040.1270.161017
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 հոկտեմբերի 2017 թվականի N 1270-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 752 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի «Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպական-իրավական ձևեր չունեցող առևտրային կազմակերպությունների) լուծարման գործընթացը կանոնակարգելու մասին» N 752 որոշման N 1 հավելվածի 20-րդ և 21-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Գույքը չվաճառելու դեպքում որպես մեկնարկային գին լուծարման հանձնաժողովի որոշմամբ սահմանվում է անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքի` մինչև 75 տոկոսը, կրկին չվաճառվելու դեպքում մինչև 50 տոկոսը, իսկ շարժական գույքի` մինչև 75 տոկոսը, չվաճառվելու դեպքում մինչև 50 տոկոսը, կրկին չվաճառվելու դեպքում մինչև 25 տոկոսը, բայց ոչ պակաս, քան կազմակերպության պարտավորություններն են (ներառյալ օտարումից առաջացող նոր հարկային պարտավորությունները):
21. Կազմակերպության անշարժ գույքը գնահատված արժեքի 50 տոկոսի չափով մեկնարկային գնով, իսկ շարժական գույքը` գնահատված արժեքի 25 տոկոսի չափով մեկնարկային գնով չվաճառվելու դեպքում լուծարման հանձնաժողովը դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն` վաճառքի ենթակա անշարժ գույքը գնահատված արժեքի 50 տոկոսից ցածր, իսկ շարժականը` 25 տոկոսից ցածր մեկնարկային գնով վաճառելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու խնդրանքով, եթե կազմակերպության լուծարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