Սեղմել Esc փակելու համար:
ՆՅՈՒ ԴԵԼԻ ԵՎ ԱԳՐԱ (ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆՅՈՒ ԴԵԼԻ ԵՎ ԱԳՐԱ (ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

031.0152.311017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՆՅՈՒ ԴԵԼԻ ԵՎ ԱԳՐԱ (ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել 2017 թվականի նոյեմբերի 2-ից 4-ը ներառյալ աշխատանքային այցով Նյու Դելի և Ագրա (Հնդկաստանի Հանրապետություն) մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`

 

    Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ         Հայաստանի Հանրապետության Նախագահ

 

    Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ     Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

 

    Սուրեն ԿԱՐԱՅԱՆ        Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և  

                          ներդրումների նախարար

 

    Լևոն  ՄԿՐՏՉՅԱՆ        Հայաստանի Հանրապետության կրթության և  գիտության

                          նախարար

 

    Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ     Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի

                          Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

 

    Վարուժան ՆԵՐՍԵՍՅԱՆ    Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական

 

    Մերի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ    Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի

                          հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ

                          կապերի վարչության պետ

 

    Նաիրի ՊԵՏՐՈՍՅԱՆ       Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտ

 

    Արմեն ԳԻՉՅԱՆ          Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի

                          արարողակարգի բաժնի պետ

 

    Արմեն ՄՈՒՐԱԴՅԱՆ       Երևանի  Մխիթար Հերացու անվան պետական բժշկական

                          համալսարանի ռեկտոր

 

    Արմեն ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ     Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի

                          արարողակարգի բաժնի պետի տեղակալ (հոկտեմբերի

                          27-ից նոյեմբերի 4-ը)

                          

    Լևոն  ԴԱՎԹՅԱՆ         «Պետական արարողակարգի ծառայություն»

                          գործակալության աշխատակից (հոկտեմբերի 27-ից

                          նոյեմբերի 4-ը)

 

Հրաչյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության

ծառայության պետ

 

    Վաչագան ՂԱԶԱՐՅԱՆ      Հայաստանի Հանրապետության պետական պահպանության

                          ծառայության պետի առաջին տեղակալ

 

    Աշոտ ԲՈՒԴՈՒՐՅԱՆ       Հայաստանի Հանրապետության պետական պահպանության

                          ծառայության աշխատակից

 

    Կարեն ՎԱՆՅԱՆ          Հայաստանի Հանրապետության պետական պահպանության

                          ծառայության աշխատակից

 

    Տիգրան ԱՂՎԱՆՅԱՆ       Հայաստանի Հանրապետության պետական պահպանության

                          ծառայության աշխատակից

 

    Վահագն ԱԲԳԱՐՅԱՆ       Հայաստանի Հանրապետության պետական պահպանության

                          ծառայության աշխատակից

 

    Գոռ ԹՈՒՄԱՍՅԱՆ         Հայաստանի Հանրապետության պետական պահպանության

                          ծառայության աշխատակից (հոկտեմբերի 27-ից

                          նոյեմբերի 4-ը)

 

    Կարեն ԱԶԱՏՅԱՆ         Հայաստանի Հանրապետության Նախագահի օպերատոր

 

    Վարդան ՊԵՏՐՈՍՅԱՆ      Հայաստանի Հանրապետության Նախագահի օպերատոր

 

    Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ        Հայաստանի Հանրապետության Նախագահի լուսանկարիչ

 

    Տիգրան ԿԱՐԱՊԵՏՅԱՆ     Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի

                          աշխատակից:

 

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցների գործուղման ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ, տրանսպորտի և ներկայացուցչական ծախսեր) կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների, կրթության և գիտության նախարարների գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Պատվիրակության մյուս անգամների գործուղման ծախսերը կատարվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, պետական պահպանության ծառայության, «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հաշվին:

Պատվիրակության ճանապարհածախսը, ներառյալ Ա. Ղահրամանյանի Երևան-Նյու Դելի ինքնաթիռի տոմսի արժեքը, վճարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության Նյու Դելի և Ագրա մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ապահովել սույն գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա պատվիրակության համար 2017 թվականի նոյեմբերի 2-ին կազմակերպել Երևան-Նյու Դելի, նոյեմբերի 4-ին` Նյու Դելի-Ագրա, Ագրա-Երևան հատուկ չվերթերը:

 

31 հոկտեմբերի 2017 թվականի

ՆԿ-152-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
31.10.2017
N ՆԿ-152-Ա
Կարգադրություն