ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
3 օգոստոսի 2017 թվականի N 33
31. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ (ԳՆՈՒՄՆԵՐԻ) ՆՊԱՏԱԿՈՎ ԱԳՐՈՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ, ԲԵՐՔԻ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻՆ ԵՎ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ`
1) գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.
2) բերքի գնման պայմանագրի օրինակելի ձևին` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի Գյուղական ֆինանսավորման կառույցի կողմից գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ տրամադրվող հաշվետվության ձևին` համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրի շրջանակներում վարկի ստացման նախնական հայտերի գնահատման գործընթացի կանոնակարգումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2017 թ. օգոստոսի 3-ի նիստի
N 33 արձանագրային որոշման
ԾՐԱԳԻՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ (ԳՆՈՒՄՆԵՐԻ) ՆՊԱՏԱԿՈՎ ԱԳՐՈՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՊԻԼՈՏԱՅԻՆ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
I. ԱԳՐՈՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԿԱ
ՎԻՃԱԿԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ IV. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
V. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ
VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
VII. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
VIII. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերությունը հանդիսանում է գյուղատնտեսական մթերքների երաշխավորված իրացման և վերարտադրության ապահովման կարևորագույն ոլորտներից մեկը և տնտեսության այդ ոլորտի զարգացման մակարդակը մեծապես պայմանավորում է գյուղատնտեսության զարգացումը:
2. Գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերությունը հանրապետության արդյունաբերության առաջատար ճյուղերից է, վերջինիս տեսակարար կշիռն ամբողջ արդյունաբերության համախառն արտադրանքի մեջ 2016 թվականի տվյալներով կազմել է 37.3%, իսկ մշակող արդյունաբերությունում` 59.6%:
3. Նշվածի հետ մեկտեղ գյուղատնտեսական մթերքների վերամշակման ոլորտում առկա են մի շարք խնդիրներ, որոնք կապված են առկա հզորությունների լիարժեք օգտագործման, մթերումների կազմակերպման, մթերված հումքի դիմաց ժամանակին վճարման, տեխնիկական վերազինման, մրցունակության, շուկայահանման, գյուղատնտեսական մթերքներ արտադրողների հետ պայմանագրային հարաբերությունների հաստատման և այլնի հետ:
4. Նշված խնդիրների լուծման արդյունավետ ուղղություններից է գյուղատնտեսական հումքի մթերումների կազմակերպման նպատակով մատչելի պայմաններով վարկավորումը:
5. Ներկայումս վարկային շուկայում ձևավորված տոկոսադրույքը և այլ պայմանները չեն համապատասխանում գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության առանձնահատկություններին և պահանջներին: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել բարձրացնել գյուղատնտեսական մթերքների վերամշակման ոլորտի վարկավորման մատչելիությունը: Ծրագիրն ուղղված է գյուղատնտեսական հումքի մթերումների կազմակերպման համար նպատակային վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման միջոցով վարկավորման մատչելիության մակարդակի բարձրացմանը:
6. Պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում ծրագրի իրականացումը նախապայմաններ կստեղծի գյուղատնտեսական հումք արտադրողների և վերամշակողների միջև պայմանագրային հարաբերությունների հաստատման, համագործակցության խթանման և գործունեության արդյունավետության բարձրացման համար:
I. ԱԳՐՈՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
7. Գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության կազմակերպությունները վերազինման և շրջանառու միջոցների համալրման կարիքները սեփական ազատ միջոցների սղության կամ բացակայության պատճառով մշտապես ապահովում են վարկային միջոցների հաշվին, որոնք սովորաբար լինում են միջնաժամկետ (3-5 տարի), երբեմն` երկարաժամկետ, դրամով և արտարժույթով, իսկ դրանց տոկոսադրույքները տատանվում են 8.8-14.2%-ի սահմաններում:
8. Վերազինման և շրջանառու միջոցների համալրման կարիքները պահանջվում են մեծածավալ ներդրումներ, մինչդեռ կազմակերպությունների գրավի առարկան սահմանափակ է, հետևաբար վարկավորման համար հաճախ գրավադրվում է կազմակերպության ամբողջ գույքը: Հետագա տարիների գործունեության համար, շրջանառու միջոցների համալրման անհրաժեշտության դեպքում, գրավի առարկայի բացակայության պատճառով, անհնարին է դառնում նոր վարկերից օգտվելու գործընթացը: Արտադրության վերազինման և հումքի ձեռքբերման համար, սահմանափակ ժամկետով տրամադրված վարկերի սպասարկման ծախսերը զգալիորեն բարձրացնում են արտադրանքի ինքնարժեքը և բացասաբար անդրադառնում արտադրանքի մրցունակության վրա: Մրցունակության վրա բացասաբար են անդրադառնում նաև հումքի համեմատաբար բարձր գները, որը վերամշակողը վճարում է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղացիական տնտեսությունները գործում են ինտենսիվացման ցածր պայմաններում, մասնատված են, որի հետևանքը գյուղատնտեսական հումքի բարձր ինքնարժեքն է: Այդ պայմաններում էլ մշտապես առկա է գյուղացիական տնտեսությունների դժգոհությունը մթերման գների նկատմամբ, իսկ վերամշակողների կողմից մթերման գների բարձրացման հնարավորությունները սահմանափակ են, քանի որ պատրաստի արտադրանքի համար առկա են շուկայում ձևավորված որոշակի գներ:
9. Ստեղծված իրավիճակում, վերամշակող ընկերությունները ցածր մրցունակության և մարքեթինգային գործունեության սահմանափակ հնարավորությունների հետևանքով հաճախ չեն կարողանում սպասարկել վերցրած վարկային ռեսուրսները, որը բացասաբար է անդրադառնում վարկունակության, հետևաբար նոր վարկերից օգտվելու հնարավորության վրա:
