Սեղմել Esc փակելու համար:
ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ԵՎ ԹԵՐՄԱԼ ՋՐԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ԵՎ ԹԵՐՄԱԼ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ...

01.01.2024 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.12.2019  -ից մինչեւ   01.01.2024  -ը:
 

(ուժը կորցրել է 14.12.2023 թիվ 2207-Ն որոշում)

i

040.1252.161017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 1252-Ն

 

i

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ԵՎ ԹԵՐՄԱԼ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐԱՀԱՇՎԻՉ (ՋՐԱՉԱՓԻՉ) ՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ, ԿՆՔՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ԵՎ ԹԵՐՄԱԼ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և շահագործման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների ծավալների վերաբերյալ տվյալների արձանագրման կարգը և ժամկետները` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշմամբ հաստատված կարգով ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառումը ջրաչափերի միջոցով իրականացնելու համար ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերը պետք է տեղադրվեն ու կնքվեն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամանակացույցին համապատասխան: Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տեղադրված ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերը սույն որոշման պահանջներին պետք է համապատասխանեցվեն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամանակացույցին համապատասխան.

i

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի N 1071-Ն որոշմամբ սահմանված կարգով տեղադրված ու կնքված ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերը կարող են շահագործվել առանց վերակնքման:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

(որոշումը փոփ. 05.12.2019 թիվ 1731-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2017 թվականի հոկտեմբերի 5-ի

N 1252-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ԵՎ ԹԵՐՄԱԼ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐԱՀԱՇՎԻՉ (ՋՐԱՉԱՓԻՉ) ՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ, ԿՆՔՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և շահագործման հետ կապված հարաբերությունները:

i

2. Հայաստանի Հանրապետության ստորերկրյա (խորքային ոչ ճնշումային ու ճնշումային` արտեզյան և ամենամյա վերականգնվող) քաղցրահամ և թերմալ ջրային պաշարներ արդյունահանողները (այսուհետ` արդյունահանողներ) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների հաշվառումը վարում են սույն կարգին համապատասխան տեղադրված և կնքված ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերով:

i

3. Ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրի հորատանցքը (աղբյուրը) միայն մեկ նպատակով շահագործելիս անմիջապես հորատանցքի կամ աղբյուրի ջրառ կառույցի մոտ տեղադրված փականից (փականը կնքվում է սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերին համապատասխան, ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի կնքման հետ միաժամանակ) դուրս եկող խողովակով (այսուհետ` հիմնական խողովակ) արտամղվող ջրի ծավալը հաշվառվում է ջրաչափիչ սարքի (այսուհետ` հիմնական ջրաչափ) ցուցմունքով`

1) հիմնական ջրաչափը պետք է տեղադրված լինի փականից (փականը կնքվում է սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերին համապատասխան, ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի կնքման հետ միաժամանակ) հետո` այնպես, որ հնարավոր լինի չափել հիմնական խողովակով արտամղվող ջրի ամբողջ ծավալը.

2) փականից (փականը կնքվում է սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերին համապատասխան, ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի կնքման հետ միաժամանակ) հետո մինչև հիմնական ջրաչափն ընկած հատվածում պետք է բացառվի հիմնական խողովակին միացված որևէ խողովակի առկայությունը կամ հիմնական խողովակին որևէ խողովակի միացման հնարավորությունը.

3) հիմնական ջրաչափը պետք է տեղադրված լինի հիմնական խողովակի տեսանելի հատվածում և պետք է լինի հասանելի` դրա կնքման և հիմնական խողովակով արտամղված ջրի ծավալների արձանագրման համար:

(3-րդ կետը փոփ. 05.12.2019 թիվ 1731-Ն որոշում)

4. Ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրի հորատանցքը (աղբյուրը) միաժամանակ մեկից ավելի նպատակներով շահագործելիս` սույն կարգի 3-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան հիմնական ջրաչափը տեղադրելուց հետո հիմնական խողովակին միացած` արտամղված ջրի` յուրաքանչյուր նպատակի համար առանձնացված խողովակով (այսուհետ` առանձնացված խողովակ) արտամղվող ջրի ծավալը հաշվառվում է ջրաչափիչ սարքի (այսուհետ` առանձնացված ջրաչափ) ցուցմունքով`

1) առանձնացված ջրաչափը պետք է տեղադրված լինի հիմնական ջրաչափից հետո, հիմնական խողովակին միացված յուրաքանչյուր առանձնացված խողովակի վրա` պայմանով, որ հնարավոր լինի չափել առանձնացված խողովակով արտամղվող ջրի ամբողջ ծավալը.

