ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
7 սեպտեմբերի 2017 թվականի N 38
11. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԿՈՇՏ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի հետ համատեղ մշակել և սույն արձանագրային որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թ. սեպտեմբերի 7-ի նիստի
N 38 արձանագրային որոշման
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԿՈՇՏ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
I. ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգը (այսուհետ` Հայեցակարգ) մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից:
II. ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
2. Հայեցակարգը մշակվել է ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի թիվ 122-Ն որոշման 1-ին հավելվածով հաստատված ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 65-րդ կետով նախատեսված միջոցառման, ինչպես նաև ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 30-ի N 13 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրի 5-րդ կետով նախատեսված միջոցառման կատարման շրջանակներում:
3. Հայեցակարգի մշակման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 49 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության 2017-2036 թվականների կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությունը (այսուհետ` Ռազմավարություն):
4. Հայեցակարգը հանդիսանում է մարզի տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների համար որպես ուղեցույց` Ռազմավարության պահանջներին համապատասխան, եվրոպական ստանդարտներով սահմանված կոշտ կենցաղային թափոնների կառավարման ժամանակակից համակարգ ներդնելու, ըստ այդմ, արդյունավետ աղբահանություն և սանիտարական մաքրում իրականացնելու, համակարգի հետագա սպասարկման գործընթացների կառավարման, ԵՄ չափորոշիչներին համապատասխանող աղբավայրի կառուցման, աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտների տեխնիկատնտեսական և իրավական կարգավորումներին վերաբերող հարցերի լուծման համար:
5. Հայեցակարգում շարադրվում են ՀՀ Շիրակի մարզի համար կոշտ կենցաղային թափոնների կառավարման քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնախնդիրները, ներկա վիճակը, ինչպես նաև առկա խնդիրների լուծման ուղիները և մեխանիզմները:
III. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
6. ՀՀ Շիրակի մարզի համար կոշտ կենցաղային թափոնների կառավարման առանձին հայեցակարգի անհրաժեշտությունը պայմանավորված է մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգը Ռազմավարության պահանջների հետ համապատասխանեցմամբ, հաշվի առնելով մարզի սոցիալ-տնտեսական, բնակլիմայական և այլ առանձնահատկությունները:
7. Հայեցակարգը խարսխված է Ռազմավարությամբ ամրագրված հետևյալ սկզբունքների վրա.
1) մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա կոշտ կենցաղային թափոնների բացասական (վտանգավոր) ներգործության նվազեցում և չեզոքացում,
2) բնակչության համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովում,
3) աղբահանության և սանիտարական մաքրման պարտադիր և պարբերաբար իրականացում,
4) համապատասխան պահանջարկի դեպքում օգտահանման ենթակա թափոնների տեսակավորման, կրկնակի կամ վերաօգտագործման ու վերամշակման համար պայմանների ստեղծում,
5) աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների մեքենայացում` «խելացի» համակարգի ներդնում»,
6) ոլորտում միջհամայնքային համագործակցություն
7) տեխնիկատնտեսական հիմնավորված ծախսածածկող և բնակչության համար մատչելի վարձավճարներ:
8. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման (այսուհետ նաև ԿԿԹԿ) համակարգի զարգացման հայեցակարգի նպատակն է ՀՀ Շիրակի մարզի ողջ տարածքում ստեղծել կոշտ կենցաղային թափոնների կառավարման ԵՄ չափանիշները բավարարող, ինտեգրված համակարգ, որը տեխնիկական, ֆինանսական և բնապահպանական առումներով կայուն և ծախսարդյունավետ ծառայություններ է տրամադրելու բնակչությանը և կազմակերպություններին (այսուհետ միասին` բաժանորդներ): ԿԿԹԿ Շիրակի մարզի տարածաշրջանային ենթահամակարգը պետք է լինի ԿԿԹԿ հանրապետական համակարգի կազմի մեջ, բավարարի նույն չափորոշիչներին ու սկզբունքներին, սակայն գործի անկախ: Ենթահամակարգի ինտեգրվածությունը ենթադրում է թափոնների կառավարման (հավաքման, տեղափոխման, պահպանման, տեղադրման/հեռացման, իսկ հետագայում նաև վերամշակման) տեխնոլոգիաների և կառավարման համակարգի համադրություն, որը գործելու է ֆինանսական, ինստիտուցիոնալ և իրավական կայուն հենքի վրա:
IV. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
9. Եվրոպական չափանիշներին համապատասխան կոշտ կենցաղային թափոնների կառավարման վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ ու փորձ կուտակելուց և այդպիսի համակարգերի ստեղծմանն ընթանալու որոշումից հետո` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում 2016 թվականին մշակվեց և նույն թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ Ռազմավարությունը, որը նախատեսում է ԿԿԹԿ հանրապետական համակարգի ստեղծում, և որը ներառելու է միմյանցից անկախ գործող, բայց միևնույն պահանջներին ու սկզբունքներին բավարարող ԿԿԹԿ տարածաշրջանային ենթահամակարգեր, որոնց թվում է նաև Շիրակի մարզում ձևավորվելիք ենթահամակարգը:
10. Ասիական զարգացման բանկի օժանդակությամբ 2013 թվականին եվրոպական փորձագետների կողմից իրականացվել է «Հայաստանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտի ռազմավարական զարգացման պլանը, ճանապարհային քարտեզը և երկարաժամկետ ներդրումային պլանը» ուսումնասիրությունը: Ըստ ուսումնասիրության վերաբերյալ պայմանագրային պարտավորության, բանկը պետք է իրականացներ նաև ՀՀ Շիրակի մարզի ԿԿԹԿ բարելավման տեխնիկատնտեսական հետազոտություն:
11. Ասիական զարգացման բանկի աջակցությամբ դանիական COWI խորհրդատվական ընկերության կողմից 2015 թվականին իրականացվել է Շիրակի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման բարելավման տեխնիկատնտեսական հետազոտությունը:
12. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից 2017 թվականին «Պահանջատեր հասարակություն` հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում իրականացվել է «Գյումրիում աղբահանության ոլորտում մատուցվող ծառայությունների մոնիթորինգի զեկույց» ուսումնասիրությունը:
13. Կարելի է փաստել, որ մինչ այժմ ձեռնարկված քայլերը կամ առաջարկվող լուծումներն ունեցել են հատվածային բնույթ և հիմնականում վերաբերել են աղբը հավաքելուն ու առանց տեսակավորելու և խտացնելու բնակավայրից հեռացնելուն/թաղելուն: Համայնքային, մասնավոր նախաձեռնությունները, միջազգային հասարակական կազմակերպությունների օժանդակությամբ, վերաբերել են և վերաբերում են կոշտ կենցաղային թափոնների կառավարման գործընթացի որևէ առանձին բաղադրիչին (պլաստիկ շշերի հավաքում, աղբի վերամշակում, աղբավայրի ստեղծում, և այլն):
14. Առաջարկվող լուծումները հիմնականում վերաբերել են ֆիզիկական ենթակառուցվածքի ստեղծմանը կամ բարելավմանը` առանց ինստիտուցիոնալ կողմին պատշաճ ուշադրություն դարձնելու:
15. Պատշաճ ուշադրություն չի դարձվել պետական և մասնավոր հատվածների համագործակցությանը և ջանքերի համադրմանը:
16. Հատվածային և ոչ լիարժեքորեն համակարգված բնույթ են կրում միջազգային ֆինանսական հաստատությունների և դոնոր երկրների (կազմակերպությունների) կողմից տրամադրված աջակցությունները.
