Սեղմել Esc փակելու համար:
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈ ...

 

 

010.0192.131117

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի հոկտեմբերի 25-ին

 

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 29-ի ՀՕ-195 օրենքի 1-ին հոդվածում`

1) երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Ավելացված արժեքի հարկ վճարող համարվողների կողմից ԱՏԳ ԱԱ 84 և 85 ապրանքային ենթախմբերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 8418 10 200 1, 8418 10 800 1, 8418 30 200 1, 8418 40 200 1, 8422 11 000 0, 8447 90 000 1, 8450 11, 8451 21, 8452 10, 8508 11 000 0, 8508 19 000 1, 8509 4, 8516 31 000, 8516 33 000 0, 8516 40, 8516 50, 8516 60 101 0, 8516 71, 8516 72, 8519 20, 8521 90 000 1, 8528 72 ծածկագրերին դասվող ապրանքների) ներմուծումը, անկախ սույն հոդվածով սահմանված ցանկում կատարված բացառություններից, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 2505100000, 250900, 2518200000, 2807, 2817000000, 2836, 3901, 3902, 3903, 3904, 3905, 3906, 3921903000, 4002, 4003, 4004, 4005, 4007, 7201, 7202, 7203, 7204, 7205, 7206, 7207, 7402, 7403, 7404, 7405, 7406, 7407, 7408, 7409, 7410, 7411, 7412, 7413, 7415, 7419991000, 7501, 7502, 7503, 7504, 7505, 7506, 7507, 7508, 7603, 7604, 7605, 7801, 7802, 7804, 7901, 7902, 7903, 7904, 7905, 7907, 8001, 8002, 8003, 8101, 8103, 8104, 8105, 8106, 8107, 8108, 8109, 8110, 8111, 8112, 8113, 8704 10 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից: Սույն պարբերությունը կիրառվում է նաև պետական կառավարչական հիմնարկների նկատմամբ` անկախ վերջիններիս` ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու հանգամանքից:».

2) ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

«9305 9301-9304 ապրանքային դիրքերի ապրանքների մասեր և պարագաներ, բացառությամբ 9302-9304 ապրանքային դիրքերի ապրանքների մասերի և  պարագաների
9306 Ռումբեր, նռնակներ, տորպեդներ, ականներ, հրթիռներ և նույնանման միջոցներ` մարտական գործողություններ վարելու համար, և  դրանց մասերը, փամփուշտներ, այլ զինամթերք, արկեր և  դրանց մասերը, ներառյալ` մանրագնդակները և  փամփուշտների համար նախատեսված խցկանները»:

 

ՀՈԴՎԱԾ 2. ԱԱՀ վճարող համարվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն ազատվում են`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծված` ԱՏԳ ԱԱ 9406 00 310 0 ծածկագրին դասվող ապրանքների համար 2014 թվականին հետաձգված և չվճարված (մասնակի վճարված) ԱԱՀ-ի գումարների, ինչպես նաև այդ գումարները սահմանված ժամկետում չվճարելու համար դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի վճարման պարտավորությունից.

2) սույն հոդվածն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2018 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի շրջանակներում այն ապրանքների ներմուծման ավելացված արժեքի հարկից, որոնց ներմուծումը սույն օրենքի 1-ին հոդվածով ազատվում է ավելացված արժեքի հարկից:

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի, և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո կատարվող ներմուծումների վրա:

Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2017 թ. նոյեմբերի 13
Երևան
ՀՕ-192-Ն

 

 

pin
ՀՀ 25.10.2017
N ՀՕ-192-Ն օրենք