Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐ ...

 

 

040.1235.111017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 1235-Ն

 

ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել գործարար ծրագրերի հավանության արժանացման և լրացուցիչ աշխատավարձի հաշվարկման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի հոկտեմբերի 5-ի

N 1235-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործարար ծրագրերի հավանության արժանացման և այդ ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով լրացուցիչ աշխատավարձի ու դրան հավասարեցված վճարումների հաշվարկման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով`

1) աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ են համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան որոշակի ժամկետով և անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաև աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի շրջանակներում կատարվող հետևյալ վճարումները (վարձատրությունը)`

ա. աշխատավարձը (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ վարձատրություն), այդ թվում` արտաժամյա աշխատանքի վարձատրությունը, գիշերային աշխատանքի վարձատրությունը, հանգստյան և ոչ աշխատանքային (տոնական և հիշատակի) օրերին կատարված աշխատանքի վճարումը, լրավճարները, հավելումները, հավելավճարներն ու պարգևատրումները, լրացուցիչ և հատուկ ընդմիջումների վճարումը, առողջության ստուգման համար ծախսվող ժամանակի համար վճարումը (եթե աշխատողի առողջության ստուգումը պարտադիր է և պայմանավորված է աշխատանքի բնույթով).

բ. ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) և նպատակային (ուսումնական, պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար) վճարովի արձակուրդի գումարները.

գ. հեղինակային վարձատրությունը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 34-րդ մասով սահմանված ռոյալթիների).

2) գործարար ծրագրի մեկնարկը համարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված ժամկետը.

3) նոր աշխատատեղեր են համարվում արտոնության տրամադրման հարկային տարվա աշխատողների միջին տարեկան քանակի և ծրագրի մեկնարկին նախորդող հարկային տարվա աշխատողների միջին տարեկան քանակի դրական տարբերությունը: Աշխատողների միջին տարեկան քանակը որոշվում է տվյալ հարկային տարում յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ աշխատողների քանակների հանրագումարը հարաբերելով 12-ի, իսկ տվյալ տարում նոր ստեղծված ռեզիդենտի համար աշխատողների միջին տարեկան քանակը որոշվում է ստեղծման օրվանից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ աշխատողների քանակների հանրագումարը հարաբերելով ռեզիդենտի ստեղծման օրվանից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի ամիսների (այդ թվում` ոչ ամբողջական ամիսների) թվի վրա: Եթե ռեզիդենտն ստեղծվել է դեկտեմբեր ամսին, ապա աշխատողների միջին տարեկան քանակ է համարվում այդ հարկային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ռեզիդենտի մոտ առկա աշխատողների քանակը.

4) լրացուցիչ աշխատավարձ է համարվում սույն կետի 3-րդ ենթակետում նշված` արտոնության տրամադրման հարկային տարվա աշխատողների միջին տարեկան քանակի և ծրագրի մեկնարկին նախորդող հարկային տարվա աշխատողների միջին տարեկան քանակի դրական տարբերության և արտոնության տրամադրման հարկային տարվա միջին տարեկան աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների արտադրյալը: Միջին տարեկան աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները որոշվում են արտոնության տրամադրման հարկային տարվա ընթացքում վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հանրագումարը հարաբերելով այդ հարկային տարվա աշխատողների միջին տարեկան քանակի վրա:

3. Գործարար ծրագրի մեկնարկման ու դրան հաջորդող հինգ հարկային տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է գործարար ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով համապատասխան տարվա ընթացքում հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան հարկային տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 30 տոկոսը:

4. Գործարար ծրագրի հավանության ստացման համար գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողը գրավոր կամ էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացնում դիմում` գործարար ծրագրի մեկնարկումից առնվազն մեկ ամիս առաջ:

5. Դիմումին կից ներկայացվում է գործարար ծրագիրը և ռեզիդենտ շահութահարկ վճարողի տնտեսական գործունեության մասին տեղեկատվություն` համաձայն NN 1 և 2 ձևերի:

6. Դիմումը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում մուտքագրվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե` կարծիք ստանալու համար, և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն` եզրակացություն ստանալու համար:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են ներկայացված դիմումը և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն են ներկայացնում կարծիք` կցելով ծրագրի վերաբերյալ սույն կարգի 8-րդ կետով սահմանված չափորոշիչների գնահատականները:

8. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն գնահատում են ծրագիրը` համաձայն գնահատման հետևյալ չափորոշիչների (փակագծերում նշվում է առավելագույն միավորը)`

1) տնտեսության վրա մուլտիպլիկատիվ ազդեցություն (7).

2) զբաղվածության ընդլայնում և ոլորտի միջին աշխատավարձի չափը (10).

3) նորարարություն և աշխատանքի արտադրողականության բարձրացում (10).

4) արտահանման ուղղվածություն (10).

5) պատշաճ մարքեթինգային քաղաքականություն (6).

6) համաֆինանսավորման առկայություն (սեփականատիրոջ մասնակցությունը նախագծին` 50 և ավելի տոկոսով) (5):

9. Ծրագիրը գնահատվում է ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից ներկայացված չափորոշիչների հիման վրա` հետևյալ մեթոդաբանությամբ`

1) տնտեսության վրա մուլտիպլիկատիվ ազդեցությունը գնահատվում է` հիմք ընդունելով սույն կարգի N 2 ձևում նշված ցուցանիշները: Առավելագույն գնահատականը` 7 միավոր.

2) զբաղվածության ընդլայնում և ոլորտի միջին աշխատավարձի չափը գնահատվում է` հիմք ընդունելով սույն կարգի N 2 ձևում նշված ցուցանիշները: Առավելագույն գնահատականը` 10 միավոր: Ընդ որում`

ա. մինչև 30 տոկոս աշխատատեղերի ավելացման դեպքում գնահատվում է 0-3 միավոր,

բ. 30-50 տոկոս աշխատատեղերի ավելացման դեպքում գնահատվում է 4-6 միավոր,

գ. 50 տոկոսից ավելի աշխատատեղերի ավելացման դեպքում գնահատվում է 7-10 միավոր.

3) նորարարություն և աշխատանքի արտադրողականության բարձրացումը գնահատվում է առավելագույնը 10 միավոր: Ընդ որում`

ա. մինչև 30 տոկոս արտադրողականության բարձրացման դեպքում գնահատվում է 0-3 միավոր,

բ. 30-60 տոկոս արտադրողականության բարձրացան դեպքում գնահատվում է 4-6 միավոր,

գ. 60 տոկոսից բարձր արտադրողականության բարձրացան դեպքում գնահատվում է 7-10 միավոր: Նոր արտադրության ստեղծման դեպքում նշված ցուցանիշները համեմատվում են տվյալ ճյուղի միջին արտադրողականության հետ.

4) արտահանման ուղղվածությունը գնահատվում է` հիմք ընդունելով սույն կարգի N 2 ձևում նշված ցուցանիշները: Առավելագույն գնահատականը` 10 միավոր: Ընդ որում`

ա. մինչև 30 տոկոս արտադրանքի արտահանման դեպքում գնահատվում է 0-3 միավոր,

բ. 30-60 տոկոս արտահանման դեպքում` 4-6 միավոր,

գ. 60 տոկոսից բարձր արտահանման դեպքում` 7-10 միավոր.

5) պատշաճ մարքեթինգային քաղաքականությունը գնահատվում է` հիմք ընդունելով սույն կարգի N 1 ձևում նշված ցուցանիշները: Առավելագույն գնահատականը` 6 միավոր.

6) համաֆինանսավորման առկայությունը (սեփականատիրոջ մասնակցությունը նախագծին` 50 և ավելի տոկոսով) գնահատվում է` հիմք ընդունելով սույն կարգի N 1 ձևում նշված ցուցանիշները: Առավելագույն գնահատականը` 5 միավոր:

10. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, կարծիքներն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում, պատրաստում է եզրակացություն` ամփոփելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կարծիքներն ու ծրագրի գնահատման արդյունքները:

11. Ծրագրի գնահատման արդյունքներն ամփոփվում են` հաշվի առնելով յուրաքանչյուր չափորոշչի միջին թվաբանական արդյունքը:

12. Ամփոփման արդյունքում 26 և ավելի միավոր ստացած ծրագրերի վերաբերյալ տրվում է դրական եզրակացություն, իսկ դրանից պակասի վերաբերյալ` բացասական եզրակացություն:

13. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը դրական կամ բացասական եզրակացության հիման վրա մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծ և այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

14. Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը դրա մասին տեղեկացնում է ռեզիդենտ շահութահարկ վճարողին, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ռեզիդենտի միջև կնքվում է գործարար ծրագրի իրականացման և մոնիթորինգի համակարգի մասին պայմանագիր` համաձայն N 3 ձևի:

 

Ձև N 1

 

ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳԻՐ

 

1. Հակիրճ տեղեկատվություն ռեզիդենտ շահութահարկ վճարողի գործունեության մասին

 

._____________________________________________________________________.

|1. |Ռեզիդենտ շահութահարկ վճարողի    |                                |

|   |անվանումը                       |                                |

|___|________________________________|________________________________|

|2. |Գտնվելու վայրը, կոնտակտային     |                                |

|   |տվյալները                       |                                |

|___|________________________________|________________________________|

|3. |Կազմակերպաիրավական ձևը          |                                |

|___|________________________________|________________________________|

|4. |ՈՒղղվածությունը/գործունեության  |                                |

|   |բնագավառը                       |                                |

|___|________________________________|________________________________|

|5. |Ծրագրի համար առկա/անհրաժեշտ     |               |Առկա  |Անհրաժեշտ|

|   |տարածքները                      |               |տարածք|տարածք   |

|   |                                |_______________|______|_________|

|   |                                |Հողատարածք     |      |         |

|   |                                |_______________|______|_________|

|   |                                |Շենքեր և       |      |         |

|   |                                |շինություններ  |      |         |

|   |                                |_______________|______|_________|

|   |                                |Այլ            |      |         |

|___|________________________________|________________________________|

|6. |Սեփականության ձևը,  այդ թվում`  |________________________________|

|   |բաժնետերեր` ըստ բաժնեմասի       |1.                              |

|   |                                |________________________________|

|   |                                |2.                              |

|   |                                |________________________________|

|   |                                |3.                              |

|   |                                |________________________________|

|   |                                |4.                              |

|___|________________________________|________________________________|

|7. |Հիմնադրման |Գործունեության      |                |               |

|   |տարեթիվը   |մեկնարկի ժամկետները |                |               |

|___|________________________________|________________________________|

|8. |Ծրագրի նպատակը/տեղեկատվություն  |                                |

|   |իրականացվող ծրագրի մասին        |                                |

|___|________________________________|________________________________|

|9. |Մարքեթինգային քաղաքականության   |                                |

|   |նկարագրությունը                 |                                |

|___|________________________________|________________________________|

|10.|Գործընկերները                   |                                |

|___|________________________________|________________________________|

|11.|Նորարարություն                  |                                |

|___|________________________________|________________________________|

|12.|Ծրագրին վերաբերող այլ           |                                |

|   |տեղեկություններ (անհրաժեշտության|                                |

|   |դեպքում)                        |                                |

._____________________________________________________________________.

 

2. Ներդրումներ

 

._________________________________________________________.

|N |ՈՒղղվածությունը       |Սեփական միջոցները|Այլ միջոցներ |

|  |______________________|_________________|_____________|

|  |          1           |       2         |      3      |

|__|______________________|_________________|_____________|

|1.|                      |                 |             |

|__|______________________|_________________|_____________|

|2.|                      |                 |             |

|__|______________________|_________________|_____________|

|3.|                      |                 |             |

|__|______________________|_________________|_____________|

|  |Ընդհանուր ներդրումներ |                 |             |

._________________________________________________________.

 

N 1 ձևի լրացման ուղեցույց

 

1. 1-ին` «Հակիրճ տեղեկատվություն ռեզիդենտ շահութահարկ վճարողի գործունեության մասին» բաժնի`

1) 5-րդ տողում նշվում են ծրագրի համար առկա/անհրաժեշտ տարածքների չափերը` քառ. մետր չափի միավորով.

2) 6-րդ տողում առանձին տողով նշվում է սեփականության ձևը, իսկ մնացած տողերում` 15 տոկոս և ավելի բաժնետեր հանդիսացող անձանց անունները (ռեզիդենտ շահութահարկ վճարողի` կազմակերպություն հանդիսանալու դեպքում).

3) 7-րդ տողում նշվում է ռեզիդենտի պետական գրանցման, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու տարեթիվը.

4) 8-րդ տողում տեքստային տարբերակով նկարագրվում է ծրագրի նպատակը, որում կատարվում է նշում նաև արդեն իսկ իրականացված և անհրաժեշտ աշխատանքների, ինչպես նաև դրանց ժամկետների մասին.

5) 9-րդ տողում տեքստային տարբերակով նկարագրվում է իրականացվող և նախատեսվող մարքեթինգային քաղաքականությունը` նշելով նաև դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մասին.

6) 10-րդ տողում տեքստային տարբերակով նշվում է ծրագրի գործունեության արդյունքի իրացման առկա և հնարավոր գործընկերների մասին` պայմանագրերի կամ պայմանավորվածությունների առկայության դեպքում.

7) 11-րդ տողում տեքստային տարբերակով ներկայացվում է ծրագրի գործունեության արդյունքում նորամուծությունների ներդրումը.

8) 12-րդ կետում անհրաժեշտության դեպքում տեքստային տարբերակով ներկայացվում են ծրագրին վերաբերող այլ տեղեկություններ:

2. N 1 ձևում լրացվող աղյուսակներում բացակայող տեղեկատվության դեպքում դրվում է «-» նշանը:

 

Ձև N 2

 

Տեղեկատվություն ռեզիդենտ շահութահարկ վճարողի տնտեսական գործունեության մասին

 

._____________________________________________________________________.

|NN |            1      | 2   |  3  |  4  |  5  | 6   | 7   | 8  | 9  |

|ը/կ|                   |     |     |     |     |     |     |    |    |

|___|___________________|_____|_____|_____|_____|_____|_____|____|____|

|1. |Ցուցանիշ           |20_թ.|20_թ.|20_թ.|20_թ.|20_թ.|20_թ.|20__|20__|

|   |                   |     |     |     |     |     |     |թ.  |թ.  |

|___|___________________|_____|_____|_____|_____|_____|_____|____|____|

|2. |Արտադրանք          |     |     |     |     |     |     |    |    |

|___|___________________|_____|_____|_____|_____|_____|_____|____|____|

|3. |Իրացում            |     |     |     |     |     |     |    |    |

|___|___________________|_____|_____|_____|_____|_____|_____|____|____|

|4. |Արտահանում         |     |     |     |     |     |     |    |    |

|___|___________________|_____|_____|_____|_____|_____|_____|____|____|

|5. |Արտահանման երկրներ |     |     |     |     |     |     |    |    |

|___|___________________|_____|_____|_____|_____|_____|_____|____|____|

|6. |Աշխատողների միջին  |     |     |     |     |     |     |    |    |

|   |տարեկան քանակ      |     |     |     |     |     |     |    |    |

|___|___________________|_____|_____|_____|_____|_____|_____|____|____|

|7. |Միջին տարեկան      |     |     |     |     |     |     |    |    |

|   |աշխատավարձ         |     |     |     |     |     |     |    |    |

|___|___________________|_____|_____|_____|_____|_____|_____|____|____|

|8. |Արտադրողականություն|     |     |     |     |     |     |    |    |

|___|___________________|_____|_____|_____|_____|_____|_____|____|____|

|9. |ԱԱՀ                |     |     |     |     |     |     |    |    |

|___|___________________|_____|_____|_____|_____|_____|_____|____|____|

|10.|Շահութահարկ        |     |     |     |     |     |     |    |    |

|___|___________________|_____|_____|_____|_____|_____|_____|____|____|

|11.|Եկամտային հարկ     |     |     |     |     |     |     |    |    |

._____________________________________________________________________.

 

N 2 ձևը լրացնելու ուղեցույց

 

1. 1-ին` «Տեղեկատվություն ռեզիդենտ շահութահարկ վճարողի տնտեսական գործունեության մասին» բաժնի`

1) 2-րդ, 3-րդ և 4-րդ սյունակներում նշված տեղեկատվությունը լրացվում է դիմումը ներկայացնելուն նախորդող երկու տարվա համար, իսկ հաջորդ սյունակներում արտացոլվում են կանխատեսվող տարիները` մինչև ծրագրի ավարտն ընկած ժամանակահատվածի համար.

2) 2-րդ, 3-րդ, 4-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ տողերի չափի միավորն է հազ. դրամը:

2. N 2 ձևում լրացվող աղյուսակներում բացակայող տեղեկատվության դեպքում դրվում է «-» նշանը:

 

Ձև N 3

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

    քաղ. Երևան                                 ____ ____________20 թ.

