Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 201...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 11-Ն ՈՐՈՇՄԱՆ ...

 

 

603.0025.241017

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»        10            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60317416

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հոկտեմբերի 2017 թվականի թիվ 25-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 11-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 22-ի «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-կշ (ամսական) և «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-կշ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևերն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի ապրիլի 2-ի թիվ 02-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 11-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

i

1) որոշման 1-ին կետով հաստատված հավելված 1-ի (այսուհետ` հավելված 1) «(2000 թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման» բառերը,

2) հավելված 1-ի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Աշխատողների միջին ամսական թվաքանակը, տարեսկզբից _____ մարդ (տասնորդական ճշտությամբ)»,

i

3) որոշման 2-րդ կետով հաստատված հավելված 2-ի (այսուհետ` հավելված 2) «(2000 թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման» բառերը,

4) հավելված 2-ի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Աշխատողների միջին տարեկան թվաքանակը ______մարդ (տասնորդական ճշտությամբ)»,

i

5) որոշման 3-կետով հաստատված հավելված 3-ի (այսուհետ` հավելված 3) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«7. «Աշխատողների միջին ամսական թվաքանակը տարեսկզբից (տասնորդական ճշտությամբ)» բաժինը լրացվում է աճողական կարգով տարեսկզբից` հաշվարկվում է հաշվետու ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը ամիսների թվի վրա բաժանելով: Աշխատողների միջին ամսական թվաքանակի մեջ ներառվում են միայն շինարարության ոլորտում զբաղված աշխատողները: Ամսական հաշվետվությունում բաժինը լրացվում է եռամսյակային պարբերականությամբ:»,

i

6) հավելված 3-ի 7-րդ կետից հետո լրացնել նոր 7.1 կետ` հետևյալ բովանդակությամբ`

«7.1 «Աշխատողների միջին տարեկան թվաքանակը (տասնորդական ճշտությամբ)» որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա ամիսների թվին` 12-ի բաժանելով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
16.10.2017
N 25-Ն
Որոշում