10. Ագրովերամշակող ընկերությունների կողմից վարկային միջոցների ներգրավման հիմնական խոչընդոտներից է տոկոսադրույքների բարձր մակարդակը, որը հանգեցնում է դրանց սպասարկման ծանր բեռի վերը նշված հետևանքներին:
11. Հանրապետության գյուղատնտեսության և գյուղատնտեսական հումքի վերամշակման ոլորտի առանձնահատկությունների պայմաններում (գյուղատնտեսական հումքի արտադրության բարձր ռիսկ, իրացման բարդություններ, արտահանման տրանսպորտային մեծ ծախսեր, գինեգործական արտադրանքի դեպքում արտադրական տեխնոլոգիայով պայմանավորված պատրաստի արտադրանքի ստացման համար անհրաժեշտ երկար ժամկետներ և այլն) շահութաբեր արտադրության վարումը հնարավոր է միայն տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման մեխանիզմների կիրառման միջոցով, անհրաժեշտության դեպքում նաև գրավով` պարտավորության կատարման մասնակի ապահովմամբ:
II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
12. Ըստ կատարված գնահատման արդյունքների` 2015-2016 թվականներին պտուղբանջարեղեն վերամշակող շուրջ 35 ընկերությունների և խաղող վերամշակող շուրջ 50 ընկերությունների կողմից գնված 280.9 և 171.1 հազար տոննա պտուղբանջարեղենի և խաղողի արժեքը կազմել է շուրջ 39.0 և 21.2 մլրդ դրամ:
13. Քանի որ գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության կազմակերպությունների շրջանառու միջոցների համալրման կարիքները հիմնականում ապահովվում են վարկային միջոցների հաշվին` պտուղբանջարեղեն և խաղող վերամշակող շուրջ 85 ընկերության միայն մթերումների համար անհրաժեշտ շրջանառու միջոցների պահանջարկը կազմում է ավելի քան 20.0 մլրդ դրամ:
14. Գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության վարկունակության մակարդակի և վարկային ծանրաբեռնվածության մասին որոշակի պատկերացում կարելի է կազմել, հաշվի առնելով, որ 2017 թվականի փետրվարի 1-ի դրությամբ մսամթերքի, կաթնամթերքի, պտուղբանջարեղենային պահածոների և խմիչքների արտադրության ոլորտի տնտեսավարողների կողմից սպասարկվում են շուրջ 590 վարկ, որոնց մայր գումարի մնացորդը կազմում է շուրջ 64.5 մլրդ դրամ: Վարկերը տրամադրվել են ՀՀ դրամով և արտարժույթով, որոնց տոկոսադրույքը ՀՀ դրամով տատանվում է 12.3-ից 14.2, իսկ արտարժույթով` 8.8-ից 11.2%-ի սահմաններում: Գործող վարկերը շրջանառու միջոցների համալրումից բացի օգտագործվել են նաև տեխնիկական վերազինման և այլ կարիքների համար և դրանց հետվերադարձը պահանջում է երկարատև ժամանակահատված:
15. Պտուղբանջարեղեն և խաղող վերամշակող ընկերությունների առանձնահատկություններով պայմանավորված մթերումների կազմակերպման նպատակով անհրաժեշտ է տրամադրել առնվազն 1 տարի ժամկետով նպատակային վարկեր, իսկ սուբսիդավորման 9 տոկոսային կետը հիմնավորվում է այն հանգամանքով, որ ծրագրով առաջարկվող պայմաններով շուրջ 2.4 մլրդ դրամ վարկավորման դեպքում հնարավորություն կստեղծվի 2017 թվականին շուրջ 70.0 մլն դրամով նվազեցնել մոտ 20 վարկառու ընկերությունների կողմից արտադրության վրա կատարվող ծախսերը: Արդյունքում առկա ռեսուրսները կուղղվեն լրացուցիչ ծավալներով մթերումների իրականացմանը կամ առավել բարձրորակ հումքի ձեռքբերմանը, որը կնպաստի պատրաստի արտադրանքի որակական ցուցանիշների ու մրցունակության բարձրացմանը և իրացման ծավալների ավելացմանը:
16. Ներկայումս գյուղատնտեսության ոլորտում իրականացվում են վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրեր, սակայն ագրարային ճյուղի զարգացումը պահանջում է, որ վարկավորման մատչելիություն ապահովվի նաև գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերությունում, որը տվյալ ոլորտում ծառացած մի շարք խնդիրների լուծման պայմաններում դրականորեն կանդրադառնա գյուղատնտեսական մթերքների իրացման և արդյունքում` գյուղատնտեսության զարգացման գործընթացի վրա:
III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
17. Ծրագրի հիմնական նպատակը հանրապետության տարածքում գործող գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության ոլորտում զբաղված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով վարկավորման մատչելիության մակարդակի բարձրացումն է:
18. Սուբսիդավորման ենթակա վարկերը պետք է նպատակաուղղվեն բացառապես մթերվող գյուղատնտեսական հումքի արժեքի վճարմանը:
19. Նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները`
1) ագրովերամշակման ոլորտին գյուղատնտեսական հումքի մթերումների կազմակերպման նպատակով վարկային միջոցների տրամադրման մատչելի մեխանիզմների առաջադրում.
2) տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորմամբ նպատակային վարկերի տրամադրման ուղղությունների դասակարգման հստակեցում.
3) անհրաժեշտ միջոցների և դրա սուբսիդավորվող մասի գնահատում.
4) վարկերի սուբսիդավորման ձևի հստակեցում.
5) ծրագրի իրականացման մոնիթորինգի մեխանիզմի առաջադրում.
6) ծրագրի ռիսկերի գնահատում:
IV. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
20. Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրի մասնակիցներն են`
1) գյուղատնտեսական մթերքների վերամշակմամբ զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք բավարարում են ծրագրի և դրան մասնակից բանկի կամ վարկային կազմակերպության ֆինանսական (վարկունակության) պահանջները.
2) ցանկացած բանկ և վարկային կազմակերպություն (այսուհետ` ՖԿ), որը բավարարում է ծրագրի պահանջները և ծրագրի պայմաններին համապատասխան վարկ է տրամադրում գյուղատնտեսական մթերքների վերամշակմամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը (այսուհետ` ԳՖԿ).
4) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը.
5) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:
21. Սույն ծրագրով տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորմամբ վարկերի նպատակները դասակարգվում են ըստ հետևյալ ուղղությունների`
1) պտուղբանջարեղենի գնումներ.
2) խաղողի գնումներ:
22. Սուբսիդավորման են ենթակա Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի կամ վարկային կազմակերպությունների (այսուհետ` Ֆ4) կողմից հետևյալ նախապայմաններով տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքները`
1) տրամադրվող վարկի չափը (գումարը) չպետք է գերազանցի վարկառուի սույն որոշման N 2 հավելվածով հավանության արժանացած Բերքի գնման պայմանագրի օրինակելի ձևերին համապատասխան գյուղացիական տնտեսությունների հետ կնքված պայմանագրերում նշված բերքի գնման արժեքը, իսկ բերքի գնման նվազագույն գներով հաշվարկված լինելու դեպքում` բերքի գնման ակնկալվող արժեքի 120 տոկոսը.
2) ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացվող նախնական հայտի վերաբերյալ դրական եզրակացությունը.
3) գյուղացիական տնտեսությունների հետ կնքված պայմանագրերի օրինակելի ձևը ներառում է հետևյալ դրույթները`
ա. գյուղացիական տնտեսությանը սեփականության իրավունքով պատկանող կամ վարձակալական հիմունքներով օգտագործվող հողատարածք(ներ)ի չափը,
բ. բերքի գնման քանակը, ժամկետները և գնման փաստացի կամ նվազագույն գինը,
զ. վաճառողի բանկային հաշվի համարը:
23. Սույն ծրագրով սուբսիդավորման ենթակա ՖԿ-ի կողմից տրամադրվող նպատակային վարկերը`
1) տրամադրվում են Հայաստանի Հանրապետության դրամով.
2) յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 150.0 մլն. ՀՀ դրամը.
3) ունեն առավելագույնը 1 տարի մարման ժամկետ.
4) տրամադրվում են առավելագույնը տարեկան մինչև 12 տոկոսը ներառյալ անվանական տոկոսադրույքով, ընդ որում, վարկի հետ կապված ՖԿ-ի ծառայությունների համար այլ վճարներ չեն գանձվում (կանխիկացման վճար, սպասարկման վճար, միջնորդավճարներ և այլն).
5) վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է առնվազն 2 ամիս, բայց ոչ ավելի, քան 3 ամիս, իսկ վարկի չսուբսիդավորվող տոկոսների վճարման պարտականությունը վարկառուի մոտ առաջանում է վարկի տրամադրման պահից սկսած:
6) ՖԿ-ին ԳՖԿ-ի կողմից վարկի տոկոսադրույքի սուբսիդավորված գումարի փոխանցումն իրականացվում է վարկի տրամադրելու պահից 1 ամիս հետո, այնուհետև յուրաքանչյուր ամիս:
7) վարկի մայր գումարը և վարկի տոկոսադրույքը վարկառուի ցանկությամբ վաղաժամ մարելու դեպքում տույժեր և (կամ) տուգանքներ չեն գանձվում.
8) տույժերը և (կամ) տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն.
9) տոկոսավճարի չափը հաշվարկվում է վարկի մայր գումարի մնացորդի նկատմամբ.
10) սուբսիդավորվող վարկի մայր գումարը չունի նվազագույն շեմ:
24. Սուբսիդավորվելու է վարկի տոկոսադրույքի տարեկան մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը), որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 3 տոկոս:
25. ՖԿ-ի և վարկառուի միջև կնքված տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորմամբ վարկի տրամադրման մասին պայմանագրում պետք է նախատեսվեն դրույթներ այն մասին, որ.
1) վարկառուին տրամադրված վարկի տոկոսադրույքը սուբսիդավորվում է ԳՖԿ-ի կողմից,
2) վարկառուի կողմից յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում ՖԿ-ին պետք է ներկայացվի տեղեկատվություն` թողարկված և իրացված պատրաստի արտադրանքի ծավալների մասին` համապատասխան տարվա ընթացիկ գներով,
3) դրույթներ վարկի սուբսիդավորվող տոկոսագումարի և սուբսիդավորման դադարեցման պայմանների վերաբերյալ` սույն ծրագրին համապատասխան,
4) տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորմամբ վարկերի տրամադրումն իրականացվում է ՖԿ-ի ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխան, ընդ որում ՖԿ-ն վարկը հաստատելուց և վարկի ու վարկի ապահովման միջոցների պատշաճ իրավական ձևակերպումներից հետո վարկառուի կողմից ներկայացված բերքի գնումը հավաստող փաստաթղթի հիման վրա տասնօրյա ժամկետում հանձնված բերքի արժեքը փոխանցում է բերքի գնման պայմանագրերում նշված վաճառողի բանկային հաշվին,
5) պայմանագրին կից վարկի մարման ժամանակացույցում պետք է առանձնացված տողով նշվեն վարկի ամբողջ տոկոսագումարը, վարկառուի կողմից ՖԿ-ին վճարման ենթակա տոկոսագումարի չափը և ԳՖԿ-ի կողմից վարկի սուբսիդավորվող տոկոսագումարի չափը:
26. ՖԿ-ն և ԳՖԿ-ն սահմանում են, որ ՖԿ-ի և վարկառուի միջև կնքված տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորմամբ վարկի տրամադրման մասին պայմանագրի գործողության ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով փոխանակում են վարկառուի վերաբերյալ իրավական, տնտեսական, ֆինանսական և այլ տեղեկատվություն` պահպանելով բանկային և առևտրային գաղտնիքի վերաբերյալ «օրենսդրության պահանջները:
27. Վարկի տոկոսադրույթի սուբսիդավորման գործընթացը
1) Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում են ՖԿ-ները, որոնք տրամադրում են սույն ծրագրի պայմաններին համապատասխանող նոր վարկեր:
2) Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումն իրականացվում է ԳՖԿ-ի կողմից` ԳՖԿ-ի և ՖԿ-ի միջև կնքվող երկկողմ պայմանագրի հիման վրա:
3) ԳՖԿ-ի և ՖԿ-ի միջև կնքվող երկկողմ պայմանագրի օրինակելի ձևը մշակում է ԳՖԿ-ն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ
4) ՖԿ-ն հայտը ներկայացնում է ԳՖԿ-ին մինչև վարկառուների կողմից վարկի սուբսիդավորվող տոկոսների փաստացի մարումներին հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը:
5) ԳՖԿ-ն պարտավոր է ՖԿ-ի և ԳՖԿ-ի միջև կնքված պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում հայտում նշված վարկի սուբսիդավորվող տոկոսադրույքը փոխանցել ՖԿ-ի բանկային հաշվին:
6) ՖԿ-ն հայտը ներկայացնում է ԳՖԿ-ին էլեկտրոնային կամ փաստաթղթային ձևով:
7) Հայտի ձևը մշակվում է ԳՖԿ-ի կողմից:
8) ՖԿ-ների կանխատեսումներից ելնելով ԳՖԿ-ն գնահատում է սուբսիդավորման գումարի տարեկան մոտավոր պահանջարկը և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:
9) Սույն ծրագրով սահմանված վարկային տոկոսադրույքի սուբսիդավորման ընթացակարգի և մասնակից ՖԿ-ների մասին հնարավոր շահառուներին, ինչպես նաև վարկի սուբսիդավորման ծրագրի մասին իրազեկումը վերապահվում են ԳՖԿ-ին և ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը:
28. Վարկի տոկոսադրույթի սուբսիդավորման դադարեցումը և ավարտը
1) Վարկի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորումը դադարում է հետևյալ հիմքերով, եթե`
ա. առկա են տվյալ վարկի վերաբերյալ վարկառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային 60 օրվանից ավել ժամկետանց պարտավորություններ ՖԿ-ի հանդեպ կամ ՖԿ-ի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով, ՀՀ կենտրոնական բանկի կողմից 1999 թվականի ապրիլի 23-ին հավանության արժանացած և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 1999 թվականի հունիսի 4-ին հաստատված «ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» օբյեկտիվ չափանիշների համաձայն, վարկը ստանդարտ դասով դասակարգված չէ.
բ. վարկն օգտագործվել է ոչ նպատակային և (կամ) սուբսիդավորման պայմաններին ոչ համապատասխան: Վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային և (կամ) սուբսիդավորման պայմաններին ոչ համապատասխան օգտագործում է համարվում, եթե վարկային միջոցները օգտագործվել են ՖԿ-ի և վարկառուի միջև կնքված վարկային պայմանագրով սահմանված պայմաններին ոչ համապատասխան: ՖԿ-ն, վարկի նպատակային օգտագործման իր կողմից կատարված մոնիթորինգի արդյունքի հիման վրա` վարկը ոչ նպատակային օգտագործելու փաստի արձանագրման կամ ԳՖԿ-ի կամ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից կատարված մոնիթորինգի արդյունքում հայտնաբերված սույն ծրագրի պայմանների խախտումների մասին կազմված համապատասխան եզրակացության ստացման դեպքում անմիջապես դադարեցնում է վարկի տոկոսագումարի սուբսիդավորումը և հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է ԳՖԿ-ին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը.
գ. վարկառուն սահմանված կարգով ՖԿ-ին չի տրամադրել սույն ծրագրի 26-րդ կետի 2-րդ ենթակետով պահանջվող համապատասխան տեղեկատվությունը, ՖԿ-ի համար դա հիմք է հանդիսանում սուբսիդավորումը դադարեցնելու:
2) Սույն ծրագրի շրջանակներում սուբսիդավորումը դադարեցվում է տվյալ վարկի մարման ժամանակացույցով սահմանված վարկառուի նախորդ մարման օրվանից սկսած:
3) Վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային և (կամ) սուբսիդավորման պայմաններին ոչ համապատասխան օգտագործման և սույն ծրագրի 26-րդ կետի 2-րդ ենթակետով պահանջվող տեղեկատվությունը չտրամադրելու դեպքերում մինչև այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը ենթակա է վերադարձման: Սուբսիդավորված գումարի վերադարձը ԳՖԿ-ին իրականացնում է ՖԿ-ն:
4) Վարկի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման ավարտը համապատասխանում է այն ժամկետի ավարտին, որը պետք է սահմանված լինի ՖԿ-ի և վարկառուի միջև կնքված վարկային պայմանագրով` սույն ծրագրի 26-րդ կետի պահանջներին համապատասխան:
V. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ
29. Ծրագրի մոնիթորինգն իրականացնում են ԳՖԿ-ն և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը` ՖԿ-ի կողմից ներկայացված տեղեկատվության և վարկառուների ընտրանքային ուսումնասիրության հիման վրա: Մոնիթորինգի տեսակները` փաստաթղթային, այցելություններ և հարցումներ, ուղղությունները, ծավալը և նպատակայնության համապատասխանության պարամետրերը սահմանվում են ԳՖԿ-ի կողմից մշակված ներքին ընթացակարգով:
30. Այն դեպքում, եթե ԳՖԿ-ն կամ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը մոնիթորինգի արդյունքում հայտնաբերում են սույն ծրագրի պայմանների խախտում, ապա այդ մասին կազմվում է համապատասխան եզրակացություն և տեղեկացվում է միմյանց և ՖԿ-ին:
31. Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտերի ամփոփման արդյունքում ԳՖԿ-ն ձևավորում է վիճակագրական տվյալների բազա:
32. ԳՖԿ-ն յուրաքանչյուր ամիսը մեկ սույն որոշման N 3 հավելվածով հաստատված ձևով ամփոփ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
33. Հաշվետվությունը պետք է պարունակի մանրամասն տեղեկատվություն գործընթացի մասին, այդ թվում`
1) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրված վարկերի մասին ամփոփ տեղեկատվություն` ըստ մարզային տեղաբաշխվածության, որը պետք է ներառի`
ա. տրամադրված վարկի չափը,
բ. վարկի շրջանակում նախատեսված և փաստացի բերքի գնման չափն, ըստ տեսականու,
գ. վարկի շրջանակում գյուղացիական տնտեսությունների հետ կնքված պայմանագրերի քանակն, ըստ գյուղացիական տնտեսությունների,
դ. գյուղացիական տնտեսությունների հետ կնքված պայմանագրերով սահմանված ժամկետներում գնված բերքի դիմաց կատարված վճարումները.
2) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման ծավալների կանխատեսումն առնվազն առաջիկա եռամսյակի համար:
3) հայտնաբերված խախտումների վերաբերյալ տեղեկատվություն.
4) առաջարկություններ սույն ծրագրի պայմանների բարելավման կամ կատարելագործման վերաբերյալ:
VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
34. Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրի իրականացման ռիսկերն են`
1) գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրով մթերումների կազմակերպման համար մատչելի պայմաններով նպատակային վարկային միջոցների տրամադրման առաջնահերթությունների ոչ ճիշտ գնահատումը,
2) ՖԿ-ների կողմից սույն ծրագրի պահանջներին համապատասխանող վարկային ռեսուրսների տրամադրման հնարավորությունների ոչ ճիշտ գնահատումը,
3) ագրովերամշակման ոլորտի կազմակերպությունների կողմից սույն ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ ազատ գրավի առկայության սահմանափակությունը,
4) ագրովերամշակման ոլորտի կազմակերպությունների կողմից թողարկվող պատրաստի արտադրանքի իրացման բարդություններով, դանդաղ տեմպով և այլ գործոններով պայմանավորված վարկառուների ակնկալվող եկամուտների չապահովումը
5) բնակլիմայական և այլ գործոններով պայմանավորված արտադրված գյուղատնտեսական հումքի ցածր որակական ու քանակական ցուցանիշները և բարձր ինքնարժեքը:
35. Ռիսկերի մեղմման հնարավորություններն են`
1) մթերումների կազմակերպման նպատակով սուբսիդավորման ծրագրի շահառու ագրովերամշակող կազմակերպության ընտրության և հաստատման գործընթացում հիմնավորվածության ապահովման համար շահագրգիռ բոլոր կողմերի հնարավոր մասնակցությունը,
2) սույն ծրագրի պահանջներին համապատասխանող վարկային ռեսուրսների հայթայթումը,
3) ՖԿ-ների կողմից ծրագրի շահառու ագրովերամշակող կազմակերպությունների պատրաստի արտադրանքը գրավի առարկա ընդունումը,
4) Հայաստանի զարգացման և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամների կողմից հայկական ծագման ապրանքների առաջմղման ու իրացման աջակցությանն ուղղված միջոցառումների ակտիվացումը,
5) գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտությունից ելնելով մասնագիտական խորհրդատվության տրամադրման մեխանիզմների կատարելագործումը:
VII. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
36. Ծրագրի իրականացման համար 2017 թվականի վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորվող գումարի չափը կազմում է շուրջ 70,4 մլն դրամ, որի ֆինանսավորման աղբյուրը պետական բյուջեն է և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցները: 2017 թվականին նախատեսվում է տրամադրել 2.4 մլրդ դրամի չափով վարկ:
37. Ծրագրի ֆինանսավորումը կիրականացվի Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեից` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացված միջոցների շրջանակներում կատարված տնտեսումների հաշվին:
38. Վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման գումարի հաշվարկը ներկայացված է աղյուսակում:
VIII. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
39. Գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերությունում տնտեսավարողների վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրի իրականացման արդյունքում`
1) նախադրյալներ կստեղծվեն ոլորտում վարկունակ պահանջարկի մակարդակի բարձրացման համար, ինչը կհանգեցնի գյուղատնտեսական մթերքների գնման դիմաց գյուղացիական տնտեսություններին կատարվող վճարումները կարճ ժամկետում կատարելուն.
2) նախապայմաններ կստեղծվեն գյուղատնտեսական հումք արտադրողների և վերամշակողների միջև պայմանագրային հարաբերությունների հաստատման համար.
3) կնվազեն բանկերի և վարկային կազմակերպությունների ռիսկերը` դրանք պետության, ՖԿ-ների և վարկառուների միջև դիվերսիֆիկացնելու արդյունքում.
4) 5-ից 7 տոկոսով կբարձրանա ծրագրի շահառու վարկառուների կողմից գյուղատնտեսական մթերքների վերամշակումից ստացվող արտադրանքի մրցունակության մակարդակը.
5) որոշակիորեն կավելանան ծրագրի շահառու վարկառուների կողմից գյուղատնտեսական մթերքների վերամշակումից ստացվող արտադրանքի արտադրության ու արտահանման ծավալները, որը դրականորեն կանդրադառնա նոր աշխատատեղերի ստեղծման, ոլորտում զբաղվածների եկամուտների ավելացման և արտաքին ապրանքաշրջանառության բարելավման վրա.
6) որոշակիորեն կբարձրանա գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության ոլորտի գրավչության մակարդակը.
7) էականորեն կմեղմվի գյուղատնտեսական մթերքների իրացման հիմնախնդիրը, կմեծանա գյուղատնտեսական հումքի պահանջարկը, որը կնպաստի գյուղատնտեսության ապրանքայնության մակարդակի բարձրացմանը.