17. Անհրաժեշտություն է առաջացել մշակել ՀՀ Շիրակի մարզի համար կոշտ կենցաղային թափոնների կառավարման զարգացման հայեցակարգ, որը կուրվագծի կոշտ կենցաղային թափոնների կառավարման բնագավառում պետության քաղաքականությունը, նախընտրելի լուծումներն ու ակնկալվող արդյունքները:
V. ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿ
18. ՀՀ Շիրակի մարզը գտնվում է հանրապետության հյուսիս-արևմտյան մասում` զբաղեցնելով 2681 ք. կմ տարածք: Արևմուտքից և հյուսիսից մարզի սահմանը նույնական է ՀՀ պետական սահմանի հետ` համապատասխանաբար Թուրքիայի և Վրաստանի Հանրապետությունների հետ, արևելքից և հարավից մարզը սահմանակից է ՀՀ համապատասխանաբար Լոռու և Արագածոտնի մարզերի հետ: 2011 թվականի մարդահամարի տվյալներով մարզի փաստացի բնակչությունը շուրջ 230.000-ի է հասնում, որի գրեթե կեսը ապրում է մարզկենտրոն Գյումրիում: Շիրակի մարզն ունի 3 քաղաքային և 76 գյուղական համայնքներ:
19. Մարզում գործող կոշտ թափոնների կառավարման համակարգը բավականին պարզ է և հիմնված է տեղական աղբանոցներում թափոնների հավաքման և հեռացման վրա` առանց պատշաճ շահագործման կամ բնապահպանական միջոցառումների:
20. Քաղաքային համայնքներում թափոնները հավաքվում են կանոնավոր կերպով, սակայն գյուղական համայնքներում թափոնների հավաքման հաճախականությունը ցածր է, որոշ գյուղերում նույնիսկ տարին մեկ անգամ:
21. Ընդհանուր առմամբ ՀՀ Շիրակի մարզի բնակչության 93.5%-ը ստանում է աղբահանության ծառայություններ: Թեև այդ ցուցանիշը Երևանից (100%) երկրորդն է հանրապետությունում, բայց պայմանավորված է Գյումրիի մեծ տեսակարար կշռով, քանի որ մարզի բնակչության շուրջ 50%-ը բնակվում է Գյումրիում:
22. Մարզի 56 համայնքներում (կամ մարզի 72%-ում) իրականացվում են աղբահանության ծառայություններ: Մարզի 1000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքներից աղբահանության ծառայություններ իրականացվում են միայն հինգում:
Փոքր գյուղական համայնքներում ոչ մի ծառայություններ չեն իրականացվում:
23. Աղբահանությունը հիմնականում իրականացվում է հնացած մեքենաներով, նոր մեքենաներով փոխարինելու և սպասարկման համար միջոցների բացակայության պատճառով, ինչպես նաև էժանագին մեքենաներ ձեռք բերելու միտումով, որոնք չեն դիմանում աղբահանմանը:
24. Աղբահանության ծառայությունների դիմաց վարձավճարը մարզում կազմում է 0-ից 400 դրամ: Մարզի որոշ տարածքներում չկա սահմանված վարձավճար և բնակչությունը բոլորովին չի վճարում ծառայությունների դիմաց: Մարզում ամենաբարձր վարձավճարը համայնքի ավագանու որոշմամբ սահմանված է Անիպեմզա համայնքում` 400 դրամ, մյուս համայնքներում 50-ից մինչև 300 դրամ:
25. Աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման համար մարզի բնակավայրերում կնքվել է թվով 1674 պայմանագիր:
26. Մարզում գործում են աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ մատուցող 14 մասնավոր ընկերություններ:
27. Քաղաքային համայնքներում (Գյումրի, Արթիկ և Մարալիկ) թափոնների գոյացման միավորը կազմում է 0.6 կգ/անձ/օր, ամենամեծ գյուղական համայնքներում (Ախուրյան և Ազատան)` 0.6 կգ/անձ/օր և բոլոր այլ գյուղական համայնքներում` 0.4 կգ/անձ/օր:
28. Ընդհանուր առմամբ, փոքր բնակչությամբ գյուղական համայնքներում թափոնների գոյացման միավորը ավելի փոքր է, քան ավելի մեծ բնակչությամբ քաղաքային համայնքներում:
29. ՀՀ Շիրակի մարզի բնակավայրերում աղբահանության ծառայությունների ծախսային և եկամտային վիճակը ներկայացվում է Աղյուսակ 1-ում:
Աղյուսակ 1. Աղբահանության ծառայությունների ծախսային և եկամտային վիճակը ՀՀ Շիրակի մարզի համայնքներում (2016 թ.)
._________________________________________________________________________.
|N | Համայնք |Բնակչու-|Դրույ-|Ֆիզ. |կատա- |Իրավաբա-|Աղբահա- |Աղբա- |
| | |թյունն |քաչափ |անձանցից|րողա- |նական |նության |վայրի |
| | |ըստ | |հավաքա- |կան |անձանցից|վրա |սպասար-|
| | |ռեգիստրի| |գրված |(ֆիզի-|հավաքա- |ծախսված |կում |
| | | | |գումար |կական |գրված |գումար |(հազ. |
| | | | |(հազ. |անձանց|գումար |(հազ. |դրամ) |
| | | | |դրամ) |մասով)|(հազ. |դրամ) | |
| | | | | | |դրամ) | | |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|1 |Ազատան |5273 |100 |2237 |35.35%|0 |500 |300 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|2 |Ախուրիկ |1083 |0 |0 |0.00% |0 |1310 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|3 |Ախուրյան |9278 |100 |4878.89 |22.82%|2951.2 |750 |133 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|4 |Այգաբաց |762 |300 |0 |0.00% |0 |183 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|5 |Առափի |1683 |100 |0 |0.00% |0 |3390 |387 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|6 |Արևիկ |1800 |0 |0 |0.00% |0 |700 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|7 |Բենիամին |722 |100 |247 |28.51%|0 |700 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|8 |Գետք |571 |0 |0 | |0 |50 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|9 |Գյումրի |160309 |100 |78141.23|40.62%|81738.79| 24548.95|9600 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|10|Երազգավորս |1523 |200 |3.7 |1.21% |0 |2400 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|11|Կամո |1476 |0 |0 |0.00% |0 |130 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|12|Կապս |684 |0 |0 |0.00% |0 |950 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|13|Կառնուտ |1005 |0 |0 |0.00% |0 |300 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|14|Հացիկ |1045 |0 |0 |0.00% |0 |250 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|15|Հովիտ |525 |240 |0 |0.00% |0 |250 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|16|Ղարիբջանյան|1014 |0 |0 |0.00% |0 |300 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|17|Մայիսյան |1625 |200 |0 |0.00% |0 |250 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|18|Մարմաշեն |1886 |0 |0 |0.00% |0 |2000 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|19|Շիրակ |1130 |0 |0 |0.00% |0 |200 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|20|Ոսկեհասկ |2051 |100 |0 |0.00% |0 |1084.6 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|21|Ջրառատ |1077 |0 |0 |0.00% |0 |300 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|22|Վահրամաբերդ|1434 |50 |34.6 |4.02% |0 |1800 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|23|Քեթի |956 |100 |0 |0.00% |0 |840 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|24|Անուշավան |2109 |0 |0 |0.00% |0 |1500 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|25|Արևշատ |1864 |0 |0 |0.00% |0 |950 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|26|Արթիկ |20245 |120 |5759.246|19.76%|6157.046|17769.491|540.5 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|27|Գեղանիստ |1234 |0 |0 |0.00% |0 |800 