Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒ ...

 

 

010.0188.131117

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի հոկտեմբերի 25-ին

 

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն օրենքի և բանկային գործունեությունը կարգավորող այլ օրենքների, ինչպես նաև ֆինանսական խմբերի գործունեությունը կարգավորող օրենսդրության իմաստով միևնույն ընտանիքի անդամ են համարվում ամուսինը, ինչպես նաև համատեղ ապրող կամ միևնույն տնտեսություն վարող հետևյալ անձինք` ծնողները, տատը, պապը, 18 տարին լրացած թոռը, 18 տարին լրացած զավակն ու նրա ամուսինը, 18 տարին լրացած քույրը, եղբայրն ու նրանց ամուսինները և 18 տարին լրացած նրանց զավակները, ամուսնու ծնողները, ամուսնու` 18 տարին լրացած զավակը:

Անձինք համարվում են միևնույն տնտեսություն վարող, եթե նրանցից մեկի ֆինանսական վիճակի վատթարացումը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մյուսի ֆինանսական վիճակի վատթարացման, կամ նրանցից մեկի եկամուտը կամ ֆինանսական այլ միջոցները օգտագործվում են կամ կարող են օգտագործվել համատեղ ծախսերի կամ մյուսի ծախսերի ֆինանսավորման նպատակով:

Կենտրոնական բանկը կարող է սահմանել միևնույն տնտեսություն վարելու չափանիշներ:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Անկախ կազմակերպաիրավական տեսակից` բանկերը պարտավոր են ունենալ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կառավարման մարմիններ, գլխավոր հաշվապահ, ներքին աուդիտի ստորաբաժանում, ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձ և համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձ:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 21.2-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բանկի մասնակիցների ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը պետք է միաժամանակ բավարարեն հետևյալ երկու պահանջները.

ա) այն չպետք է նախորդի ընդհանուր ժողով գումարելու մասին որոշումն ընդունելու օրվան,

բ) ցուցակը կազմելու օրվա և ընդհանուր ժողովի անցկացման օրվա միջև ընկած ժամանակահատվածը չի կարող 45 օրից ավելի լինել:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 21.12-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) անկախ գնահատական է տալիս բանկի ներքին հսկողության, այդ թվում` ռիսկերի կառավարման համակարգերի, բանկի կառավարման համակարգի և գործընթացների որակի, համարժեքության և արդյունավետության վերաբերյալ.».

2) «բ» կետն ուժը կորցրած ճանաչել:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.13-րդ և 21.14-րդ հոդվածներով.

 

«ՀՈԴՎԱԾ 21.13. ԲԱՆԿԻ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԸ

 

1. Բանկի ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը`

ա) բացահայտում, գնահատում է բանկի գործունեությանը բնորոշ ռիսկերը, տալիս է բանկի ռիսկի ընդհանուր նկարագիրը.

բ) հսկողություն և մոնիտորինգ է իրականացնում բացահայտված ռիսկերի նկատմամբ, ապահովում է դրանց արդյունավետ կառավարումը.

գ) խորհրդի հաստատմանն է ներկայացնում բանկի ռիսկերի կառավարման ռազմավարությունը, ռիսկի ընդունելի սահմանաչափը, ինչպես նաև առանձին ռիսկերի կառավարման քաղաքականությունները, խորհրդի սահմանած պարբերականությամբ խորհուրդ և գործադիր մարմին հաշվետվություն է ներկայացնում բանկի ռիսկերի նկարագրի և ռիսկերի կառավարման գործընթացների վերաբերյալ.

դ) իրականացնում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ռիսկերի կառավարմանն առնչվող այլ գործառույթներ:

2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել բանկի ռիսկերի կառավարման գործառույթի արդյունավետ իրականացման նվազագույն պահանջներ:

 

ՀՈԴՎԱԾ 21.14. ԲԱՆԿԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԸ

 

1. Բանկի համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը`

ա) ապահովում է բանկի և բանկի աշխատակիցների գործունեության համապատասխանությունը օրենքների, այլ իրավական ակտերի, այդ թվում` բանկի ներքին իրավական ակտերի պահանջներին.

բ) ապահովում է բանկում պատասխանատու վարվելակերպի ձևավորումն ու պահպանումը.

գ) գնահատում է բանկի գործունեության վրա օրենքների և այլ իրավական ակտերի հնարավոր փոփոխությունների ազդեցությունը և դրանց հետ կապված հնարավոր ռիսկերը.

դ) իրականացնում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված համապատասխանության ապահովմանն առնչվող այլ գործառույթներ:

2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել բանկի համապատասխանության ապահովման գործառույթի արդյունավետ իրականացման նվազագույն պահանջներ:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 22-րդ հոդվածը «բանկի տնօրինության անդամները,» բառերից հետո լրացնել «ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը և համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը,» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 34-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ 34. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով կարող են`

1) ընդունել ավանդներ.

2) տրամադրել վարկեր.

3) իրականացնել դրամական պահանջների զիջման դիմաց ֆինանսավորում (ֆակտորինգ).

4) տրամադրել բանկային երաշխիքներ, բացել կամ իրականացնել հաշվարկներ ակրեդիտիվներով.

5) մատուցել վճարահաշվարկային ծառայություններ, այդ թվում` բացել, վարել, սպասարկել բանկային հաշիվներ, ներառյալ` բանկերի թղթակցային հաշիվները.

6) թողարկել, սպասարկել արժեթղթեր, իր անունից և իր հաշվին արժեթղթերով, ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքներ կատարել.

7) մատուցել ներդրումային և ոչ հիմնական ծառայություններ` համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

8) օրենքով սահմանված պահանջները բավարարելու դեպքում իրականացնել ներդրումային ֆոնդի (ներառյալ` կենսաթոշակային ֆոնդի) պահառության գործունեություն.

9) կառավարել այլ անձանց միջոցները (հավատարմագրային (լիազորագրային) կառավարում), բացառությամբ արժեթղթերի փաթեթի, որի կառավարումն իրականացվում է սույն մասի 7-րդ կետի համաձայն.

10) գնել, վաճառել, կառավարել բանկային ոսկի, ստանդարտացված ձուլակտորներ և հուշադրամ.

11) գնել, վաճառել, փոխանակել արտարժույթ.

12) իրականացնել ֆինանսական վարձակալություն (լիզինգ).

13) ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, ոսկերչական իրեր, փաստաթղթեր և այլ արժեքներ.

14) մատուցել ֆինանսական խորհրդատվություն, բացառությամբ արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության, որն իրականացվում է սույն մասի 7-րդ կետի համաձայն.

15) ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ.

16) իրականացնել պարտքերի հավաքման հետ կապված գործողություններ.

17) իրացնել ապահովագրական վկայագրեր և (կամ) պայմանագրեր, օրենքով սահմանված կարգով իրականացնել ապահովագրական գործակալի գործառնություններ.

18) իրականացնել «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հաշվի օպերատորի գործառույթներ:

2. Կենտրոնական բանկը կարող է թույլատրել բանկերին` իրականացնելու սույն օրենքով ուղղակիորեն չնախատեսված գործունեություն կամ գործառնություններ, եթե դրանք բխում են կամ սերտորեն կապված են բանկային գործունեության կամ սույն գլխով նախատեսված գործառնությունների հետ, և եթե դրանք թույլատրելը չի հակասում սույն օրենքի նպատակներին և չի վտանգում բանկերի ավանդատուների և վարկատուների շահերը: Սույն մասով նախատեսված թույլտվության տրամադրման կարգը, պայմանները, ժամկետները և մերժման հիմքերը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

3. Բանկերը կարող են կնքել քաղաքացիաիրավական ցանկացած գործարք, որն անհրաժեշտ կամ նպատակահարմար է իրենց` սույն օրենքով թույլատրված գործունեությունն իրականացնելու համար, և որը չի հակասում սույն հոդվածով սահմանված այլ պահանջների:

4. Բանկերը չեն կարող իրականացնել արտադրական, առևտրային և ապահովագրական գործունեություն, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:

