Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՑ ԿԱՄ ՏԱՐԱՅԱՎ ...

 

 

040.1048.010917

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 օգոստոսի 2017 թվականի N 1048-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՑ ԿԱՄ ՏԱՐԱՅԱՎՈՐՈՂՆԵՐԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողներից կամ տարայավորողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու դեպքում վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման կարգն ու ժամկետները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի օգոստոսի 24-ի

N 1048-Ն որոշման

 

ԿԱՐԳ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՑ ԿԱՄ ՏԱՐԱՅԱՎՈՐՈՂՆԵՐԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ռեզիդենտ կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ մշտական հաստատության (այսուհետ` հարկ վճարող) կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողներից կամ տարայավորողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու դեպքում վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման հետ կապված հարաբերությունները:

2. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու դեպքում վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման համար ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողներից կամ տարայավորողներից ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ձեռք բերած հարկ վճարողն էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում դիմում` համաձայն N 1 ձևի:

3. Վճարված ակցիզային հարկի գումարները փոխհատուցվում են հարկ վճարողի էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա:

4. Հարկային մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դիմումում նշված փաստաթղթերի` օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանությունը` համեմատելով հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների հետ:

5. ՈՒսումնասիրության արդյունքում անհամապատասխանություններ չհայտնաբերելու դեպքում հարկային մարմինը սույն կարգի N 2 ձևին համապատասխան կազմված` ակցիզային հարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցելու վերաբերյալ եզրակացությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, ստանալով եզրակացությունը, երեք աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցումը` եզրակացության համաձայն փոխհատուցման ենթակա ակցիզային հարկի գումարը մուտքագրելով միասնական հաշվին:

7. ՈՒսումնասիրության արդյունքում անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում հարկային մարմինը երկու աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողին գրավոր տեղեկացնում է անհամապատասխանությունների մասին:

8. Անհամապատասխանությունները վերացնելուց հետո հարկ վճարողին` վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցումն իրականացվում է սույն կարգին համապատասխան:

 

Ձև N 1

__________________________

                                               __________________________

                                               (հարկային մարմնի անվանումը)

        

                                 ԴԻՄՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՑ ԿԱՄ ՏԱՐԱՅԱՎՈՐՈՂՆԵՐԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

Խնդրում եմ փոխհատուցել ձեռք բերված ապրանքների մասով վճարած______ դրամ ակցիզային հարկը` մուտքագրելով միասնական հաշվին:

Վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման համար անհրաժեշտ փաստաթղթերի համարներն ու ամսաթվերն են`

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կամ տարայավորողների կողմից դուրս գրված` ակցիզային հարկի գումարի վերաբերյալ նշում պարունակող, ապրանքներ ձեռք բերողի կողմից էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված հաշվարկային փաստաթղթերի ___________________________:

(համարները և ամսաթվերը)

2. ԵՏՄ-ի անդամ չհամարվող պետություններ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտահանելու դեպքում` «Արտահանում» մաքսային ընթացակարգով լրացված մաքսային հայտարարագրի ___________________________:

(համարները և ամսաթիվը)

3. ԵՏՄ-ի անդամ պետություններ ակցիզային հարկով հարկման ենթակա` ԵՏՄ-ի ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքներ արտահանելու դեպքում` արտահանման հարկային հայտարարագրի _________________________:

(համարները և ամսաթիվը)

 

    Հարկ վճարողի անվանումը        _______________________________________

                                  (կազմակերպության դեպքում` անվանումը,

                                  անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը,

                                  ազգանունը)

 

    Հարկ վճարողի ՀՎՀՀ-ն       ______________________________

 

Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

Կազմակերպության տնօրեն (անհատ ձեռնարկատեր) _________________________

(անունը, ազգանունը և

ստորագրությունը)

 

___ ___________________20_ թ.

 

Ձև N 2

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՑ ԿԱՄ ՏԱՐԱՅԱՎՈՐՈՂՆԵՐԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

    Հարկ վճարողի անվանումը        _______________________________________

                                  (կազմակերպության դեպքում` անվանումը,

                                  անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը,

                                  ազգանունը)

 

    Հարկ վճարողի ՀՎՀՀ-ն       ______________________________

 

Հարկ վճարողի ___ ___________20 թ. դիմումով ներկայացված` Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողներից կամ տարայավորողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար հաշվարկային փաստաթղթերում նշված ակցիզային հարկի գումարից ______________ դրամը ենթակա է մուտքագրման միասնական հաշվին:

 

    Հարկային մարմինը         _______________________

                                  (անվանումը)

 

Հարկային մարմնի պաշտոնատար անձը _____________________________________

(անունը, ազգանունը և ստորագրությունը)

 

Եզրակացությունը կազմելու ամսաթիվը ____ ____________ 20 թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.08.2017
N 1048-Ն
Որոշում