Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՄԵԾԱԾԱԽ ՇՈՒԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՄԵԾԱԾԱԽ ՇՈՒԿԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵ ...

 

 

600.0344.170817

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»       08            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60017339

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 օգոստոսի 2017 թվականի N 344-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՄԵԾԱԾԱԽ ՇՈՒԿԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 31-ի «Էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց միջև կնքված և էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման և արտահանման պայմանագրերի գրանցման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի նոյեմբերի 13-ի N 59 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 285-Ն որոշման`

i

1) վերնագրում և 1-ին կետում «լիցենզավորված անձանց միջև կնքված և էլեկտրական էներգիայի» բառերը փոխարինել «(բացառությամբ էլեկտրաէներգետիկական համակարգի) լիցենզավորված անձանց միջև կնքված» բառերով,

2) 1-ին կետով հաստատված հավելվածի` էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց միջև կնքված և էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման և արտահանման պայմանագրերի գրանցման կարգի`

i

ա. վերնագրում «լիցենզավորված անձանց միջև կնքված և էլեկտրական էներգիայի» բառերը փոխարինել «(բացառությամբ էլեկտրաէներգետիկական համակարգի) լիցենզավորված անձանց միջև կնքված» բառերով,

բ. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Սույն կարգով սահմանվում է էներգետիկայի բնագավառի (բացառությամբ էլեկտրաէներգետիկական համակարգի) լիցենզավորված անձանց միջև կնքված ջերմային էներգիայի, բնական գազի մատակարարման և ծառայությունների մատուցման, բնական գազի ներկրման և արտահանման պայմանագրերի (այսուհետ` պայմանագիր)` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (այսուհետ` հանձնաժողով) գրանցման ընթացակարգը:»,

գ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4. Հանձնաժողովում գրանցման ենթակա չէ էներգետիկայի բնագավառի (բացառությամբ էլեկտրաէներգետիկական համակարգի) լիցենզավորված անձանց միջև կնքված այն պայմանագիրը`

1) որի կողմերից մեկը հանդես է գալիս որպես սպառող,

2) որը չի առնչվում վերջիններիս կողմից իրականացվող լիցենզավորված գործունեությանը:»,

դ. 5-րդ կետից հանել 2-րդ նախադասությունը,

i

ե. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«6. Պայմանագիրը` գրանցման վերաբերյալ կից գրությամբ, հանձնաժողով է ներկայացվում առնվազն երեք օրինակից, իսկ բնական գազի ներկրման կամ արտահանման պայմանագիրը` առնվազն երկու օրինակից:»:

i

3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի օգոստոսի 31-ի «Էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման (բաշխող-սպառող (որակավորված սպառող)) և էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու մասին» N 242-Ն որոշման 1-ին կետի`

1) 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածի` էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման (բաշխող-սպառող (որակավորված սպառող)) պայմանագրի օրինակելի ձևի`

i

ա. 1-ին կետի 3-րդ ենթակետում և 2-րդ կետում «Որակավորված մատակարար» բառերը և դրա հոլովաձևերը փոխարինել «Այլընտրանքային մատակարար» բառերով և դրա հոլովաձևերով,

բ. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1 ենթակետով.

«5.1) Շուկայի օպերատոր` էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,»,

գ. 1-ին կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) Կանոններ` Հանձնաժողովի հաստատած Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոններ,»,

i

դ. 11-րդ, 12-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 27-րդ կետերում և հավելվածում «Հաշվարկային կենտրոն» բառերը և դրա հոլովաձևերը փոխարինել «Շուկայի օպերատոր» բառերով և դրա հոլովաձևերով,

ե. 11-րդ կետում «Հանձնաժողովի կողմից սահմանված հաշվառման կարգի» բառերը փոխարինել «Կանոնների» բառով,

զ. 11-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«11. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

29. Սույն պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածն է առևտրային հաշվառքի սարքի, սահմանազատման կետի, առավելագույն թույլատրելի հզորության և էլեկտրական էներգիայի բաշխման սխեմայի հուսալիության մակարդակի վերաբերյալ համաձայնագիրը:

 

    Բաշխող`                                  Որակավորված սպառող`

    գտնվելու վայրը _______________       գտնվելու վայրը _______________

    Հ/հ __________________________       Հ/հ __________________________

    հեռախոսը______________________       հեռախոսը______________________

    էլեկտրոնային փոստի                   էլեկտրոնային փոստի

    հասցեն_______________________        հասցեն_______________________

    ֆաքսը _______________________        ֆաքսը _______________________

Գործունեության լիցենզիա N

 

    Ղեկավար_______________________       Ղեկավար_______________________

           (ստորագրություն, անուն,              (ստորագրություն, անուն,

                  ազգանուն)                            ազգանուն)

 

    Կ.Տ. (առկայության դեպքում)           Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Շուկայի օպերատոր`

______________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Համակարգի օպերատոր`

_________________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Հաղորդող`

_________________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)».

 

2) 2-րդ ենթակետով սահմանված N 2 հավելվածի` էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման պայմանագրի օրինակելի ձևի`

i

ա. նախաբանում և 1-ին կետի 3-րդ ենթակետում «Որակավորված մատակարար» բառերը փոխարինել «Այլընտրանքային մատակարար» բառերով,

բ. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1 ենթակետով.

«5.1) Շուկայի օպերատոր` էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,»,

գ. 1-ին կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) Կանոններ` Հանձնաժողովի հաստատած Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոններ,»,

դ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2. Սույն պայմանագրի համաձայն Հաշվարկային ամսվա ընթացքում Անհավասարակշռության ծավալի դեպքում Որակավորված սպառողն Անհավասարակշռության ծավալի չափով փոխհատուցում է ստանում Բաշխողից կամ Այլընտրանքային մատակարարն Անհավասարակշռության ծավալը գնում է Բաշխողից` սույն պայմանագրի և Կանոնների համաձայն:»,

ե. 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4. Բաշխողը պարտավորվում է Կանոնների համաձայն դրական նշանով ստացվող Անհավասարակշռության ծավալը փոխհատուցել Որակավորված սպառողին:

5. Այլընտրանքային մատակարարը պարտավորվում է Կանոնների համաձայն բացասական նշանով ստացվող Անհավասարակշռության ծավալի չափով էլեկտրական էներգիա գնել Բաշխողից` Որակավորված սպառողի կողմից իրենից գնման ենթակա և իր կողմից փաստացի քիչ առաքված էլեկտրական էներգիայի տարբերությունը հաշվեկշռելու համար:»,

զ. 6-րդ և 9-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

i

է. 7-րդ և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«7. Եթե Կանոնների համաձայն հաշվարկվող Անհավասարակշռության ծավալը ստացվում է դրական նշանով, ապա Որակավորված սպառողն այդ չափով փոխհատուցում է ստանում Բաշխողից` տվյալ Հաշվարկային ամսվա համար Այլընտրանքային մատակարարների հետ կնքված էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերի համաձայն ձևավորված փաստացի միջին կշռութային գնով, որը չի կարող գերազանցել տվյալ Հաշվարկային ամսվա էլեկտրական էներգիայի ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար աշխատող, հաշվեկշիռը փակող կայանի էլեկտրական էներգիայի սակագնային դրույքը (երկդրույք սակագնային համակարգ) կամ սակագինը (միադրույք սակագնային համակարգ):

8. Եթե Կանոնների համաձայն հաշվարկվող Անհավասարակշռության ծավալը ստացվում է բացասական նշանով, ապա Այլընտրանքային մատակարարն Անհավասարակշռության ծավալը գնում է Բաշխողից` Որակավորված սպառողի էլեկտրական էներգիայի բաշխիչ ցանցին միացված լարման սպառողների համար Հանձնաժողովի սահմանած ցերեկային սակագնով:»,

i

ը. 11-րդ, 12-րդ, 18-րդ, 19-րդ, 21-րդ և 24-րդ կետերում «Հաշվարկային կենտրոն» բառերը և դրա հոլովաձևերը փոխարինել «Շուկայի օպերատոր» բառերով և դրա հոլովաձևերով,

թ. 11-րդ կետից հանել «Հանձնաժողովի կողմից հաստատված էլեկտրական էներգիայի (հզորության) հաշվառման կարգի և» բառերը,

ժ. 14-րդ և 15-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«14. Սույն պայմանագրի 12-րդ կետում նշված ակտը ստորագրելուց հետո, մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 15-ը` Բաշխողն իր կողմից վաճառված էլեկտրական էներգիայի մասով կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Այլընտրանքային մատակարարին, իսկ Որակավորված սպառողը Կանոնների համաձայն դրական նշանով ստացվող Անհավասարակշռության ծավալի դիմաց փոխհատուցում ստանալու համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Բաշխողին:

15. Որակավորված մատակարարը Բաշխողին, իսկ Բաշխողը Որակավորված սպառողին վճարումը կատարում է սույն պայմանագրի 14-րդ կետում նշված հաշիվ-ապրանքագիրն ստանալուց հետո 7 օրվա ընթացքում:»,

ժա. 10-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«10. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

    Բաշխող`                                  Այլընտրանքային մատակարար`

    գտնվելու վայրը _______________       գտնվելու վայրը _______________

    Հ/հ ___________________________      Հ/հ ___________________________

    հեռախոսը____________________         հեռախոսը____________________

    էլեկտրոնային փոստի                   էլեկտրոնային փոստի

    հասցեն_____________                  հասցեն_____________

    ֆաքսը _______________________        ֆաքսը _______________________

    Գործունեության լիցենզիա N            Գործունեության լիցենզիա N

 

    Ղեկավար                              Ղեկավար

    ________________________________     ________________________________

    (ստորագրություն, անուն, ազգանուն)    (ստորագրություն, անուն, ազգանուն)

 

    Կ.Տ. (առկայության դեպքում)           Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Որակավորված սպառող`

գտնվելու վայրը _________________

Հ/հ _____________________________

հեռախոսը______________________

էլ. փոստի հասցեն_______________

ֆաքսը _________________________

Ղեկավար

________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Շուկայի օպերատոր`

________________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Համակարգի օպերատոր`

_________________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Հաղորդող`

________________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)»:

 

