Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 986 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

040.1287.191017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 1287-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 986 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և 11.1-ին հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 17-ի «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 986 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման ու վճարման կարգի`

ա. 3-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«գ) վճարի մյուս տեսակների համար` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):»,

բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4. Բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարող անձինք (այսուհետ` վճար վճարողներ) բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 17-ի N 986 որոշմամբ սահմանված կարգով:»,

գ. 4.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել,

i

դ. 5-րդ կետում «կարգի 4-րդ և 4.1-ին կետերին» բառերը փոխարինել «կարգին» բառով,

i

ե. 6-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններում «Համապատասխան լիազոր մարմինները» բառերը փոխարինել «Լիազոր մարմինը», «ներկայացնում են» բառերը` «ներկայացնում է», «են տրամադրում» բառերը` «է տրամադրում» բառերով, իսկ երրորդ պարբերությունից հանել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի կամ» բառերը,

i

զ. 7-րդ կետում «համապատասխան լիազոր մարմիններ» բառերը փոխարինել «լիազոր մարմին» բառերով,

i

է. 8-րդ կետի առաջին նախադասության մեջ «Բնապահպանական կամ լիազոր մարմինները» բառերը փոխարինել «Լիազոր մարմինը» բառերով, «կատարում են» բառերը` «կատարում է», «տրամադրում են» բառերը` «տրամադրում է» բառերով, երկրորդ նախադասության մեջ «մարմինները» բառը փոխարինել «մարմինը» բառով, իսկ «ներառում են» բառերը` «ներառում է» բառերով,

i

ը. 8.1-ին կետի առաջին նախադասության մեջ «տրամադրում են» բառերը փոխարինել «տրամադրում է» բառերով, առաջին և երկրորդ նախադասություններում «իրականացնող մարմինները» և «իրականացնող մարմիններին» բառերը փոխարինել համապատասխանաբար «իրականացնող մարմին» և «իրականացնող մարմնին» բառերով,

թ. 10-րդ կետից հանել «բնապահպանական,» բառը,

i

ժ. 11-րդ և 12-րդ կետերում «համապատասխան բնապահպանական» բառերը փոխարինել «լիազոր» բառով,

i

ժա. 22-րդ կետում «իրականացնում են բնապահպանական մարմինները» բառերը փոխարինել «իրականացնում է լիազոր մարմինը» բառերով, «որոնք» բառը` «որը» բառով, իսկ «կցում են» բառերը` «կցում է» բառերով,

i

ժբ. N 1 ձևում «բնապահպանական պետական տեսչության» բառերը փոխարինել «բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի» բառերով.

2) որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարողների հաշվառման կարգի`

i

ա. 4-րդ կետում «աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության տարածքային բաժին» բառերը փոխարինել «բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին» բառերով,

i

բ. 9-րդ կետում «աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության տարածքային բաժինները հայտնաբերել կամ ստացել են» բառերը փոխարինել «բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնաբերել կամ ստացել է» բառերով,

i

գ. 10-րդ կետից հանել առաջին նախադասությունը, իսկ երկրորդ նախադասության մեջ «վերջինս» բառը փոխարինել «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը» բառերով.

i

3) որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման հավելվածով նախատեսված բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգի դրույթները տարածվում են հաշվարկ-հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու անհրաժեշտ կարողությունների ապահովման եռամսյակին հաջորդող հաշվետու եռամսյակների վրա: Հարկային և լիազոր մարմինները բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ կարողությունների ապահովման մասին տեղեկատվությունը հրապարակում են իրենց պաշտոնական ինտերնետային կայքերում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի հոկտեմբերի 5-ի

N 1287-Ն որոշման

 

«Հաստատված է

ՀՀ կառավարության

2001 թվականի հոկտեմբերի 17-ի

N 986 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բնապահպանական և բնօգտագործման վճար վճարողների (այսուհետ նաև` վճար վճարողներ) կողմից «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և 11.1-ին հոդվածներով սահմանված հաշվարկ-հաշվետվությունները (այսուհետ` հաշվարկ-հաշվետվություն) էլեկտրոնային եղանակով լիազոր և հարկային մարմիններ ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող «էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացում», «էլեկտրոնային թվային ստորագրություն» և «էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ» հասկացություններն ունեն «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 2 հավելածով սահմանված իմաստները:

3. Հաշվարկ-հաշվետվությունները, սույն կարգին համապատասխան, էլեկտրոնային եղանակով ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 17-ի N 986 որոշմամբ հաստատված բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման ու վճարման կարգին համապատասխան հաշվարկ-հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն ունեցող վճարողները (այսուհետ` վճար վճարողներ), որոնք`

1) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 2 հավելվածին համապատասխան` հարկային մարմնից պետք է ստանան էլեկտրոնային ծածկագիր (օգտվողի մուտքի անունը և գաղտնաբառը).

2) հարկային մարմնի հետ պետք է կնքեն հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին պայմանագիր: Պայմանագրում նշվում են պայմանագրի առարկան և ծառայությունների մատուցման պայմանները, վճարողի կողմից էլեկտրոնային եղանակով հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնող լիազորված անձի անձնագրային տվյալներն ու հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, վճար վճարողի և լիազոր մարմնի իրավունքներն ու պարտականությունները, համակարգի տեխնիկական խափանումների դեպքում վճար վճարողի կողմից հաշվարկ-հաշվետվությունները պատշաճ ձևով և ժամկետներում ներկայացված լինելու հավաստման ընթացակարգը, վեճերի քննարկման կարգը, կողմերի պատասխանատվությունը, պայմանագրի գործողության ժամկետը և այլ պայմաններ:

4. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված գործողություններն իրականացվում են միայն առաջին անգամ էլեկտրոնային եղանակով ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունների համար:

5. Վճար վճարողն էլեկտրոնային եղանակով հաշվարկ-հաշվետվություն ներկայացնելու համար հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի էլեկտրոնային հաշվետվությունների բաժնում էլեկտրոնային ծածկագրի ու գաղտնաբառի միջոցով մուտք է գործում հարկ վճարողի դարան և ընտրում բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունը, որը բաղկացած է դիմային մասից ու հավելվածից:

6. Վճար վճարողը լրացնում է հաշվարկ-հաշվետվության հավելվածը (վնասակար նյութերը շրջակա միջավայր (օդային և ջրային ավազան) արտանետելու համար, արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու համար, մակերևութային ջրերի օգտագործման համար, ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների համար, կենսապաշարների օգտագործման համար, պինդ օգտակար հանածոների (բացառությամբ մետաղական օգտակար հանածոների) մարված պաշարների, հանքային ջրերի, աղի արդյունահանված պաշարների համար), որը պետք է ներկայացվի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին (այսուհետ` լիազոր մարմին)` գրանցման: Հաշվետու ժամանակաշրջանում բացառապես շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրության ու իրացման և (կամ) Հայաստանի Հանրապետություն շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների ներմուծման ու իրացման համար բնապահպանական վճար վճարող համարվելու դեպքում դիմային մասում կատարվում է համապատասխան նշում, որի դեպքում հավելվածը` լիազոր մարմնի գրանցման համար կարող է չլրացվել: Էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված հաշվարկ-հաշվետվությունն ուղարկվում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգ:

7. Վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում դրանց ճշտման արդյունքներով սույն կարգի 6-րդ կետով սահմանված կարգով լրացվում և ներկայացվում է ճշտված հաշվարկ-հաշվետվություն:

8. Լիազոր մարմինների կողմից կատարվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո լիազոր մարմին ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկ-հաշվետվություն (այդ թվում` ճշտված) չի կարող ներկայացվել: Հարկային մարմնի կողմից կատարվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկ-հաշվետվություն (այդ թվում` ճշտված) չի կարող ներկայացվել:

9. Հաշվարկ-հաշվետվությունը հարկային մարմնի կողմից ընդունվելու դեպքում հարկային մարմնի` հաշվետվությունների ընդունման էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով հարկ վճարողին ներկայացվում է հաշվարկ-հաշվետվության ստացումը հավաստող համապատասխան էլեկտրոնային ծանուցում, որում նշվում են ստացման ամսաթիվը և տեղեկատվական բազայում գրանցման համարը: Ծանուցման մեջ նշված ամսաթիվը հանդիսանում է հաշվարկ-հաշվետվությունը հարկային մարմին ներկայացնելու օր` բացառությամբ սույն կարգի 12-րդ կետում նշված դեպքերի:

10. Հարկային մարմինը հաշվարկ-հաշվետվությունը (այդ թվում` ճշտված) ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվարկ-հաշվետվությունը (այդ թվում` ճշտված) էլեկտրոնային եղանակով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին (այսուհետ` լիազոր մարմին):

11. Եթե լիազոր մարմնում գրանցման համար ներկայացված հաշվարկ-հաշվետվության (այդ թվում` ճշտված) հավելվածը գրանցման առումով ենթակա է ճշտման, ապա լիազոր մարմինն այն ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով գրավոր ծանուցում է վճարողին` միասնական հաշվարկ-հաշվետվության ճշտման անհրաժեշտության մասին: Վճարողը սույն կարգի 6-րդ կետով սահմանված կարգով լրացնում և ներկայացնում է ճշտված հաշվարկ-հաշվետվություն:

12. Եթե հաշվարկ-հաշվետվությունը (այդ թվում` ճշտված) ներկայացվել է սույն կարգի 8-րդ կետում նշված պահանջների խախտմամբ, ապա լիազոր մարմինն այն ստանալու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է հարկ վճարողին և հարկային մարմնին: Սույն կետում նշված դեպքում հաշվարկ-հաշվետվությունը (այդ թվում` ճշտված) համարվում է չընդունված հարկային մարմնի` հաշվետվությունները ներկայացնելու էլեկտրոնային համակարգում:

13. Վճար վճարողի կատարած գործողությունների պատմությունը պահպանվում է հարկային մարմնի կայքէջի` իր համապատասխան դարանում, որտեղից նա կարող է բեռնել տեղեկատվությունը և տպել: Վճար վճարողի ներկայացրած հաշվարկ-հաշվետվությունները (դրա բաղկացուցիչ մաս կազմող դիմային մասը և հավելվածը) փոփոխման ենթակա չեն:

14. Էլեկտրոնային եղանակով հաշվարկ-հաշվետվություններ ներկայացնելու լիազորություն ունեցող անձինք և նրանց էլեկտրոնային թվային ստորագրությունները գրանցվում և հաշվառվում են հարկային մարմնում:»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.10.2017
N 1287-Ն
Որոշում