Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1536-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

 

 

040.1028.290817

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 օգոստոսի 2017 թվականի N 1028-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1536-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի գիտակրթական գործունեությանն աջակցող հիմնադրամ ստեղծելու մասին» N 1536-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 5-րդ կետում «10» թիվը փոխարինել «15» թվով.

i

2) որոշման հավելվածի 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«30. Խորհուրդը բաղկացած է տասնհինգ անդամից`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը` ի պաշտոնե.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալը` ի պաշտոնե.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահը` ի պաշտոնե.

4) համալսարանի պետը` ի պաշտոնե.

5) երեք ներկայացուցիչ` համալսարանից, ութը` Հայաստանի Հանրապետության պաշտպանական-անվտանգային ոլորտում գործունեության փորձ ունեցող անձինք:»:

2. Հիմնադրամի գործադիր տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել հիմնադրամի կանոնադրության մեջ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն կատարված փոփոխությունների պետական գրանցումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.08.2017
N 1028-Ն
Որոշում