Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵ ...

 

 

121.0005.131017

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»        10            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12117401

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ           ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ           ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ

    ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ                  ՆԱԽԱՐԱՐ

 

    21 օգոստոսի 2017 թ.                3 հոկտեմբերի 2017 թ.

         N 05-Ն                            N 116-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1292-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 158-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 11-ի N 1292-Ն և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 158-Ն «Հայաստանի Հանրապետության մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2010 թվականի հուլիսի 14-ի N 07-Ն և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2010 թվականի հուլիսի 13-ի N 66-Ն համատեղ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» համատեղ հրամանում (այսուհետ` համատեղ հրաման) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

i

1. համատեղ հրամանով հաստատված օրինակելի կանոնադրության (այսուհետ` օրինակելի կանոնադրություն) 1-ին կետը «կառուցվածքային ստորաբաժանում» բառերից հետո լրացնել «կամ կառուցվածքային ստորաբաժանման կազմում ներառված ստորաբաժանում» բառերով.

2. օրինակելի կանոնադրության 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

i

«2. Բաժինը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ կառուցվածքային ստորաբաժանման կազմում ներառված լինելու դեպքում` Հայաստանի Հանրապետության ____________________________________ մարզպետի (այսուհետ` մարզպետ) հրամանով: Բաժինը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է մարզպետը:».

i

3. օրինակելի կանոնադրության 3-րդ կետը «համապատասխան տեղակալի ցուցումներով» բառերից հետո լրացնել «իսկ բաժինը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման կազմում ներառված լինելու դեպքում` նաև այդ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի հանձնարարականներով» բառերով.

i

4. օրինակելի կանոնադրության 4-րդ կետում «և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի» բառերը փոխարինել «մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի, իսկ բաժինը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման կազմում ներառված լինելու դեպքում` այդ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի» բառերով.

i

5. 9-րդ կետում «պետք է բաղկացած լինի» բառը փոխարինել «կարող է բաղկացած լինել» բառերով.

i

6. 11-րդ կետը «աշխատակազմի ղեկավարին» բառերից հետո լրացնել «իսկ բաժինը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման կազմում ներառված լինելու դեպքում` այդ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին» բառերով:

7. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
21.08.2017
N 05-Ն
Հրաման