Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 528-Ա ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N ...

 

 

041.1278.081117

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 նոյեմբերի 2017 թվականի N 1278-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 528-Ա ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 978-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հունիսի 24-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 528-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հոկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև 2014 թվականի դեկտեմբերի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ» համաձայնագրով նախատեսված համատեղ հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի փետրվարի 24-ի N 135-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 978-Ա որոշմամբ հաստատված համատեղ հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Արթուր Առաքելյան» բառերը փոխարինել «Գագիկ Գրիգորյան» բառերով.

2) «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ռազմավարական ծրագրավորման և մոնիթորինգի վարչության պետ» բառերով.

3) «Արմենակ Սարգսյան - Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ» բառերը փոխարինել «Հարություն Վանյան - Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2017 թ. նոյեմբերի 8-ի

N 1278-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի

2015 թ. հունիսի 24-ի

N 528-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Գ. Գրիգորյան       - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական

                         տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ

                         (հանձնաժողովի նախագահ)

 

    Մ. Աբգարյան        - ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ

 

    Ն. Գրիգորյան       - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի

                         պետական կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Ա. Սողոմոնյան      - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման

                         նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման

                         վարչության պետ

 

    Կ. Դաղբաշյան       - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների

                         նախարարության ջրային տնտեսության պետական

                         կոմիտեի աշխատակազմի ոռոգման և

                         կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ

 

    Տ. Բաղդասարյան     - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության

                         հասարակական կարգի ապահովման վարչության պետի

                         տեղակալ

 

    Ս. Աղինյան         - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող

                         հանձնաժողովի աշխատակազմի զարգացման և մոնիթորինգի

                         վարչության պետ

 

    Գ. Գևորգյան        - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող

                         հանձնաժողովի աշխատակազմի հեռահաղորդակցության

                         վարչության պետ

 

    Մ. Հովհաննիսյան    - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների

                         նախարարության աշխատակազմի էներգետիկայի

                         վարչության էներգետիկ ենթակառուցվածքների բաժնի պետ

 

    Ն. Մարտիրոսյան     - ՀՀ կառավարության առընթեր քաղաքաշինության պետական

                         կոմիտեի աշխատակազմի ճարտարապետության և

                         քաղաքաշինության վարչության ճարտարապետության բաժնի

                         պետ

 

    Գ. Մուրադյան       - ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի

                         քաղաքաշինության վարչության տրանսպորտի և

                         ճանապարհաշինության բաժնի պետ

 

    Ա. Մարգարյան       - ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի

                         քաղաքաշինության վարչության պետ

 

    Ս. Աղաբեկյան       - ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի

                         քաղաքաշինության վարչության տրանսպորտի և

                         ճանապարհաշինության բաժնի պետ

 

    Խ. Ասլանյան        - ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի

                         քաղաքաշինության վարչության տրանսպորտի և

                         ճանապարհաշինության բաժնի պետ

 

    Ռ. Խաչատուրյան     - «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրինության

                         արտադրատեխնիկական բաժնի ներդրումային ծրագրերի

                         համակարգող (համաձայնությամբ)

 

    Մ. Լևին            - «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության

                         տեխնիկական բլոկի տնօրեն, հանձնաժողովի անդամ

                         (համաձայնությամբ)

 

    Ի. Գաբրիելյան      - «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության

                         պլանավորման և օպտիմիզացման ծառայության ղեկավար,

                         հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

 

    Դ. Գրիգորյան       - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական

                         ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, տեխնիկական

                         տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

 

    Յու. Նազարյան      - «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության

                         գազատեղափոխման ցանցի և ներտնային գազասպառման

                         համակարգերի շահագործման ու սպասարկման բաժնի պետ,

                         հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

 

    Վ. Ասրիյան         - «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության

                         գազատեղափոխման ցանցի, ավտոգազալիցքավորման

                         ճնշակայանների, հեղուկ գազի պահեստավորման և

                         ավտոգազալցակայանի շահագործման ու սպասարկման բաժնի

                         պետ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

 

    Վ. Կարապետյան      - «Տրանսպորտային ծրագրերի իրականացման

                         կազմակերպություն» պետական ոչ առևտրային

                         կազմակերպության գլխավոր տնօրենի ժամանակավոր

                         պաշտոնակատար, հանձնաժողովի քարտուղար

                         (համաձայնությամբ)»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
08.11.2017
N 1278-Ա
Որոշում