Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0990.060917

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 սեպտեմբերի 2017 թվականի N 990-Ա

 

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին 2017 թվականի սեպտեմբերի 27-29-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)` սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի կողմերի առաջին կոնֆերանսի բարձրաստիճան նախարարական հանդիպմանը մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Արծվիկ Մինասյանի` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.09.2017
N 990-Ա
Որոշում