2) հիմնական ջրաչափից մինչև խողովակների առանձնացման տեղը (հանգույցը) կամ մինչև առաջին առանձնացված խողովակն ընկած հատվածում կամ առանձնացված խողովակների միջև ընկած հատվածներում պետք է բացառվի հիմնական կամ առանձնացված խողովակին միացված որևէ (առանց սույն կարգին համապատասխան ջրաչափի) խողովակի առկայությունը կամ հիմնական կամ առանձնացված խողովակին որևէ խողովակի միացման հնարավորությունը.

3) հիմնական խողովակի առանձնացման տեղից (հանգույցից) կամ յուրաքանչյուր առանձնացված խողովակի միացման տեղից մինչև առանձնացված ջրաչափն ընկած հատվածում պետք է բացառվի հիմնական կամ առանձնացված որևէ խողովակի միացված (առանց սույն կարգին համապատասխան ջրաչափի) խողովակի առկայությունը, ինչպես նաև հիմնական կամ առանձնացված խողովակներին որևէ խողովակի միացման հնարավորությունը.

4) առանձնացված ջրաչափերը պետք է տեղադրված լինեն խողովակների տեսանելի հատվածներում և լինեն հասանելի` դրանց կնքման և առանձնացված խողովակներով արտամղված ջրի ծավալների արձանագրման համար:

5. Յուրաքանչյուր հորատանցքի (աղբյուրի) վրա ջրաչափիչ սարք պետք է տեղադրվի` հաշվի առնելով հորատանցքի շահագործման նպատակայնությունը և տեխնոլոգիական փուլերի առանձնահատկությունները:

6. Տեղադրված (տեղադրվող) ջրաչափիչ սարքերը պետք է ունենան օրենքով սահմանված կարգով ստուգաչափման (չափագիտական վկայագրման) դրական արդյունքներ, որոնք պետք է վավերացված լինեն ստուգաչափման միջոցի արտատիպով չափման միջոցի վրա և (կամ) անձնագրի վրա և (կամ) պետք է տրված լինի ստուգաչափման մասին վկայական:

i

7. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի կնքման համար լիազոր պետական մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը` ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով, և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` թերմալ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով (այսուհետ` լիազոր մարմին): Տեղադրված (տեղադրվող) ջրաչափիչ սարքերը պետք է պարտադիր կնքված լինեն լիազոր մարմնի կողմից: Լիազոր մարմնի կողմից ջրաչափիչ սարքերի միջոցով ցուցմունքները փաստելու դեպքում (ջրաչափիչ սարքերի ցուցմունքի սխալանքը` մինչև 6 տոկոս) ջրաչափիչ սարքերը կնքվում են սահմանված ձևի կնիքներով: Լիազոր մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձին հատկացվում է անհատական կնիք:

(7-րդ կետը փոփ. 05.12.2019 թիվ 1731-Ն որոշում)

8. Տեղադրվող ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերը պետք է կնքվեն լիազոր մարմնում արդյունահանողի գրավոր դիմումի մուտքագրմանը հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում: Կնքումն իրականացվում է ջրաչափիչ սարք մուտք գործող և դուրս եկող խողովակների, ինչպես նաև ջրաչափիչ սարքի վրա երկտակ փաթաթվող և պինդ ձգված վիճակում իրար միացող մետաղալարի (կամ համարժեք լարի, ժապավենի) երկու ծայրերի հանգուցատեղում կնիքով դրոշմելու միջոցով` այնպես, որ ջրաչափիչ սարքն ապամոնտաժելիս` կնիքը խախտվի (պոկվի, վնասվի): Կնքումն իրականացվում է արդյունահանողի (կազմակերպության դեպքում` գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի) կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ: Կնքմանը ներկա լինելուց հրաժարվելու դեպքում կազմվում է կնքմանը ներկա լինելուց հրաժարվելու մասին արձանագրություն, և կնքումն իրականացվում է առանց արդյունահանողի (կազմակերպության դեպքում` գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի) կամ նրա ներկայացուցչի ներկայության: Կնքումն ավարտվելու պահին լիազոր մարմնի պաշտոնատար անձը (անձինք) կազմում են կնքման մասին ակտ, որտեղ նշվում են`