5. Բանկը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործառնությունների, ինչպես նաև բանկային գործունեության բնականոն ընթացքն ապահովող այլ (օժանդակ) գործառնությունների կատարումն ամբողջությամբ կամ մասամբ կարող է որոշակի ժամկետով կամ անժամկետ պատվիրակել այլ իրավաբանական անձանց (կոնտրագենտ):

Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված այն գործառնությունները, որոնք կարող են իրականացվել բացառապես որոշակի լիցենզիայի կամ հատուկ այլ թույլտվության առկայության պարագայում, չեն կարող պատվիրակվել, բացառությամբ այն դեպքերի, երբ պատվիրակման արդյունքում էականորեն կբարձրանա բանկի ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, կնվազի տվյալ գործառնության գծով բանկի ծախսատարությունը, ինչպես նաև կբարձրանա մատուցվող ծառայության որակը: Սույն պարբերությամբ նշված գործառնությունները կարող են պատվիրակվել միայն համապատասխան լիցենզիա (թույլտվություն) ունեցող անձի:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործառնությունների պատվիրակման համար բանկը պետք է ստանա Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը: Կենտրոնական բանկի նախնական համաձայնության տրամադրման կարգը, պայմանները և ժամկետները, ինչպես նաև համաձայնության մերժման հիմքերը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

Առանց Կենտրոնական բանկի նախնական համաձայնության ստացման գործառնությունների պատվիրակման գործարքն առ ոչինչ է:

7. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող է սահմանվել սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված նախնական համաձայնության ստացման պարզեցված ընթացակարգ:

8. Կենտրոնական բանկը կարող է որոշակի ժամկետով կամ անժամկետ սահմանափակել սույն հոդվածի 5-րդ մասում նշված գործառնությունների պատվիրակումը, եթե պատվիրակումը վտանգում կամ կարող է վտանգել բանկի, բանկի հաճախորդների, այլ պարտատերերի շահերը կամ ֆինանսական համակարգի կայունությունը կամ կարող է խոչընդոտել Կենտրոնական բանկի կողմից արդյունավետ վերահսկողության իրականացմանը:

9. Բանկի նկատմամբ սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված վերահսկողության, ստուգման, վերստուգման, ուսումնասիրությունների իրականացման վերաբերյալ դրույթները տարածվում են նաև կոնտրագենտների վրա` սույն հոդվածի 5-րդ մասով նշված գործառնությունների իրականացման մասով: Ընդ որում, կոնտրագենտի կողմից Կենտրոնական բանկի վերահսկողության իրականացման խոչընդոտումը կարող է դիտվել նաև որպես բանկի կողմից ստուգման խոչընդոտում` առաջացնելով օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն բանկի նկատմամբ:

10. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված գործառնությունների պատվիրակման դեպքում բանկն իր հաճախորդների և երրորդ անձանց (այդ թվում` նաև Կենտրոնական բանկի) առջև պատասխանատվություն է կրում կոնտրագենտին պատվիրակված գործառնությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

11. Կենտրոնական բանկի գրավոր պահանջի դեպքում բանկը պարտավոր է գրությամբ նշված ժամկետներում փոփոխել կամ լուծել կոնտրագենտի հետ կնքված պատվիրակման պայմանագիրը, եթե պատվիրակումը վտանգում կամ կարող է վտանգել բանկի, բանկի հաճախորդների, այլ պարտատերերի շահերը կամ ֆինանսական համակարգի կայունությունը կամ կարող է խոչընդոտել Կենտրոնական բանկի կողմից արդյունավետ վերահսկողության իրականացմանը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 35-րդ հոդվածում`

1) 1-ին մասի առաջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1 Կենտրոնական բանկը կարող է պահանջել բանկից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում օտարել այլ անձի կանոնադրական կապիտալում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ձեռք բերված իր մասնակցությունը, եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով այդ մասնակցությունը կարող է չհիմնավորված ռիսկեր առաջացնել բանկի համար և (կամ) վտանգել բանկի հաճախորդների և (կամ) սպառողների շահերը և (կամ) խոչընդոտել բանկի նկատմամբ արդյունավետ վերահսկողության իրականացմանը: Կենտրոնական բանկը, հաշվի առնելով արժեթղթերի շուկայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տվյալ բանկի ֆինանսական վիճակը, կարող է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ձեռք բերված մասնակցությունն առավել բարենպաստ պայմաններով օտարելու նպատակով սույն մասով սահմանված ժամկետը երկարաձգել ևս վեց ամսով:».

3) 5-րդ մասը «Սույն հոդվածի» բառերից հետո լրացնել «3.1-ին մասով սահմանված ժամկետում, ինչպես նաև» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 36-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-4.3-րդ մասերով.

«4.1. Կենտրոնական բանկը կարող է սահմանափակել բանկի կողմից շահութաբաժիններ բաշխելը, այդ թվում` արտոնյալ բաժնետերերին կամ բանկի այլ մասնակիցների այլ ձևով որևէ եկամուտներ (հատուցումներ) վճարելը, եթե`

ա) շահութաբաժինների բաշխումը կհանգեցնի կամ կարող է հանգեցնել բանկի ֆինանսական վիճակի վատթարացման, և (կամ)

բ) շահութաբաժինների բաշխման հետևանքով բանկը խախտում է կամ կարող է խախտել առնվազն մեկ տնտեսական նորմատիվ, և (կամ)

գ) բանկը խախտել է կամ շահութաբաժինների բաշխման արդյունքում կխախտի հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերից բարձր (ցածր) սահմանված շեմը (շեմերը):

4.2. Շահութաբաժինների բաշխումը սահմանափակելու կարգը սահմանում է Կենտրոնական բանկը:

4.3. Բանկերը շահութաբաժինների վճարման մասին նախապես ծանուցում են Կենտրոնական բանկին: Ծանուցման կարգը և պայմանները սահմանում է Կենտրոնական բանկը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 37.1-ին հոդվածով.

 

«ՀՈԴՎԱԾ 37.1. ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԽՐԱԽՈՒՍԱԿԱՆ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ

 

1. Կենտրոնական բանկը կարող է սահմանափակել բանկի կողմից պարգևատրումների և այլ խրախուսական վճարումների (հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ և այլն) վճարումը, եթե`

ա) պարգևատրումների և այլ խրախուսական վճարումների (հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ և այլն) վճարումը կհանգեցնի կամ կարող է հանգեցնել բանկի ֆինանսական վիճակի վատթարացման, և (կամ)

բ) պարգևատրումների և այլ խրախուսական վճարումների (հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ և այլն) վճարման հետևանքով բանկը խախտում է կամ կարող է խախտել առնվազն մեկ տնտեսական նորմատիվ, և (կամ)

գ) բանկը խախտել է կամ պարգևատրումների և այլ խրախուսական վճարումների (հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ և այլն) վճարման արդյունքում կխախտի հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերից բարձր (ցածր) սահմանված շեմը (շեմերը):

2. Պարգևատրումների և այլ խրախուսական վճարումների (հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ և այլն) վճարումը սահմանափակելու կարգը սահմանում է Կենտրոնական բանկը:

3. Բանկերը պարգևատրումների և այլ խրախուսական վճարումների (հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ և այլն) վճարման մասին նախապես ծանուցում են Կենտրոնական բանկին: Ծանուցման կարգը և պայմանները սահմանում է Կենտրոնական բանկը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 44-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Բանկերի գործունեության կարգավորման, բանկային համակարգի ֆինանսական կայունության ապահովման նպատակով Կենտրոնական բանկը կարող է սահմանել բանկային գործունեության հետևյալ հիմնական տնտեսական նորմատիվները.

ա) բանկի կանոնադրական հիմնադրամի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը.

բ) բանկի կապիտալի համարժեքության նորմատիվը (նորմատիվները).

գ) բանկի իրացվելիության նորմատիվը (նորմատիվները).

դ) մեկ փոխառուի, խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը).

ե) բանկի հետ կապված անձի, անձանց գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը).

զ) բանկի պարտատերերի գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը).

է) Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը (չափերը).

ը) արտարժույթի տնօրինման նորմատիվը (նորմատիվները).

թ) կապիտալի և ակտիվների (այդ թվում` հետհաշվեկշռային) սահմանային հարաբերակցության չափը (չափերը) (լևերիջի նորմատիվ).

ժ) պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության չափը (չափերը).

ժա) հաճախորդի պարտավորության և եկամտի սահմանային հարաբերակցության չափը (չափերը):».

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող ու հաշվարկից նվազեցվող տարրերի կազմն ու հաշվարկում մասնակցող տարրերի սահմանաչափերը սահմանում է Կենտրոնական բանկը:».

3) 4-րդ մասը «բարձր ռիսկայնություն ունեցող ոլորտներում» բառերից հետո լրացնել «, կամ եթե բանկը Կենտրոնական բանկի կողմից համարվում է համակարգային նշանակություն ունեցող բանկ» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ մասերով.

«5. Բանկը Կենտրոնական բանկի կողմից համարվում է համակարգային նշանակություն ունեցող, եթե այդ բանկի ֆինանսական վիճակի վատթարացումը կամ անվճարունակությունը կամ սնանկությունը կամ լուծարումը կարող է էական բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի և (կամ) տնտեսության այլ հատվածների վրա:

Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի և (կամ) տնտեսության այլ հատվածների վրա ունեցած Էական բացասական ազդեցությունը գնահատվում է` հիմք ընդունելով տվյալ բանկի մեծությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի այլ մասնակիցների հետ փոխկապակցվածությունը, բանկի կողմից մատուցվող ծառայությունների փոխարինելիությունը, բանկի կողմից իրականացվող գործառնությունների բնույթը, բարդությունը և (կամ) ռիսկայնությունը:

6. Կենտրոնական բանկը, հիմք ընդունելով սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված չափանիշները, սահմանում է բանկերը` համակարգային նշանակություն ունեցող համարելու կարգը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 45-րդ, 47-50-րդ և 52-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

 

i

ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասից հանել «սույն» բառը:

 

i

ՀՈԴՎԱԾ 14. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 54.1-ին հոդվածով.

 

«ՀՈԴՎԱԾ 54.1. ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԻՑ ԲԱՐՁՐ (ՑԱԾՐ) ՇԵՄԸ (ՇԵՄԵՐԸ)

 

1. Բանկերի գործունեության կարգավորման, բանկային համակարգի ֆինանսական կայունության ապահովման նպատակով Կենտրոնական բանկը կարող է բանկերի կամ առանձին բանկի համար սահմանել հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերից բարձր (ցածր) շեմ (շեմեր):

2. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված` հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերից բարձր (ցածր) շեմի (շեմերի) հաշվարկման կարգը սահմանում է Կենտրոնական բանկը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

i

ՀՈԴՎԱԾ 16. Օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետն ուժը կորցրած ճանաչել:

 

ՀՈԴՎԱԾ 17. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածով խմբագրվող 34-րդ հոդվածի 5-11-րդ մասերի:

2. Սույն օրենքի 7-րդ հոդվածով խմբագրվող 34-րդ հոդվածի 5-11-րդ մասերն ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

3. Մինչև սույն օրենքի 7-րդ հոդվածով խմբագրվող 34-րդ հոդվածի 5-11-րդ մասերի ուժի մեջ մտնելը պատվիրակված գործառնությունների համար բանկը Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունն ստանալու համար պետք է դիմի սույն օրենքի 7-րդ հոդվածով խմբագրվող 34-րդ հոդվածի 5-11-րդ մասերի ուժի մեջ մտնելուց հետո` 3 ամսվա ընթացքում: Այդ ժամկետի ավարտից հետո պատվիրակման նախնական համաձայնություն ստանալու համար չդիմած բանկերի` գործառնությունների պատվիրակման պայմանագրերը դադարում են:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2017 թ. նոյեմբերի 13
Երևան
ՀՕ-188-Ն

 

 

pin
ՀՀ 25.10.2017
N ՀՕ-188-Ն օրենք