Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒԶԲԵԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1214.251017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հոկտեմբերի 2017 թվականի N 1214-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2017 թվականի նոյեմբերի 2-3-ը ՈՒզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` ՈՒզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի և Տաշքենդի օդանավակայանի սպասարկման սրահի ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Կարեն Կարապետյանինը, Ստեփան Քարտաշյանինը, Արամ Արարատյանինը, Լևոն Մինասյանինը, Արսեն Նաջարյանինը, Արմեն Ալեքսանյանինը և Արմեն Մարտիրոսյանինը (վերջինիս համար նաև ճանապարհածախսը)` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Վաչե Գաբրիելյանինը, Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Շավարշ Քոչարյանինը և Արմեն Ղևոնդյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Մարատ Մելիքյանինը և Արտակ Կարապետյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2017 թվականի նոյեմբերի 2-ին` Երևան-Տաշքենդ, իսկ 2017 թվականի նոյեմբերի 3-ին` Տաշքենդ-Երևան երթուղով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 3-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

5. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` ՈՒզբեկստանի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2017 թ. հոկտեմբերի 25-ի

N 1214-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2017 ԹՎԱԿԱՆԻ նոյեմբերի 2-3-Ը ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ՏԱՇՔԵՆԴ)

ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Կ. Կարապետյան      - ՀՀ վարչապետ

 

    Վ. Գաբրիելյան      - ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և  

                         բարեփոխումների նախարար

 

    Շ. Քոչարյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Ս. Քարտաշյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության պետ

 

    Ա. Վարդանյան       - ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերի

                         հանձնաժողովում ՀՀ լիազոր ներկայացուցիչ

 

    Ա. Ղևոնդյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ

                         արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ

                         վարչության պետի պաշտոնակատար

 

    Ա. Արարատյան       - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

    Լ. Մինասյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության արարողակարգի բաժնի պետ

 

    Ա. Նաջարյան        - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

 

    Մ. Մելիքյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

                         արարողակարգի ծառայություն» գործակալության

                         դիվանագիտական անձնակազմի բաժնի պետի պաշտոնակատար

                         (26.10.2017 թ. - 04.11.2017 թ.)

 

    Ա. Կարապետյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

                         արարողակարգի ծառայություն» գործակալության

                         խորհրդական (26.10.2017թ.-04.11.2017 թ.)

 

    Ա. Շահինյան        - «Տեղեկատվության և  վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի

                         օպերատոր

 

    Տ. Մեհրաբյան       - «Տեղեկատվության և  վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի

                         լուսանկարիչ

 

    Ա. Ալեքսանյան      - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության պետ

 

    Ա. Մարտիրոսյան     - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող

                         (26.10.2017 թ. - 03.11.2017 թ.)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.10.2017
N 1214-Ա
Որոշում