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`

i

1) 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշումը,

i

2) 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Հատուկ հաշվից (հաշիվներից) վճարումներ կատարելու և երաշխիքային գումարն օգտագործելու կարգը հաստատելու մասին» N 111-Ն որոշումը,

i

3) 2004 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիայի արտահանման կարգը հաստատելու մասին» N 149-Ն որոշումը,

i

4) 2014 թվականի մայիսի 21-ի «Իրանի Իսլամական Հանրապետության հետ իրականացվող գազ` էլեկտրական էներգիայի դիմաց գործարքի շրջանակում Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանվող էլեկտրական էներգիայի հաշվառման կարգը հաստատելու մասին» N 128-Ն որոշումը,

i

5) 2015 թվականի մարտի 4-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգում վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում էլեկտրական էներգիայի ներկրման և արտահանման կարգը հաստատելու մասին» N 28-Ն որոշումը,

i

6) 2015 թվականի մայիսի 6-ի «Էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության (կոգեներացիոն) կայաններից առաքվող և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից գնման ենթակա էլեկտրական էներգիայի սակագնի առավելագույն մեծության մասին» N 106-Ն որոշումը,

i

7) 2015 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքով էլեկտրական էներգիայի (հզորության) տարանցիկ փոխադրման կարգը սահմանելու մասին» N 341-Ն որոշումը,

i

8) 2016 թվականի օգոստոսի 31-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգում որակավորված սպառողին և որակավորված մատակարարին էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման ցանցեր մուտքի իրավունքի տրամադրման անցումային կանոնները հաստատելու մասին» N 241-Ն որոշումը,

i

9) 2016 թվականի հոկտեմբերի 5-ի «Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի մատակարարած էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում տրամադրելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 30-ի N 194-Ն և 2006 թվականի օգոստոսի 18-ի N 176-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 272-Ն որոշումը,

i

10) 2016 թվականի հոկտեմբերի 5-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված անձանց կողմից տեղեկատվության հասանելիության ապահովման կարգը հաստատելու մասին» N 274-Ն որոշումը:

5. Մինչև 2019 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ընդունված գործող որոշումները համապատասխանեցնել սույն որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոններին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

Հավելված

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2017 թվականի օգոստոսի 9-ի

N 344-Ն որոշման

 

ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՄԵԾԱԾԱԽ ՇՈՒԿԱՅԻ

 

ԲԱԺԻՆ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1. Հիմնական դրույթներ և հասկացություններ 1. Սույն կանոններով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում էլեկտրական էներգիայի և հզորության առևտրի, հաշվառման, էլեկտրական էներգիայի արտահանման, ներկրման, տարանցիկ փոխադրման և հարևան երկրների հետ էլեկտրական էներգիայի փոխհոսքերի իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների հարաբերությունները, ինչպես նաև սահմանվում են հաղորդման և բաշխման ցանցերին ոչ խտրական մուտքի իրավունքի տրամադրման, բաշխողի կողմից Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներին վճարումների երաշխավորման և Էներգիայի վերականգնվող ռեսուրսներ օգտագործող ինքնավար արտադրողների մատակարարած էլեկտրական էներգիայի դիմաց հատուցման տրամադրման կարգը: 2. Սույն կանոններում օգտագործված հիմնական հասկացություններն են.

 

1) Անհավասարակշռության ծավալ` Որակավորված սպառողների համար սույն

կանոնների 83-րդ կետի համաձայն ամսական

կտրվածքով հաշվարկվող էլեկտրական

էներգիայի հանրահաշվական գումար.

 

2) Այլընտրանքային մատակարար` սույն կանոնների 5-րդ բաժնով սահմանված

պահանջներին համապատասխանող

Լիցենզավորված անձ.

 

    3) Առաքման կետ`               Այլընտրանքային մատակարարի և  Հաղորդողի

                                  կամ Բաշխողի Սահմանազատման կետ կամ

                                  Ներկրման կետ.

 

    4) Առևտրային  հաշվառում`      վճարման ենթակա էլեկտրական էներգիայի

                                  (հզորության) հաշվառում.

 

    5) Արտադրող`                  էլեկտրական էներգիայի (հզորության)

                                  արտադրության լիցենզիա ունեցող անձ.

 

    6) Արտահանման կետ`            Միջհամակարգային էլեկտրահաղորդման գծի

                                  կետ, որտեղ իրականացվում է էլեկտրական

                                  էներգիայի արտահանումը.

 

    7) Արտահանող`                 Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական

                                  էներգիայի (հզորության) արտահանման

                                  լիցենզիա ունեցող անձ.

 

    8) Բաշխման ծառայություն`      Բաշխողի կողմից էլեկտրական էներգիայի

                                  բաշխման լիցենզավորված գործունեություն.

 

    9) Բաշխման ցանց`              Բաշխողի կողմից կառավարվող և  

                                  շահագործվող, էլեկտրական էներգիայի

                                  բաշխման գծերի, ենթակայանների և այլ

                                  սարքավորումների միասնական համակարգը, որի

                                  միջոցով էլեկտրական էներգիան Արտադրողից

                                  և (կամ) Հաղորդողից հասցվում է

                                  սպառողներին.

 

    10) Բաշխող`                   էլեկտրական էներգիայի (հզորության)

                                  բաշխման լիցենզիա ունեցող անձ.

 

    11) ԵրՋԷԿ`                    «Երևանի  ջերմաէլեկտրակենտրոն» փակ

                                  բաժնետիրական ընկերության Երևանի

                                  համակցված շոգեգազային ցիկլով աշխատող

                                  էլեկտրակայան.

 

    12) Երրորդ անձի մուտք`        ոչ խտրական միացում և  մուտք դեպի

                                  էլեկտրական էներգիայի Բաշխման և

                                  Հաղորդման ցանցեր.

 

    13) Էլեկտրաէներգիայի ուղիղ    Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի

        պայմանագրերի շուկա`       հատվածը, որում էլեկտրական էներգիայի

                                  առևտուրն իրականացվում է շուկայի  

                                  մասնակիցների միջև կնքված էլեկտրական

                                  էներգիայի առուվաճառքի պայմանագրերի հիման

                                  վրա.                                     

