով KfW-ին այնպիսի հավելյալ երաշխիք, որը հավասարապես և հուսալիորեն երաշխավորում են սույն Վարկային համաձայնագրի ներքո Վարկառուի նկատմամբ KfW-ի հայցերը:

 

11. Համաձայնագրի դադարեցում

11.1 Դադարեցման պատճառները` KfW-ն կարող է իրականացնել Հոդված 11.2-ում նշված իրավունքները սույնով (Դադարեցման պատճառի առաջացման իրավական հետևանքները), եթե հանգամանքը հիմնավոր պատճառ է հանդիսանում (Wichtiger Grund). Մասնավորապես` սա ներառում է հետևյալ հանգամանքները.

a) Վարկառուն չի կատարում KfW-ի նկատմամբ վճարման պարտավորությունները;

b) Սույն Համաձայնագրի, Առանձին համաձայնագրի, ինչպես նաև ցանկացած այլ իրավաբանորեն պարտավորեցնող լրացուցիչ համաձայնագրերի ներքո պարտավորություններ ոտնահարված են;

c) սույն Համաձայնագիրը կամ դրա որևէ մասն այլևս պարտադիր չէ Վարկառուի համար կամ չի կարող կիրառվել Վարկառուի դեմ;

d) Վարկի տրամադրման կամ պահպանման համար KfW-ի կողմից էական համարվող որևէ հայտարարություն, հաստատում, տեղեկատվություն կամ երաշխիք կեղծ է, ապակողմնորոշող կամ թերի;

e) Ի հայտ են գալիս այլ արտակարգ իրավիճակներ, որոնք հետաձգում կամ խոչընդոտում են սույն Համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարմանը;

f) Վարկառուն ի վիճակի չէ ապացուցել, որ Վարկի գումարն օգտագործվել է նախատեսված նպատակների համար;

g) Վարկառուն դադարեցնում է վճարումներ կատարել վարկատուներին, անվճարունակ է կամ սկսում է բանակցություններ վարել Վարկառուի մեկ կամ մի քանի վարկատուների հետ վճարումների հետաձգման, չմարված պարտքի հրաժարման, վճարումների հետաձգման կամ պարտքի սպասարկումից հրաժարման շուրջ:

11.2 Դադարեցման պատճառի առաջացման իրավական հետևանքները` եթե առաջացել են Հոդված 11.1-ում (Դադարեցման պատճառներ) նշված դեպքերը, ապա KfW-ն կարող է անմիջապես կասեցնել սույն Համաձայնագրի ներքո հատկացումները: Եթե այդ դեպքը չի լուծվում հինգ օրվա ընթացքում (Հոդված 11.1 a)-ի դեպքում), կամ Հոդված 11.1-ի (Դադարեցման պատճառներ) բոլոր այլ դեպքերում, ապա KfW-ի կողմից ժամկետներում, որը կլինի առնվազն 30 օր, KfW-ն կարող է չեղարկել սույն Համաձայնագիրը ամբողջությամբ կամ մասնակիորեն, որի հետևանքով սույն Համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները դադարում են և KfW-ն կարող է պահանջել չմարված վարկի գումարի ամբողջական կամ մասնակի մարում, ինչպես նաև սույն Համաձայնագրի ներքո կուտակված տոկոսները և մնացած գումարները: Հոդված 6.5-ը (Ժամկետանց տոկոս) և Հոդված 6.6-ը (Միանվագ փոխհատուցում) սույնով համապատասխան փոփոխություններով կիրառվում են արագացված գումարներին:

11.3 Փոխհատուցում վնասների համար. Եթե սույն Համաձայնագիրը դադարեցվում է ամբողջությամբ կամ մասնակի, ապա Վարկառուն վճարելու է Չընդունման փոխհատուցում Հոդված 2.6-ի (Չընդունման փոխհատուցում) և/կամ Վաղաժամկետ մարման փոխհատուցում Հոդված 5.4 c)-ի (Վաղաժամկետ մարում) համաձայն:

 

12. Ներկայացուցչություն և հայտարարություններ

12.1 Վարկառուի ներկայացուցչություն` Ֆինանսների նախարարը և նրա կողմից նշանակված և նրա կողմից ստորագրության նմուշներով լիազորված անձինք կներկայացնեն Վարկառուին սույն Համաձայնագրի կատարման ժամանակ: Լիազորությունները չեն դադարում, եթե այդ ժամանակ KfW-ի կողմից Վարկառուի լիազորված ներկայացուցիչը չի ներկայացրել շտապ չեղյալ հայտարարում:

