Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

010.0154.091117

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի հոկտեմբերի 25-ին

 

«ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-72-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում «29» թիվը փոխարինել «44» թվով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 8-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Դատավորները, դատախազները, քննիչները, ինչպես նաև զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն և զսպվածություն ցուցաբերեն:».

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Դատախազները, քննիչները, ինչպես նաև զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողներն իրավունք չունեն հավաքին մասնակցելու ծառայողական համազգեստով:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց` հավաքներ կազմակերպելու և հավաքներին մասնակցելու իրավունքների լրացուցիչ սահմանափակումները կարող են սահմանվել այլ օրենքներով:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում, 10-րդ հոդվածի 1-ին մասում, 18-րդ հոդվածի 1-ին մասում, 19-րդ հոդվածի 4-րդ մասում և 33-րդ հոդվածի 1-ին մասում «սահմանադրական» բառը փոխարինել «հիմնական» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 4. Եզրափակիչ և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

i

2. Սույն օրենքով դատավորի համար նախատեսված սահմանափակումները մինչև 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամների վրա:

 

9 նոյեմբերի 2017 թվականի

ՀՕ-154-Ն

 

 

pin
ՀՀ 25.10.2017
N ՀՕ-154-Ն օրենք