8) ծրագրի գործողության առաջին տարվա արդյունքներից ելնելով հնարավորություն կստեղծվի ձևավորել առաջարկություններ` ծրագրի ծավալների վերանայման և ծրագրի իրականացման ընթացքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Աղյուսակ
Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով
ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի
սուբսիդավորման 1 տարվա հաշվարկ
._________________________________________________________________________.
| |ժամկետ |Վարկի |Տո-|Ամս-|Հաշվարկված |Մնացորդ, դրամ |
| | |հավասարաչափ |կոս|վա |տոկոսագումար, | |
| | |մարումներ, դրամ | |օրեր|դրամ | |
|__|____________|________________|___|____|______________|________________|
| | |2,400,000,000.00| | | |2,400,000,000.00|
|__|____________|________________|___|____|______________|________________|
|1 |15.09.2017թ | |9 |31 | 18,345,205.48|2,400,000,000.00|
|__|____________|________________|___|____|______________|________________|
|2 |15.10.2017թ.| |9 |30 | 17,753,424.66|2,400,000,000.00|
|__|____________|________________|___|____|______________|________________|
|3 |15.11.2017 | 240,000,000.00|9 |31 | 18,345,205.48|2,160,000,000.00|
|__|____________|________________|___|____|______________|________________|
|4 |15.12.2017թ.| 240,000,000.00|9 |30 | 15,978,082.19|1,920,000,000.00|
|_______________|________________|___|____|______________|________________|
|Ընդամենը 2017թ.| 480,000,000.00| | | 70,421,917.81| |
|_______________|________________|___|____|______________|________________|
|5 |15.01.2018թ.| 240,000,000.00|9 |31 | 14,676,164.38|1,680,000,000.00|
|__|____________|________________|___|____|______________|________________|
|6 |15.02.2018թ.| 240,000,000.00|9 |31 | 12,841,643.84|1,440,000,000.00|
|__|____________|________________|___|____|______________|________________|
|7 |15.03.2018թ.| 240,000,000.00|9 |28 | 9,941,917.81|1,200,000,000.00|
|__|____________|________________|___|____|______________|________________|
|8 |15.04.2018թ.| 240,000,000.00|9 |31 | 9,172,602.74| 960,000,000.00|
|__|____________|________________|___|____|______________|________________|
|9 |15.05.2018թ.| 240,000,000.00|9 |30 | 7,101,369.86| 720,000,000.00|
|__|____________|________________|___|____|______________|________________|
|10|15.06.2018թ.| 240,000,000.00|9 |31 | 5,503,561.64| 480,000,000.00|
|__|____________|________________|___|____|______________|________________|
|11|15.07.2018թ.| 240,000,000.00|9 |30 | 3,550,684.93| 240,000,000.00|
|__|____________|________________|___|____|______________|________________|
|12|15.08.2018թ.| 240,000,000.00|9 |31 | 1,834,520.55| - |
|_______________|________________|___|____|______________|________________|
|Ընդամենը 2018թ.|1,920,000,000.00| | | 64,622,465.75| |
|_______________|________________|___|____|______________|________________|
|Ընդամենը |2,400,000,000.00| | |135,044,383.56| |
._________________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2017 թ. օգոստոսի 3-ի նիստի
N 33 արձանագրային որոշման
ԲԵՐՔԻ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ
Բերքի գնման պայմանագիր N_______________
___________________ ____________________
(կնքման վայրը) (օր, ամիս, տարի)
«____» -ը, այսուհետ` «Գնորդ», ի դեմս____-ի, որը գործում է/ հանդես է գալիս ______ (կազմակերպության անվանումը/անձի անուն ազգանունը), (կանոնադրություն /լիազորագիր/իր «_____»-ը, այսուհետ` «Վաճառող», ի դեմս (կազմակերպության անվանումը /անձի անուն ազգանունը), (կանոնադրություն / լիազորագիր/իր անունից) հիման վրա մյուս կողմից, Գնորդը և Վաճառողը միասին այսուհետ` «Կողմեր», իսկ առանձին` «Կողմ», կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին`
1. Պայմանագրի առարկան
1. Վաճառողը պարտավորվում է 201 թ.-ին (201-201 թ-ներին) աճեցված բերքը (այսուհետ` «Ապրանք») սույն պայմանագրով սահմանված ժամկետներում, քանակությամբ, գնով և այլ պայմաններով վաճառել Գնորդին, իսկ Գնորդը պարտավորվում է գնել այն:
2. Այն դեպքում, եթե սույն պայմանագրի 3-րդ կետում նշված հողատարածքը գտնվում է համատեղ սեփականության ներքո, սույն պայմանագիրը կարող է կնքել համասեփականատերերից յուրաքանչյուրը` մյուս համասեփականատերերի գրավոր համաձայնության հիման վրա:
2. Ապրանքի որակին և քանակին ներկայացվող պահանջները, Կողմերի
իրավունքներն ու պարտականությունները
3. Ապրանքը գնվելու է բացառապես Վաճառողի կողմից մշակվող և սույն կետում նշված հողատարածքից ստացված բերքից, որը հավաստվում է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից գյուղատնտեսական (խաղողագործական, պտղաբուծական, բանջարաբուծական արտադրության) գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ տրված տեղեկանքով և պարունակի հետևյալ տեղեկատվությունը`
տեղակայումը` _____մարզ, համայնք____, տնկված ____ թ. բերքատու կամ մշակվող տարածքը` ________ հա:
4. Համաձայն սույն պայմանագրի Վաճառողը պարտավորվում է Գնորդին վաճառել, իսկ Գնորդը պարտավորվում է, Պայմանագրի գործողության ընթացքում Վաճառողից տարեկան գնել.... տ ընդհանուր քանակության Ապրանք:
5. Գնորդին վաճառվող Ապրանքի քանակը` ըստ սորտերի կամ տեսակների կբաշխվի հետևյալ կերպ`
1. _______ հա տ 4._______ հա տ
2. _______ հա տ 5._______ հա տ
3. _______ հա տ 6._______ հա տ
_____________________________________________________________
Ընդամենը` ____ հա ____ տ
Գնորդը ընդունում է միայն սույն պայմանագրով նախատեսված սորտերի կամ տեսակների Ապրանք:
6. Յուրաքանչյուր պայմանագրային տարի, մինչև____ ամսվա 1-ը Վաճառողը և
Գնորդը կարող են փոփոխել 4-րդ և 5-րդ կետերում նշված Ապրանքի քանակը: Այդպիսի փոփոխությունները կատարվում են Կողմերի միջև գրավոր փաստաթուղթ կազմելու միջոցով, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մաս: Այն դեպքում, երբ Կողմերը չեն գալիս համաձայնության Ապրանքի քանակի վերաբերյալ, կողմերից յուրաքանչյուրը կարող է միակողմանի լուծել սույն պայմանագիրը մյուս կողմին` գնումները սկսվելուց առնվազն մեկ ամիս առաջ` գրավոր ծանուցելով դրա մասին:
7. Սույն պայմանագրով Գնորդը պարտավորվում է Ապրանքը գնել 14 և 15-րդ կետերում նշված գնով և ստորև բերված պայմաններով.
