Սեղմել Esc փակելու համար:
«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ 1-ԲՈՐՍԱ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱ ...

 

 

603.0019.171017

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»        10            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60317407

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հոկտեմբերի 2017 թվականի թիվ 19-Ն

 

«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ 1-ԲՈՐՍԱ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ապրանքային բորսայի գործունեության վերաբերյալ» Ձև 1-բորսա (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ապրանքային բորսայի գործունեության վերաբերյալ» Ձև 1-բորսա (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2017 թվականի հոկտեմբերի 9-ի

թիվ 19-Ն որոշման

.___________.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ      |ՁԵՎ 1-ԲՈՐՍԱ|

                   ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ      .___________.

              ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

                  20__թ.                       եռամսյակ

._________________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի         |

|Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական   |

|խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման                       |

|_________________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև  հաշվետու եռամսյակին հաջորդող   |

|ամսվա 5-ը ներառյալ:                                                      |

|_________________________________________________________________________|

|Ներկայացնում է                      |(անվանումը և  կազմակերպաիրավական    |

|                                    |ձևը)                                |

|____________________________________|____________________________________|

|Գտնվելու վայրը                      |                   |________________|

|                                    |(գործունեության    |(փոստային դասիչ)|

|                                    |իրականացման հասցեն)|                |

|____________________________________|____________________________________|

|Մարզը                               |                           |   |    |

|____________________________________|___________________________|___|____|

|Համայնքը /Վարչական շրջանը           |                       |   |   |    |

|____________________________________|_______________________|___|___|____|

|Փաստացի գործունեության հիմնական     |               |   |   |   |   |    |

|տեսակը                              |               |   |   |   |   |    |

|____________________________________|_______________________|____________|

|Պետական գրանցման համարը             |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |   |

|____________________________________|___________|__|__|__|__|__|__|__|___|

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն)     |           |  |  |  |  |  |  |  |   |

|ծածկագիրը                           |           |  |  |  |  |  |  |  |   |

|____________________________________|____________________________________|

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)|                                    |

|____________________________________|____________________________________|

|Հեռախոսահամար(ներ)                  |                                    |

|____________________________________|____________________________________|

|Էլեկտրոնային փոստ                   |             @                      |

|_________________________________________________________________________|

|  ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է    |

|                                ՕՐԵՆՔՈՎ                                  |

|_________________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական         |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն       |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է                  |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                            |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|Ցուցանիշի ծածկագիրն ըստ Արտադրանքի|Տողի|Բորսային առևտրի |Բորսային        |