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|28|Գետափ |840 |0 |0 |0.00% |0 |300 |100 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|29|Լեռնակերտ |1394 |0 |0 |0.00% |0 |1800 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|30|Հայրենյաց |747 |0 |0 |0.00% |0 |600 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|31|Հառիճ |1174 |0 |0 |0.00% |0 |1050 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|32|Հոռոմ |2079 |100 |0 |0.00% |0 |156 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|33|Հովտաշեն |344 |0 |0 | |0 |250 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|34|Մեծ Մանթաշ |2205 |100 |0 |0.00% |0 |400 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|35|Մեղրաշեն |1217 |0 |0 |0.00% |0 |450 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|36|Նահապետավան|822 |0 |0 |0.00% |0 |960 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|37|Նոր կյանք |1547 |0 |0 |0.00% |0 |2400 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|38|Պեմզաշեն |3064 |80 |445.1 |15.13%|0 |491 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|39|Սարալանջ |1084 |200 |0 |0.00% |0 |960 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|40|Սարատակ |1376 |0 |0 |0.00% |0 |950 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|41|Սպանդարյան |1601 |0 |0 |0.00% |0 |1000 |150 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|42|Վարդաքար |657 |0 |0 |0.00% |0 |500 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|43|Փանիկ |2967 |100 |0 |0.00% |0 |780 |80 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|44|Փոքր Մանթաշ|2305 |100 |0 |0.00% |0 |2 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|45|Անիպեմզա |407 |400 |0 |0.00% |0 |200 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|46|Իսահակյան |1018 |0 |0 |0.00% |0 |128 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|47|Լանջիկ |930 |0 |0 |0.00% |0 |400 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|48|Լուսաղբյուր|620 |0 |0 |0.00% |0 |100 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|49|Ձորակապ |1226 |50 |0 |0.00% |0 |1982 |150 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|50|Մարալիկ |7299 |100 |450.1 |5.14% |500.9 |23836.5 |1310 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|51|Շիրակավան |784 |0 |0 |0.00% |0 |200 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|52|Սառնաղբյուր|3440 |100 |0 |0.00% |0 |190 |500 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|53|Սարակապ |637 |0 |0 |0.00% |0 |460 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|54|Քարաբերդ |1127 |0 |0 |0.00% |0 |250 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|55|Ամասիա |5574 |100 |42.1 |0.63% |360.1 |250 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
|56|Աշոցք |7667 |100 |0 |0.00% |48 |96 |0 |
|__|___________|________|______|________|______|________|_________|_______|
| |ԸՆԴԱՄԵՆԸ |297663 | |92239 | |91759 |105347.5 |13250.5|
._________________________________________________________________________.
30. Մարզի երեք քաղաքային համայնքներն ունեն իրենց աղբանոցները, որոնք գտնվում են իրենց վարչական տարածքների սահմաններում և քաղաքի կենտրոններից կարճ տրանսպորտային հեռավորության վրա են գտնվում:
31. Մարզի գյուղական համայնքներն ունեն ավելի վատ կազմակերպված և հաճախ բազմաթիվ փոքր աղբանոցներ:
32. 2017 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ հանրապետությունում առկա աղբանոցների գույքագրման և անձնագրավորման արդյունքներով ՀՀ Շիրակի մարզում գույքագրվել է թվով 337 աղբանոց:
33. 2017 թվականի ապրիլ ամսին սկիզբ առած «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում նշված աղբանոցներից արդեն իսկ փակվել են 222-ը և մինչև տարեվերջ նախատեսվում է փակել ևս 28-ը:
34. Պաշտոնապես չկա թափոնների վերամշակում, սակայն որոշ ոչ պաշտոնական տեսակավորում առկա է մարզում: Մասնավորապես աղբանոցների մոտ, որտեղ աղբ հավաքողները տեսակավորում և վաճառում են արժեքավոր վերամշակվողները (մասնավորապես մետաղ, ապակի և պլաստիկներ) մասնավոր ընկերություններին, որոնք հետագայում վաճառում են դրանք վերամշակող գործարաններին:
35. Ըստ ուսումնասիրությունների Գյումրի համայնքի աղբավայրում գործում են վերամշակվող թափոնների հետևյալ գները` պլաստիկի համար` 60 դրամ/կգ, 50 կգ ապակու համար` 700 դրամ:
36. Այնուամենայնիվ, ներկայումս Շիրակի մարզում չկա կայուն տեղական շուկա` վերամշակվող նյութերի ավելի մեծ ծավալների համար:
37. Գյումրի քաղաքային համայնքի աղբահանությունը
1) Գյումրիում խառը կենցաղային թափոնները հավաքվում են բնակավայրերից օրը մեկ կամ երկու անգամ (առանց հանգստյան օրերի), իսկ քաղաքի կենտրոնում` օրը երեք անգամ: Հավաքման հաճախականությունը կախված է հավաքման շրջանում կոնտեյներների տարողունակությունից: Վտանգավոր թափոնների հավաքման հատուկ համակարգ գոյություն չունի, հետևաբար տնային տնտեսությունների, հաստատությունների և առևտրային կետերի վտանգավոր թափոնները հավաքվում են սովորական կենցաղային թափոնների հետ: Հավաքված թափոնները տեղափոխվում են անմիջապես քաղաքային աղբավայր, որը գտնվում է քաղաքին մոտ:
2) Գործող աղբահանության սխեման իրենից ներկայացնում է քաղաքի ողջ տարածքում կոնտեյներների վրա հիմնված համակարգ` 0,7 մ3 պողպատյա կոնտեյներների կիրառմամբ: Կոնտեյներները դատարկվում են կողային բեռնիչով աղբատար մեքենաներով, որոնք հագեցած են կոնտեյներների հիդրավլիկ ամբարձիչով:
3) Ավելի փոքր հավաքման բեռնատարները կիրառվում են թափթփված աղբի հավաքման համար կոնտեյներների շուրջը և քաղաքապետարանի իրավազորության տակ գտնվող այլ տարածքներում:
4) Բացի այդ, քաղաքապետարանը մատուցում է փողոցների մաքրման ծառայություններ: Կոնտեյներները տեղադրված են 270-280 հավաքման կետերում` յուրաքանչյուրում 2-6 կոնտեյներ: Դրանք տեղադրված են ճանապարհի երկայնքով կամ բազմահարկ շենքերի ներսում:
5) Գյումրիում շահագործվում են թափոնների հավաքման 22 բեռնատար մեքենա, որոնցից 12-ը ավելի քան 25 տարի է շահագործվում են: 2012 թվականին ձեռք են բերվել 10 նոր 7 խմ ծավալ ունեցող կոմպակտավորող հավաքման բեռնատարներ, սակայն նրանցից շատերը արդեն մաշվածության հետքեր ունեն: Գյումրին ունի իր սեփական ավտոտնակ/արհեստանոցը և 7 աշխատակից իրականացնում են նորոգման և տեխ. սպասարկման աշխատանքներ:
6) Գյումրիում գույքագրվել է թվով 49 աղբանոց: «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում նշված աղբանոցներից արդեն իսկ փակվել են 32-ը և մինչև տարեվերջ նախատեսվում է փակել ևս 17-ը:
7) Աղյուսակ 2-ում արտացոլվում է Գյումրի քաղաքի թափոնների մորֆոլոգիական կազմը:
Աղյուսակ 2. Գյումրի քաղաքի թափոնների կազմությունը
._________________________________________________________________________.
| Գյումրի քաղաքի թափոնների կազմությունը 2014 թվականի դրությամբ |
|_________________________________________________________________________|
|բաղադրիչը |Գյումրի քաղաքի` հետազոտության համար ընտրված |միջին |
| |թաղամասեր |կշռային|
| |______________________________________________|_______|
| |Անի |Բանավան|Մսի |Պոլի- |Կենտրո-|Կենտրո-| |
| | | |կոմբի- |գոն |նական-1|նական-2| |
| | | |նատ | | | | |
|__________________|_______|_______|_______|______|_______________|_______|
|Ընտրված |5% |7% |6% |8% | 50% |76% |
|թաղամասերում | | | | | | |
|գոյացվող աղբի | | | | | | |
|տեսակարար կշիռը | | | | | | |
|ամբողջ քաղաքի | | | | | | |
|համար | | | | | | |
|__________________|_______|_______|_______|______|_______________|_______|
|աղբի վերցված չափը | 1.0854|1.319,8|1.179,1| 772,2|1.168,6| 538,0|6.036,1|
|(կգ) | | | | | | | |
|__________________|_______|_______|_______|______|_______|_______|_______|
|առաջնային տեսակա- |12.5% |10.8% |12.5% |19.1% |11.2% |14.9% |13.4% |
|վորման ժամանակ | | | | | | | |
|հեռացված աղբի | | | | | | | |
|տեսակը | | | | | | | |
|_________________________________________________________________________|
|Թափոնների մորֆոլոգիական կազմ, առաջնային տեսակավորում |
|_________________________________________________________________________|
|թուղթ/ստվարաթուղթ |2.50% |2.60% |3.30% |3.80% |2.40% |4.40% |3.30% |
|__________________|_______|_______|_______|______|_______|_______|_______|
|պլաստիկ |7.60% |5.40% |5.70% |9.10% |5.30% |7.70% |6.70% |
|__________________|_______|_______|_______|______|_______|_______|_______|
|մետաղ |1.10% |1.30% |1.40% |3.60% |1.20% |1.30% |1.50% |
|__________________|_______|_______|_______|______|_______|_______|_______|
|ապակի |2.90% |2.40% |3.60% |3.90% |3% |3.20% |3.20% |
|__________________|_______|_______|_______|______|_______|_______|_______|
|տեքստիլ |1.20% |1.90% |2% |1.50% |1.10% |3.50% |2.10% |
|__________________|_______|_______|_______|______|_______|_______|_______|
|ռեզին, կաշի |0.30% |0.20% |0.70% |1.40% |0.30% |0.50% |0.50% |
|__________________|_______|_______|_______|______|_______|_______|_______|
|Վտանգավոր թափոններ|1% |0% |0% |0% |0.30% |0% |0.20% |
|__________________|_______|_______|_______|______|_______|_______|_______|
|էլեկտրոնային |0% |0% |0.20% |0% |0.30% |0% |0.10% |
|թափոններ | | | | | | | |
|__________________|_______|_______|_______|______|_______|_______|_______|
|չեզոք աղբ |2% |0.30% |0.20% |2.60% |0.20% |0.70% |0.70% |
|__________________|_______|_______|_______|______|_______|_______|_______|
|կենսաքայքայվող աղբ|14.70% |25.50% |20.90% |27.50%|12.30% |17.60% |17.70% |
|__________________|_______|_______|_______|______|_______|_______|_______|
|այլ |0% |0% |0% |0% |0% |0% |0% |
|__________________|_______|_______|_______|______|_______|_______|_______|
|խառը և |66.80% |60.30% |62% |46.80%|73.60% |61.10% |64.10% |
|չտարբերակվող աղբ | | | | | | | |
|__________________|_______|_______|_______|______|_______|_______|_______|
|ամբողջը |100% |100% |100% |100% |100% |100% |100% |
|_________________________________________________________________________|
|Խառը աղբի քայքայում (երկրորդային տեսակավորում) |
|_________________________________________________________________________|
|աղբի ընտրված չափը |67.8 |60.7 |85.7 |51.2 | 51.3 |316.7 |
|(կգ) | | | | | | |
|__________________|_______|_______|_______|______|_______________|_______|
|թուղթ/ստվարաթուղթ |3.70% |5.80% |1.50% |5.90% |6.40% |6.40% |5.70% |
|__________________|_______|_______|_______|______|_______|_______|_______|
|պլաստիկ |5.20% |3.30% |4.70% |5.50% |3.50% |3.50% |3.90% |
|__________________|_______|_______|_______|______|_______|_______|_______|
|կավ և ապակի |1.50% |5.60% |4.30% |1.20% |1.60% |1.60% |2.10% |
|__________________|_______|_______|_______|______|_______|_______|_______|
|մետաղ |0.90% |2.10% |1.10% |2.50% |0.80% |0.80% |1.10% |
|__________________|_______|_______|_______|______|_______|_______|_______|
|տեքստիլ |1.80% |1.60% |1.50% |1.90% |1% |1% |1.20% |
|__________________|_______|_______|_______|______|_______|_______|_______|
|օրգանական աղբ |81% |81.50% |86.90% |83.10%|86.70% |86.70% |85.90% |
|(մոխիր, հող և | | | | | | | |
|այլն) | | | | | | | |
|__________________|_______|_______|_______|______|_______|_______|_______|
|ամբողջը |100% |100% |100% |100% |100% |100% |100% |
|_________________________________________________________________________|
|Մաքսիմալ հնարավորը |
|_________________________________________________________________________|
|թուղթ/ստվարաթուղթ |5% |6.10% |4.20% |6.50% |7.10% |8.30% |7% |
|__________________|_______|_______|_______|______|_______|_______|_______|
|պլաստիկ |11% |7.40% |8.60% |11.60%|7.90% |9.90% |9.20% |
|__________________|_______|_______|_______|______|_______|_______|_______|
|Կենսավերամշակելի |69.10% |70.80% |67.60% |61.70%|73.10% |67.80% |69.30% |
|մասնաբաժին | | | | | | | |
|_________________________________________________________________________|
|Հատուկ աղբի մասնաբաժին (1) |
|_________________________________________________________________________|
|կենդանական աղբ |0% |0.40% |3.40% |0% |0% |0% |0.30% |
|__________________|_______|_______|_______|______|_______|_______|_______|
|վտանգավոր աղբ |1% |0% |0% |0% |0.30% |0% |0.20% |
|__________________|_______|_______|_______|______|_______|_______|_______|
|սանիտարական աղբ |3.70% |3.50% |3.80% |4.70% |3% |2.70% |3.20% |
|__________________|_______|_______|_______|______|_______|_______|_______|
|էլեկտրոնային աղբ |0% |0% |0.20% |0% |0% |0% |0% |
._________________________________________________________________________.
____________________
1) Մասնաբաժնում օգտագործվող եզրույթներն ունեն հետևյալ իմաստները` կենդանական աղբ`կենդանիների գոյատևման արդյունքում առաջացած կենսաբանական աղբ կամ նրանց դիերն ու դրանց մնացորդները, վտանգավոր աղբ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված վտանգավոր թափոն, սանիտարական աղբ` սանիտարական մաքրման աշխատանքների արդյունքում առաջացող աղբ, էլեկտրոնային աղբ` շահագործումից դուրս եկած կամ խոտանված էլեկտրական սարքեր և դրանց մնացորդներ:
38. Արթիկ քաղաքային համայնքի աղբահանությունը
1) Արթիկի համայնքապետարանը կոշտ թափոնների կառավարման ծառայությունները պատվիրակել է մասնավոր ընկերության: Ընկերությունը, ի թիվս այլնի, պատասխանատու է փողոցները ավլելու, թափոնները հավաքելու դեպի աղբավայր տեղափոխելու համար Արթիկ համայնքն ունի երկու գործող աղբավայր):
2) Խառը կենցաղային և այլ թափոնները հավաքվում են բնակավայրերի և այլ տարածքներից ամեն օր: Վտանգավոր թափոնների հավաքման հատուկ համակարգ գոյություն չունի, ուստի վտանգավոր թափոնները տնային տնտեսություններից, հաստատություններից և առևտրային կետերից հավաքվում են կենցաղային թափոնների հետ միասին: Հավաքված թափոնները տեղափոխում են անմիջապես քաղաքային աղբանոց:
3) Ներկա աղբահանության սխեման կոնտեյներների վրա հիմնված համակարգ է` քաղաքապետարանի բոլոր տարածքներում, որտեղ օգտագործվում են առանց անիվների 1 խոր. մ պողպատյա կոնտեյներներ: Գործում է հավաքման 2 ավտոմեքենա` մի բեռնատարը հագեցած է կողային բեռնման համար նախատեսված բարձրացնող հարմարանքով, սակայն առանց կոմպակտավորման հարմարանքի, իսկ մյուսը` չունի բարձրացնող հարմարանք, այսպիսով թափոնները կոնտեյներներից ձեռքով են բեռնվում ավտոմեքենայի մեջ:
4) Համաձայն քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության` աղբահանման ծառայությունները մատուցվում են տնտեսությունների, հաստատությունների և առևտրային կազմակերպությունների 96%-ին: Յուրաքանչյուր հավաքման բեռնատար ունի իր հավաքման ուղին և հավաքման գրաֆիկը:
5) Արթիկում գույքագրվել է թվով 29 չգործող աղբանոց: «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում նշված աղբանոցներից արդեն իսկ փակվել են 17-ը և մինչև տարեվերջ նախատեսվում է փակել ևս 6-ը:
6) Առկա համակարգի խնդիրն այն է, որ բաց կոնտեյներներում պահեստավորումը առաջացնում է այնպիսի տհաճություններ, ինչպիսիք են գարշահոտը, միջատները, կրծողները, փողոցային կենդանիները, որոնք կոնտեյներներում սնունդ են փնտրում: Բացի այդ, հավաքված թափոնները անձրևների ժամանակ թրջվում են և ծանրանում: Թափոնները կոնտեյներներից ձեռքով ավտոմեքենայի մեջ բեռնելու համակարգը ընդհանուր առմամբ հակահիգիենիկ է, աշխատատար և ժամանակատար:
39. Մարալիկ քաղաքային համայնքի աղբահանությունը
1) Խառը կենցաղային թափոնները հավաքվում են բնակավայրերի և այլ տարածքներից ամեն օր: Վտանգավոր թափոնների հավաքման հատուկ համակարգ գոյություն չունի, ուստի վտանգավոր թափոնները տնային տնտեսություններից, հաստատություններից և առևտրային կետերից հավաքվում է կենցաղային թափոնների հետ միասին: Հավաքված թափոնները տեղափոխում են անմիջապես քաղաքային աղբանոց: Քաղաքապետարանում չկան հավաքման մասնավոր ընկերություններ:
2) Աղբահանության համակարգը քաղաքի կենտրոնում և քաղաքի կենտրոնից դուրս որոշ ընտրված տարածքներում կոնտեյներների վրա հիմնված համակարգ է, որտեղ կիրառվում են ստանդարտ 0.7 խմ. պողպատյա կոնտեյներներ առանց անիվների: Կոնտեյներները դատարկվում են կողային բեռնիչով կոմպակտավորման ավտոմեքենայով և, երբ հավաքման ավտոմեքենան լցվում է, թափոնները տեղափոխվում են աղբավայր: Բացի այդ, քաղաքապետարանն ունի 50 լիտրանոց բաց մետաղական աղբամաններ, որոնք տեղադրված են այգիներում և գլխավոր փողոցներում: Աղբամանները դատարկվում են փողոցի մաքրման աշխատանքների հետ համատեղ:
3) Համաձայն քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության` աղբահանության ծառայությունները մատուցվում են տնտեսությունների, հաստատությունների և առևտրային կազմակերպությունների 50-60%-ին: Հաշվի առնելով այն, որ քաղաքացիները իրենք են բերում թափոնները հավաքման կետեր, քաղաքապետարանը գնահատում է, որ քաղաքացիների մոտ 80-90% օգտվում է աղբահանման համակարգից:
4) Մարալիկում գույքագրվել է 2 աղբանոց: «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում գույքագրված 2 աղբանոցներն էլ փակվել են: Համայնքի աղբահանության համար գործում է 1 աղբանոց քաղաքից 5 կմ հեռավորության վրա:
5) Մարալիկի աղբահանության համակարգում առկա խնդիրները ամբողջովին նույնական են մարզի մնացյալ քաղաքների համապատասխան խնդիրներին:
40. Շիրակի մարզի գյուղական համայնքների աղբահանությունը
1) Շիրակի մարզի գյուղական համայնքներում խորհրդատուների կատարած ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվում են հետևյալ ամփոփումները:
2) Համայնքներից շատերն ունեն աղբահանման որոշ համակարգ և նրանք բոլորն էլ հետաքրքրված են այդ համակարգի բարելավմամբ` քաղաքացիներին առավել կազմակերպված հավաքման ծառայություններ մատուցելու հարցում:
3) Ավելի մեծ գյուղական համայնքները կիրառում են կոնտեյներներով հավաքման համակարգը, ինչպես նաև դռնից դուռ հավաքումը: Նրանք ունեն մեկ կամ երկու (հին) հավաքման բեռնատարներ թափոնների հավաքման և հավաքված թափոնների դեպի բաց աղբավայր տեղափոխման համար: Աղբավայրերը գտնվում են համայնքների մոտ:
4) Մյուս գյուղական համայնքներից շատերը ներկայացնում են աղբահանության սահմանափակ համակարգեր, որոնք շատ հաճախ անբավարար են, ունեն հավաքման փոքր ծածկույթ:
5) Մարզի գյուղական բնակավայրերում գույքագրվել է թվով 257 աղբանոց: «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում նշված աղբանոցներից արդեն իսկ փակվել են 171-ը և մինչև տարեվերջ նախատեսվում է փակել ևս 5-ը:
6) Ամենափոքր գյուղերում հիմնականում թափոնների կանոնավոր հավաքման և տեղավորման համակարգ չկա: Բնակիչները սեփական ուժերով տեղավորում են թափոնները իրենց տներից դուրս, տանում են դրանք գյուղերին մոտ բաց աղբանոցներ կամ ուղղակի այրում են:
VI. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐ
41. Մարզում առկա աղբահանության և սանիտարական մաքրման համակարգի խնդիրներն են.
