Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԽՈՐԴ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԱԽՈՐԴ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎԱԾ (ԱՎԱՐՏՎԱԾ) ՍՏՈՒ ...

 

 

040.1194.031017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 սեպտեմբերի 2017 թվականի N 1194-Ն

 

ՆԱԽՈՐԴ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎԱԾ (ԱՎԱՐՏՎԱԾ) ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 334-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել նախորդ հարկային տարվա ընթացքում հարկային մարմնի կողմից անցկացված (ավարտված) ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության ձևը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի սեպտեմբերի 28-ի

N 1194-Ն որոշման

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԱԽՈՐԴ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎԱԾ (ԱՎԱՐՏՎԱԾ) ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարկային մարմնի կողմից

 

20__ թվականի ընթացքում իրականացվել (ավարտվել) են _______ ստուգումներ,

(քանակը) ________վերստուգումներ և _________ ուսումնասիրություններ:

(քանակը)                  (քանակը)

 

._________________________________________________________________________.

|NN |Հարկ վճարողի   |Հարկ վճարողի|Ստուգում, վերստուգում  |Իրավական  |Նշում|

|ը/կ|լրիվ անվանումը |հաշվառման   |կամ ուսումնասիրություն |նորմերը,  |բողո-|

|   |կամ անունը,    |համարը      |                       |որոնց     |քարկ-|

|   |ազգանունը      |            |                       |պահանջները|ման  |

|   |(անհատ ձեռնարկա|            |                       |չեն       |վերա-|

|   |տիրոջ դեպքում) |            |                       |կատարվել  |բեր- |

|   |_______________|            |_______________________|          |յալ  |

|   |անվա-  |կազմա- |            |տե|  |սկիզբը|ավարտը|անց|          |     |

|   |նումը  |կերպա- |            |սա|  |(օրը, |(օրը, |կաց|          |     |

|   |կամ    |իրավա- |            |կը|  |ամիսը,|ամիսը,|ման|          |     |

|   |անունը,|կան    |            |  |  |տարե- |տարե- |հիմ|          |     |

|   |ազգա-  |ձևը    |            |  |  |թիվը) |թիվը) |քը |          |     |

|   |նունը  |       |            |  |  |      |      |   |          |     |

|___|_______|_______|____________|__|__|______|______|___|__________|_____|

| 1 |   2   |   3   |      4     |5 | 6|  7   |  8   | 9 |   10     | 11  |

|___|_______|_______|____________|__|__|______|______|___|__________|_____|

|   |       |       |            |  |  |      |      |   |          |     |

|   |       |       |            |  |  |      |      |   |          |     |

._________________________________________________________________________.

(ձևի 6-րդ սյունակը հանվել է 02.06.2022 թիվ 804-Ն որոշում)

 

1. Նախորդ հարկային տարվա ընթացքում հարկային մարմնի կողմից անցկացված (ավարտված) ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվությունը (այսուհետ` հաշվետվություն) լրացվում և հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվում է Microsoft Office Excel ձևաչափով:

2. Հաշվետվությունում նշվում են տեղեկություններ (վեր)ստուգված կամ ուսումնասիրված հարկ վճարողների և նրանց մոտ անցկացված (վեր)ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ:

3. Հաշվետվությունը լրացվում է հետևյալ կարգով`

1) 1-ին սյունակում նշվում է հերթական համարը.

2) 2-րդ սյունակում նշվում է տնտեսավարող սուբյեկտի անվանումը.

3) 3-րդ սյունակում նշվում է հարկ վճարողի կազմակերպաիրավական ձևը.

4) 4-րդ սյունակում նշվում է հարկ վճարողի հաշվառման համարը: Տեղեկատվության բացակայության դեպքում դաշտը մնում է դատարկ.

5) 5-րդ սյունակում նշվում է անցկացված միջոցառման տեսակը` ստուգում, վերստուգում կամ ուսումնասիրություն.

6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 02.06.2022 թիվ 804-Ն որոշում)

7) 7-րդ դաշտում նշվում է (վեր)ստուգման կամ ուսումնասիրության փաստացի սկիզբը` օրը, ամիսը և տարեթիվը.