1) կնքումն իրականացնող պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, պաշտոնները, կնքման իրավասություն ստանալու հրամանի համարը, ամսաթիվը, կնքման օրը, ժամը, վայրը.

2) արդյունահանողի (կազմակերպության դեպքում` գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի) կամ նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, բնակության վայրը, պաշտոնը.

3) կնքվող ջրաչափիչ սարքի ստուգաչափման մասին վկայականի տվյալներով` չափման միջոցի անվանումը, գործարանային համարը, տեսակը, չափման տիրույթը, ճշտության դասը, կարգը (սխալանքը) և արտադրողը.

4) կնքման պահին ջրաչափիչ սարքի հաշվարկի ցուցիչի տվյալները` համապատասխան չափման միավորներով, ինչպես նաև ջրաչափիչ սարք, հիմնական կամ առանձնացված ջրաչափ հանդիսանալու փաստը:

9. Կնքման մասին ակտը կնքումն ավարտելուց անմիջապես հետո ստորագրվում է լիազոր մարմնի պաշտոնատար անձանց և արդյունահանողի (կազմակերպության դեպքում` գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի) կամ նրա ներկայացուցչի կողմից: Կնքման մասին ակտը կազմվում է երկու օրինակից` մեկ օրինակը տրվում է արդյունահանողին, մյուսը` պահվում է լիազոր մարմնում: Կնքման մասին ակտն ստորագրելուց հրաժարվելու դեպքում կնքման մասին ակտում դրա վերաբերյալ կատարվում է համապատասխան նշում, և կնքման ակտի մեկ օրինակն արդյունահանողին է ուղարկվում պատվիրված նամակով` ակտը կազմելու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում: Ստուգաճշտման լաբորատորիայի կողմից տրված ստուգաճշտման վկայականի հիման վրա լիազոր մարմնի կողմից արդյունահանողի տեղադրած չափման միջոցը կնքվում է: Ստուգաճշտման լաբորատորիայի կողմից չափման միջոցը հետագա օգտագործման համար ոչ պիտանի լինելու մասին ծանուցագիր տրված լինելու դեպքում արդյունահանողը կնքման համար տեղադրում է սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված պահանջներին համապատասխանող չափման միջոց, որը կնքվում է լիազոր մարմնի կողմից` սույն կարգին համապատասխան:

i

10. Սույն կարգով սահմանված պահանջների խախտմամբ ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառումը համարվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 215-րդ հոդվածի իմաստով բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների հաշվառման կարգի խախտում և առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

(10-րդ կետը փոփ. 05.12.2019 թիվ 1731-Ն որոշում)

11. Կնքված ջրաչափիչ սարքերի դրոշմները կարող են պոկվել`

1) սույն որոշմանը համապատասխան լիազոր մարմնի կողմից ջրաչափիչ սարքի տվյալների արձանագրման ժամանակ կնիքի (կնիքների) խախտման արձանագրման դեպքում` լիազոր մարմնի նախաձեռնությամբ.

2) արդյունահանողի նախաձեռնությամբ` տեխնոլոգիական գործընթացով պայմանավորված վթարների կամ վերամիացումների կամ վերանորոգումների ժամանակ.

3) ջրաչափիչ սարքի աշխատանքի ճշտության վերաբերյալ արդյունահանողի մոտ կամ լիազոր մարմնում կասկած առաջանալու (այդ թվում` սույն կարգով ջրաչափիչ սարքի միջոցով արձանագրված տվյալների արդյունքում սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից իրականացվող չափագրումների ժամանակ հաշվիչի ցուցմունքից բխող` չափման միջոցի կասկածելի հաշվեկշռի) դեպքում լիազոր մարմնի նախաձեռնությամբ` օրենքով սահմանված կարգով ջրաչափիչ սարքը ստուգաճշտման ներկայացնելու նպատակով.