 

Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ի դեմս նախարար`_________________, մի կողմից, և _____________________________, ի դեմս _____________ (այսուհետ` կազմակերպություն), մյուս կողմից (նախարարությունը և կազմակերպությունը միասին հիշատակելու դեպքում, այսուհետ` կողմեր) հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N -Ն որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

Պայմանագրով կազմակերպությունը պարտավորվում է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N -Ն որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված աշխատանքները, իսկ նախարարությունը պարտավորվում է իր իրավասությունների շրջանակներում աջակցել ընկերությանը` ծրագրի իրականացման գործընթացում:

 

2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները

 

2.1. Նախարարությունը պարտավոր է`

2.1.1. կատարել ծրագրի իրականացման մոնիթորինգ:

2.2. Նախարարությունն իրավունք ունի`

2.2.1. կատարելու կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի նկատմամբ վերահսկողություն.

2.2.2. կազմակերպությունից պահանջելու ներկայացնել պայմանագրի 3.6-րդ կետով սահմանված հաշվետվությունները:

2.3. Կազմակերպությունը պարտավոր է`

2.3.1. ______________________________ .

2.3.2. ______________________________ .

2.3.3. հարկային պարտավորություններն ավելացնել աշխատողների թվի և արտադրանքի իրացման ծավալների ավելացմանը համապատասխան.

2.3.4. կատարել նախարարության կողմից բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ տրված ցուցումները.

2.3.5. իրականացնել ծրագրով նախատեսված այլ անհրաժեշտ աշխատանքներ:

2.4. Կազմակերպությունն իրավունք ունի`

2.4.1. ինքնուրույն որոշելու ծրագրի իրականացման մեխանիզմները.

2.4.2. ծրագրի իրականացմանը ներգրավելու այլ կազմակերպություններ և անհատ փորձագետներ, որոնց կողմից իրականացվող աշխատանքների որակի պատասխանատվությունը կրում է կազմակերպությունը:

 

3. Հաշվետվություն և մոնիթորինգ

 

3.1. Կազմակերպության կողմից ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ:

3.2. Նախարարությունը ցանկացած ժամանակ կարող է ծրագրի շրջանակներում իրականացնել մոնիթորինգ, ինչպես նաև ուսումնասիրել կազմակերպության կողմից իրականացված մոնիթորինգը և ծրագրին առնչվող ցանկացած փաստաթղթեր ու նյութեր:

3.3. Մոնիթորինգի ընթացքում բացահայտված թերացումների և բացթողումների շտկման նպատակով նախարարության կողմից ընկերությանը տրվում են ցուցումներ և կատարվում են առաջարկություններ:

3.4. Նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի ընթացքում կազմակերպությունից կարող են պահանջվել գրավոր ու բանավոր պարզաբանումներ և բացատրություններ:

3.5. Մոնիթորինգն իրականացվում է ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը գնահատելու նպատակով:

3.6. Կազմակերպությունը յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ ներկայացնում է հաշվետվություններ (տեքստային և ֆինանսական)` յուրաքանչյուր ժամանակահատվածին հաջորդող ամսվա 10 աշխատանքային օրվա ընթացքում:

 

4. Կողմերի պատասխանատվությունը

 

4.1. Եթե կազմակերպությունը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում պայմանագրով և ծրագրով սահմանված պարտավորությունները, խուսափում է նախարարության վերահսկողությունից, ապա նախարարությունն իրավունք ունի միակողմանի լուծելու պայմանագիրը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արտոնության կասեցման վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծ: Ընդ որում, անկախ մոնիթորինգի արդյունքներից` պայմանագրի գործողությունը դադարեցվում է նաև այն դեպքում, երբ պետական մարմինների կողմից օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում ստացվում է հիմնավորված տեղեկատվություն` ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպության հարկերի և այլ պարտադիր վճարների գծով ժամկետանց պարտավորությունների վերաբերյալ:

4.2. Կողմերը համաձայնում են պայմանագրի շուրջ ծագող տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

 

5. Պայմանագրի գործողության ժամկետը

 

5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև ծրագրի պատշաճ իրականացման ավարտը:

5.2. Ծրագիրը համարվում է կատարված` պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման դեպքում:

 

6. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

Պայմանագրով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

7. Եզրափակիչ դրույթներ

 

7.1. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:

7.2. Պայմանագրով չնախատեսված հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.3. Պայմանագիրը կնքված է հայերենով` 2 օրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.10.2017
N 1235-Ն
Որոշում