Սեղմել Esc փակելու համար:
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 12-ԱՌԵՎՏՈՒՐ (ՏԱՐ ...

01.01.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2018  -ից մինչեւ   01.01.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 19.10.2018 թիվ 17-Ն որոշում)

i

603.0016.020817

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»        08            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60317317

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հուլիսի 2017 թվականի թիվ 16-Ն

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 12-ԱՌԵՎՏՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի ԹԻՎ 29-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների գործունեության մասին» Ձև 12-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների գործունեության մասին» Ձև 12-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հուլիսի 4-ի ««Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների գործունեության մասին» Ձև 12-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 35-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 29-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2017 թվականի

հուլիսի 14-ի թիվ 16-Ն որոշման

 

ՁԵՎ 12-առևտուր

(տարեկան)

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

20 թ.

._________________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի         |

|Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական   |

|խորհրդի 2016թ. հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:                            |

|_________________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը`                                       |

|մինչև  հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 25-ը                |

|_________________________________________________________________________|

|Ներկայացնում է _________________________________________________________ |

|      (անվանումը անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը)         |

|Գտնվելու վայրը __________________________________________ |__|__|__|__|  |

|                  (գործունեության իրականացման վայրը)  (փոստային դասիչը)  |

|Մարզը ______________________________________________________|__|__|      |

|                      (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)                         |

|Համայնքը/Վարչական շրջանը ___________________________________|__|__|__|   |

|                      (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)                         |

|                                                                         |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը __________________________        |

|___________________________________________________________|__|__|__|__| |

|                      (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)                         |

|Պետական գրանցման (հաշվառման) համարը |__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__||

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը |__|__|__|__|__|__|__|__|      |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |___|___|___|___|___|___|___|___|   |

|Հեռախոսահամար(ներ)____________________________________________________   |

|Էլեկտրոնային փոստ _____________________________@__________________       |

|_________________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է      |

|ՕՐԵՆՔՈՎ                                                                  |

|_________________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը                      |

|վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական          |

|վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է  |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                            |

._________________________________________________________________________.

 

ԲԱԺԻՆ 1. ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԵՎ ԾԱԽՍԵՐ

 

հազար դրամ (մեկ տասնորդական նիշով)

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                               |Տողի   |Փաստացի   |

|                                                  |համարը |տարեսկզբից|

|                                                  |       |          |

|                                                  |       |          |

|                                                  |       |          |

|__________________________________________________|_______|__________|

|                       Ա                          |   Բ   |     1    |

|__________________________________________________|_______|__________|

|Դրամական միջոցների մնացորդը հաշվետու տարվա սկզբին |110    |          |

|__________________________________________________|_______|__________|

|Ընդամենը եկամուտներ (տող 115 = տող 115.1+ տող     |115    |          |

|115.2 + տող 115.3) այդ թվում`                     |       |          |

|__________________________________________________|_______|__________|

|տեղահատկացման դիմաց վարձակալական վճարներ          |115.1  |          |

|__________________________________________________|_______|__________|

|օժանդակ ծառայություններից ստացված եկամուտներ      |115.2  |          |

|__________________________________________________|_______|__________|

|այլ եկամուտներ                                    |115.3  |          |

|__________________________________________________|_______|__________|

|Ընդամենը ծախսեր (տող 120 = տող 120.1+ տող 120.2+  |120    |          |

|տող 120.3 + տող 120.4 + տող 120.5) այդ թվում`     |       |          |

|__________________________________________________|_______|__________|

|աշխատանքի վարձատրություն և  դրան հավասարեցված     |120.1  |          |

|միջոցներ                                          |       |          |

|__________________________________________________|_______|__________|

|հիմնական միջոցների ձեռք բերման, շահագործման և     |120.2  |          |

|պահպանման ծախսեր                                  |       |          |

|__________________________________________________|_______|__________|

|հիմնական միջոցների ընթացիկ և  կապիտալ վերանորոգման|120.3  |          |

|ծախսեր                                            |       |          |

|__________________________________________________|_______|__________|

|ամորտիզացիոն մասհանումներ                         |120.4  |          |

|__________________________________________________|_______|__________|

|այլ ծախսեր                                        |120.5  |          |

|__________________________________________________|_______|__________|

|Դրամական միջոցների մնացորդը հաշվետու տարվա վերջին |125    |          |

|(տող 125 = տող 110 + տող 115 - տող 120)           |       |          |

._____________________________________________________________________.

 

ԲԱԺԻՆ 2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

._____________________________________________________________________.

|Առկա վաճառատեղերի քանակը, միավոր                  |130    |          |

|__________________________________________________|_______|__________|

|Աշխատողների միջին տարեկան թվաքանակը, մարդ         |135    |          |

|(տասնորդական ճշտությամբ)                          |       |          |

._____________________________________________________________________.