12.2 Հասցեներ` սույն Համաձայնագրի առնչությամբ հայտարարություններն ու ծանուցումները պետք է լինեն գրավոր: Դրանք պետք է ուղարկվեն որպես բնօրինակներ կամ, բացառությամբ մասհանման հայտերի, ֆաքսով: Սույն Համաձայնագրի առնչությամբ արված բոլոր հայտարարություններն ու ծանուցումները պետք է ուղարկվեն հետևյալ հասցեներով.

 

KfW-ի համար` KfW

Postfach 11 11 41

60046 Frankfurt am Main

Germany

Ֆաքս: +49 69 7431-2944

 

Վարկառուի համար` Հայաստանի Հանրապետություն

Ֆինանսների նախարարություն

Մելիք Ադամյան 1 փողոց

0010 Երևան

Հայաստանի Հանրապետություն

Ֆաքս: +37411 800 132

 

13. Ծրագրին առնչվող տեղեկատվության հրապարակում և փոխանցում

13.1 Ծրագրին առնչվող տեղեկատվության հրապարակում KfW-ի կողմից` Զարգացման համագործակցության շրջանակներում առավելագույն թափանցիկության և արդյունավետության միջազգայնորեն ընդունված սկզբունքներին համապատասխանելու համար` KfW-ն հրապարակում է Ծրագրի վերաբերյալ ընտրված տեղեկատվությունը (այդ թվում` գնահատման հաշվետվությունները) և, թե ինչպես է այն ֆինանսավորվում մինչ պայմանագրային բանակցությունների ընթացքում, մինչդեռ Ծրագրին առնչվող համաձայնագրերն իրականացվում են հետպայմանագրային փուլում (այսուհետ` Ողջ ժամանակահատված):

Տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է KfW զարգացման բանկի վեբկայքում (http://transparenz.kfw-entwicklungsbank.de/en):

Ծրագրի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը (կամ KfW-ի կամ երրորդ կողմի կողմից Հոդված 13.3-ի համաձայն (Ծրագրին առնչվող տեղեկատվության փոխանցում) և, թե ինչպես է այն ֆինանսավորվում, չի ընդգրկում որևէ պայմանագրային փաստաթուղթ կամ որևէ ազգային անվտանգության, գաղտնի ֆինանսական կամ բիզնեսին առնչվող տեղեկատվություն Ծրագրում ներառված կողմերի կամ դրա ֆինանսավորման մասին, օրինակ`

a) Ներքին ֆինանսական տվյալների վերաբերյալ տեղեկատվություն;

b) Բիզնես ռազմավարություններ;

c) ներքին կորպորատիվ ուղեցույցներ և հաշվետվություններ;

d) կողմերի ֆինանսական իրավիճակի հետ կապված KfW-ի ներքին վարկանշավորում:

13.2 Ծրագրին առնչվող տեղեկատվության փոխանցում երրորդ կողմերին` KfW փոխանակում է Ծրագրի վերաբերյալ ընտրված տեղեկատվությունը և, թե ինչպես է այն ֆինանսավորվում, Ողջ ժամանակահատվածում ներքոնշյալ մարմինների հետ` թափանցիկություն և արդյունավետություն ապահովելու նպատակով.

a) KfW դուստր կազմակերպություններ;

b) Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և դրա իրավասու մարմիններ, իշխանություններ, հաստատություններ, գործակալություններ կամ կազմակերպություններ;

c) իրականացնող կազմակերպություններ` ընդգրկված Գերմանիայի երկկողմ զարգացման համագործակցության մեջ, մասնավորապես` Deutsche Gesellschaft fՖr Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH;

d) Վիճակագրական տվյալներ հավաքագրելու մեջ ընդգրկված միջազգային կազմակերպություններ և դրանց անդամներ, հատկապես` Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (ՏՀԶԿ) և դրա անդամներ

13.3 Ծրագրին առնչվող տեղեկատվության փոխանցում երրորդ կողմերին և դրանց կողմից հրապարակում` ավելին` Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը դիմել է KfW-ին Ծրագրի վերաբերյալ ընտրված տեղեկատվությունը և, թե ինչպես է այն ֆինանսավորվում, Ողջ ժամանակահատվածում հետևյալ մարմինների հետ փոխանակելու խնդրանքով, որոնք հրապարակում են բաժինները նպատակներին համապատասխան:

a) Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` Միջազգային աջակցության թափանցիկության նախաձեռնության նպատակների համար (http://www.bmz.de/de/ministerium/zahlen_fakten/transparenz-fuer-mehr-Wirks amkeit/Transparenzstrategie/index.html)

b) Գերմանիայի առևտուր և ներդրում Շուկայի վերաբերյալ տեղեկատվության նպատակով (http://www.gtai.de/GTAI/Navigation/DE/welcome.html)

c) Զարգացման համագործակցության շրջանակներում հաշվետու ֆինանսական հոսքերի նպատակով ՏՀԶԿ (http://www.oecd.org/)

d) Զարգացման գնահատման գերմանական ինստիտուտ գերմանական զարգացման ընդհանուր համագործակցությունը գնահատելու և թափանցիկություն և արդյունավետություն ապահովելու նպատակով: (https://www.deval.org/en/).

13.4 Ծրագրին առնչվող տեղեկատվության փոխանցում երրորդ կողմերին (այդ թվում դրանց կողմից հրապարակում)` KfW նաև իրեն իրավունք է վերապահում փոխանցել Ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը և, թե ինչպես է այն ֆինանսավորվում, Ողջ ժամանակահատվածում, երրորդ կողմերին օրինական շահերը պաշտպանելու նպատակով:

Տեղեկատվությունը չի փոխանցվում KfW-ի կողմից այլ երրորդ անձանց, եթե տեղեկատվության մեջ Վարկառուի չփոխանցվող օրինական շահերը գերակշռում են դրանում փոխանցվող KfW-ի շահերը: վարկառուի օրինական շահերը մասնավորապես ներառում են Հոդված 13.1-ում (Ծրագրին առնչվող տեղեկատվության հրապարակում KfW-ի կողմից), նշված կոնֆիդենցիալ տեղեկատվության գաղտնիությունը, որը բացառվում է հրապարակումից:

Ավելին, KfW-ն իրավունք ունի փոխանցել տեղեկատվությունը երրորդ կողմերին, եթե դա անհրաժեշտ է` պայմանավորված օրենքով կամ օրենսդրական պահանջներով կամ դատարանում կամ վարչական վարույթներում հայցերը կամ այլ օրինական իրավունքները հաստատելու կամ պաշտպանելու համար:

 

14. Ընդհանուր դրույթներ

14.1 Բանկային օր` երբ սույն Համաձայնագրում հղում է կատարվում «Բանկային օրվան» դա նշանակում է այն օրը, երբ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ֆրանկֆուրտ ամ Մայն քաղաքում, բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի, առևտրային բանկերը բաց են ընդհանուր գործարար գործունեություն ծավալելու համար:

14.2 Գործունեության իրականացման վայր` Սույն համաձայնագրով սահմանված բոլոր պարտականությունների կատարման վայր է հանդիսանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ֆրանկֆուրտ ամ Մայն քաղաքը:

14.3 Մասնակի անվավերություն և բացթողումներ` Եթե սույն Համաձայնագրի որևէ դրույթ անվավեր է կամ դառնում է անվավեր, կամ սույն Համաձայնագրի որևէ դրույթում կա բացթողում, ապա սա չի անդրադառնում Համաձայնագրի մյուս դրույթների վրա: Սույն Համաձայնագրի կողմերը կփոխարինեն ցանկացած անվավեր դրույթ իրավաբանորեն վավեր դրույթով, որն իր բնույթով և նպատակով մոտ է անվավեր դրույթին: Կողմերը պետք է լրացնեն դրույթներում առկա ցանկացած բացթողում իրավաբանորեն վավեր դրույթով, որն իր բնույթով և նպատակով մոտ է սույն Համաձայնագրին:

14.4 Գրավոր ձև` Սույն Համաձայնագրի ցանկացած փոփոխություն և լրացում պետք է կատարվի գրավոր Կողմերը կարող են հրաժարվել գրավոր ձևից միայն գրավոր կերպով:

14.5 Իրավունքների փոխանցում. Վարկառուն չի կարող նշանակել կամ փոխանցել, խոստանալ կամ գրավադրել սույն Վարկային համաձայնագրի հետ կապված որևէ պահանջ:

14.6 Կիրառվող օրենք` Սույն Համաձայնագիրը ղեկավարվում է գերմանական օրենսդրությամբ:

14.7 Վաղեմության ժամկետ` KfW-ի սույն Համաձայնագրի հետ կապված բոլոր պահանջների ժամկետն ավարտվում է հինգ տարի հետո սկսած այն տարվա ավարտից, երբ ներկայացվել է նման պահանջը, և, երբ KfW-ին հայտնի է դարձել նման պահանջի հանգամանքները կամ կարող էր հայտնի դառնալ առանց կոպիտ զանցառության:

14.8 Հրաժարում անձեռնմխելիությունից` Եթե և այնքանով, որքանով Վարկառուն կարող է այժմ կամ հետագայում ցանկացած իրավասության շրջանակներում, պահանջել իր կամ իր ակտիվների անձեռնմխելիություն, և այնքանով, որքանով օրենսդրությունն իրեն կամ իր ակտիվների անձեռնմխելիություն է տալիս դատական հայցից, դատական կատարումից, կալանքից կամ այլ իրավական գործընթացներից, Վարկառուն անդառնալիորեն համաձայնում է հրաժարվել սույն Վարկային Համաձայնագրի առնչությամբ հայցերի անձեռնմխելիությունից, այնքանով, որքանով, որ դա թույլատրվում է տվյալ ընդդատության օրենքներով:

14.9 Իրավական վեճեր

a) Արբիտրաժ` Սույն Վարկային համաձայնագրից բխող կամ դրա հետ կապված բոլոր վեճերը պետք է բացառապես և վերջնականորեն լուծվի արբիտրաժային դատարանի կողմից: Այս առնչությամբ, կիրառվում է հետևյալը.

(i) Արբիտրաժային դատարանը պետք է բաղկացած լինի մեկ կամ երեք դատավորներից, ովքեր նշանակվում և գործում են Առևտրի միջազգային պալատի արբիտրաժային դատարանի կանոնների համաձայն, որոնք կարող են ժամանակ առ ժամանակ կիրառվել,

(ii) Արբիտրաժային դատավարությունը պետք է տեղի ունենա Ֆրանկֆուրտ ամ Մայն քաղաքում: Արբիտրաժային դատավարության լեզուն անգլերենն է:

b) Ընդդատության շրջանակ` Բացի այդ, KfW-ն իրավունք ունի դատական գործ հարուցել Ֆրանկֆուրտ ամ Մայն քաղաքի ընդհանուր իրավասության դատարաններում կամ համապատասխան իրավասության այլ դատարանում, բացառությամբ այն դեպքերի, երբ կողմերի միջև առաջացած վեճն արդեն իսկ գտնվում է արբիտրաժային վարույթում: Վարկառուն անվերապահորեն ենթարկվում է ցանկացած նման դատարանի ընդդատությանը:

14.10 ՈՒժի մեջ մտնելը և գործելը. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում և դառնում վավեր երկու կողմերի կողմից սույն Վարկային Համաձայնագրի ստորագրման պահից:

 

Կատարված է երկու բնօրինակով` անգլերեն լեզվով:

 

    Ֆրանկֆուրտ ամ Մայն,                  _________,

    [ամսաթիվ] ________ 2017             [ամսաթիվ] _______ 2017

 

    KfW                            Հայաստանի Հանրապետություն` ի դեմս

                                   ֆինանսների նախարարության

 

___________________________  ___________________________

    Անուն`                        Անուն`

    Պաշտոն`                       Պաշտոն`

 

___________________________

Անուն`

Պաշտոն`

 

Հավելված 1

 

Վարկառուի իրավախորհրդատուի իրավաբանական կարծիքի ձև

 

Ծանոթագրություն` Խնդրում ենք նշել «երկրի/հանրապետության» համապատասխան անվանումը

 

[Իրավախորհրդատուի ձևաթուղթ]

 

    KfW                          _______________

    Department [_____]              (ամսաթիվ)

Attn: [____________________]

Palmengartenstrasse 5-9

Postfach 11 11 41

60325 Frankfurt am Main/Germany

 

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

 

