Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՏՇԱՃ ԻՐԱԿԱ ...

 

 

041.1253.021117

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 նոյեմբերի 2017 թվականի N 1253-Ա

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՏՇԱՃ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՀՍՏԱԿ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Արտակարգ իրավիճակներում յուրաքանչյուր գերատեսչության գործառույթների պատշաճ իրականացումը հստակ ձևակերպելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ:

2. Հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

3. Աշխատանքային խմբին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ յուրաքանչյուր գերատեսչության գործառույթների պատշաճ իրականացման վերաբերյալ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2017 թ. նոյեմբերի 2-ի

N 1253-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՏՇԱՃ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՀՍՏԱԿ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Ա. Նազարյան        - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

                         (աշխատանքային խմբի ղեկավար)

 

Ա. Հարությունյան  - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

    Տ. Ղարիբյան        - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության

                         աշխատակազմի ղեկավարի տեղակալ

 

    Վ. Գաբրիելյան      - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության

                         աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ,

                         փ/ծ գեներալ-մայոր

 

    Ս. Հայրապետյան     - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության

                         աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական

                         անվտանգության տեսչության հրդեհների հաշվառման,

                         վերլուծության և հակահրդեհային քարոզչության

                         բաժնի պետ-ավագ տեսուչ

 

    Ս. Կյուրեղյան      - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության

                         աշխատակազմի փրկարար ծառայության փրկարարական

                         ուժերի վարչության մարտական պատրաստվածության բաժնի

                         պետ

 

    Ա. Սողոմոնյան      - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման

                         նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման

                         վարչության պետ

 

    Ա. Թարզյան         - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

                         կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի

                         ժամանակավոր պաշտոնակատար

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.11.2017
N 1253-Ա
Որոշում