Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 623-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ե ...

 

 

040.1059.010917

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 օգոստոսի 2017 թվականի N 1059-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 623-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի «Համապատասխանության գնահատման մարմինների նշանակման ընթացակարգը, չափանիշները և դեպքերը հաստատելու մասին» N 623-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման հավելվածի 12-րդ, 24-րդ, 30-րդ և 38-րդ կետերում «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով.

i

2) որոշման հավելվածի 15-րդ կետում «էլեկտրոնային ([email protected]) կամ թղթային եղանակով (հասցեն` 0010 քաղ. Երևան, Մհեր Մկրտչյան 5)» բառերը փոխարինել «էլեկտրոնային ([email protected]) եղանակով» բառերով.

3) որոշման հավելվածի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«19. Էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն ՀԳՄ-ի ղեկավարի էլեկտրոնային ստորագրությամբ:».

i

4) որոշման հավելվածի 27-րդ կետում «մինչև 3 տարի ժամկետով` հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետին համապատասխան» բառերը փոխարինել «մինչև 4 տարի ժամկետով, բայց ոչ ավելի քան հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետի ավարտը» բառերով.

5) որոշման հավելվածի 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«30. Համակարգող մարմինը յուրաքանչյուր ՀԳՆՄ-ի մասին տեղեկատվություն պետք է հրապարակի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական կայքէջում` յուրաքանչյուր համապատասխանության գնահատման մարմնի նշանակման գործընթացի ավարտից և նշանակման որոշումն ընդունելուց հետո` ապահովելով հրապարակված տեղեկատվության արդիականությունը, ինչպես նաև ներառելով բոլոր փոփոխությունները:».

6) որոշման հավելվածի IV գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«IV. ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԿԱՄ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԸ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ ԿԱՄ ՓՈՓՈԽՈՒՄԸ».

i

7) որոշման 41-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 41.1-ին կետով.

«41.1. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը համակարգող մարմնին կարող է ներկայացնել նշանակման ոլորտի ընդլայնման կամ փոփոխման հայտ, ինչի ներկայացման դեպքում իրականացվում է համապատասխանության գնահատման մարմնի նշանակման վկայականի վերաձևակերպում: Համապատասխանության գնահատման մարմնի նշանակման վկայականին կցվում է համակարգող մարմնի ղեկավարի կողմից հաստատված նշանակման ոլորտի ընդլայնման կամ փոփոխված նշանակման ոլորտի հավելվածը: Նշանակման ընդլայնման կամ փոփոխման վավերությունը սահմանվում է մինչև ՀԳՆՄ-ի նշանակման ժամկետի ավարտը:».

i

8) որոշման հավելվածի 42-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 42.1-ին կետով.

«42.1. ՀԳՄ-ի նշանակման մասին որոշումը կարող է բողոքարկվել համապատասխանության գնահատման մարմինների նշանակման բողոքարկման հանձնաժողով` որոշումն ստանալուց հետո 2 ամսվա ընթացքում:»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.08.2017
N 1059-Ն
Որոշում