Վարկային համաձայնագիր կնքված KfW-ի և [____________________] («Վարկառուի») միջև ամսաթիվ ______________, որի ընդհանուր գումարը չի գերազանցում ______.000.000, եվրոն

 

Հարգելի պարոնայք,

 

Ես, հանդես գալով որպես Երկրի հանրապետության [արդարադատության նախարար] [___-ի իրավախորհրդատու] [____-ի իրավաբանական վարչության պետ (խնդրում ենք նշել նախարարության կամ այլ իրավասու մարմնի անվանումը): Ես գործել եմ լիազորությունների շրջանակում կապված _________ամսաթվին Վարկառուի և ձեր միջև կնքված վարկային համաձայնագրի հետ, որն առնչվում է ձեր կողմից Վարկառուին տրամադրվող վարկին, որի ընդհանուր գումարը չպետք է գերազանցի _____.000.000, եվրոն ___:

 

1. Ստուգված փաստաթղթեր

 

Ես ստուգել եմ`

 

1.1 Վարկային համաձայնագրի ստորագրված բնօրինակը;

1.2 Վարկառուի կանոնադրական փաստաթղթերը, մասնավորապես`

(a) Երկրի Հանրապետության սահմանադրությունը, որն ընդունվել է ____թ-ին և հրապարակվել _____, թիվ ______, էջ` կատարված փոփոխություններով:;

(b) ______ Օրենք (ներ) No _____ ընդունված ________ -ին, հրապարակված _________ում, No _____, էջ _____, իր փոփոխություններով [խնդրում ենք ներառել այստեղ, եթե կան, օրենքներ (օրինակ` բյուջեի մասին օրենքներ), որոնք վերաբերում են Երկրի Հանրապետության կողմից կատարած փոխառություններին];

(c) ____________________ [խնդրում ենք նշել այլ փաստաթղթեր, օրինակ` պետական կամ վարչական մարմինների կողմից ընդունված որոշումներ, որոնք ընդհանուր առմամբ վերաբերում են Երկրի կողմից կնքած Վարկային համաձայնագրին]; և

(d) Ֆինանսական համագործակցության համաձայնագիրը` կնքված Երկրի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև _________ թ.-ին («Համագործակցության համաձայնագիր»)

և նման այլ օրենքներ, կանոնակարգեր, ակտեր, գրառումներ, գրանցումներ և փաստաթղթեր, որոնք իմ կողմից համարվել են ուսումնասիրության համար անհրաժեշտ և ցանկալի: Բացի այդ, կատարել եմ այնպիսի ստուգումներ, որոնք համարել եմ անհրաժեշտ կամ ցանկալի` սույն իրավաբանական կարծիքը հայտնելու համար:

 

2. Եզրակացություն

 

Վարկային համաձայնագրի Հոդված ____-ի նպատակով, Երկրի Հանրապետության օրենքների համաձայն, հայտնում եմ հետևյալ կարծիքը`

 

2.1 Համաձայն Սահմանադրության Հոդված _____ դրույթների/______________ վերաբերյալ օրենքի հոդվածի [խնդրում ենք նշել համապատասխան օրենքները] Վարկառուն իրավունք ունի կնքել Վարկային համաձայնագիրը և ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները` Վարկային համաձայնագրի կնքումը, հանձնումն ու իրականացումը լիազորելու համար, մասնավորապես, համաձայն`

(a) Երկրի խորհրդարանի Օրենք(ներ) No(ներ) __________ ամսաթիվ _________, որը վավերացնում է Վարկային համաձայնագիրը/հաստատում է Վարկառուի կողմից [նշել անվանումը] Վարկային համաձայնագրի կնքումը, հանձնումն ու իրականացումը;

(b) Երկրի կառավարության վարկային հանձնաժողովի __________ ամսաթիվ Որոշում (ներ) No(եր) __________ [խնդրում ենք նշել երկրի համապատասխան կառավարման կամ վարչական մարմինների անվանումները];

(c) _______________ [նշել այլ հանձնարարականներ» որոշումներ և այլն]:

 