8) 8-րդ դաշտում նշվում է (վեր)ստուգման կամ ուսումնասիրության փաստացի ավարտը` օրը, ամիսը և տարեթիվը (այն միջոցառումները, որոնք սկսվել են տվյալ տարվա ընթացքում, սակայն դեռ չեն ավարտվել, ներառվում են հաջորդ հարկային տարվա հաշվետվության մեջ).

9) 9-րդ դաշտում գրանցվում է անցկացված (վեր)ստուգման կամ ուսումնասիրության հիմքը` համաձայն հետևյալ կոդավորման.

 

._____________________________________________________________________.

|       (Վեր)ստուգման կամ ուսումնասիրության հիմքը                |Կոդը|

|________________________________________________________________|____|

|Համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված        |   1|

|ստուգումներ                                                     |    |

|________________________________________________________________|____|

|Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 337-րդ հոդվածի 4-րդ |    |

|մասով նախատեսված համալիր հարկային ստուգումներ                   |    |

|________________________________________________________________|____|

|ՀՀ վարչապետի հանձնարարական                                      |  21|

|________________________________________________________________|____|

|2-րդ կետով նախատեսված գրավոր տեղեկատվություն, այդ թվում`        |    |

|________________________________________________________________|____|

|- պետական մարմնից                                               | 221|

|________________________________________________________________|____|

|- տեղական ինքնակառավարման մարմնից                               | 222|

|________________________________________________________________|____|

|- կազմակերպությունից                                            | 223|

|________________________________________________________________|____|

|- ֆիզիկական անձից                                               | 224|

|________________________________________________________________|____|

|3-րդ կետով նախատեսված                                           |  23|

|________________________________________________________________|____|

|4-րդ կետով նախատեսված                                           |  24|

|________________________________________________________________|____|

|5-րդ կետով նախատեսված                                           |  25|

|________________________________________________________________|____|

|6-րդ կետով նախատեսված                                           |  26|

|________________________________________________________________|____|

|7-րդ կետով նախատեսված                                           |  27|

|________________________________________________________________|____|

|8-րդ կետով նախատեսված                                           |  28|

|________________________________________________________________|____|

|9-րդ կետով նախատեսված                                           |  29|

|________________________________________________________________|____|

|10-րդ կետով նախատեսված                                          |  30|

|________________________________________________________________|____|

|11-րդ կետով նախատեսված                                          |  31|

|________________________________________________________________|____|

|Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ |    |

|մասով նախատեսված թեմատիկ հարկային ստուգումներ                   |    |

|________________________________________________________________|____|

|Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում       |  41|

|________________________________________________________________|____|

|Պետական տուրքի հաշվարկման և  գանձման ճշտության ստուգում         |  42|

|________________________________________________________________|____|

|Ակցիզային դրոշմանիշների և  (կամ) դրոշմապիտակների կիրառման       |  43|

|ճշտության ստուգում                                              |    |

|________________________________________________________________|____|

|Պարբերությունն ուժը կորցրել է 02.06.2022 թիվ 804-Ն որոշում)          |

|________________________________________________________________|____|

|Աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով   |  45|

|ձևակերպելու  և  (կամ) աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու|    |

|ճշտության ստուգում                                              |    |

|________________________________________________________________|____|

|Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 338-րդ հոդվածով     |    |

|նախատեսված վերստուգումներ                                       |    |

|________________________________________________________________|____|

|1-ին կետով նախատեսված                                           |  51|

|________________________________________________________________|____|

|2-րդ կետով նախատեսված                                           |  52|

|________________________________________________________________|____|

|3-րդ կետով նախատեսված                                           |  53|

|________________________________________________________________|____|

|4-րդ կետով նախատեսված                                           |  54|

|________________________________________________________________|____|

|5-րդ կետով նախատեսված                                           |  55|

|________________________________________________________________|____|

|6-րդ կետով նախատեսված                                           |  56|

|________________________________________________________________|____|

|7-րդ կետով նախատեսված                                           |  57|

|________________________________________________________________|____|

|Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 343-րդ հոդվածով     |    |

