Սեղմել Esc փակելու համար:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ...

 

 

040.1191.031017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 սեպտեմբերի 2017 թվականի N 1191-Ն

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 191-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ ճանապարհային հարկի արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում հետևյալ փաստաթղթերը`

1) Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները` թողարկման ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող 20-րդ հարկային տարվանից սկսած Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար` ճանապարհային հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը կամ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը կամ շարժական գույքի կադաստր վարող մարմնի կողմից տրված տեղեկանքը հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ.

2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) այն հանքագործական գործունեության մեջ օգտագործվող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները, որոնք Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից չեն օգտվում, Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար` ճանապարհային հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը կամ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը կամ շարժական գույքի կադաստր վարող մարմնի կողմից տրված տեղեկանքը հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ.

3) հաշվառող լիազոր մարմնում հաշվառումից ժամանակավորապես հանված բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար` ճանապարհային հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում փոխադրամիջոցների պետական գրանցում (հաշվառում) վարող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանքը հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող` հաշվառումից ժամանակավորապես հանված ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ:

2. Սահմանել ճանապարհային հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի սեպտեմբերի 28-ի

N 1191-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով` ճանապարհային հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

i

2. Բանկը կամ տեխնիկական զննության կայանը կամ ճանապարհային հարկի հաշվարկման և վճարման (գանձման) նկատմամբ հսկողություն իրականացնող համապատասխան մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 192-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տվյալների բազաներում մշակվող անձնական տվյալներն էլեկտրոնային եղանակով ստանալու նպատակով դիմում է համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին` ճանապարհային հարկից ազատման արտոնության կիրառության համար, հարկ վճարողներին վերաբերող տվյալները համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացվելու նպատակով:

3. Եթե բանկի կամ տեխնիկական զննության կայանի կամ ճանապարհային հարկի հաշվարկման և վճարման (գանձման) նկատմամբ հսկողություն իրականացնող համապատասխան մարմնի կողմից, ճանապարհային հարկից ազատման արտոնության կիրառության համար, հարկ վճարողին վերաբերող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 192-Ն որոշմամբ հաստատված կարգով տվյալները չեն ստացվել, ապա`

1) հարկ վճարողը կարող է դիմել բանկին կամ տեխնիկական զննության կայանին կամ ճանապարհային հարկի հաշվարկման և վճարման (գանձման) նկատմամբ հսկողություն իրականացնող համապատասխան մարմնին` սույն կարգի 2-րդ կետով սահմանված կարգով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տվյալների բազաներում մշակվող անձնական տվյալներն էլեկտրոնային եղանակով ստանալու նպատակով.

2) հարկ վճարողը սույն կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով բանկին կամ տեխնիկական զննության կայանին կամ ճանապարհային հարկի հաշվարկման և վճարման (գանձման) նկատմամբ հսկողություն իրականացնող համապատասխան մարմնին չդիմելու դեպքում` հարկ վճարողը ճանապարհային հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը ներկայացնում է սույն կարգի 4-6-րդ կետերով սահմանված մարմիններ:

4. Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները` թողարկման ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող 20-րդ հարկային տարվանից սկսած Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար` ճանապարհային հարկից ազատելու արտոնության կիրառության համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1191-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված փաստաթղթերը ներկայացվում են բանկ կամ տեխնիկական զննության ժամանակ տեխնիկական զննության կայան կամ ճանապարհային հարկի հաշվարկման և վճարման (գանձման) նկատմամբ հսկողություն իրականացնող համապատասխան մարմին:

5. Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) այն հանքագործական գործունեության մեջ օգտագործվող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների համար, որոնք Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից չեն օգտվում, Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար` ճանապարհային հարկից ազատման արտոնության կիրառության համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1191-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերը ներկայացվում են ճանապարհային հարկի հաշվարկման և վճարման (գանձման) նկատմամբ հսկողություն իրականացնող համապատասխան մարմին:

6. Հաշվառող լիազոր մարմնում հաշվառումից ժամանակավորապես հանված բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների համար Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար` ճանապարհային հարկից ազատման արտոնության կիրառության համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1191-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերը ներկայացվում են բանկ կամ տեխնիկական զննության ժամանակ տեխնիկական զննության կայան կամ ճանապարհային հարկի հաշվարկման և վճարման (գանձման) նկատմամբ հսկողություն իրականացնող համապատասխան մարմին:

7. Հարկային արտոնություններից օգտվելու համար` հարկ վճարողը հարկային արտոնությունների իր իրավունքը հաստատող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1191-Ն որոշման 1-ին կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնում է սույն կարգի 4-6-րդ կետերով սահմանված մարմիններ:

8. Հարկային արտոնություններից օգտվելու համար` հարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1191-Ն որոշման 1-ին կետով սահմանված փաստաթղթերն ամբողջական չներկայացվելու դեպքում` համապատասխան մարմինը դրա մասին անմիջապես տեղեկացնում է հարկ վճարողին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.09.2017
N 1191-Ն
Որոշում