2.2 Տկն./Պրն. _____________________(և Տկն./Պրն. ____________________) պատշաճ կերպով լիազորված է (են) կողմից ____________________ [օրինակ օրենքով` ելնելով իր զբաղեցրած պաշտոնից (որպես _________ նախարար/ որպես __________), ______________ կառավարության որոշմամբ, __________ ամսաթիվը տրված լիազորագրի հիման վրա և այլն] Վարկառուի անունից միանձնյա/համատեղ ստորագրել Վարկային համաձայնագիրը: Տկն./Պրն. (և Տկն./Պրն. ____________________) կողմից ստորագրված Վարկային համաձայնագիրը պատշաճ կերպով իրականացվել է Վարկառուի անունից և Վարկառուի համար հանդիսանում են իրավաբանորեն պարտադիր պարտականություն, որի իրականացումը պետք է ապահովվի համաձայն օրենքի:

[Այլընտրանք 1 Բաժին 2.3-ի համար, որը կիրառվում է, եթե ի լրումն Բաժին 2.1 և Բաժին 2.2-ում սահմանված փաստաթղթերի, անհրաժեշտ է ձեռք բերել որոշ պաշտոնական թույլտվություններ` համաձայն Երկրի հանրապետության օրենքների]:

2.3 Վարկառուի կողմից Վարկային համաձայնագրի կնքման և իրականացման համար (այդ թվում` ստացման ենթակա գումարների ձեռքբերումը և փոխանցումը KfW-ին` սույն համաձայնագրով սահմանված արժույթով) ձեռք են բերվել հետևյալ պաշտոնական հաստատումները, թույլտվությունները, լիցենզիաները, գրանցումները և/կամ համաձայնությունները, որոնք ամբողջությամբ ուժի մեջ են:

(a) [Կենտրոնական բանկի/Ազգային բանկի/ ____________________] հաստատումը ____________________, ամսաթիվ __________, No __________;

(b) [________________ նախարարի/նախարարության] համաձայնությունը ____________________, ամսաթիվ __________, No __________; և

(c) ____________________ [նշել այլ պաշտոնական թույլտվություններ, լիցենզիաներ և/կամ համաձայնություններ]:

Պետական իշխանությունների կամ հաստատությունների կողմից (այդ թվում` Երկրի հանրապետության Կենտրոնական/Ազգային բանկ) կամ դատարանի կողմից տրված այլ պաշտոնական թույլտվություններ, համաձայնություններ, լիցենզիաներ, գրանցումներ և/կամ հաստատումներ չեն պահանջվում կամ նպատակահարմար չեն Վարկառուի կողմից Վարկային համաձայնագրի կնքման և իրականացման և Վարկային համաձայնագրի ներքո Վարկառուի պարտականությունների վավերականության և կիրարկման հետ կապված (ներառյալ առանց սահմանափակման ստացման ենթական գումարների ձեռքբերումը և փոխանցումը KfW-ին` սույնով սահմանված արժույթով):

[Այլընտրանք 2 Բաժին 2.3-ի համար, որը կիրառվում է, եթե ի լրումն Բաժին 2.1 և 2.2-ում սահմանված փաստաթղթերի, ոչ մի այլ պաշտոնական թույլտվություններ չպետք է ձեռք բերվի Երկրի հանրապետության օրենքների համաձայն]:

2.3 Պետական իշխանությունների կամ հաստատությունների կողմից (այդ թվում` Երկրի հանրապետության Կենտրոնական/Ազգային բանկ) կամ դատարանի կողմից տրված այլ պաշտոնական թույլտվություններ, համաձայնություններ, լիցենզիաներ, գրանցումներ և/կամ հաստատումներ չեն պահանջվում կամ նպատակահարմար չեն Վարկառուի կողմից Վարկային համաձայնագրի կնքման և իրականացման և Վարկային համաձայնագրի ներքո Վարկառուի պարտականությունների վավերականության և կիրարկման հետ կապված (ներառյալ առանց սահմանափակման ստացման ենթական գումարների ձեռքբերումը և փոխանցումը KfW-ին` սույնով սահմանված արժույթով):

2.4 Վարկային համաձայնագրի վավերականության կամ իրականացման ապահովման հետ կապված դրոշմանիշային կամ նման այլ հարկի կամ տուրքի վճարում չի պահանջվում:

2.5 Գերմանական օրենքի ընտրությունը Վարկային համաձայնագրի կառավարման և արբիտրաժային դատարան ներկայացնելու համար` Վարկային համաձայնագրի Հոդված _____-ի համաձայն վավեր է և պարտադիր: Վարկառուի նկատմամբ արբիտրաժային դատարանի կայացրած որոշումը պետք է ճանաչվի և կիրարկվի Երկրի հանրապետությունում` համաձայն հետևյալ կանոնների ____________________ [խնդրում ենք նշել կիրառվող պայմանագիրը (եթե կա այդպիսին), օրինակ` 1958թ.-ի Նյու Յորքի կոնվենցիան և/կամ այն հիմնարար սկզբունքները, որոնք կապված են Երկրում արբիտրաժային դատարանի վճռի ճանաչման և իրականացման հետ]:

2.6 Երկրի հանրապետության դատարանները ազատ են վճիռ կայացնել Վարկային համաձայնագրում սահմանված արժույթով կամ արժույթներով:

2.7 Վարկային համաձայնագրի ներքո փոխառությունը Վարկառուի կողմից Վարկային համաձայնագրի կնքումն ու իրականացումը համարվում են մասնավոր և առևտրային գործողություններ և ոչ թե կառավարության կամ պետական գործողություններ: Ոչ Վարկառուն, ոչ էլ նրա որևէ սեփականություն չունեն անձեռնմխելիության իրավունք արբիտրաժից, հայցի ներկայացումից, դատավճռի կատարումից, կալանքից և այլ իրավական գործընթացներից:

2.8 Համագործակցության համաձայնագիրը ուժի մեջ է և գործում է համաձայն Երկրի հանրապետության սահմանադրության և օրենքների [համաձայն Համագործակցության համաձայնագրի Հոդված 3-ի դրույթների] [եթե համագործակցության համաձայնագիրն ուժի մեջ չի մտել, սակայն կրկնակի հարկման համաձայնագիրը գոյություն ունի]: Համաձայն _________ ____________________ [նշել պայմանագիրը կամ կիրառելի օրենքներն ու կանոնակարգերը] / Վարկառուից չի պահանջվում կատարել որևէ նվազեցում պահում Վարկառուի որևէ վճարումից, որը Վարկառուն պետք է կատարի Վարկային համաձայնագրի ներքո, իսկ նման նվազեցման և կամ պահման հետագա պարտադրման դեպքում, գործում են Վարկային համաձայնագրի Հոդված _____-ի դրույթները, որոնց դեպքում Վարկառուից պահանջվում է փոխհատուցել KfW-ին համապատասխանաբար:

2.9 KfW-ն չի համարվում և չպետք է համարվի երկրի հանրապետության ռեզիդենտ, իրավաբանական հասցե ունեցող, գործունեություն ծավալող կամ հարկման ենթակա` միայն Վարկային համաձայնագրի կնքման, իրականացման կամ կիրարկման համար: Անհրաժեշտ կամ նպատակահարմար չէ, որ KfW-ն լիցենզավորվի, որակավորվի կամ այլ կերպ գործարար գործունեություն ծավալի կամ KfW-ի կողմից նշանակվի գործակալներ կամ ներկայացուցիչներ:

Հետևաբար Վարկային համաձայնագրի ներքո պարտականությունները համարվում են Վարկառուի անմիջական և անվերապահ, իրավական, վավեր և պարտադիր պարտականություններ, որոնք կիրարկելի են Վարկառուի նկատմամբ` համապատասխան պայմանների համաձայն:

Սույն իրավաբանական կարծիքը սահմանափակված է Երկրի հանրապետության օրենքներին համապատասխան:

 

____________________, _______________

        (վայր)               (ամսաթիվ)

 

[Ստորագրություն]

Անուն: ____________________

 

Առդիր`

 

Ծանոթագրություն: Խնդրում ենք կցել վերոնշյալ սահմանված փաստաթղթերի և իրավական ակտերի վավերացված պատճենները (երկար օրենքների կամ երկրի հանրապետության սահմանադրության հետ կապված` համապատասխան դրույթների պատճենները բավարար են), ինչպես նաև KfW-ին պետք է ներկայացվի վերոնշյալ բոլոր փաստաթղթերի անգլերեն կամ գերմաներեն լեզուներով պաշտոնական թարգմանությունը, եթե այդ փաստաթուղթը չի կազմվել անգլերեն կամ գերմաներեն լեզուներով` որպես պաշտոնական լեզու կամ, KfW-ն չի նշել, որ մեկ այլ լեզու բավարար է:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.11.2017
N 47
Արձանագրային որոշում