|դասակարգիչ ըստ գործունեության     |հա- |շրջանառությունը,|գործարքների     |

|տեսակների (ԱԴԳՏ) հատվածների և     |մարը|հազ. դրամ       |քանակը, միավոր  |

|անվանումը                         |    |                |                |

|__________________________________|    |________________|________________|

|ծածկա- |անվանումը                 |    |ընդա-|այդ թվում`|ընդա-|այդ թվում`|

|գիրը   |                          |    |մենը |__________|մենը |__________|

|       |                          |    |     |ռեզի-|ոչ  |     |ռեզի-|ոչ  |

|       |                          |    |     |դենտ-|ռեզի|     |դենտ-|ռեզի|

|       |                          |    |     |ների |դենտ|     |ների |դենտ|

|       |                          |    |     |հետ  |ների|     |հետ  |ների|

|       |                          |    |     |     |հետ |     |     |հետ |

|_______|__________________________|____|_____|_____|____|_____|_____|____|

|  Ա    |              Բ           |  Գ |  1  |  2  |  3 |  4  |  5  |  6 |

|_______|__________________________|____|_____|_____|____|_____|_____|____|

|       |Ապրանքներ, ընդամենը       |01  |     |     |    |     |     |    |

|_______|__________________________|____|_____|_____|____|_____|_____|____|

|       |այդ թվում`                |    |     |     |    |     |     |    |

|_______|__________________________|____|_____|_____|____|_____|_____|____|

|01     |Բուսաբուծության,          |02  |     |     |    |     |     |    |

|       |կենդանիների բուծման,      |    |     |     |    |     |     |    |

|       |որսորդության բնագավառի    |    |     |     |    |     |     |    |

|       |արտադրանք                 |    |     |     |    |     |     |    |

|_______|__________________________|____|_____|_____|____|_____|_____|____|

|01.11.1|որից` ցորեն               |02.1|     |     |    |     |     |    |

|_______|__________________________|____|_____|_____|____|_____|_____|____|

|02     |Անտառային տնտեսության     |03  |     |     |    |     |     |    |

|       |արտադրանք                 |    |     |     |    |     |     |    |

|_______|__________________________|____|_____|_____|____|_____|_____|____|

|03     |Ձուկ և  ձկնորսության այլ  |04  |     |     |    |     |     |    |

|       |արտադրանք                 |    |     |     |    |     |     |    |

|_______|__________________________|____|_____|_____|____|_____|_____|____|

|05     |Քարածուխ և  գորշ ածուխ    |05  |     |     |    |     |     |    |

|       |(լիգնիտ)                  |    |     |     |    |     |     |    |

|_______|__________________________|____|_____|_____|____|_____|_____|____|

|06     |Անմշակ նավթ և  բնական գազ |06  |     |     |    |     |     |    |

|_______|__________________________|____|_____|_____|____|_____|_____|____|

|07     |Մետաղական հանքաքարեր      |07  |     |     |    |     |     |    |

|_______|__________________________|____|_____|_____|____|_____|_____|____|

|08     |Հանքագործական             |08  |     |     |    |     |     |    |

|       |արդյունաբերության այլ     |    |     |     |    |     |     |    |

|       |արտադրանք                 |    |     |     |    |     |     |    |

|_______|__________________________|____|_____|_____|____|_____|_____|____|

|10     |Սննդամթերք                |09  |     |     |    |     |     |    |

|_______|__________________________|____|_____|_____|____|_____|_____|____|

|11     |Խմիչքներ                  |10  |     |     |    |     |     |    |

|_______|__________________________|____|_____|_____|____|_____|_____|____|

|12     |Ծխախոտային արտադրատեսակներ|11  |     |     |    |     |     |    |

|_______|__________________________|____|_____|_____|____|_____|_____|____|

|13     |Մանածագործական            |12  |     |     |    |     |     |    |

|       |արտադրատեսակներ           |    |     |     |    |     |     |    |

|_______|__________________________|____|_____|_____|____|_____|_____|____|

|14     |Հագուստ                   |13  |     |     |    |     |     |    |

|_______|__________________________|____|_____|_____|____|_____|_____|____|

|15     |Կաշի և  կաշվե             |14  |     |     |    |     |     |    |

|       |արտադրատեսակներ           |    |     |     |    |     |     |    |

|_______|__________________________|____|_____|_____|____|_____|_____|____|

|16     |Փայտանյութ,               |15  |     |     |    |     |     |    |

|       |արտադրատեսակներ փայտից և  |    |     |     |    |     |     |    |

