010.0172.101117
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2017 թվականի հոկտեմբերի 27-ին
«ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության «կառավարությունը» բառը փոխարինել «կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
10 նոյեմբերի 2017 թվականի
ՀՕ-172-Ն