Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1398-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏ ...

 

 

040.1086.110917

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 սեպտեմբերի 2017 թվականի N 1086-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1398-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին Հայաստանի Հանրապետության գործող միջազգային համաձայնագրերի որոշ դրույթներ կիրառելու մասին» N 1398-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

i

«Ռեզիդենտության տեղեկանք է համարվում նաև օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից վարվող էլեկտրոնային համակարգից արտածված փաստաթուղթը, եթե այն համապատասխանում է սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված պահանջներին: Այն դեպքում, երբ օտարերկրյա պետության ներքին օրենսդրության կանոններին համաձայն տրամադրված ռեզիդենտության տեղեկանքը (այդ թվում` նաև էլեկտրոնային եղանակով) չի համապատասխանում սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված պահանջներին, Հայաստանի Հանրապետության հարկային մարմինը կարող է ճշտել այդ փաստաթղթի իսկությունը` համապատասխան օտարերկրյա իրավասու մարմին հարցում կատարելու միջոցով:».

i

2) 4-րդ կետը «ստորագրությամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ ռեզիդենտության փաստը հիմնավորվում է էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.09.2017
N 1086-Ն
Որոշում