|       |խցանակեղևից               |    |     |     |    |     |     |    |

|_______|__________________________|____|_____|_____|____|_____|_____|____|

|17     |Թուղթ և  թղթե             |16  |     |     |    |     |     |    |

|       |արտադրատեսակներ           |    |     |     |    |     |     |    |

|_______|__________________________|____|_____|_____|____|_____|_____|____|

|19     |Կոքս և  նավթամթերք        |17  |     |     |    |     |     |    |

|_______|__________________________|____|_____|_____|____|_____|_____|____|

|20     |Հիմնային քիմիական նյութեր |18  |     |     |    |     |     |    |

|       |և  քիմիական արտադրանք     |    |     |     |    |     |     |    |

|_______|__________________________|____|_____|_____|____|_____|_____|____|

|21     |Դեղագործական արտադրանք    |19  |     |     |    |     |     |    |

|_______|__________________________|____|_____|_____|____|_____|_____|____|

|22     |Ռետինե և  պոլիմերային     |20  |     |     |    |     |     |    |

|       |արտադրատեսակներ           |    |     |     |    |     |     |    |

|_______|__________________________|____|_____|_____|____|_____|_____|____|

|23     |Այլ հանքային ոչ մետաղական |21  |     |     |    |     |     |    |

|       |արտադրատեսակներ           |    |     |     |    |     |     |    |

|_______|__________________________|____|_____|_____|____|_____|_____|____|

|24     |Մետաղներ մետաղական        |22  |     |     |    |     |     |    |

|       |արտադրատեսակների          |    |     |     |    |     |     |    |

|       |արտադրության համար        |    |     |     |    |     |     |    |

|_______|__________________________|____|_____|_____|____|_____|_____|____|

|24.41  |որից` թանկարժեք մետաղներ  |22.1|     |     |    |     |     |    |

|_______|__________________________|____|_____|_____|____|_____|_____|____|

|25     |Պատրաստի մետաղե           |23  |     |     |    |     |     |    |

|       |արտադրատեսակներ, բացի     |    |     |     |    |     |     |    |

|       |մեքենաներից և             |    |     |     |    |     |     |    |

|       |սարքավորանքից             |    |     |     |    |     |     |    |

|_______|__________________________|____|_____|_____|____|_____|_____|____|

|26     |Համակարգիչներ,            |24  |     |     |    |     |     |    |

|       |էլեկտրոնային և  օպտիկական |    |     |     |    |     |     |    |

|       |սարքավորանք               |    |     |     |    |     |     |    |

|_______|__________________________|____|_____|_____|____|_____|_____|____|

|27     |Էլեկտրական սարքավորանք    |25  |     |     |    |     |     |    |

|_______|__________________________|____|_____|_____|____|_____|_____|____|

|28     |Մեքենաներ և  սարքավորանք, |26  |     |     |    |     |     |    |

|       |չներառված ուրիշ           |    |     |     |    |     |     |    |

|       |խմբավորումներում          |    |     |     |    |     |     |    |

|_______|__________________________|____|_____|_____|____|_____|_____|____|

|29     |Ավտոտրանսպորտային         |27  |     |     |    |     |     |    |

|       |միջոցներ, կցանքներ և      |    |     |     |    |     |     |    |

|       |կիսակցանքներ              |    |     |     |    |     |     |    |

|_______|__________________________|____|_____|_____|____|_____|_____|____|

|30     |Այլ տրանսպորտային         |28  |     |     |    |     |     |    |

|       |սարքավորանք               |    |     |     |    |     |     |    |

|_______|__________________________|____|_____|_____|____|_____|_____|____|

|31     |Կահույք                   |29  |     |     |    |     |     |    |

|_______|__________________________|____|_____|_____|____|_____|_____|____|

|32     |Այլ արդյունաբերական       |30  |     |     |    |     |     |    |

|       |արտադրատեսակներ           |    |     |     |    |     |     |    |

|_______|__________________________|____|_____|_____|____|_____|_____|____|

|35     |Էլեկտրականություն, գազ,   |31  |     |     |    |     |     |    |

|       |գոլորշի և  լավորակած օդ   |    |     |     |    |     |     |    |

|_______|__________________________|____|_____|_____|____|_____|_____|____|

|       |Այլ ապրանքներ չներառված   |32  |     |     |    |     |     |    |

|       |վերը նշված                |    |     |     |    |     |     |    |

|       |խմբավորումներում          |    |     |     |    |     |     |    |

._________________________________________________________________________.

 

    Ղեկավար                         __________________   ________________

                                    (ազգանուն, անուն)    (ստորագրություն)

 

    Լրացնող (գլխավոր հաշվապահ        __________________   ________________

    կամ այլ լիազորված անձ)           (ազգանուն, անուն)    (ստորագրություն)

 

«» _________________ 20 թ.

(լրացման ամսաթիվը)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2017 թվականի հոկտեմբերի 9-ի

թիվ 19-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ 1-ԲՈՐՍԱ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Ապրանքային բորսայի գործունեության վերաբերյալ» (Ձև 1-բորսա (եռամսյակային)) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը: Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից տվյալ հաշվետվության համար ստեղծված վիճակագրական մշտադիտարկման դաշտում ընդգրկված կազմակերպությունները, որոնք նախապես տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:

2. Հաշվետվությունը ներկայացվում է դրանում նշված ժամկետում:

3. Կազմակերպության ցուցանիշների վերաբերյալ հաշվետվությունում ներառվում են կազմակերպության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության ցուցանիշները:

4. Կազմակերպությունները կազմում են եռամսյակային հաշվետվություններ բորսայի գործունեության վերաբերյալ:

5. Կազմակերպության փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը համախառն ավելացված արժեքի ընդհանուր ծավալում կազմում է առավել մեծ տեսակարար կշիռ: Շատ դեպքերում գործունեության հիմնական տեսակը նպատակահարմար է որոշել համախառն արտադրանքի ծավալի, զուտ հասույթի, աշխատողների ընդհանուր թվաքանակի կամ այլ ցուցանիշների տեսակարար կշռով:

6. Հաշվետվության լրացման համար հիմք են հանդիսանում հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

7. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

8. Հաշվետվությունը կազմված է 1 բաժնից:

Բորսայական առևտրի ընդամենը ապրանքների (տող 01), ինչպես նաև յուրաքանչյուր ապրանքային խմբի (տող 02-ից տող 32) (ըստ «Արտադրանքի դասակարգիչ ըստ գործունեության տեսակների» (ԱԴԳՏ) հատվածների) համար անհրաժեշտ է լրացնել

- բորսային առևտրի շրջանառության ծավալը հազար դրամով` (ընդամենը, և այդ թվում` ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների բաշխվածության),

- բորսային առևտրի գործարքների քանակը (միավոր)` (ընդամենը, և այդ թվում` ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների բաշխվածության):

9. Բորսային առևտուրը բորսայի կողմից սահմանված կարգով բորսային ապրանքի կազմակերպված, հրապարակային առուծախն է:

10. Բորսային գործարքը բորսայում գրանցված այն պայմանագիրն է, որը բորսային առևտրի մասնակիցները բորսային ապրանքի վերաբերյալ կնքել են որպես այդ ապրանքի սակարկության արդյունք:

11. Ինստիտուցիոնալ միավորը տնտեսական միավոր է, որն ընդունակ է իր անունից տիրապետել ակտիվների, ստանձնել պարտավորություններ, մասնակցել տնտեսական գործունեությանը և գործառնություններ իրականացնել այլ միավորների: Ինստիտուցիոնալ միավորը համարվում է երկրի տնտեսական տարածքի ռեզիդենտ, եթե այդ տարածքում այն ունի գերիշխող տնտեսական շահերի կենտրոն, այսինքն` անսահմանափակ կամ երկարատև ժամանակահատվածում (սովորաբար մեկ տարի), իրականացնում կամ միտված է իրականացնելու տնտեսական գործունեություն կամ նշանակալի ծավալով գործառնություններ:

12. Ապրանքային շուկան տնտեսական միավորների միջև հարաբերությունների համակարգ է, որը հանդիսանում է որակապես միատարր և հեշտությամբ փոխանակելի ապրանքների որոշակի կանոններով իրականացվող առք ու վաճառքի գործարքների կարգավորող:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
09.10.2017
N 19-Ն
Որոշում