4) արդյունահանողի նախաձեռնությամբ` օրենքով սահմանված կարգով պետական չափագիտական հսկողության համար սահմանված միջստուգաչափական ժամանակամիջոցում չափման միջոցը ստուգաչափման ներկայացնելու նպատակով.

5) արդյունահանողի կամքից անկախ` առանց որևէ մեկի միջամտության, արտակարգ իրավիճակների (մասնավորապես` երկրաշարժ, ջրհեղեղ, սողանքներ, պտտահողմեր և այլն), կնիքի մետաղալարի կոռոզիայի դեպքերում:

12. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված դեպքերում կազմվում են ապակնքման մասին ակտեր երկու օրինակից, որոնցից մեկ օրինակը տրվում է արդյունահանողին, մյուս օրինակը պահվում է լիազոր մարմնում`

1) սույն կարգի 11-րդ կետի 1-ին և 5-րդ ենթակետով նախատեսված դեպքում կնքումը կատարվում է դրոշմը (պահպանված լինելու դեպքում) պոկելուց կամ արտակարգ իրավիճակների հետևանքների վերացումից անմիջապես հետո.

2) սույն կարգի 11-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերում արդյունահանողի կողմից լիազոր մարմին ներկայացված դիմումի հիման վրա` տեխնոլոգիական գործընթացով պայմանավորված վերամիացումների կամ վերանորոգումների դեպքում` եռօրյա, իսկ վթարների դեպքում` մեկօրյա ժամկետում լիազոր մարմնի` կնքում իրականացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց կողմից արդյունահանողի (կազմակերպության դեպքում` գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի) կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ պոկվում է դրոշմը` դրա մասին երկու օրինակից կազմելով ապակնքման մասին ակտ, որում սույն կարգի 8-րդ կետում նշված տեղեկություններից բացի նշվում է նաև չափման միջոցը կնքման ներկայացնելու վերջնական ժամկետը.

3) սույն կարգի 11-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքում, եթե դրոշմները պոկվում են լիազոր մարմնի նախաձեռնությամբ, ապա արդյունահանողի բնականոն աշխատանքը չընդհատելու նպատակով լիազոր մարմնի կողմից արդյունահանողին ժամանակավոր օգտագործման համար տրամադրվում է օրենքով սահմանված կարգով ստուգաչափման (չափագիտական վկայագրման) դրական արդյունքներ ունեցող չափման միջոց: Եթե դրոշմները պետք է պոկվեն արդյունահանողի նախաձեռնությամբ, ապա այն կատարվում է միայն արդյունահանողի կողմից օրենքով սահմանված կարգով ստուգաչափման (չափագիտական վկայագրման) դրական արդյունքներ ունեցող չափման միջոց տեղադրելու և կնքման ներկայացնելու դեպքում.

4) սույն կարգի 11-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքում ջրի հաշվառման գործընթացը չընդհատելու նպատակով արդյունահանողը տեղադրում է օրենքով սահմանված կարգով ստուգաչափման (չափագիտական վկայագրման) դրական արդյունքներ ունեցող չափման միջոց: Եթե արդյունահանողը չի տեղադրում օրենքով սահմանված կարգով ստուգաչափման (չափագիտական վկայագրման) դրական արդյունքներ ունեցող նոր չափման միջոց, ապա ապակնքման մասին ակտով չափման միջոցը կնքման ներկայացնելու վերջնական ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը.

5) սույն կետի 2-րդ և 4-րդ ենթակետերում նշված դեպքում մինչև ապակնքման ակտում նշված` կնքման ներկայացնելու վերջնաժամկետը ջրի փաստացի արդյունահանման դեպքում արդյունահանման ծավալները որոշվում են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` ջրերի հաշվառման այլընտրանքային մեթոդով:

13. Սույն կարգին համապատասխան ջրաչափիչ սարքերի կնքումից կամ ապակնքումից հետո եռօրյա ժամկետում լիազոր մարմինը դրա մասին պետք է գրավոր ծանուցի հարկային մարմնին:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2017 թվականի հոկտեմբերի 5-ի

N 1252-Ն որոշման

 

ԿԱՐԳ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ԵՎ ԹԵՐՄԱԼ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների ծավալների վերաբերյալ տվյալների արձանագրման հետ կապված հարաբերությունները:

2. Լիազոր մարմնի կողմից ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների ծավալների վերաբերյալ տվյալները կարող են արձանագրվել`

i

1) յուրաքանչյուր հաշվետու ամսվա կտրվածքով` տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը, հաշվետու եռամսյակի կտրվածքով` տվյալ եռամսյակի վերջին աշխատանքային օրը, հաշվետու տարվա կտրվածքով` տվյալ տարվա վերջին աշխատանքային օրը.

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 05.12.2019 թիվ 1731-Ն որոշում)

(2-րդ կետը փոփ. 05.12.2019 թիվ 1731-Ն որոշում)

3. Լիազոր մարմնի կողմից սույն կարգի 2-րդ կետում նշված դեպքերում ու ժամկետներում արձանագրվում են հիմնական և առանձնացված խողովակների վրա ստորերկրյա քաղցրահամ և (կամ) թերմալ ջրային պաշարներ արդյունահանողի (այսուհետ` արդյունահանող) կողմից տեղադրված հիմնական և առանձնացված ջրաչափերի տվյալները:

4. Արդյունահանողը, օրենքով նախատեսված դեպքերում, պարտավոր է ապահովել լիազոր մարմնի պաշտոնատար անձանց անարգել հասանելիությունը (ծառայողական վկայականի առկայության դեպքում) ջրաչափերին, բոլոր սարքերին, կառուցվածքներին, որոնք տեղադրված են արդյունահանողի տարածքում կամ նրա սեփականությունն են: Լիազոր մարմնի կողմից ջրաչափի տվյալներն արձանագրվում են արդյունահանողի աշխատանքային օրերին և ժամերին` առանց խոչընդոտելու նրա բնականոն աշխատանքը:

5. Լիազոր մարմնի պաշտոնատար անձի (անձանց) կողմից ջրաչափերի տվյալներն արձանագրվում է արդյունահանողի (կազմակերպության դեպքում` գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի) կամ նրա ներկայացուցչի հետ կազմվող համատեղ ակտով` երեք օրինակից: Ակտում արձանագրվում են`

1) տվյալներն արձանագրող յուրաքանչյուր պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, տվյալների արձանագրման օրը, ժամը, վայրը.

2) հիմնական և առանձնացված ջրաչափերի կնիքների համարները, վերջին կնքման օրը, ժամը, դրոշմների խախտված լինելը կամ չլինելը.

3) տվյալների արձանագրման պահին ջրաչափերի հաշվառքի ցուցիչների տվյալները` համապատասխան չափման միավորներով.

4) արդյունահանողի (կազմակերպության դեպքում` գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի) կամ նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը:

i

6. Համատեղ ակտն ստորագրվում է տվյալներն արձանագրող պաշտոնատար անձի (անձանց) ու արդյունահանողի (կազմակերպության դեպքում` գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի) կամ նրա ներկայացուցչի կողմից: Ակտի մեկ օրինակը տրվում է արդյունահանողին, իսկ տվյալների արձանագրման մասին ակտն ստորագրելուց հրաժարվելու դեպքում ակտում դրա մասին կատարվում է համապատասխան նշում, և ակտի մեկ օրինակը արդյունահանողին է ուղարկվում պատվիրված նամակով:

(6-րդ կետը փոփ. 10.07.18 թիվ 765-Ն որոշում)

7. Սույն կարգով նախատեսված տվյալների արձանագրման ժամանակ դրոշմների խախտման հայտնաբերման դեպքում լիազոր մարմնի պաշտոնատար անձի կողմից կազմվում է կնիքների խախտման մասին արձանագրություն: Արձանագրության հիման վրա դրոշմները պոկվում են, և ջրաչափը կնքվում է սույն որոշմանը համապատասխան:

 

հա

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.10.2017
N 1252-Ն
Որոշում