Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.1274.031117

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 նոյեմբերի 2017 թվականի N 1274-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցերը քննարկելու նպատակով 2017 թվականի հոկտեմբերի 29-31-ը պատվիրակության` համաձայն հավելվածի, Սիրիայի Արաբական Հանրապետություն (Դամասկոս) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Սուրեն Կարայանինը, Զարմինե Զեյթունցյանինը, Արմեն Այվազյանինը, Էրիկ Գրիգորյանինը` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Լևոն Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Մարտին Սարգսյանինը` «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածում ներկայացված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի ծախսերի նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին.

4) Արայիկ Խզմալյանինը` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Զբոսաշրջության զարգացման ծրագրի միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Սուրեն Վարդանյանի` Սիրիայի Արաբական Հանրապետություն (Դամասկոս) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են սեփական միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սիրիայի Արաբական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2017 թ. նոյեմբերի 3-ի

N 1274-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-31-Ը ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ս. Կարայան         - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների նախարար

                         (պատվիրակության ղեկավար)

 

    Լ. Սարգսյան        - ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան

 

    Ս. Վարդանյան       - ՀՀ պատվավոր հյուպատոս Դեյր Զորում

 

    Զ. Զեյթունցյան     - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների

                         նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի

                         նախագահ

 

    Մ. Սարգսյան        - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի

                         պետական կոմիտեի նախագահ

 

    Ա. Այվազյան        - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների

                         նախարարության աշխատակազմի միջազգային

                         համագործակցության վարչության պետ

 

    Է. Գրիգորյան       - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների նախարարի

                         օգնական

 

    Ա. Խզմալյան        - Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի

                         գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.11.2017
N 1274-Ա
Որոշում