|նախատեսված ուսումնասիրություններ                                |    |

|________________________________________________________________|____|

|Թեմատիկ ուսումնասիրություն                                      |  61|

|________________________________________________________________|____|

|Հսկիչ գնում                                                     |  62|

|________________________________________________________________|____|

|Չափագրում                                                       |  63|

|________________________________________________________________|____|

|Հանդիպակաց ուսումնասիրություն                                   |  64|

|________________________________________________________________|____|

|Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության|  65|

|ուսումնասիրություն                                              |    |

|________________________________________________________________|____|

|Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների` Հայաստանի             |  66|

|Հանրապետության աղբյուրներից ստացած եկամուտներից վճարված հարկի   |    |

|գումարի վերադարձի նպատակով իրականացվող ուսումնասիրություն       |    |

|________________________________________________________________|____|

|Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի դրույթներին    |  67|

|համապատասխան օտարերկրյա պետության լիազորված մարմնի հարցումներին |    |

|պատասխանելու նպատակով իրականացվող ուսումնասիրություն            |    |

|________________________________________________________________|____|

|Տրանսֆերային գնագոյացման ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված|   7|

|ստուգումներ                                                     |    |

|________________________________________________________________|____|

|Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 337-րդ հոդվածի 4-րդ |    |

|մասով նախատեսված տրանսֆերային գնագոյացման ստուգումներ           |    |

|________________________________________________________________|____|

|ՀՀ վարչապետի հանձնարարական                                      |  71|

|________________________________________________________________|____|

|2-րդ կետով նախատեսված գրավոր տեղեկատվություն, այդ թվում`        |    |

|________________________________________________________________|____|

|- պետական մարմնից                                               | 711|

|________________________________________________________________|____|

|- տեղական ինքնակառավարման մարմնից                               | 712|

|________________________________________________________________|____|

|- կազմակերպությունից                                            | 713|

|________________________________________________________________|____|

|- ֆիզիկական անձից                                               | 714|

|________________________________________________________________|____|

|3-րդ կետով նախատեսված                                           |  72|

|________________________________________________________________|____|

|4-րդ կետով նախատեսված                                           |  73|

|________________________________________________________________|____|

|5-րդ կետով նախատեսված                                           |  74|

|________________________________________________________________|____|

|6-րդ կետով նախատեսված                                           |  75|

|________________________________________________________________|____|

|7-րդ կետով նախատեսված                                           |  76|

|________________________________________________________________|____|

|8-րդ կետով նախատեսված                                           |  77|

|________________________________________________________________|____|

|9-րդ կետով նախատեսված                                           |  78|

|________________________________________________________________|____|

|10-րդ կետով նախատեսված                                          |  79|

|________________________________________________________________|____|

|11-րդ կետով նախատեսված                                          |  80|

._____________________________________________________________________.

 

10) 10-րդ դաշտում նշվում են իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել: Հարկային մարմնի կողմից իրավական նորմերը կոդավորվում են` յուրաքանչյուր իրավական ակտին տալով հերթական համար, իսկ հաջորդիվ նշելով արդեն այդ ակտի հոդվածի, մասի, կետի և ենթակետի համարները: Վերջիններից որևիցե մեկի բացակայության դեպքում նիշը լինում է 0-ն: Իրավական նորմերի կոդավորման ցանկը հրապարակվում է հաշվետվության հետ մեկտեղ:

11) 11-րդ դաշտում նշվում է`

- «Հ» տառը, եթե հաշվետվության հրապարակման օրվան նախորդող հինգերորդ օրվա դրությամբ (վեր)ստուգումը կամ ուսումնասիրությունը բողոքարկվել է հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով,

- «Տ» տառը, եթե հաշվետվության հրապարակման օրվան նախորդող հինգերորդ օրվա դրությամբ (վեր)ստուգումը կամ ուսումնասիրությունը բողոքարկվել է տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողով,

- «Դ» տառը, եթե հաշվետվության հրապարակման օրվան նախորդող հինգերորդ օրվա դրությամբ (վեր)ստուգումը կամ ուսումնասիրությունը բողոքարկվել է դատարան:

 

(3-րդ կետը փոփ. 02.06.2022 թիվ 804-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.09.2017
N 1194-Ն
Որոշում