010.0187.131117
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2017 թվականի հոկտեմբերի 25-ին
«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-135-Ն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը «վճարվող տոկոսավճարները» բառերից հետո լրացնել «, բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների տրամադրած արտարժութային վարկերի և արտարժույթով ներգրավված ավանդների, որոնց տոկոսագումարները վարկառուի կամ ավանդատուի ցանկությամբ վճարվում են այն արտարժույթով, որով ներգրավվել է ավանդը կամ տրամադրվել է վարկը, բացառությամբ Կենտրոնական բանկի սահմանած դեպքերի,» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2017 թ. նոյեմբերի 13 Երևան ՀՕ-187-Ն
|