 

    Ղեկավար                        _____________________  ________________

                                   (Ազգանուն, անուն)      (Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ

    այլ լիազորված անձ)             _____________________  ________________

                                   (Ազգանուն, անուն)      (Ստորագրություն)

 

«___ «______ ____20___թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2017 թվականի

հուլիսի 14-ի թիվ 16-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 12-ԱՌԵՎՏՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների գործունեության մասին» ՁԵՎ 12-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են գյուղատնտեսական արտադրանքի շուկա կազմակերպող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի և մարզային գործակալություններ (տարածքային բաժին)` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվությունը կազմված է երկու բաժնից.

1) բաժին 1` Եկամուտներ և ծախսեր,

2) բաժին 2` Ընդհանուր տեղեկություններ:

6. Տող 110-ը ներառում է նախորդ տարվա վերջի դրամական միջոցների մնացորդը:

7. Տող 115-ը ներառում է հաշվետվության 115.1, 115.2 և 115.3 տողերում բերված ցուցանիշների հանրագումարը (տող 115 = տող 115.1+ տող 115.2 + տող 115.3):

8. Տող 115.1-ը ներառում է տեղահատկացման համար գանձվող վարձակալական վճարի գումարը, որը գանձվում է շուկաներում վաճառք իրականացնող անձանցից` տեղահատկացման համար:

9. Տող 115.2-ը ներառում է այն եկամուտները, որոնք ստացվում են շուկայում գյուղատնտեսական արտադրանքի վաճառքն իրականացնող անձանց որոշակի ծառայություններ մատուցելու համար. առևտրական գույքի, կշռաչափման սարքերի տրամադրման, մթերքները սառնարաններում, սառցարաններում և այլ պահեստային տարածքներում պահպանման, հատուկ սանիտարական հագուստների տրամադրման և այլնի համար:

10. Տող 115.3-ը ներառում է վերը չնշված բոլոր եկամուտները:

11. Տող 120-ը ներառում է 120.1-ից մինչև 120.5-րդ տողերի հանրագումարը (տող 120 = տող 120.1 + տող 120.2 + տող 120.3 + տող 120.4 + տող 120.5):

12. Տող 120.1-ը հաշվառվում է.

1) վարձատրություն աշխատած ժամանակահատվածի համար, այդ թվում նաև կատարած աշխատանքի դիմաց ցանկացած լրացուցիչ վարձատրություն` պարգևատրումներ, հավելավճարներ, լրավճարներ, հատուցման վճարներ,

2) վարձատրություն չաշխատած ժամանակահատվածի համար` օրենսդրությամբ նախատեսված դեպքերում,

3) միանվագ տրվող խրախուսական և այլ վճարներ:

13. Տող 120.2-ը ներառում է հաշվետու ժամանակաշրջանում շուկաների շինարարության, բարեկարգման, ինչպես նաև շուկաների նյութատեխնիկական հագեցվածության համար կատարված ծախսերը:

14. Տող 120.3-ը ներառում է հիմնական միջոցների նորոգման, վերանորոգման և վերականգնման համար կատարվող ընթացիկ և կապիտալ ծախսերը:

15. Տող 120.4 -ը ներառում է գործունեության ընթացքում օգտագործվող և մաշվածքի ենթակա հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների գումարը:

16. Տող 120.5 -ը ներառում է վերը չնշված բոլոր ծախսերը. գովազդի, ապահովագրության, կոմունալ ծառայությունների ծախսերը և այլն:

17. Տող 125-ը ներառում է 110 և 115 տողերի գումարը և 120 տողի տարբերությունը (տող 125 = տող 110 + տող 115 - տող 120):

18. Տող 130-ը ներառում է հաշվետու տարվա վերջին շուկայում առկա վաճառատեղերի քանակը:

19. Տող 135-ի ցուցանիշը (տասնորդական ճշտությամբ) հաշվարկվում է որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա ամիսների թվին` 12 -ի բաժանելով:

1) Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:

2) Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:

3) Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի դրությամբ աշխատողների թվաքանակների գումարը 2-ի բաժանելով:

20. Սույն հրահանգի իմաստով «Աշխատողների միջին տարեկան թվաքանակը» ցուցանիշը հաշվարկելիս, վերջինիս մեջ պետք է ներառել աշխատանքային, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարողներին և անհատ ձեռնարկատերերին: Աշխատողը, ով ներառված է աշխատողների թվաքանակում և միաժամանակ կնքել է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրեր նույն գործատուի հետ, աշխատողների թվաքանակում հաշվառվում է մեկ անգամ:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
14.07.2017
N 16-Ն
Որոշում