040.1030.290817
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 օգոստոսի 2017 թվականի N 1030-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1801-Ն ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 121 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. ՈՒժը կորցրած ճանաչել`
i
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի «Հարկային ծառայության պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 1583-Ն որոշումը.
i
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Դատական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 1535-Ն որոշումը.
i
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի «Մաքսային ծառայության պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 1655-Ն որոշումը.
i
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 21-ի «Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 950-Ն որոշումը.
i
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի «Մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 284-Ն որոշումը:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Հանրային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 27-ի N 908-Ն և 2005 թվականի մարտի 3-ի N 310-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1801-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) որոշման վերնագիրը և 1-ին կետը «իրականացմանը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը» բառերով.
2) նախաբանը «3-րդ կետին» բառերից հետո լրացնել «, «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասին, «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասին, «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետին, «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետին, «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51.6-րդ հոդվածի 3-րդ կետին, «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60.5-րդ հոդվածի 2-րդ մասին, «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի «գ» կետին», «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին» բառերով.
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին ու ներքին մրցույթ անցկացնելու և դիվանագետների փորձաշրջան անցնելու կարգը, դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը և ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 121 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
i
1) որոշման վերնագրից հանել «և ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը» բառերը.
2) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի «գ» ենթակետը.
i
3) 1.1-ին կետում «1-ին կետի «գ» ենթակետով հաստատված ցանկում» բառերը փոխարինել «սույն որոշման 1.3-րդ կետում» բառերով.
i
4) 1.2-րդ կետից հետո որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.3-րդ կետով.
«1.3. Դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշմամբ հաստատված հանրային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկով:».
5) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը.
i
6) 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի 4-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) տառապում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.».
i
7) 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի 19-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) տեղեկանք` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին.»:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թվականի օգոստոսի 24-ի
N 1030-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի դեկտեմբերի 15-ի
N 1801-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԸՍՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ 10-ՐԴ ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ)
1. Օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ (F00 - F09)
2. Շիզոֆրենիա, շիզոտիպային և զառանցանքային խանգարումներ (F20 - F29)
3. Տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ (F30 - F39)
4. Սովորույթի և հակումների խանգարումներ (F63)
5. Մտավոր հետամնացություն (F70 - F79)
6. Հոգեկան և վարքային խանգարումներ` հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով (F10 - F19)
7. Շնչառական օրգանների տուբերկուլյոզ` հաստատված մանրէաբանորեն կամ հյուսվածքաբանորեն (A15)
8. Էպիլեպսիա (G40)
8. Ականջի հիվանդություններ` արտահայտված խլությամբ (G40) (դիվանագիտական ծառայության պաշտոնի դեպքում)
10. Տեսողական խանգարումներ` արտահայտված կուրությամբ (H54.0) (դիվանագիտական ծառայության պաշտոնի դեպքում)»: