ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «13» դեկտեմբերի 1993թ. Հ.Ն-0966-I
i
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը սահմանում է սպառողական կոոպերացիայի կազմակերպական-իրավական հիմունքները, սպառողական կոոպերացիայի ձևավորման (ստեղծման) գործունեության կարգն ու պայմանները, ինչպես նաև պետական մարմինների հետ դրանց փոխհարաբերությունների սկզբունքները:
(նախաբանը փոփ. 11.09.12 ՀՕ-184-Ն օրենք)
Հոդված 1. |
Սպառողական կոոպերատիվը |
1. Հայաստանի Հանրապետությունում սպառողական կոոպերատիվը 5-ից ոչ պակաս անդամների (մասնակիցների) կարիքներն ապրանքներով և ծառայություններով բավարարելու, նրանց շահերը ներկայացնելու և դրանք պաշտպանելու նպատակով կամավոր հիմունքներով ձևավորված շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է:
2. Սպառողական կոոպերատիվի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով և իրավական այլ ակտերով:
3. Սպառողական կոոպերատիվը, իր նպատակներից ելնելով, կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ցանկացած գործունեություն:
(1-ին հոդ. փոփ. 11.09.12 ՀՕ-184-Ն օրենք)
Հոդված 2. |
Սպառողական կոոպերատիվի մասնակիցները |
1. Սպառողական կոոպերատիվի մասնակիցներ (անդամներ) կարող են լինել քաղաքացիները և (կամ) համատեղ գործունեության պայմանագիր կնքած անհատ ձեռնարկատերերն ու գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող քաղաքացիները:
(2-րդ հոդ. փոփ. 11.09.12 ՀՕ-184-Ն օրենք)
Հոդված 3. |
Սպառողական կոոպերատիվների միությունը |
1. Սպառողական կոոպերատիվների միությունը (այսուհետ` միություն) իրավաբանական անձանց գույքային և (կամ) այլ մասնակցությամբ կազմավորված սպառողական կոոպերացիա է: Միությունը հասարակական կազմակերպություն է, որի գործունեության առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:
2. Միության մասնակիցն իրավունք ունի դուրս գալու միության կազմից` միության կանոնադրությամբ սահմանված կարգով դրամական կամ նյութական այլ արտահայտությամբ ստանալով միությանը պատկանող գույքի իր բաժինը:
3. Միության կառավարման բարձրագույն մարմինն իր մասնակիցների ներկայացուցիչների ընդհանուր ժողովն է, որը որոշում է միության անդամների փայավճարի չափը (եթե միությանը մասնակցելը պայմանավորված է փայավճարով), ընտրում է միության ղեկավար և վերահսկիչ մարմիններ, լսում նրանց հաշվետվությունները, սահմանում այդ մարմինների պահպանման ծախսերը, որոշում դուստր ընկերություններ հիմնադրելու, վերակազմակերպելու, լուծարելու հարցերը, ինչպես նաև սույն օրենքով և միության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում լուծում է այլ հարցեր:
4. Ներկայացուցիչների ընդհանուր ժողովում միության մասնակիցները, անկախ փայավճարի չափից, առաջադրում են հավասար թվով ներկայացուցիչներ:
5. Ներկայացուցիչների ընդհանուր ժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է միության կազմի մեջ մտած բոլոր մասնակիցների ներկայացուցիչների 50 տոկոսից ավելին:
6. Միության գործունեությունը դադարում է ներկայացուցիչների ընդհանուր ժողովի որոշմամբ` գաղտնի քվեարկությամբ, եթե դրա օգտին քվեարկել է միության կազմի մեջ մտած բոլոր մասնակիցների ներկայացուցիչների ընդհանուր թվի ոչ պակաս, քան երկու երրորդը:
7. Միության գործադիր մարմինը վարչությունն է, իսկ վերահսկիչ մարմինը` վերստուգիչ հանձնաժողովը: Միության վարչության և վերստուգիչ հանձնաժողովի գործունեությունը կարգավորվում է միության կանոնադրությամբ:
8. Միության գործունեության դադարման դեպքում հարկերը վճարելուց, պարտադիր մյուս վճարումներն իրականացնելուց, պարտատերերի հանդեպ պարտավորությունները կատարելուց հետո մնացած գույքի բաշխման կամ հետագա օգտագործման կարգը որոշվում է միության կանոնադրությամբ:
(3-րդ հոդ. փոփ. 11.09.12 ՀՕ-184-Ն, 16.12.16 ՀՕ-34-Ն օրենքներ)
Հոդված 4. |
Սպառողական կոոպերատիվների և սպառողական կոոպերատիվների միության ու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները |
1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է սպառողական կոոպերատիվի և դրանց միությունների իրավունքները և պաշտպանում նրանց օրինական շահերը: Պետությունն աջակցում է սպառողական կոոպերատիվների զարգացմանը և տնտեսական ինքնուրույնության ամրապնդմանը:
2. Սպառողական կոոպերատիվն իր գործունեության մեջ անկախ է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական, քաղաքական և այլ կազմակերպություններից:
3. Արգելվում է սպառողական կոոպերատիվի գործունեությանը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
4. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների անօրինական միջամտության հետևանքով սպառողական կոոպերատիվին հասցված նյութական վնասը ենթակա է փոխհատուցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները սպառողական կոոպերատիվի պարտավորությունների համար պատասխանատվություն չեն կրում, իսկ վերջիններս պատասխանատվություն չեն կրում այդ մարմինների պարտավորությունների համար:
(4-րդ հոդ. փոփ. 11.09.12 ՀՕ-184-Ն օրենք)
Հոդված 5. |
Սպառողական կոոպերատիվի պետական գրանցումը |
1. Սպառողական կոոպերատիվը համարվում է ստեղծված և կարող է գործել որպես իրավաբանական անձ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` պետական գրանցման օրվանից:
(5-րդ հոդ. փոփ. 11.09.12 ՀՕ-184-Ն օրենք)
Հոդված 6. |
Սպառողական ընկերությունների, միությունների գույքը և դրա իրավական պաշտպանությունը |
(6-րդ հոդվածն ուժը կորցրել է 27.10.2012 թվականից` 11.09.12 ՀՕ-184-Ն օրենք)
Հոդված 7. |
Սպառողական ընկերությունների, միությունների ձեռնարկատիրական գործունեության հիմունքները |
(7-րդ հոդվածն ուժը կորցրել է 27.10.2012 թվականից` 11.09.12 ՀՕ-184-Ն օրենք)
Հոդված 8. |
Սպառողական ընկերությունների, միությունների եկամուտները և դրանց հարկումը |
(8-րդ հոդվածն ուժը կորցրել է 27.10.2012 թվականից` 11.09.12 ՀՕ-184-Ն օրենք)
Հոդված 9. |
Աշխատանքային հարաբերությունները սպառողական ընկերություններում, միություններում |
(9-րդ հոդվածն ուժը կորցրել է 27.10.2012 թվականից` 11.09.12 ՀՕ-184-Ն օրենք)
Հոդված 10. |
Սպառողական ընկերությունների, միությունների արտաքին տնտեսական գործունեությունը |
(10-րդ հոդվածն ուժը կորցրել է 27.10.2012 թվականից` 11.09.12 ՀՕ-184-Ն օրենք)
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
Երևան 30 դեկտեմբերի 1993 թ. ՀՕ-91
|