                                  

    14) Էլեկտրական էներգիայի      էլեկտրաէներգետիկական համակարգերի

        չնախատեսված հակադարձ      զուգահեռ աշխատանքի ժամանակ էլեկտրական

        հոսքեր`                   էներգիայի արտադրության և  հաղորդման

                                  տեխնոլոգիական գործընթացներով          

                                  պայմանավորված` էլեկտրական էներգիայի

                                  չնախատեսված հակադարձ հոսք.

                                  

    15) Էլեկտրամատակարարման       Համակարգի օպերատորի և  Բաշխողի կողմից

        անխուսափելի               կազմված և  սահմանված կարգով հաստատված

        սահմանափակում`            էլեկտրամատակարարումների անխուսափելի

                                  սահմանափակումների ծրագրի համաձայն սնող

                                  գծի անջատում.

 

    16) Էլեկտրաէներգետիկական      Հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի

        համակարգի ցանցային        N 161-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի

        կանոններ                  Հանրապետության էլեկտրաէներգետիկական

                                  համակարգի ցանցային կանոններ.          

                                  

    17) ԷՄՇ`                      Հայաստանի Հանրապետության էլեկտրական

                                  էներգիայի (հզորության) մեծածախ շուկա.

 

    18) ԷՄՕԿ`                     Հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի

                                  27-ի N 358-Ն որոշմամբ հաստատված

                                  էլեկտրական էներգիայի մատակարարման և

                                  օգտագործման կանոններ.

 

    19) ԷՆԵՐԳԱԻՄՊԵՔՍ              Էլեկտրաէներգիայի մեծածախ առևտրով  

                                  զբաղվող «ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍ» փակ բաժնետիրական

                                  ընկերություն.

 

    20) Ինքնավար արտադրող`        սեփական կարիքների բավարարման համար

                                  էլեկտրական էներգիա արտադրող իրավաբանական

                                  կամ ֆիզիկական անձ, որի տեղակայանքների

                                  տեղակայված հզորությունը չի գերազանցում

                                  էլեկտրական էներգիայի իր սպառիչների

                                  տեղակայված ընդհանուր հզորությունը, բայց

                                  ոչ ավելի, քան 150 կՎտ-ը և միացված է

                                  Բաշխման ցանցին.

 

    21) Լիցենզավորված անձ`        «Էներգետիկայի մասին» Հայաստանի

                                  Հանրապետության օրենքի համաձայն լիցենզիա

                                  ստացած իրավաբանական անձ.

 

    22) ՀԱԷԿ`                     «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ

                                  բաժնետիրական ընկերության Մեծամորի

                                  ատոմային էլեկտրակայան.

 

23) Հաղորդման ծառայություն`  Հաղորդողի կողմից էլեկտրական էներգիայի

հաղորդման լիցենզավորված գործունեություն.

 

    24) Հաղորդման ցանց`           էլեկտրական էներգիայի հաղորդման գծերի,

                                  ենթակայանների և այլ սարքավորումների

                                  միասնական համակարգը, որի միջոցով

                                  էլեկտրական էներգիան Արտադրողից կամ

                                  Ներկրողից հասցվում է Բաշխողին և (կամ)

                                  սպառողին և (կամ) տարանցվում է երրորդ

                                  երկիր, և որի կառավարումն ու

                                  շահագործումն իրականացնում է Հաղորդողը.

 

    25) Հաղորդող`                 էլեկտրական էներգիայի (հզորության)

                                  հաղորդման լիցենզիա ունեցող անձ.

 

    26) Համակարգի օպերատոր`       Հայաստանի Հանրապետության

                                  էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի

                                  ծառայության մատուցման լիցենզիա ունեցող

                                  անձ.

 

    27) Հանձնաժողով`              Հայաստանի Հանրապետության հանրային

                                  ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

 

    28) Հաշվառում`                ԷՄՇ-ում Առևտրային  հաշվառման

                                  ավտոմատացված համակարգի միջոցով կամ

                                  հաշվարկային եղանակով էլեկտրական

                                  էներգիայի (հզորության) առևտրային և

                                  վերստուգիչ հաշվառում.

 

    29) Հաշվառքի կետ`             Պայմանագրում ամրագրված Չափիչ համալիրով

                                  կահավորված կետ.

 

    30) Հաշվարկային               Պայմանագրով ամրագրված հաշվարկային ամիս.

        ժամանակահատված`

 

31) Հաշվեկշիռը փակող կայան`  տվյալ Հաշվարկային ժամանակահատվածում

ամենաթանկ էլեկտրական էներգիան արտադրող

կայան, բացառությամբ «Էներգետիկայի մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն

էլեկտրական էներգիայի գնման երաշխիք

ունեցող ՎԷԱ կայանների.

 

32) Հաշվեկշռման ծառայություն` Բաշխողի կողմից մատուցվող ծառայություն,

որով հաշվեկշռվում է Որակավորված սպառողի

կողմից Այլընտրանքային մատակարարից` նրանց

միջև կնքված Պայմանագրի համաձայն, գնման

ենթակա և փաստացի սպառած էլեկտրական

էներգիայի տարբերությունը.

 

33) Հատուկ հաշիվ (հաշիվներ)` Առաքված էլեկտրական էներգիայի

(հզորության) և մատուցված

ծառայությունների դիմաց 30 ՄՎտ և ավելի

տեղակայված հզորություն ունեցող

Արտադրողներին և ԷՄՇ-ի մասնակիցներին

ծառայություններ մատուցողներին

երաշխավորված վճարումների ապահովման համար

Բաշխողի կողմից Հայաստանի Հանրապետության

տարածքում գործող առևտրային բանկում

(բանկերում) բացված հատուկ հաշիվ

(հաշիվներ).

 

    34) ՀԷԿ`                      հիդրոէլեկտրակայան.

 

    35) Հրազդան-5 կայան`          «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական

                                  ընկերության շոգեգազային ցիկլով

                                  էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5»

                                  կայան.

 

    36) ՀրազՋԷԿ`                  «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն

                                  (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության

                                  Հրազդանի ջերմային էլեկտրակայան.

 

    37) ՁորաՀԷԿ`                  «ՁՈՐԱԳԵՏ ՀԻԴՐՈ» սահմանափակ

                                  պատասխանատվությամբ ընկերության

                                  «ՁորաՀԷԿ» ՀԷԿ.

 

    38) Միջհամակարգային           Հայաստանի Հանրապետության էներգահամակարգը     

        էլեկտրահաղորդման գիծ`     արտերկրի էներգահամակարգին միացնող            

                                  էլեկտրահաղորդման գիծ.                      

 

    39) Միջհամակարգային           Միջհամակարգային էլեկտրահաղորդման գծի

        հոսանքահաղորդման կետ`     կետ, որտեղ իրականացվում է էլեկտրական

                                  էներգիայի արտահոսքը և ներհոսքը.

 

    40) Ներկրման կետ`             Միջհամակարգային էլեկտրահաղորդման գծի

                                  կետ, որտեղից իրականացվում է էլեկտրական

                                  էներգիայի ներկրումը.

 

    41) Ներկրող`                  Հայաստանի Հանրապետություն էլեկտրական

                                  էներգիայի (հզորության) ներկրման լիցենզիա

                                  ունեցող իրավաբանական անձ.

 

    42) Շուկայի օպերատոր`         ԷՄՇ-ին էլեկտրաէներգետիկական շուկայի

                                  օպերատորի ծառայությունների մատուցման

                                  լիցենզիա ունեցող անձ.

 

    43) Որակավորված սպառող`       էլեկտրական էներգիան բացի Բաշխողից նաև  

                                  Այլընտրանքային մատակարարից գնելու

                                  իրավունք ունեցող կամ սեփական կարիքների

                                  համար էլեկտրական էներգիան ներկրող` սույն

                                  կանոնների 5-րդ բաժնով սահմանված

                                  պահանջները բավարարող սպառող.

 

    44) Որոտանի կասկադ`           «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» փակ

                                  բաժնետիրական ընկերության Որոտանի

                                  հիդրոէլեկտրակայանների կասկադի` Տաթևի,

                                  Սպանդարյանի և Շամբի ՀԷԿ-երը.

 

    45) Չափիչ համալիր`            Էլեկտրական էներգիայի հաշվիչի, հոսանքի և  

                                  լարման տրանսֆորմատորների համախումբ.

 

    46) Պայմանագիր`               Լիցենզավորված անձանց միջև  կամ

                                  Լիցենզավորված անձի և Որակավորված

                                  սպառողի միջև կամ Լիցենզավորված անձի և

                                  օտարերկրյա անձի միջև կամ Որակավորված

                                  սպառողի և օտարերկրյա անձի միջև կնքված

                                  պայմանագիր, որով սահմանվում են

                                  էլեկտրական էներգիայի (հզորության)

                                  առուվաճառքի կամ ծառայությունների

                                  մատուցման պայմանները.

 

    47) Պայմանագրային             Արտադրողի և  Բաշխողի կամ Այլընտրանքային

        հզորություն`              մատակարարի և  Որակավորված սպառողի միջև  

                                  կնքված Պայմանագրում տարեկան (ըստ

                                  ամիսների) ամրագրվող հզորություն, որը

                                  որոշվում է որպես Համակարգի օպերատորի

                                  կողմից ներգրավված սարքավորումների

                                  անվանական հզորությունների գումար` առանց

                                  տվյալ ամսում նորոգման նպատակով դուրս

                                  բերված սարքավորումների անվանական

                                  հզորությունների գումարի.

 

    48) ՋԷԿ`                      ջերմային էլեկտրակայան.

 

    49) Սահմանազատման կետ`        Լիցենզավորված անձանց, Որակավորված

                                  սպառողների էլեկտրակայանքների

                                  հաշվեկշռային պատկանելության սահման.

 

50) Սևան-Հրազդանյան կասկադ` «Միջազգային Էներգետիկ Կորպորացիա» փակ

բաժնետիրական ընկերության

Սևան-Հրազդանյան հիդրոէլեկտրակայանների

կասկադի` Սևանի, Հրազդանի, Արգելի,

Արզնիի, Քանաքեռի, Երևան-1-ի և

Երևան-3-ի ՀԷԿ-երը.

 

    51) ՎԷԱ կայաններ`             հողմային, արևային,  ջրային,

                                  երկրաջերմային և կենսազանգվածի էներգիայի

                                  վերականգնվող աղբյուրներից ստացվող

                                  էլեկտրական էներգիա արտադրող կայաններ,

                                  բացառությամբ Որոտանի կասկադի,

                                  Սևան-Հրազդանյան կասկադի և ՁորաՀԷԿ-ի.

 

    52) ՎԷ փոխհոսքեր`             վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ

                                  օգտագործող Ինքնավար արտադրողի

                                  էլեկտրասպառման համակարգի անխափան

                                  աշխատանքը և գործունեության իրականացման

                                  անհրաժեշտ պայմաններն ապահովելու նպատակով

                                  Բաշխողի կողմից ապահովվող էլեկտրական

                                  էներգիայի փոխհոսքեր:

 

    53) Վթարային կամ              էլեկտրաէներգետիկական համակարգում

        անհաղթահարելի ուժի        առաջացած իրավիճակ, երբ պատվիրված

        հետևանքով  առաջացած       պահուստային հզորություններով հնարավոր չէ

        իրավիճակ`                 իրականացնել տնտեսական կարգավարում.

 

    54) Տարանցիկ փոխադրման        Տարանցիկ փոխադրման պատվիրատուի և  

        պայմանագիր`               Հաղորդողի միջև  կնքված Պայմանագիր, որը

                                  ենթակա է համաձայնեցման Համակարգի

                                  օպերատորի հետ և հաշվառման` Հանձնաժողովի

                                  կողմից.                                  

                                  

    55) Տարանցիկ փոխադրման        Տարանցիկ փոխադրման պայմանագրում

        պայմանագրային քանակներ`   ամրագրված տարանցվող էլեկտրական էներգիայի

                                  (հզորության) քանակներ.                   

                                  

    56) Տարանցիկ փոխադրման        Հայաստանի Հանրապետության տարածքով

        պատվիրատու`               տարանցվող էլեկտրական էներգիայի

                                  սեփականատեր կամ նրա լիազոր

                                  ներկայացուցիչ, որն ունի կնքված Տարանցիկ

                                  փոխադրման պայմանագիր.                   

 

    57) Տարանցիկ փոխադրում`       Հայաստանի Հանրապետության մաքսային

                                  տարածքով էլեկտրական էներգիայի

                                  (հզորության) տարանցիկ փոխադրում

                                  Հայաստանի Հանրապետության մաքսային

                                  տարածք` մուտքի մաքսային մարմնից մինչև

                                  ելքի մաքսային մարմին.

 

    58) Տարեկան հաշվեկշիռ`        էլեկտրական էներգիայի սպառման,

                                  արտահանման, ներկրման և արտադրության

                                  կանխատեսվող տարեկան ցուցանիշների

                                  համալիր, որը բնութագրվում է

                                  էլեկտրաէներգետիկական համակարգում Բաշխման

                                  ցանցեր առաքվող, արտադրող

                                  էլեկտրակայանների սեփական կարիքների համար

                                  և Հաղորդման ցանցերում կորուստների վրա

                                  ծախսվող էլեկտրական էներգիայի

                                  մեծությունների գումարի ու

                                  էլեկտրաէներգետիկական համակարգում

                                  արտադրված էլեկտրական էներգիայի

                                  մեծությունների գումարի հավասարությամբ`

                                  հաշվի առնելով այլ էներգահամակարգերի հետ

                                  էլեկտրական էներգիայի փոխհոսքերը,

                                  ներկրումը և արտահանումը.

 

    59) Տնօրինելի հզորություն`    Համակարգի օպերատորի կողմից կարգավարման

                                  ենթակա առավելագույն հզորություն, որը

                                  որոշվում է Պայմանագրային հզորությունից`

                                  նվազեցնելով ՋԷԿ-երում և ՀԱԷԿ-ում`

                                  բնակլիմայական գործոններով (արտաքին օդի

                                  ջերմաստիճան, խոնավություն, տեղակայման

                                  վայրի բարձրություն), ՀԷԿ-երում` ջրի

                                  ելքով և էջքով, ինչպես նաև հիմնական

                                  սարքավորումների ընդհանուր մաշվածությամբ,

                                  ջերմային բեռնվածքով և մնացորդային

                                  ֆիզիկական ռեսուրսներով պայմանավորված

                                  հզորությունների սահմանափակումները.

 

60) Փոխանակում իրականացնող`  Իրանի Իսլամական Հանրապետության

(այսուհետև` Իրան) հետ իրականացվող գազ`

էլեկտրական էներգիայի դիմաց գործարքի

շրջանակում էլեկտրական էներգիա արտահանող

ընկերություն (ԵրՋԷԿ).

 

    61) Փոխհոսք իրականացնող`      Լիցենզավորված անձ, որին սույն կանոնների

                                  8-րդ բաժնի համաձայն` վերապահված է

                                  փոխհոսքերի իրականացման գործառույթը.

 

62) Փոքր կոգեներացիոն կայան` մինչև 30 ՄՎտ տեղակայված էլեկտրական

հզորությամբ էլեկտրական և ջերմային

էներգիայի համակցված արտադրության

լիցենզիա ունեցող անձի կայան.

 

    63) Փոքր ՀԷԿ`                 մինչև  30 ՄՎտ տեղակայված հզորությամբ ՀԷԿ:

 

3. ԷՄՇ-ի մասնակիցների կողմից միմյանց կամ Հանձնաժողով ներկայացվող տեղեկատվությունը հրապարակային է, եթե այն ներկայացրած անձի կողմից չի համարվում գաղտնի և նշված չէ որպես «Գաղտնապահական տեղեկատվություն»` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների: Գաղտնիք պարունակող տեղեկատվություն ստանալիս, ինչպես նաև այն օգտագործելու դեպքում` համապատասխան անձն ապահովում է դրա գաղտնիությունը:

4. ԷՄՇ-ի մասնակիցները Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում գաղտնի տվյալների հրապարակման և դրանք իրենց անձնական շահերին ծառայեցնելու համար:

5. ԷՄՇ-ի մասնակիցների կողմից տրամադրված տեղեկատվությունը, որում այնուհետև հայտնաբերվել են սխալներ, պետք է ուղղվեն տեղեկատվությունը տրամադրած անձի կողմից` սխալի հայտնաբերումից հետո հնարավորինս սեղմ ժամկետում:

