ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
9 նոյեմբերի 2017 թվականի N 47
3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի ՆԻՍՏԻ N 10 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 17-ի նիստի N 10 արձանագրության 4-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թ. նոյեմբերի 9-ի նիստի
N 47 արձանագրային որոշման
«Հավելված N 3
ՀՀ կառավարության
2016 թ. մարտի 17-ի նիստի
N 10 արձանագրային որոշման
ՊԱՏՎԱՍՏՈՂՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑ
._____________________________________________________________________.
|Պատվաստանյութի|Պատվաստման|Պատվաստման |Հիվանդությունների հակածինների|
|անվանումը |հերթական |ժամկետը |պարունակությունը |
| |դեղաչափը | |պատվաստանյութում |
|______________|__________|_____________|_____________________________|
|ՎՀԲ | 1 |ծնվելուց |Հեպատիտ Բ` մանկական |
| | |հետո` 0-24 | |
| | |ժամվա | |
| | |ընթացքում | |
|______________|__________|_____________|_____________________________|
|ԲՑԺ | 1 |ծնվելուց |Տուբերկուլյոզ |
| | |հետո` 0-48 | |
| | |ժամվա | |
| | |ընթացքում | |
|______________|__________|_____________|_____________________________|
|ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ | 1 |6 շաբաթական |Դիֆթերիա, փայտացում, կապույտ |
| | | |հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուս |
| | | |ինֆլուենզա Բ տիպի` համակցված |
| | | |(թույլատրվում է նաև տվյալ |
| | | |տարիքի համար այլ հակածինների |
| | | |հետ համակցված) |
|______________| | |_____________________________|
|ՕՊՊ | | |Պոլիոմիելիտ` բերանային |
| | | |երկվալենտ (1 և 3-րդ տիպեր) |
|______________| | |_____________________________|
|ՌՈՏԱ | | |Ռոտավիրուսային |
|______________| | |_____________________________|
|ՊՆԵՎՄՈ | | |Պնևմակոկային - 13 վալենտ |
|______________|__________|_____________|_____________________________|
|ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ | 2 |12 շաբաթական |Դիֆթերիա, փայտացում, կապույտ |
| | | |հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուս |
| | | |ինֆլուենզա Բ տիպի` համակցված |
| | | |(թույլատրվում է նաև տվյալ |
| | | |տարիքի համար այլ հակածինների |
| | | |հետ համակցված) |
|______________| | |_____________________________|
|ՕՊՊ | | |Պոլիոմիելիտ` բերանային |
| | | |երկվալենտ (1 և 3-րդ տիպեր) |
|______________| | |_____________________________|
|ՌՈՏԱ | | |Ռոտավիրուսային |
|______________| | |_____________________________|
|ՊՆԵՎՄՈ | | |Պնևմակոկային - 13 վալենտ |
|______________|__________|_____________|_____________________________|
|ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ | 3 |18 շաբաթական |Դիֆթերիա, փայտացում, կապույտ |
| | | |հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուս |
| | | |ինֆլուենզա Բ տիպի` համակցված |
| | | |(թույլատրվում է նաև տվյալ |
| | | |տարիքի համար այլ հակածինների |
| | | |հետ համակցված) |
|______________| | |_____________________________|
|ՕՊՊ | | |Պոլիոմիելիտ` բերանային |
| | | |երկվալենտ (1 և 3-րդ տիպեր) |
|______________| | |_____________________________|
|ՊՆԵՎՄՈ | | |Պնևմակոկային 13 վալենտ |
|______________|__________|_____________|_____________________________|
|ԻՊՊ | 1 |24 շաբաթական |Պոլիոմիելիտ` ինակտիվացված |
| | | |(1, 2-րդ և 3-րդ տիպեր) |
|______________|__________|_____________|_____________________________|
|ԿԿԽ | 1 |12 ամսական |Կարմրուկ, կարմրախտ, խոզուկ` |
| | | |համակցված |
|______________|__________|_____________|_____________________________|
|ԱԿԴՓ | 4 |18 ամսական |Դիֆթերիա, փայտացում, կապույտ |
| | | |հազ` համակցված (թույլատրվում |
| | | |է նաև տվյալ տարիքի համար այլ|
| | | |հակածինների հետ համակցված) |
|______________|__________|_____________|_____________________________|
|ՕՊՊ | 4 |18 ամսական |Պոլիոմիելիտ` բերանային |
| | | |երկվալենտ (1 և 3-րդ տիպեր) |
|______________|__________|_____________|_____________________________|
|ԱԴՓ-Մ | 1 |6 տարեկան |Դիֆթերիա, փայտացում` |
| | | |համակցված |
