124.0243.030817
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«03» 08 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12417323
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ
27 հուլիսի 2017 թվականի N 243-Ն
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ (ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻՆ) ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի թիվ 224-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել հարկ վճարողին (հարկային գործակալին) հարկային մարմնում ներկայացնելու լիազորագրի ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2017 թվականի հուլիսի 27-ի
N 243-Ն հրամանի
Ձև
ԼԻԱԶՈՐԱԳԻՐ
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ (ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻՆ) ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
«____»________________ 20_____ թ. _____________________________
(նշել լիազորագրի տրման ամսաթիվը) (նշել լիազորագրի տրման վայրը)
Ես` ___________________________-ի ______________________________-ս,
(կազմակերպության անվանումը) (պաշտոնը, անուն, ազգանուն) կամ
Ես`_____________________________-ս [][][][][][][][]
(անհատ ձեռնարկատիրոջ անունը, (հարկ վճարողի հաշվառման
ազգանունը, հայրանունը) համարը` ՀՎՀՀ)
հաշվառված ______________________, _______________________________
(նշել հաշվառման վայրը) (նշել անձնագրի սերիան, համարը,
տրման ամսաթիվը)
սույնով լիազորում եմ________________________-ին
(անուն, ազգանուն)
_________________________________, հաշվառված________________________
(նշել անձնագրի սերիան, համարը, (նշել հաշվառման վայրը)
տրման ամսաթիվը)
ինձ ներկայացնել հարկային մարմնում` օժտելով իմ անունից գործողություններ իրականացնելու իրավունքով, այդ թվում`
1. _________________________________________________________________
2. _________________________________________________________________
3. _________________________________________________________________
4. _________________________________________________________________
5. _________________________________________________________________
Լիազորագիրը տրված է ____________________ ժամկետով և գործում է մինչև
(նշել ժամկետը)
«_____» ____________ 20 __ թ.:
Լիազորող` _____________________ ________________________
(ստորագրություն) (անուն, ազգանուն)
Կ.Տ.
(առկայության դեպքում)