Սեղմել Esc փակելու համար:
«ԷՍ ԸՆԴ ԷՅ ՄԱՅՆԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ԷՍ ԸՆԴ ԷՅ ՄԱՅՆԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒ ...

 

 

040.1175.021017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 սեպտեմբերի 2017 թվականի N 1175-Ա

 

«ԷՍ ԸՆԴ ԷՅ ՄԱՅՆԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «ԷՍ ԸՆԴ ԷՅ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետությունից արտահանել հետևյալ ռազմական նշանակության արտադրանք չհամարվող պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`

    1) պատիճ-ճայթիչ պայթանցքային ԿԴ-Շ                5 000 000 հատ

    2) պատիճ-ճայթիչ հորատանցքային ԿԴ-Ս1                500 000 հատ

    3) պատիճ-ճայթիչ մակերևութային  ԿԴ-Պ              1 000 000 հատ

    4) էքսել ոչ էլեկտրական պատիճ-ճայթիչ ԼՊ             100 000 հատ

    5) էքսել ոչ էլեկտրական պատիճ-ճայթիչ ՄՍ             100 000 հատ

    6) էքսել ոչ էլեկտրական պատիճ-ճայթիչ Կոննեկտադետ    100 000 հատ

    7) արմդետ ԼՊ                                     1 000 000 հատ

    8) արմդետ ՄՍ                                     1 000 000 հատ

    9) արմդետ ՀՏԴ                                      800 000 հատ

    10) արմեքս                                           1 000 տոննա

    11) արմեքս Փաուեր                                      700 տոննա

    12) արմեքս Փաուեր Պլյուս                               700 տոննա:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սահմանված կարգով ապահովել «ԷՍ ԸՆԴ ԷՅ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից արտահանվող` ռազմական նշանակության արտադրանք չհամարվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների փոխադրման անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.09.2017
N 1175-Ա
Որոշում