|______________|__________|_____________|_____________________________|
|ՕՊՊ | 5 |6 տարեկան |Պոլիոմիելիտ` բերանային |
| | | |երկվալենտ (1 և 3-րդ տիպեր) |
|______________|__________|_____________|_____________________________|
|ԿԿԽ | 2 |6 տարեկան |Կարմրուկ, կարմրախտ, խոզուկ` |
| | | |համակցված |
|______________|__________|_____________|_____________________________|
|ՄՊՊ | 1 |13 տարեկան |Մարդու պապիլոմավիրուսային |
| |__________|_____________|վարակի դեմ պատվաստանյութ |
| | 2 |Առաջին | |
| | |դեղաչափից 6 | |
| | |ամիս հետո | |
|______________|__________|_____________|_____________________________|
|ԱԴՓ-Մ | 2 |15-16 տարեկան|Դիֆթերիա, փայտացում` |
| | | |(թույլատրվում է նաև տվյալ |
| | | |տարիքի համար այլ հակածինների |
| | | |հետ համակցված) |
|______________|__________|_____________|_____________________________|
|ՄԵՆԻՆԳԱԿՈԿԱՅԻՆ| 1 |16 տարեկան |Մենինգակոկային քառավալենտ |
| | | |կոնյուգացված |
|______________| | |_____________________________|
|ՊՆԵՎՄՈ | 1 | |Պնևմակոկային 13 վալենտ |
| | | |(կոնյուգացված) |
|______________| | |_____________________________|
|ԿԿԽ | | |Կարմրուկ, կարմրախտ, խոզուկ` |
| | | |համակցված |
|______________|__________|_____________|_____________________________|
|ՎՀԱ | 1 |16 տարեկան |Հեպատիտ Ա |
| |__________|_____________| |
| | 2 |Առաջին | |
| | |դեղաչափից 6 | |
| | |ամիս հետո | |
|______________|__________|_____________|_____________________________|
|ՏՈՒԼԱՐԵՄԻԱՅԻ | 1 |17 տարեկան |Տուլարեմիա |
|______________|__________|_____________|_____________________________|
|ԱԴՓ-Մ | 3 |26-30 տարեկան|Դիֆթերիա, փայտացում` |
| |__________|_____________|համակցված |
| | 4 |36-40 տարեկան| |
| |__________|_____________| |
| | 5 |46-50 տարեկան| |
| |__________|_____________| |
| | 6 |56-60 տարեկան| |
|______________|__________|_____________|_____________________________|
|ՍԵԶՈՆԱՅԻՆ ԳՐԻՊ|Ըստ |Ռիսկի խմբեր |Սեզոնային գրիպ |
| |հրահանգի | | |
|______________| | |_____________________________|
|ՎՀԲ | | |Հեպատիտ Բ` մեծահասակների |
| | | |համար |
|______________| |_____________|_____________________________|
|ԿԱՏԱՂՈՒԹՅԱՆ | |Համաճարակա- |Կատաղության |
| | |բանական | |
| | |ցուցումով | |
._____________________________________________________________________.
1. Մենինգակոկային, հեպատիտ Ա, պնևմակոկային, ԿԿԽ, տուլարեմիայի պատվաստումները կատարվում են միայն 16-17 տարեկան նախազորակոչային տարիքի անձանց, ինչպես նաև 18-27 տարեկան զորակոչվող չպատվաստված անձանց:
2. 15-16 տարեկանում ԱԴՓ-Մ պատվաստումները կատարվում են բոլորին 1 դեղաչափ:
3. ԿԿԽ պատվաստումները կատարվում են բոլորին միայն 2 դեղաչափ պատվաստում չունեցողներին:
4. Նախազորակոչային տարիքում հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումները կատարվում են 2 դեղաչափով` առաջին դեղաչափը 0.5 մլ, 16 տարեկանում, երկրորդ դեղաչափը` 0.5 մլ, 6 ամիս հետո: Զորակոչային տարիքի պատվաստում չունեցող կամ 1 դեղաչափ ունեցող անձանց կատարվում է 1 մլ դեղաչափով:
5. Տուլարեմիայի դեմ պատվաստումները կատարվում են պատվաստանյութի առկայության դեպքում:
6. 15-16 տարեկանի պատվաստումից հետո ԱԴՓ-Մ պատվաստումները կատարվում են ըստ օրացույցի, ինչպես նաև վերջին 10 տարվա ընթացքում չպատվաստված անձանց:
7. Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը կատարվում է 2 դեղաչափ` առաջին դեղաչափը 13 տարեկանում, իսկ երկրորդը 6 ամիս հետո:
8. Դիֆթերիայի, փայտացման, կապույտ հազի, հեպատիտ Բ-ի, հեմոֆիլուս ինֆլուենզա Բ տիպի և պոլիոմիելիտի պատվաստումներն իրականացվում են նաև տվյալ տարիքի համար նախատեսված պատվաստանյութերով համակցված այլ հակածինների հետ, որոնք ներառված են Պատվաստումների ազգային օրացույցում և առաջարկվում են տվյալ տարիքում` առանձին պատվաստանյութի տեսքով:
9. Ինակտիվացված պոլիոմիելիտի բաղադրիչով համակցված պատվաստանյութով առնվազն մեկ դեղաչափ պատվաստման առկայության դեպքում` 24 շաբաթականում նախատեսված ԻՊՊ դեղաչափը չի կատարվում:
10. Պատվաստումների ազգային օրացույցում ներառված պատվաստումները կարող են իրականացվել այլ պատվաստանյութերով` համակցված այլ հակածինների հետ, որոնք ներառված չեն օրացույցում:»: