Սեղմել Esc փակելու համար:
«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ-2019» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ...

 

 

041.0998.110917

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 սեպտեմբերի 2017 թվականի N 998-Ա

 

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ-2019» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ 174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառումը Երևանում կազմակերպելու և անցկացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով:

2. Հաստատել`

1) միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` մինչև 2018 թվականի օգոստոսի 20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման ծրագիրը, ժամանակացույցը` ըստ միջոցառման պատասխանատուների, և ծախսերի նախահաշիվը:

(3-րդ կետը փոփ. 23.07.18 թիվ 1001-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2017 թ. սեպտեմբերի 11-ի

N 998-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Տիգրան Ավինյան     - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)

 

    Իրինա Ղափլանյան    - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

 

    Ավագ Ավանեսյան     - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների նախարարի

                         տեղակալ

 

    Արտակ Ապիտոնյան    - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

Արևիկ Անափիոսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի

տեղակալ

 

    Գեղամ Վարդանյան    - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական

                         տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

 

    Տիգրան Գալստյան    - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

 

Տաթևիկ Ռևազյան  - ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

 

    Սերժ Վարագ         - ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի գրասենյակի ղեկավար

Սիսեռյան

 

    Կամո Արեյան        - Երևանի  քաղաքապետի խորհրդական (համաձայնությամբ)

 

    Լևոն  Մինասյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական

                         արարողակարգի ծառայության պետ

 

    Աննա Նաղդալյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար

 

    Գայանե Սերոբյան    - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական տեխնոլոգիաների

                         նախարարի խորհրդական

 

Սարգիս Մանուկյան  - «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»

ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

    Մարգարիտա          - Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր

    Գրիգորյան            տնօրեն (համաձայնությամբ)

 

    Կարեն Ղազարյան     - Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային

                         համալիրի տնօրեն (համաձայնությամբ)

 

Ստեփան Մարգարյան  - ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի գործադիր տնօրեն

(համաձայնությամբ)

 

Ալեքսանդր Եսայան  - Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների

միության նախագահ (համաձայնությամբ)

 

    Կարեն Վարդանյան    - Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների

                         միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

Սյուզաննա Ազոյան  - «WCIT 2019» ծրագրի տնօրեն (համաձայնությամբ)

 

    Արմեն Բալդրյան     - Տեղեկատվական և  հաղորդակցության տեխնոլոգիաների

                         գործատուների միության նախագահ (համաձայնությամբ)

 

Հովիկ Մուսայելյան - «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն

(համաձայնությամբ)

 

    Արմեն Օրուջյան     - «ՖԱՍԹ» հիմնադրամի գործադիր տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Արման Գալստյան     - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական

                         տեխնոլոգիաների նախարարության տեղեկատվական, բարձր

                         տեխնոլոգիաների և թվայնացման վարչության պետ

                         (հանձնաժողովի քարտուղար)

 

(1-ին հավելվածը փոփ. 23.07.18 թիվ 1001-Ա, 29.04.2019 թիվ 464-Ա որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2017 թվականի սեպտեմբերի 11-ի

N 998-Ա որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ-2019» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԵՎ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Uույն աշխատակարգով կանոնակարգվում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառումը կազմակերպող և անցկացնող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի նպատակներն են`

1) «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների համակարգումը.

2) «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման կազմակերպման գործընթացում շահառուների լայն շրջանակների ներգրավման աշխատանքների համակարգումը:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Հանձնաժողովին վերապահվում է հետևյալ գործառույթները`

1) «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման ծրագրի, ծախսերի նախահաշվի և ժամանակացույցի նախագծի մշակում.

2) «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման մասնակցության նախապատրաստական աշխատանքների ընթացքի հետ կապված հարցերի քննարկում.