1) Աղբահանության ծառայություններում համայնքների ներգրավվածության ցածր մակարդակը, որի հետ մեկտեղ, խիստ անբավարար է նաև մատուցվող ծառայությունների որակը.
2) Աղբահանության համակարգում անբավարար միջոցների ներգրավվածությունից բացի, առկա է նաև աղբահանության սակագների չսահմանվածության, իսկ սահմանված դեպքերում` չհավաքագրման կամ հավաքագրման ցածր տոկոս: Այս խնդիրը, սակայն, ունի երկու կողմ:
ա. գումար չի հավաքագրվում, քանի որ համայնքում աղբահանության ծառայություն, որպես այդպիսին չի մատուցվում,
բ. գումարների չհավաքագրումը հանգեցնում է աղբահանության ծառայություն ներդնելու և հետագայում շահագործելու խիստ բարդությունների:
3) Աղբահանության ցածր, տնտեսապես ոչ ծախսածածկող վարձավճարների սահմանումը.
4) Աղբահանության և սանիտարական մաքրման համար տեխնիկապես անհագեցվածությունը, այդ թվում աղբատար մեքենաների և կոնտեյների պակասությունը: Բացի այդ համայնքներում կոնտեյներների անբավարար քանակի և հավաքման կետերի բացակայության պատճառով և ոչ սահմանված կարգով ըստ ժամանակացույցի ու սխեմայի թափոնների հավաքումն ու հեռացումը այնպիսի տհաճություններ է պատճառում, ինչպիսիք են գարշահոտը, միջատները, կրծողները, փողոցային կենդանիները: Ավելին, հավաքված թափոնները թրջվում ու ծանրանում են անձրևների ժամանակ:
5) Կուտակված գրեթե բոլոր թափոնները հեռացվում են տեղական աղբանոցներ` առանց որևէ բնապահպանական միջոցառումների:
6) Բացակայում է աղբանոցներ առաքվող թափոնների վերահսկողությունն ու տեսակների և քանակի գրանցումը:
7) Քաղաքային համայնքներից ոչ մեկն այսօր չունի աղբավայրերի մոտ տեղակայված կամրջային կշեռք, այսպիսով հավաքված թափոնների մոտավոր քանակը ներկայումս հիմնված է բեռնատարներով աղբանոցներ առաքվող թափոնների ծավալի վրա (խ.մ-ով), կամ դատարկված կոնտեյներների ծավալի վրա: Խ.մ-ով ծավալը փոխարկվում է տոննայի` թափոնների խտության վերաբերյալ ենթադրությունների վրա հիմնվելով (տոննա/խ.մ): Որոշ քաղաքապետարաններ չեն գրանցում/արձանագրում թափոնները աղբանոց առաքող բեռնատարների և կանոնավոր կերպով դատարկվող կոնտեյներների թիվը:
8) Բոլոր գործող աղբանոցները հեռու են ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխանող աղբավայրերից: Դրանցից ոչ մեկը չունի երեսապատման համակարգ, ֆիլտրատի հավաքում և մշակում, աղբավայրի գազի կուտակում կամ այլ սարքավորումներ և նախագծումներ, որոնք կանխում են շրջակա միջավայրի ախտոտումը: Վերջապես, աղբանոցները պատշաճ կերպով չեն շահագործվում` անձնակազմի և սարքավորումների բացակայության պատճառով, իսկ թափոնների հաճախակի այրումը ավելացնում են բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
9) Չի գործում թափոնների առանձնացման որևէ համակարգ, ինչպես նաև վերամշակման համակարգերը բացակայում են:
42. Առաջարկվում է ներդնել մի համակարգ, որը հնարավորություն կտա ապահովել մարզում բնապահպանական, սոցիալ-տնտեսական առումով արդյունավետ, ինչպես նաև մարդու առողջության, նրա կենսակերպի ու շրջակա միջավայրի վրա նվազագույն բացասական ազդեցություն ունեցող աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ` թափոնների կանոնավոր հավաքմամբ, հեռացմամբ և թաղմամբ կամ վերամշակմամբ:
VII. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
43. ՀՀ Շիրակի մարզում պատշաճ աղբահանության ծառայություններ մատուցելու նպատակով առաջարկվում է ներդնել մի համակարգ, որի մեջ կներգրավվեն մարզի բոլոր բնակավայրերը:
44. Հիմնվելով մարզում կատարված ուսումնասիրությունների և դրանց արդյունքների վերլուծություններով ստորև թիվ 3 Աղյուսակով ներկայացվող թափոնների գոյացման կանխատեսումների վրա, առաջարկվում է մարզում ներդնել բոլոր համայնքների համար կոնտեյներների վրա հիմնված հավաքման համակարգ և ստեղծել ԵՄ չափանիշներին համապատասխան մեկ տարածաշրջանային աղբավայր:
Աղյուսակ 3. Մարզում գոյացող թափոնների քանակի կանխատեսումներ, տոննա
.______________________________________________.
| |2020 |2034 |2043 |
|_________________________|______|______|______|
|ՀՀ Շիրակի մարզ, |47,676|53,722|59,936|
|այդ թվում | | | |
|_________________________|______|______|______|
|Գյումրի |26 600|29,973|33,440|
|_________________________|______|______|______|
|Արթիկ |4219 | 4,755| 5,304|
|_________________________|______|______|______|
|Մարալիկ |1142 | 1,278| 1,436|
|_________________________|______|______|______|
|Գյուղական համայնքներ |15715 |17,708|19,756|
.______________________________________________.
45. Հաշվի առնելով թափոնների գոյացման ցածր մակարդակը մարզի շատ համայնքներում, ինչպես նաև շատ համայնքների կարողությունները` աղբահեռացման բարելավված ծառայություններ կազմակերպելու հարցում, համարվում է տնտեսապես ոչ արդյունավետ յուրաքանչյուր համայնքում հիմնել առանձին աղբահեռացման համակարգ: Մարզում ԿԿԹ միասնական հավաքման համակարգի ներդրման համար առաջարկվում է հետևյալ տարբերակը.
