Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈ ...

 

 

040.1033.290817

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 օգոստոսի 2017 թվականի N 1033-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման N 3 հավելվածը`

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.

i

«4.1. Լիցենզավորված անձը լիցենզիա տալու մասին որոշումն ստանալուց հետո դեղատնային գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման և սպասարկման պայմանագիր կնքի էլեկտրոնային առողջապահության համակարգն սպասարկող օպերատորի հետ:»,

բ. 31-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

i

«Դեղատունը կամ դեղատնային կրպակը պետք է ապահովված լինի էլեկտրոնային առողջապահություն համակարգին միացված մշտապես գործող ինտերնետ կապուղիով` յուրաքանչյուր վայրում առնվազն 1 մբ/վ սիմետրիկ ինտերնետ սնուցմամբ առաջին 5 օգտատիրոջ համար, իսկ 5-ից ավելի օգտատերերի դեպքում` յուրաքանչյուր 10 օգտատիրոջ հաշվով լրացուցիչ 2 մբ/վ սիմետրիկ ինտերնետ սնուցմամբ:»,

գ. 43.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.

i

«4) դեղատնային գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար էլեկտրոնային առողջապահության համակարգն սպասարկող օպերատորի հետ կնքված էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման և սպասարկման պայմանագրի պատճենը:»,

i

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 44.1-ին, 44.2-րդ և 44.3-րդ կետերով.

«44.1. Լիցենզավորված անձի կողմից լիցենզավորող մարմին ներկայացված սույն կարգի 43.1-ին և 44-րդ կետերով նախատեսված փաստաթղթերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ լիցենզավորող մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ տեղեկացնում է լիցենզավորված անձին:

44.2. Լիցենզավորված անձը սույն կարգի 43.1-ին կետի 2-րդ ենթակետով և 44-րդ կետով նախատեսված փաստաթղթերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխանության գրությունն ստանալուց երկու աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային առողջապահության համակարգ է մուտքագրում էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման և սպասարկման պայմանագրի համաձայն պահանջվող առաջնային տեղեկատվությունը:

44.3. «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները պահպանելով` լիցենզավորված անձն էլեկտրոնային առողջապահության համակարգում ապահովում է տվյալների թարմացումը, դեղատոմսով բաց թողնվող դեղերի տրամադրման վերաբերյալ տեղեկատվության մուտքագրումը դրանց փաստացի կատարման պահին` համաձայն լիցենզավորող մարմնի կողմից հաստատված ընթացակարգի:».

2) որոշման N 5 հավելվածը`

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.

i

«5.1. Լիցենզավորված անձը լիցենզիա տալու մասին որոշումն ստանալուց հետո բժշկական օգնության և սպասարկման իրականացման յուրաքանչյուր վայրի համար հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման և սպասարկման պայմանագիր կնքի էլեկտրոնային առողջապահության համակարգն սպասարկող օպերատորի հետ:»,

i

բ. 18-րդ կետը «լիազոր մարմին է ներկայացնում» բառերից հետո լրացնել «գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար էլեկտրոնային առողջապահության համակարգն սպասարկող օպերատորի հետ կնքված էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման և սպասարկման պայմանագրի պատճենը» բառերով,

i

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19.1-ին, 19.2-րդ, 19.3-րդ և 19.4-րդ կետերով.

«19.1. Լիցենզավորված անձի կողմից լիցենզավորող մարմին ներկայացված սույն կարգի 18-րդ կետով նախատեսված փաստաթղթերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ լիցենզավորող մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ տեղեկացնում է լիցենզավորված անձին:

19.2. Լիցենզավորված անձը սույն կարգի 18-րդ կետով նախատեսված փաստաթղթերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխանության գրությունն ստանալուց երկու աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային առողջապահության համակարգ է մուտքագրում էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման և սպասարկման պայմանագրի համաձայն պահանջվող առաջնային տեղեկատվությունը:

19.3. Լիազոր մարմնի կողմից էլեկտրոնային առողջապահության համակարգի տվյալների փոխանցումն ապահովող ներքին ցանցի (data network) ներդրման և սպասարկման դեպքում լիազոր մարմնի ծանուցումն ստանալուց հետո 14-օրյա ժամկետում, լիցենզավորված անձը միանում է ներքին ցանցին` միևնույն ժամանակ 2018 թվականի ապրիլի 1-ից ունենալով էլեկտրոնային առողջապահության համակարգի տվյալների փոխանցման ցանցն սպասարկող մատակարարից տարբերվող այլ մատակարարի կողմից մատուցվող պահուստային կապուղի` ապահովելով էլեկտրոնային առողջապահության համակարգին միացված մշտապես գործող ինտերնետ կապուղի յուրաքանչյուր վայրում առնվազն 1մբ/վ սիմետրիկ ինտերնետ սնուցմամբ առաջին 5 օգտատիրոջ համար, իսկ 5-ից ավելի օգտատերերի դեպքում` յուրաքանչյուր 10 օգտատիրոջ հաշվով լրացուցիչ 2 մբ/վ սիմետրիկ ինտերնետ սնուցմամբ:

19.4. «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները պահպանելով` լիցենզավորված անձն էլեկտրոնային առողջապահության համակարգում ապահովում է տվյալների թարմացումը, պացիենտների այցելությունների, մատուցվող ծառայությունների, բժշկական միջամտությունների, ախտորոշումների, նշանակումների, անձի առողջության և բժշկական պատմագրի տեղեկատվության մուտքագրումը դրանց փաստացի կատարման պահին` համաձայն լիցենզավորող մարմնի կողմից հաստատված ընթացակարգի:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.08.2017
N 1033-Ն
Որոշում