6. Սույն կանոններով նախատեսված ցանկացած գրառում կամ փաստաթուղթ պետք է պահպանվի առնվազն հինգ տարի ժամկետով, բայց ոչ պակաս, քան տվյալ տեսակի փաստաթղթերի պահպանության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետով: Գրառումը ներառում է որևէ կերպ գրանցված ցանկացած տեղեկատվություն, լինի դա տպագիր, էլեկտրոնային կամ այլ տեսակի:

7. Սույն կանոններով տեղեկացում և (կամ) փաստաթղթերի հանձնում նախատեսող դեպքերում այն պետք է կատարվի պատշաճ կերպով: Տեղեկացումը կամ փաստաթղթերի հանձնումը համարվում է պատշաճ ձևով կատարված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ (այդ թվում` հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում` էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով կամ հանձնվել են ստացականով, եթե սույն կանոններով տեղեկացման կամ փաստաթղթերի հանձնման կոնկրետ ձև նախատեսված չէ:

8. Սույն կանոնների շրջանակում ԷՄՇ-ի մասնակիցների կողմից իրենց իրավունքների և պարտականությունների իրականացման ընթացքում առաջացած տարաձայնությունները լուծվում են վիճող կողմերի միջև բանակցությունների միջոցով:

9. Վիճող կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դիմել Հանձնաժողով` վերջինիս իրավասությունների շրջանակում վիճահարույց հարցերը լուծելու խնդրանքով:

10. Տարաձայնությունների լուծման ընթացքում Հանձնաժողովն իր իրավասության շրջանակներում կարող է կազմակերպել քննարկումներ, կայացնել որոշումներ, անհրաժեշտության դեպքում տալ պարզաբանումներ:

11. Սույն կանոնների դրույթները չեն սահմանափակում վեճը դատական կարգով լուծելու կողմերի իրավունքը:

12. ԷՄՇ-ի մասնակիցները սույն կանոնների դրույթները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 2. ԷՄՇ-ում կնքված Պայմանագրերի գրանցումը 13. Սույն գլխով սահմանվում է Լիցենզավորված անձանց միջև կնքված էլեկտրական էներգիայի (հզորության) առուվաճառքի» ծառայությունների մատուցման, էլեկտրական էներգիայի ներկրման և արտահանման պայմանագրերի Հանձնաժողովում գրանցման ընթացակարգը: 14. Սույն կանոններով չեն կանոնակարգվում պետական գաղտնիք պարունակող կամ Լիցենզավորված անձի կողմից որպես «ընկերությանը վերաբերող գաղտնապահական տեղեկատվություն» նշված Պայմանագրերի գրանցման ընթացակարգը: 15. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից: 16. Հանձնաժողովում գրանցման ենթակա չէ էներգետիկայի բնագավառի Լիցենզավորված անձանց միջև կնքված այն պայմանագիրը` 1) որի կողմերից մեկը հանդես է գալիս որպես սպառող, 2) որը չի առնչվում վերջիններիս կողմից իրականացվող լիցենզավորված գործունեությանը: 17. Պայմանագիրը գրանցվում կամ մերժվում է Հանձնաժողովում մուտքագրվելու օրվանից 10, իսկ Փոքր ՀԷԿ-երի և այլ ՎԷԱ կայանների դեպքում` 5 աշխատանքային օրվա ընթացքում: 18. Պայմանագիրը` գրանցման վերաբերյալ կից գրությամբ, Հանձնաժողով է ներկայացվում առնվազն երեք օրինակից, իսկ էլեկտրական էներգիայի ներկրման կամ արտահանման վերաբերյալ Պայմանագիրը` առնվազն երկու օրինակից: 19. Պայմանագիրը փորձաքննություն է անցնում Հանձնաժողովի` Պայմանագրի գրանցման համար պատասխանատու ստորաբաժանումում և այլ շահագրգիռ ստորաբաժանումներում, որի ընթացքում ստուգվում է վերջինիս համապատասխանությունը` 1) Հանձնաժողովի կողմից հաստատված Պայմանագրի օրինակելի ձևին կամ պարտադիր պայմաններին» 2) «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Լիցենզավորված անձի գործունեության լիցենզիայի պայմաններին և Հանձնաժողովի կողմից ընդունված այլ իրավական ակտերին: 20. Պայմանագրի գրանցումը կարող է մերժվել» եթե այն չի համապատասխանում սույն կանոնների 19-րդ կետի պահանջներին: 21. Մերժման դեպքում Պայմանագրի մեկ օրինակը պահվում է Հանձնաժողովում: Պայմանագրի մնացած օրինակները մերժման վերաբերյալ գրությամբ վերադարձվում են Պայմանագիրը ներկայացրած Լիցենզավորված անձին: 22. Գրանցումը մերժելուց հետո լրամշակված Պայմանագիրը Լիցենզավորված անձի կողմից կարող է կրկին ներկայացվել Հանձնաժողովի գրանցմանը: 23. Պայմանագիրը գրանցվում է Պայմանագրի գրանցման համար պատասխանատու ստորաբաժանումում` այդ նպատակով վարվող առանձին մատյանում, որտեղ նշվում են` 1) գրանցման հերթական համարը» 2) պայմանագրային կողմերի անվանումները» 3) Պայմանագրի համարը» 4) Պայմանագիրը ստորագրած անձանց անունները» ազգանունները» 5) Պայմանագրի գրանցման համարը» 6) Պայմանագրի գրանցման ամսաթիվը» 7) Պայմանագրի գործողության ժամկետը» 8) գրանցում կատարող պատասխանատու անձի անունը» ազգանունը և ստորագրությունը: 24. Պայմանագրի բոլոր օրինակների վերջին էջի վրա պարտադիր կատարվում է գրանցման մասին Հանձնաժողովի նշումը` համաձայն N 1 հավելվածով նախատեսված ձևի: 25. Գրանցված Պայմանագրի մեկ օրինակը Հանձնաժողովի այլ շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարների նշագրումներով պահվում է Պայմանագրի գրանցման համար պատասխանատու ստորաբաժանումում:

 

ԳԼՈՒԽ 3. Տեղեկատվության հասանելիության ապահովումը 26. Սույն գլուխը սահմանում է Համակարգի օպերատորի, Շուկայի օպերատորի, Հաղորդողի և Բաշխողի կողմից տեղեկատվության հասանելիության ապահովման ընթացակարգը և պայմանները: 27. Համակարգի օպերատորը, Շուկայի օպերատորը, Հաղորդողը և Բաշխողը պարտավոր են ապահովել իրենց կողմից մատուցվող ծառայությունների (դրանց հասանելիության), դրանց սակագների, ծառայությունների մատուցման տեխնիկական ու տեխնոլոգիական հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը` համաձայն սույն գլխի պահանջների: 28. Համակարգի օպերատորը, Շուկայի օպերատորը, Հաղորդողը և Բաշխողը տեղեկատվության հասանելիությունն ապահովում են` 1) իրենց պաշտոնական կայքերում հրապարակման միջոցով, 2) շահագրգիռ անձանց գրավոր հարցման համաձայն` տեղեկատվության տրամադրման միջոցով: 29. Ծառայությունների մատուցման տեխնիկական ու տեխնոլոգիական հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է համապատասխան գործունեության լիցենզիա ունեցող անձը, իսկ Միջհամակարգային էլեկտրահաղորդման գծերի թողունակության, Հաղորդման ծառայությունների մատուցման տեխնիկական ու տեխնոլոգիական հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է Համակարգի օպերատորը` սույն կանոնների 28-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված գրավոր հարցման հիման վրա: 30. Սույն կանոնների 27-րդ կետով նախատեսված` Համակարգի օպերատորի, Շուկայի օպերատորի, Հաղորդողի և Բաշխողի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության ցանկացած փոփոխություն ենթակա է հրապարակման 5 աշխատանքային օրվա ընթացքում: 31. Տեղեկատվության տրամադրման մերժումը, կամ ոչ լիարժեք տրամադրումը կարող է բողոքարկվել Հանձնաժողովում կամ դատական կարգով: 32. Համակարգի օպերատորը, Շուկայի օպերատորը, Հաղորդողը և Բաշխողը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում հրապարակվող կամ տրամադրվող տեղեկատվության ամբողջականության և հավաստիության համար: 33. Սույն կանոնների 27-րդ կետով նախատեսված` Համակարգի օպերատորի, Շուկայի օպերատորի, Հաղորդողի և Բաշխողի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունը ենթակա է տրամադրման ցանկացած անձի` համապատասխան գրավոր հարցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ տեխնիկական ու տեխնոլոգիական հնարավորություններին առնչվող տեղեկատվությունը ենթակա է տրամադրման 30 օրվա ընթացքում:

 

ԲԱԺԻՆ 2.
ԷՄՇ-Ի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

ԳԼՈՒԽ 4. ԷՄՇ-ի մասնակիցները և կառուցվածքը 34. ԷՄՇ-ի մասնակիցներն են Արտադրողները, Ներկրողները, Բաշխողը, Որակավորված սպառողները, Արտահանողները, Այլընտրանքային մատակարարները, Փոխհոսք և Փոխանակում իրականացնողները: 35. ԷՄՇ-ի մասնակիցներին ծառայություններ են մատուցում Համակարգի օպերատորը, Շուկայի օպերատորը և Հաղորդողը: 36. ԷՄՇ-ի ցանկացած մասնակից սույն կանոնների, լիցենզիայի պայմանների ու Պայմանագրերին համապատասխան ԷՄՇ-ում էլեկտրական էներգիա (հզորություն) վաճառելու և գնելու, ինչպես նաև էլեկտրական էներգիա ներկրելու և արտահանելու իրավունք ունի: 37. ԷՄՇ-ն ներառում է էլեկտրական էներգիայի և հզորության շուկաները: 38. ԷՄՇ-ում սպառողների, բացառությամբ Որակավորված սպառողների, էլեկտրական էներգիայի պահանջարկի բավարարման համար անհրաժեշտ էլեկտրական էներգիան (հզորությունը) գնում է Բաշխողը, որը պետք է լինի Հաշվարկային ժամանակահատվածում արտադրված ամենաէժան էլեկտրական էներգիան: 39. Ներքին շուկայի պահանջարկը բավարարելուց հետո Արտադրողների կողմից վաճառվող էլեկտրական էներգիան կարող է սույն կանոններով սահմանված դեպքերում և կարգով արտահանվել: Ներքին շուկայի պահանջարկի բավարարման վերաբերյալ եզրակացությունը տրվում է Համակարգի օպերատորի կողմից` հաշվի առնելով Տարեկան հաշվեկշռի վրա տվյալ արտահանման հնարավոր ազդեցությունը:

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
09.08.2017
N 344-Ն
Որոշում