3) միջոցառման համակարգման հետ կապված այլ հարցերի քննարկում:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ` մինչև 2018 թվականի ավարտը, իսկ 2019 թվականի ընթացքում` յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգի 9-րդ կետին համապատասխան:

6. Հանձնաժողովի նիստերը հրավիրում և վարում է հանձնաժողովի նախագահը:

7. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում հանձնաժողովի նիստը կարող է վարել անդամներից մեկը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:

8. Հանձնաժողովի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ հանձնաժողովի նախագահի զեկուցմամբ:

9. Հանձնաժողովն իր արտահերթ նիստերը գումարում է հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ:

10. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի կազմի առնվազն երկու երրորդը:

11. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է:

12. Հանձնաժողովի այն անդամը, ով համաձայն չէ հանձնաժողովի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը:

13. Հանձնաժողովի անդամները քարտուղարության կողմից տեղեկացվում են հանձնաժողովի նիստի անցկացման վայրի, օրվա, ժամի և նիստի օրակարգի մասին` նիստի անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ:

14. Հանձնաժողովի նիստերին, ըստ անհրաժեշտության և նպատակահարմարության, կարող են հրավիրվել պետական պաշտոնյաներ, գիտական հաստատության ներկայացուցիչներ, համապատասխան մասնագետներ, այդ թվում` միջազգային փորձագետներ, զանգվածային լրատվության միջոցների, մասնավոր ընկերությունների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

15. Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ` հանձնաժողովի նիստի օրակարգի հարցերը նախապատրաստելու նպատակով նախնական քննարկումներ կազմակերպելու համար կարող են հրավիրվել խորհրդակցություններ` հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երկրորդի մասնակցությամբ:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

16. Հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության` բարձր տեխնոլոգիաների ոլորտը համակարգող փոխվարչապետն է:

(16-րդ կետը փոփ. 29.04.2019 թիվ 464-Ա որոշում)

17. Հանձնաժողովի նախագահը`

1) համակարգում է հանձնաժողովի գործունեությունը և ապահովում որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

2) հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը.

3) ներկայացնում է հանձնաժողովն այլ մարմինների, օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների և անձանց հետ հարաբերություններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

4) համակարգում է հանձնաժողովի քարտուղարության ընդհանուր աշխատանքները.

5) ստորագրում է հանձնաժողովի որոշումները և նիստերի արձանագրությունները, հանձնաժողովի գործունեության հետ կապված մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.

6) իր բացակայության դեպքում հանձնաժողովի անդամներից մեկին հանձնարարում է վարել հանձնաժողովի նիստը.

7) հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում հանձնաժողովի նիստի օրակարգը.

8) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

18. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի`

1) հանձնաժողովի նիստից առնվազն 5 օր առաջ ներկայացնելու գրավոր հարցեր` հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելու համար.

2) ներկայացնելու առաջարկություններ հանձնաժողովի գործունեության, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.

3) ծանոթանալու հանձնաժողովի նիստերի արձանագրություններին:

19. Հանձնաժողովի անդամը պարտավոր է`

1) մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին.

2) իրականացնել սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

20. Հանձնաժողովի անդամի` նիստին մասնակցության անհնարինության դեպքում տվյալ անդամը դրա մասին նախօրոք պետք է գրավոր տեղեկացնի հանձնաժողովի նախագահին` նշելով նիստին իր փոխարեն մասնակցող իրավասու պաշտոնատար անձի տվյալները (անունը, ազգանունը):

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

21. Հանձնաժողովի քարտուղարության իրավասությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տեղեկատվական, բարձր տեխնոլոգիաների և թվայնացման վարչությանը:

(21-րդ կետը փոփ. 29.04.2019 թիվ 464-Ա որոշում)

22. Հանձնաժողովի քարտուղարությունը հանձնաժողովի բնականոն գործունեության ապահովմանն աջակցելու նպատակով`

1) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու դրանք տրամադրում հանձնաժողովի անդամներին.

2) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

3) ապահովում է հանձնաժողովի նիստի որոշումների նախագծերի կազմումը.

4) վարում է հանձնաժողովի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) գրանցում է հանձնաժողովի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

6) կազմակերպում է հանձնաժողովի որոշումների տրամադրումը հանձնաժողովի անդամներին և համապատասխան կազմակերպություններին.

7) իրականացնում է խորհրդակցությունների հրավիրման համար անհրաժեշտ կազմակերպչական գործառույթներ:

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

23. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.09.2017
N 998-Ա
Որոշում