Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի ԹԻՎ 106-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ԵՎ ՀՀ ՖԻ ...

 

 

050.0160.280817

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»        08            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05017357

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ               ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ             ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

                                           ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

    21 հուլիսի 2017 թվականի թիվ 160-Ն      22 օգոստոսի 2017 թ. թիվ 290-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի ԹԻՎ 106-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի ԹԻՎ 302-Ն ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՄԱՏԵՂ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կարգավորել հարկային մարմնի կողմից ներկայացված որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից իրենց հաճախորդների բանկային հաշիվներում արգելադրված գումարի չափի մասին տեղեկությունները հարկային մարմնին ներկայացնելու գործընթացը,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 224-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 1-ին ենթակետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն որոշում են.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի մայիսի 5-ի «Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման էլեկտրոնային համակարգի գործողության կարգը և պայմանները հաստատելու մասին» թիվ 106-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի մայիսի 14-ի «Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման էլեկտրոնային համակարգի գործողության կարգը և պայմանները հաստատելու մասին» թիվ 302-Ն հրամանով հաստատված «Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման էլեկտրոնային համակարգի գործողության կարգը և պայմանները հաստատելու մասին» համատեղ որոշման (այսուհետ` համատեղ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը.

i

1) Համատեղ որոշմամբ հաստատված «Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման էլեկտրոնային համակարգի գործողության կարգը և պայմանները» կարգի (այսուհետ` Կարգ) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Յուրաքանչյուր Բանկի կողմից Հարկային մարմնին ուղարկվող թիվ 2 հաղորդագրության մեջ պետք է նշվի նաև տեղեկատվություն` ընդունված թիվ 1 հաղորդագրության մեջ նշված որոշման դիմաց փաստացի արգելադրված գումարի չափի մասին:»,

i

2) Կարգի 37-րդ կետում ուժը կորցրած ճանաչել` 7)-րդ ենթակետի ա) պարբերությունը,

3) Կարգի 37-րդ կետում լրացնել նոր 8)-րդ ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.

«8) Փաստացի Արգելադրված գումարի չափը և արժույթը»,

i

4) Համատեղ որոշման 2-րդ կետում «2017 թվականի սեպտեմբերի 4-ից» բառերը փոխարինել «2018 թվականի ապրիլի 1-ից» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
21.07.2017
N 160-Ն
Որոշում