1) Գյումրի քաղաքը կազմակերպում է Գյումրի քաղաքի, Ամասիայի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջանի բոլոր համայնքների աղբահանությունը:
2) Արթիկ քաղաքը իրականացնում է Արթիկ քաղաքի և Արթիկի համայնքի աղբահանությունը:
3) Մարալիկ քաղաքը կազմակերպում է Մարալիկ համայնքի և Անի համայնքի բոլոր բնակավայրերի աղբահանությունը:
4) Ժամանակակից 1.1 խ.մ ծավալով, կափարիչով և անիվներով ստանդարտ պողպատյա կոնտեյներներ կտեղադրվեն հավաքման կետերում քաղաքներում և բնակավայրերում, կամ փոքր բնակելի վայրերում, գլխավոր ճանապարհի մոտ: Հավաքման կետերից յուրաքանչյուրը հագեցած կլինի քաղաքային և մեծ գյուղական համայնքներում` 1-4 իսկ մնացած բոլոր գյուղական համայնքներում` 1 կոնտեյներով:
5) Վերամշակվող նյութերի հավաքման համար նախատեսվում է կիրառել 2 խմ ծավալով երկու (թղթե և ապակե թափոնների համար) և 4 խմ ծավալով երկու (ստվարաթղթի և պլաստիկ շշերի համար) հատուկ նախագծված փակ տարաներ, որոնք միջին հաշվով տեղադրվում են ամեն 1500 բնակչի համար և սպասարկվում թափոնների հավաքման ծառայությունների կողմից: Տարաները դատարկվում են ըստ լցվածության և պահանջարկի մեկ շաբաթից մինչև մեկամսյա հաճախականությամբ:
6) Թափոնները կհավաքվեն հավաքման կետերից օրական կտրվածքով` քաղաքային համայնքներում և Ազատան ու Ախուրյան գյուղական համայնքներում, և շաբաթը երկու անգամ` այլ գյուղական համայնքներում: Արդյունքում պետք է ապահովել բավարար թվով կոնտեյներներ, այնպես, միջկոնտեյներային հեռավորությունը չգերազանցի մոտավորապես 100 մ` բացառությամբ մի քանի ավելի փոքր բնակավայրերի:
7) Ենթադրվում է, որ թափոնների խտությունը 160 կգ/խմ կլինի աղբարկղում և 450 կգ/խմ աղբատար մեքենայում` սեղմվելուց հետո:
8) Համայնքներում թափոնների հավաքման ժամանակ բեռնատարի հավաքած միջին արագությունը հավաքման կետերի միջև ենթադրվում է 10 կմ/ժամ, 30 կմ/ժամ` համայնքների միջև և դեպի աղբավայր տեղափոխման ժամանակ և 40 կմ/ժամ` գյուղական համայնքներում բեռնելուց հետո, որտեղից մինչև Բենիամին ԵՄ չափանիշներին համապատասխան աղբավայր համեմատաբար հեռու է:
9) Սարքավորումների գործարկման կյանքը ենթադրվում է 10 տարի տրանսպորտային միջոցների, 5 տարի կոնտեյներների ու 20 տարի` հավաքման կետերի համար:
46. Հիմք ընդունելով Շիրակի մարզի ԿԿԹԿ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, այդ թվում գոյացող ու կանխատեսվող թափոնների ծավալը առաջարկվում է ՀՀ Շիրակի մարզում ունենալ մեկ 20 հա տարածքով, 20 տարվա շահագործման ժամկետով ԵՄ չափանիշներին համապատասխան աղբավայր:
47. Աղբավայրի տեղադիրքի ընտրությունը կատարվել է մարզի աղբահանության տեխնիկատնտեսական ուսումնասիրության արդյունքներով ութ տարբեր տեղադիրքերի գնահատման և համեմատման միջոցով, որի արդյունքներով Բենիամին համայնքին հարող տարածքը առավել հարմարն է գնահատվել տարածաշրջանում ապագա ԵՄ չափանիշներին համապատասխան աղբավայրի հիմնման համար:
48. Աղբավայրի համար նախատեսվող տեղանքը գտնվում է Բենիամին համայնքի վարչական տարածքի արևմտյան մասում գտնվող լեռնագագաթի հյուսիսային լանջերի մի շարք հովիտներում, որը հիմնականում արոտավայր է հանդիսանում: Դիտարկվող տարածքը մոտ 50 հա է կազմում, որից 20 հա-ն կարող է ընդգրկվել աղբավայրում:
49. Տարածքի երկրաբանական և աշխարհագրական նկարագիրը համապատասխանում է աղբավայրի կառուցման համար պահանջվող ֆիզիկաերկրաբանական չափանիշներին գտնվելու է Գյումրիի հարավային սահմանից մոտ 8 կմ հեռավորության վրա, որին կարելի է մոտենալ մարզի հյուսիսից հարավ ձգվող M1 մայրուղիով:
50. Տարածք տանող երկու մոտեցման ճանապարհները անցնում են գլխավոր ճանապարհի կողքին գտնվող կարևոր հնագիտական գտածոների տարածքով: Շրջակայքում ոչ մի այլ պատմական և մշակութային հուշարձաններ չկան, ինչպես նաև չկան ոչ մի մակերևութային ջրային հոսքեր:
51. Աղբավայրը կազմված կլինի մինչև 3 հա տարածք ունեցող բջիջներից, որոնք իրենցից ներկայացնում են ֆիլտրատների հավաքման ջրհորդաններ, որոնցից ֆիլտրատները հատուկ խողովակներով փոխադրվում են դրանց հավաքման կամերաներ: Բջիջների կառուցումը ուղեկցվում է միատարր կավաշերտի խտացմամբ, բարձր խտության պոլիէթիլենի, գեոտեքստիլի և մանրախճի դրենաժային շերտերի տեղակայմամբ:
52. Շահագործման ժամկետի ընթացքում աղբավայրի բջիջներում աղբը պետք է լցվի սահմանված չափանիշներին համաձայն, պարբերաբար տոփանելով և խտացնելով մինչև 1 տ/ մ3 խտության և պարբերաբար կավահողով կամ չափանիշներին համապատասխան այլ նյութերով ծածկելով: Լցված բջիջները պետք է ծածկվեն ավելի մեծ հողաշերտով, խոտածածկով և նոր բջիջներ ստեղծվեն:
53. Նպատակահարմար է բջիջներից յուրաքանչյուրի կյանքի տևողությունը սահմանել միջինը 3 տարի:
54. Աղբավայրում պետք է հստակեցվի տեղադրվող աղբի տեսակները, ինչպես նաև անհրաժեշտ է ներդնել մեծածավալ, էլեկտրոնային և վտանգավոր թափոնների հավաքման և դրանց հետագա օգտահանման, վնասազերծման և հեռացման գործընթացները:
55. Քանի որ աղբավայրի շահագործման դադարեցումից հետո մինչև 30 տարի, աղբաջրերի և աղբավայրի գազի պատճառով, դեռևս պահպանվում է շրջակա միջավայրի աղտոտման վտանգը, աղբավայրի կառուցման և շահագործման ծախսերը հաշվարկելիս պետք է հաշվի առնել նաև աղբավայրի հետագա պահպանման և վնասակար ազդեցությունների չեզոքացման ու աղբավայրի փակման ծախսերը:
56. Նոր աղբավայրերի կառուցմանը և շահագործմանը զուգընթաց անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն գործող` սանիտարական նորմերին չհամապատասխանող աղբավայրերի փակման ուղղությամբ` ներառյալ աղբավայրերի գույքագրումը, աղբի և մեծածավալ թափոնների մեկանգամյա հեռացումը, համապատասխան լաբորատոր փորձաքննության և դրենաժային միջոցառումների իրականացումը:
57. Նոր տարածաշրջանային աղբավայրի շահագործումը նոր գործունեության է ու այն կարելի է վստահել նաև մասնավոր հատվածի վերահսկողությանը: Մասնավոր հատվածի մասնակցության փորձը Հայաստանում կոշտ թափոնների կառավարման մեջ զարգացման փուլում է:
58. Աղբի վերամշակումն ու օգտահանումը թեև ունի բնապահպանական մեծ նշանակություն և իրականացվում է գրեթե բոլոր առաջադիմական հասարակություններում, սակայն Շիրակի մարզի պարագայում, դրա սոցիալ-տնտեսական և տնտեսագիտական կանխատեսումները չեն հանգեցնում մոտ ապագայում այդպիսի համակարգերի ներդրմանը, եթե չլինեն շահավետ ներդրումային հայտեր: Այս համատեքստում կարևոր կլինի հատկապես քննարկել աղբի վերամշակումը որպես այլընտրանքային էներգիա ստանալու տարբերակ:
59. Այլ հարց է, որ աղբյուրի մոտ աղբի նախնական տեսակավորման իրատեսական հնարավորություններ կան Շիրակի մարզի քաղաքային համայնքներում և երկու ամենամեծ` Ազատան և Ախուրյան գյուղական համայնքներում: Այդ դեպքում կենցաղային թափոններում պարունակվող շուկայական արժեք ներկայացնող, վերամշակման ենթակա աղբից օգտակար մնացորդներն օգտահանվում են հենց աղբյուրի (արտադրողի) մոտ:
60. Այստեղ պետք է հիմնական դերակատարում ունենա մասնավոր սեկտորը, որի նախաձեռնությամբ կապահովվի տեսակավորված աղբի հավաքումն ու դրանց վերամշակումը կամ կրկնակի օգտագործումը:
61. Այս դեպքում ներդրողները պետք է պարտավորվեն պատշաճ կերպով իրականացնել իրենց կողմից տեղադրված կոնտեյներների պատշաճ սպասարկումն ու աղբի դատարկումը, այնպես, որ դրանց շահագործումը
62. Հաշվի առնելով գյուղերի կենցաղային աղբի բաղադրությունը` այնտեղ աղբի նախնական տեսակավորման կոնտեյներների տեղադրում չի նախատեսվում, բացառությամբ Ախուրյանի և Ազատանի:
63. Նախատեսված միջոցառումների իրականացման դեպքում ՀՀ Շիրակի մարզում թափոնների հոսքի կանխատեսումը ներկայացվում է ստորը աղյուսակ 4-ում:
Աղյուսակ 4. Թափոնների հոսքի կանխատեսումը ՀՀ Շիրակի մարզում
.__________________________________________________________________.
| |2020 |2024 |2034 |2043 |Ընդամենը |
|____________________________|______|______|______|______|_________|
|Գոյացած թափոններ |47,676|49,611|54,802|59,936|1,285,975|
|(ընդհանուրը), տոննա | | | | | |
|____________________________|______|______|______|______|_________|
|Սանիտարական աղբավայրում |33,617|44,219|48,776|53,278|1,123,663|
|հավաքված թափոններ, տոննա | | | | | |
|____________________________|______|______|______|______|_________|
|Սանիտարական աղբավայրում | 70.5%| 89.1%| 89.0%| 88.9%| 87.4%|
|հավաքված թափոններ, | | | | | |
|ընդհանուրի % | | | | | |
|____________________________|______|______|______|______|_________|
|Վերամշակման համար հավաքված | 1,507| 2.110| 3,194| 4.344| 70.281|
|թափոններ, տոննա | | | | | |
|____________________________|______|______|______|______|_________|
|Վերամշակման թափոններ, | 3.2% | 4.3% | 5,8% | 7.3% | 5.5% |
|ընդհանուրի % | | | | | |
.__________________________________________________________________.
VII. ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
64. ՀՀ Շիրակի մարզում եվրոպական չափանիշներին համապատասխան աղբահանության համակարգի ներդրման արդյունքում աղբահանության համակարգում կներգրավվեն մարզի բոլոր բնակավայրերը:
65. Հաշվի առնելով տեղային սոցիալ-տնտեսական, բնակլիմայական, կոմունալ-ենթակառուցվածքները` մարզի ԿԿԹԿ համակարգերի ներդրումն առավել սահուն և շահագործումն առավել արդյունավետ կկազմակերպվի:
66. Բնակչության համար կապահովվի հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմաններ և աղբահանության ու սանիտարական մաքրման ծառայությունների իրականացումը կկրի պարտադիր և պարբերական բնույթ:
IX. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
67. Հայեցակարգի իրակագործման արդյունքում.
1) ՀՀ Շիրակի մարզի ամբողջ տարածքը կսպասարկի Եվրոպական խորհրդարանի և Եվրոպայի Խորհրդի 2008 թ. նոյեմբերի 19-ի թիվ 2008/98/EC, 1994 թ. դեկտեմբերի 20-ի թիվ 94/62/EC և Խորհրդի 1999թ. ապրիլի 26-ի թիվ 1999/31 հրահանգների (դիրեկտիվների) պահանջներին (այսուհետ միասին` ԵՄ չափանիշներին) բավարարող ԿԿԹԿ համակարգ, որը կներառի աղբահանությունը և աղբավայրերի շահագործումը:
2) Շիրակի մարզի ԿԿԹԿ ենթահամակարգը կենթադրի ոչ ավելի քան 1 տարածաշրջանային ԵՄ չափանիշներին համապատասխան ԵՄ չափորոշիչներին համապատասխանող աղբավայրի շահագործում և ենթահամակարգի համայնքներում աղբահանության իրականացում: Արդյունքում այն կսպասարկի Շիրակի մարզի տարածքի 100%:
3) Կհավաքվի Շիրակի մարզում գոյացող (գեներացվող) աղբի առնվազն 95%:
4) Նոր համակարգի ներդրմանը զուգընթաց կփակվեն Շիրակի մարզի տարածքում գործող աղբավայրերը:
5) Մասշտաբի էֆեկտի շնորհիվ, կապահովվի աղբահանության հնարավոր նվազագույն դրույքաչափը: Հայեցակարգի իրականացումը չի պահանջի ՀՀ օրենսդրությամբ սահմանված աղբահանության վճարի առավելագույն դրույքաչափի փոփոխություն:
6) Մասշտաբի էֆեկտի շնորհիվ նաև կմեծանա համակարգի գրավչությունը մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար` աղբահավաքման արժեշղթային յուրաքանչյուր օղակում (աղբահանությունից մինչև աղբավայրի շահագործում կամ աղբի վերամշակում):
7) Էապես կնվազի մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին հասցվող վնասը: Աղբից մաքրված լանդշաֆտը կբարձրացնի Շիրակի մարզի զբոսաշրջային գրավչությունը:
X. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
68. ՀՀ Շիրակի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգի ֆինանսական գնահատական հնարավոր է տալ հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման շրջանակներում մշակվող ծրագրերի հստակ գնահատականների արդյունքներով:
69. Սույն հայեցակարգի իրականացման ֆինանսավորման աղբյուրները կարող են լինել`
1) միջազգային և դոնոր կազմակերպությունների ներդրումները.
2) վարկային ռեսուրսները.
3) մասնավոր հատվածի ներդրումները.
4) տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեները` համաֆինանսավորմամբ.
5) պետական բյուջեն` համաֆինանսավորմամբ.
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցները:
XI. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
70. Հայեցակարգի ընդունումը էապես կնպաստի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի կայացման աշխատանքներին: Այն կարող է հիմնադրութային փաստաթուղթ ծառայել գործադիր իշխանության տարածքային ստորաբաժանումների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համար` Շիրակի մարզի աղբահանության և սանիտարական մաքրման խնդիրների վերջնական և ոլորտի ժամանակավոր կարգավորման համար:
71. Համերաշխ լինելով ՀՀ 2017-2036 թթ. կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությանը և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ ու դանիական COWI խորհրդատվական ընկերության կողմից կազմված Շիրակի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման բարելավման տեխնիկատնտեսական ուսումնասիրությանը, սույն հայեցակարգը Շիրակի մարզի համար առաջարկում է սպեցիֆիկ լուծումներ` հաշվի առնելով մարզի սոցիալ-տնտեսական, բնապահպանական, կոմունալ-ենթակառուցվածքային խնդիրներն ու ժողովրդագրական պատկերը: