Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ, ԼՐ ...

 

 

124.0327.121017

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»        10            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12417399

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ

 

25 սեպտեմբերի 2017 թվականի N 327-Ն

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ, ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 289-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերը և 290-րդ հոդվածի 5-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձանց հարկ վճարողի հաշվառման համար տրամադրելու և հաշվառման կանգնելու դիմումի ձևը, լրացման կարգը` համաձայն N 1 հավելվածի,

2) նոտարներին հարկ վճարողի հաշվառման համար տրամադրելու և հաշվառման կանգնելու դիմումի ձևը, լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի,

3) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպություններին հարկ վճարողի հաշվառման համար տրամադրելու և հաշվառման կանգնելու դիմումի ձևը, լրացման կարգը` համաձայն N 3 հավելվածի,

4) Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հարկ վճարողի հաշվառման համար տրամադրելու և հաշվառման կանգնելու դիմումի ձևը, լրացման կարգը` համաձայն N 4 հավելվածի,

5) Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպություններին հարկ վճարողի հաշվառման համար տրամադրելու և հաշվառման կանգնելու դիմումի ձևը, լրացման կարգը` համաձայն N 5 հավելվածի,

6) հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևը` համաձայն N 6 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահի

2017 թ. սեպտեմբերի 25-ի

N 327-Ն հրամանի

 

Ձև

 

ԴԻՄՈՒՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԵՎ ՆՈՏԱՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՏ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ

 

1. Ֆիզիկական անձի անուն, ազգանուն, հայրանունը ___________________

__________________________________________________________________

2. Ֆիզիկական անձի հաշվառման վայրը, հեռ. __________________________

__________________________________________________________________

3. Ֆիզիկական անձի բնակության վայրը, հեռ.__________________________

__________________________________________________________________

4. Ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, ՀԾՀ-ն____________________

__________________________________________________________________

5. Ֆիզիկական անձի գործունեության իրականացման վայրը, հեռ. _________

__________________________________________________________________

6. Դիմումի ներկայացման ամսաթիվը ___________________________________

__________________________________________________________________

7. Կցվող փաստաթղթերը _____________________________________________

__________________________________________________________________

 

Ֆիզիկական անձ _____________________________

(ստորագրությունը)

 

ԿԱՐԳ

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԵՎ ՆՈՏԱՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՏ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձանց հարկ վճարողի հաշվառման համար տրամադրելու և հաշվառման կանգնելու դիմումի (այսուհետ` դիմում) 1-ին տողում լրացվում են անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձի (այսուհետ` ֆիզիկական անձ) անուն, ազգանուն, հայրանունը:

2. Դիմումի 2-րդ տողում լրացվում են ֆիզիկական անձի հաշվառման վայրի հասցեն և հեռախոսահամարը:

3. Դիմումի 3-րդ տողում լրացվում են ֆիզիկական անձի փաստացի բնակության վայրի հասցեն և հեռախոսահամարը:

4. Դիմումի 4-րդ տողում լրացվում են ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը կամ նույնականացման քարտի համարը, հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրված տեղեկանքի համարը:

5. Դիմումի 5-րդ տողում լրացվում են ֆիզիկական անձի գործունեության վայրի հասցեն և հեռախոսահամարը:

6. Դիմումի 6-րդ տողում լրացվում է դիմումի ներկայացման օրը, ամիսը, տարին:

7. Դիմումին կցվում են անձնագրի կամ նույնականացման քարտի և հանրային ծառայությունների համարանիշի, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության մասին լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենները:

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահի

2017 թ. սեպտեմբերի 25-ի

N 327-Ն հրամանի

 

Ձև

 

ԴԻՄՈՒՄ ՆՈՏԱՐՆԵՐԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ

 

1. Նոտարի անուն, ազգանուն, հայրանունը ____________________________

__________________________________________________________________

2. Նոտարական տարածքը _____________________________________________

__________________________________________________________________

3. Նոտարական գրասենյակը, հեռ._____________________________________

__________________________________________________________________

4. Նոտարի անձնագրային տվյալները, ՀԾՀ-ն____________________________

__________________________________________________________________

5. Նոտարի վկայականի համարը և տրման ամսաթիվը______________________

__________________________________________________________________

6. Դիմումի ներկայացման ամսաթիվը __________________________________

__________________________________________________________________

7. Կցվող փաստաթղթերը _____________________________________________

__________________________________________________________________

 

Նոտար _____________________________________

(ստորագրությունը)

 

ԿԱՐԳ

ՆՈՏԱՐՆԵՐԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Նոտարներին հարկ վճարողի հաշվառման համար տրամադրելու և հաշվառման կանգնելու դիմումի (այսուհետ` դիմում) 1-ին տողում լրացվում են նոտարի անուն, ազգանուն, հայրանունը:

2. Դիմումի 2-րդ տողում լրացվում է նոտարական տարածքի անվանումը:

3. Դիմումի 3-րդ տողում լրացվում են նոտարական գրասենյակի գտնվելու վայրի հասցեն և հեռախոսահամարը:

4. Դիմումի 4-րդ տողում լրացվում են նոտարի անձնագրի սերիան և համարը կամ նույնականացման քարտի համարը, հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրված տեղեկանքի համարը:

5. Դիմումի 5-րդ տողում լրացվում են նոտարի ծառայողական վկայականի համարը և տրման ամսաթիվը:

6. Դիմումի 6-րդ տողում լրացվում է դիմումի ներկայացման օրը, ամիսը, տարին:

7. Դիմումին կցվում են անձնագրի կամ նույնականացման քարտի, հանրային ծառայությունների համարանիշի, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության մասին լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի և նոտարի պաշտոնի նշանակման մասին հրամանի կամ որոշման պատճենները:

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահի

2017 թ. սեպտեմբերի 25-ի

N 327-Ն հրամանի

 

Ձև

 

ԴԻՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ, ԴՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ

 

1. Կազմակերպության անվանումը _____________________________________

__________________________________________________________________

2. Կազմակերպության կարգավիճակը/հավատարմագրումը հաստատող փաստաթուղթը

__________________________________________________________________

3. Կազմակերպության մշտական ներկայացուցչության գտնվելու վայրը, հեռ.

__________________________________________________________________

__________________________________________________________________

4. Կազմակերպության լիազորված պաշտոնատար անձի անձնագրային տվյալները,

ՀԾՀ-ն ____________________________________________________________

__________________________________________________________________

5. Դիմումի ներկայացման ամսաթիվը __________________________________

__________________________________________________________________

6. Կցվող փաստաթղթերը ____________________________________________

__________________________________________________________________

 

Պաշտոնատար անձ ____________________

(ստորագրությունը)

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ, ԴՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպություններին հարկ վճարողի հաշվառման համար տրամադրելու և հաշվառման կանգնելու դիմումի (այսուհետ` դիմում) 1-ին տողում լրացվում են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) անվանումը:

2. Դիմումի 2-րդ տողում լրացվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրված` կազմակերպության կարգավիճակը (հավատարմագրումը) հավաստող փաստաթղթի (տեղեկանքի) համարը և տրման ամսաթիվը:

3. Դիմումի 3-րդ տողում լրացվում են կազմակերպության մշտական ներկայացուցչության (մասնավորապես` նստավայր, գրասենյակ) գտնվելու վայրի հասցեն և հեռախոսահամարը:

4. Դիմումի 4-րդ տողում լրացվում են կազմակերպության լիազորված պաշտոնատար անձի անուն, ազգանունը, անձնագրի սերիան և համարը կամ նույնականացման քարտի համարը, հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրված տեղեկանքի համարը (առկայության դեպքում):

5. Դիմումի 5-րդ տողում լրացվում է դիմումի ներկայացման օրը, ամիսը, տարին:

6. Դիմումին կցվում է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների կարգավիճակը (հավատարմագրումը) հավաստող փաստաթղթի պատճենը:

 

Հավելված N 4

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահի

2017 թ. սեպտեմբերի 25-ի

N 327-Ն հրամանի

 

Ձև

 

ԴԻՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ

 

1. Ֆիզիկական անձի անուն, ազգանուն, հայրանունը ____________________

__________________________________________________________________

2. Ֆիզիկական անձի ռեզիդենտության երկիրը___________________________

__________________________________________________________________

3. Ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, ՀԾՀ-ն____________________

__________________________________________________________________

4. Ֆիզիկական անձի բնակության վայրը, հեռ.__________________________

__________________________________________________________________

5. Ֆիզիկական անձի գործունեության իրականացման վայրը, հեռ.__________

__________________________________________________________________

6. Դիմումի ներկայացման ամսաթիվը __________________________________

__________________________________________________________________

7. Կցվող փաստաթղթեր_______________________________________________

__________________________________________________________________

 

Ֆիզիկական անձ _________________________

(ստորագրությունը)

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հարկ վճարողի հաշվառման համար տրամադրելու և հաշվառման կանգնելու դիմումի (այսուհետ` դիմում) 1-ին տողում լրացվում են Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց (այսուհետ` ֆիզիկական անձ) անուն, ազգանուն, հայրանունը:

2. Դիմումի 2-րդ տողում լրացվում է ֆիզիկական անձի ռեզիդենտության երկրի անվանումը:

3. Դիմումի 3-րդ տողում լրացվում են ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրված տեղեկանքի համարը (առկայության դեպքում):

4. Դիմումի 4-րդ տողում լրացվում են ֆիզիկական անձի փաստացի բնակության վայրի հասցեն և հեռախոսահամարը:

5. Դիմումի 5-րդ տողում լրացվում են ֆիզիկական անձի գործունեության վայրի հասցեն և հեռախոսահամարը:

6. Դիմումի 6-րդ տողում լրացվում է դիմումի ներկայացման օրը, ամիսը, տարին:

7. Դիմումին կցվում է անձնագրի պատճենը:

 

Հավելված N 5

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահի

2017 թ. սեպտեմբերի 25-ի

N 327-Ն հրամանի

 

Ձև

 

ԴԻՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ

 

1. Կազմակերպության անվանումը _____________________________________

__________________________________________________________________

2. Կազմակերպության ռեզիդենտության երկիրը__________________________

__________________________________________________________________

3. Կազմակերպության հիմնադիր փաստաթղթի տվյալները___________________

__________________________________________________________________

4. Կազմակերպության գործունեության վայրը, հեռ._____________________

__________________________________________________________________

5. Կազմակերպության լիազորված պաշտոնատար անձի անձնագրային տվյալները, ՀԾՀ-ն __________________________________________________________________

__________________________________________________________________

6. Դիմումի ներկայացման ամսաթիվը __________________________________

__________________________________________________________________

7. Կցվող փաստաթղթերը______________________________________________

__________________________________________________________________

 

Պաշտոնատար անձ _____________________

(ստորագրությունը)

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպություններին հարկ վճարողի հաշվառման համար տրամադրելու և հաշվառման կանգնելու դիմումի (այսուհետ` դիմում) 1-ին տողում լրացվում է Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) անվանումը:

2. Դիմումի 2-րդ տողում լրացվում է կազմակերպության ռեզիդենտության երկրի անվանումը:

3. Դիմումի 3-րդ տողում լրացվում են կազմակերպության հիմնադիր փաստաթղթի գրանցման ամսաթիվը:

4. Դիմումի 4-րդ տողում լրացվում են կազմակերպության (մշտական հաստատության) գործունեության վայրի հասցեն և հեռախոսահամարը:

5. Դիմումի 5-րդ տողում լրացվում են կազմակերպության լիազորված պաշտոնատար անձի անուն, ազգանունը, անձնագրի սերիան և համարը կամ նույնականացման քարտի համարը, հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրված տեղեկանքի համարը (առկայության դեպքում):

6. Դիմումի 6-րդ տողում լրացվում է դիմումի ներկայացման օրը, ամիսը, տարին:

7. Դիմումին կից ներկայացվում է կազմակերպության ռեզիդենտության երկրում գրանցումը հավաստող հիմնադիր փաստաթղթի պատճենը:

 

Հավելված N 6

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահի

2017 թ. սեպտեմբերի 25-ի

N 327-Ն հրամանի

 

Ձև

 

ՎԿԱՅԱԿԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|  ______________________________________________________________     |

|   (Ֆիզիկական անձի (ոչ ռեզիդենտ)/նոտարի անուն ազգանունը կամ          |

|   դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի,         |

| միջազգային կազմակերպության/ոչ ռեզիդենտ կազմակերպության անվանումը)   |

|                                                                     |

|ՀՎՀՀ-ն ____________________________________________________________  |

|Հաշվառման է վերցված _______________________________________________  |

|հարկային մարմնի կողմից` 201 թ. _____________ _____ -ին:              |

|հարկային մարմնի պաշտոնատար անձ _____________________________________ |

|____________________________________________________________________ |

|(պաշտոնը, անունը, ազգանունը) (ՊԵԿ ծրագրային սերվերի ստորագրություն)  |

._____________________________________________________________________.

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
25.09.2017
N 237-Ն
Հրաման