7.1. Ապրանքը պետք է հասունացած լինի և ունենա սույն պայմանագրի հավելվածով հաստատված որակական ցուցանիշները, որը հաստատում են պայմանագրի կողմերը,
7.2. Պայմանագրի 5-րդ կետում նշված տարբեր սորտերը կամ տեսակները պետք է մատակարարվեն առանձին կամ խառը կամ առանձին __% այլ սորտերի պարունակությամբ,
7.3. Մատակարարվող Ապրանքը պետք է զերծ լինի օտար մարմիններից:
8. Սույն պայմանագրով նախատեսված ապրանքից պակաս կամ ավելի ապրանք մատակարարելու դեպքում` Գնորդի և Վաճառողի միջև հարաբերությունները կարգավորվում են`
8.1. Եթե Վաճառողը սույն պայմանագրով որոշված ապրանքի քանակից պակաս է հանձնել գնորդին, գնորդը պարտավոր է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 499-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով այդ մասին ծանուցել վաճառողին:
8.2. Գնորդի կողմից սույն պայմանագրում նշված քանակից ավելի ապրանք ընդունելու դեպքում` լրացուցիչ ընդունված ապրանքի համար վճարվում է նույն ապրանքի համար պայմանագրով սահմանված գնով, եթե այլ գին որոշված չէ կողմերի համաձայնությամբ:
3. Վաճառքի կարգը և փուլերը
9. Ապրանքը Գնորդին վաճառվում է Գնորդի __________ գնման տեղամասում: Ապրանքի գնման ժամկետները Վաճառողին կհայտնվի ոչ ուշ, քան գնման օրվանից 1 շաբաթ առաջ` նշված գնման տեղամասում համապատասխան տեղեկությունները փակցնելու և համացանցում համապատասխան հայտարարություն տեղադրելու միջոցով: Ապրանքի հանձնման ժամկետի ցանկացած փոփոխություն թույլատրվում է միայն Կողմերի գրավոր համաձայնությամբ:
10. Վաճառողի կողմից սահմանված մատակարարման ժամկետների խախտման դեպքում` Գնորդին իրավունք է վերապահվում մերժել Ապրանքը կամ 14-րդ կետի առաջին նախադասությամբ սահմանված կարգով որոշված գնի նկատմամբ ավելի ցածր գին կիրառել: Այնուհանդերձ, գինը չի կարող _____ ՀՀ դրամ/կգ-ից ցածր լինել:
11. Գնորդի կողմից գնման սահմանված ժամկետները խախտելու կամ ապրանքից հրաժարվելու դեպքում Կողմերի միջև հարաբերությունները կարգավորվում են հետևյալ կերպ`
Գնորդը պարտավոր է պատշաճ ձևով ընդունել իրեն հանձնված ապրանքը, բացառությամբ այն դեպքերի, երբ վաճառողը խախտել է պայմանագրով ամրագրված պարտականությունները կամ առկա է սույն պայմանագրի 20-րդ կետում նշված իրեն առնչվող դեպքերից մեկը:
Գնորդը պարտավոր է կատարել այնպիսի գործողություններ, որոնք ներկայացվող պահանջներին համապատասխան անհրաժեշտ են նրա կողմից համապատասխան ապրանք հանձնելը և ընդունելն ապահովելու համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, իրավական այլ ակտերով կամ սույն պայմանագրով:
Այն դեպքերում, երբ գնորդն օրենքի, իրավական այլ ակտերի կամ սույն պայմանագրի խախտմամբ չի ընդունել ապրանքը կամ հրաժարվել է այն ընդունելուց, Վաճառողն իրավունք ունի Գնորդից պահանջել ընդունելու ապրանքը կամ առաջնորդվելու սույն պայմանագրի 11-րդ կետով:
12. Ապրանքի մատակարարումը կարող է իրականացվել փուլերով, հետևյալ պայմաններով մատակարարման օրեր` ______ մատակարարումներ` _________:
13. Վաճառքի ընթացքում վաճառողը կներկայացնի իր _______________________
(անձնագիր, լիազորագիր,
պետ. ռեգիստրի վկայական) սույն պայմանագրի օրինակը և տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրամադրվող գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվելու և մշակվող գյուղատնտեսական հողատեսքերի մասին տեղեկանք, եթե այդ փաստաթուղթը նախորդող մեկ տարվա ընթացքում ներկայացված չի եղել:
4. Գինը և վճարման կարգը
14. Ապրանքի գինը նշված կլինի Գնորդի կողմից բերքահավաքից առաջ և հաստատված կլինի վերջինիս կողմից: Գնորդը երաշխավորում է նվազագույնը ___ ՀՀ դրամ/կգ գնման արժեք:
15. Ապրանքի գինը կարող է սահմանվել Ապրանքի 1 կգ ֆիզիկական քաշի հաշվարկով կամ բազիսային շաքարայնությունից կամ չոր նյութերի պարունակությունից կախված` 1 կգ-ի համար ֆիքսված գնին ավելացնելով ____ դրամ` շաքարայնության կամ չոր նյութերի պարունակության բազիսային տոկոսը գերազանցող յուրաքանչյուր տոկոսի համար:
16. Վճարումը կիրականացվի կանխիկ կամ փոխանցումով` համապատասխան տարվա համար նախատեսված Ապրանքի ընդունումից հետո _____ օրացուցային օրվա ընթացքում:
Այն դեպքում, երբ Վաճառողի կողմից չեն ներկայացվում համապատասխան փաստաթղթեր, վճարումը կատարելու համար, կամ այդ փաստաթղթերը թերի են, սույն կետում նշված ժամկետի հաշվարկը սկսվում է փաստաթղթերի վերջնական փաթեթը ներկայացնելուց հետո:
5. Կողմերի պատասխանատվությունը
17. Սույն պայմանագրի 4-րդ և 5-րդ կետերում նշված Ապրանքի ընդհանուր քանակի առնվազն ___%-ը սույն պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում համապատասխան տարում Գնորդին չվաճառելու դեպքում Գնորդն իրավունք ունի պահանջել լրացնելու ապրանքի պակաս հանձնված քանակը կամ հրաժարվել ապրանքից և դրա համար վճարելուց: Եթե Գնորդը պահանջում է, իսկ Վաճառողը չի լրացնում ապրանքի պակաս հանձնված քանակը, ապա Գնորդը իրավունք ունի լուծել պայմանագիրը և պահանջել վճարել տուգանք ապրանքի պակաս հանձնված քանակի արժեքի __%-ի չափով:
18. Վաճառողի կողմից տրամադրված ապրանքն ընդունելուց հրաժարվելու կամ դրա ընդունումն ուշացնելու համար Գնորդը Վաճառողին վճարում է տուգանք` չընդունված կամ ուշացումով ընդունված ապրանքի արժեքի ___%-ի չափով և հատուցում է ապրանքի տեղափոխման ծախսերը, ինչպես նաև Վաճառողի կրած կորուստները:
19. Պայմանագրի 16-րդ կետով սահմանված ժամկետում Գնորդի կողմից Ապրանքի լրիվ արժեքը չվճարելու դեպքում` Վաճառողն իրավունք ունի պահանջել տույժ յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար չվճարված գումարի ____%-ի չափով:
6. Անհաղթահարելի ուժի ազդեցություն (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
20. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո և, որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսիք են` երկրաշարժը, կարկտահարությունը, ցրտահարությունը, ջրհեղեղը, հրդեհը և բնական այլ աղետները, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
7. Եզրափակիչ դրույթներ
21. Գնորդը կարող է Վաճառողին տրամադրել ագրոտեխնիկական խորհրդատվություն, կանխավճար կամ բերքի մշակության համար անհրաժեշտ այլ ապրանք (սերմ, բուժանյութ, վառելանյութ, պարարտանյութ և այլն):
22. Տրամադրված կանխավճարը կամ ապրանքի արժեքը մարվում է (հաշվանցվում է) բերքի գնման ժամանակ:
23. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով` Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:
24. Սույն պայմանագրի լուծումը կամ ցանկացած փոփոխություն կատարվում է Կողմերի միջև գրավոր փաստաթուղթ ստորագրելու միջոցով, որը կհանդիսանա սույն պայմանագրի անբաժանելի մասը:
25. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և դադարում է պայմանագրային պարտավորությունների կատարմամբ կամ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված պարտավորությունների դադարման հիմքերով:
26. Սույն պայմանագիրը կնքված է հայերեն լեզվով, _____ օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:
ԳՆՈՐԴ ՎԱՃԱՌՈՂ
_______________________ ___________________________
(Ընկերության անվանումը Անուն, ազգանուն, հայրանուն
և գտնվելու վայրը) (Ընկերության անվանումը)
____________________________
(Վճարողի հաշվի համարը)
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2017 թ. օգոստոսի 3-ի նիստի
N 33 արձանագրային որոշման
Սուբսիդավորող`
ՀՀ ԿԱ ԳՏՏԶ ԾԻԳ ՊՀ-ի
Գյուղական ֆինանսավորման
կառույց
Հաշվետու
ժամանակահատված`
Հաշվետվության
ներկայացման ամսաթիվ`
Ներկայացվող կառույցի ____________________
անվանումը`
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ N___
ՀՀ կառավարության __ _____ _____թվականի արձանագրային որոշմամբ հաստատված Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ
.___________________________________________________________________
| Աճողական հաշվետվություն
|____________________________________________________________________
| | ՎԱՐԿԱՌՈՒ` | |
| |_______________________|________________________________________|
|N |(անվանում |հասցե |վարկի |վարկի |վարկի |հաշվետու |վարկի |
| |կամ ազգա- |___________|պայմանա-|տրամա-|ավարտի|ժամանակա-|տարեկան|
| |նուն/անուն)|մարզ|հա- |գրային |դրման |ամսա- |հատվածում|տոկոսա-|
| | | |մայնք |գումար |ամսա- |թիվ |վարկի |դրույք |
| | | | | |թիվ | |մնացորդ | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
|__|___________|____|______|________|______|______|_________|_______|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
|__|___________|____|______|________|______|______|_________|_______|
|1.| | | | | | | | |
|__|___________|____|______|________|______|______|_________|_______|
|2.| | | | | | | | |
|__|___________|____|______|________|______|______|_________|_______|
|3.| | | | | | | | |
|__|___________|____|______|________|______|______|_________|_______|
|4.| | | | | | | | |
|__|___________|____|______|________|______|______|_________|_______|
|5.| | | | | | | | |
|__|___________|____|______|________|______|______|_________|_______|
|..| | | | | | | | |
|__|___________|____|______|________|______|______|_________|_______|
|11|ԸՆԴԱՄԵՆԸ | | | | | | | |
.____________________________________________________________________
.______________________________________________________
| Աճողական հաշվետվություն
|______________________________________________________
| | ԲԵՐՔԻ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ |
| |__________________________________________________|
|N |պայմա- |նախա- |փաս- |նախա- |փաս- |բերքի |պայմա- |
| |նագրերի|տեսված|տացի |տեսված|տացի |գնման |նագրերի |
| |քանակ |բերքի |բերքի|բերքի |բերքի|պայմա- |դիմաց |
| |(հատ) |գնման |գնման|գնման |գնման|նագրի |փաստացի |
| | |տեսակ |տեսակ|չափ |չափ |կամ |կատար- |
| | | | |(տոն- |(տոն-|պայմա- |ված վճա-|
| | | | |նա) |նա) |նագրերի|րումներ |
| | | | | | |արժեք |(մլն |
| | | | | | |(մլն |դրամ) |
| | | | | | |դրամ) | |
|__|_______|______|_____|______|_____|_______|________|
|1 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 |
|__|_______|______|_____|______|_____|_______|________|
|1.| | | | | | | |
|__|_______|______|_____|______|_____|_______|________|
|2.| | | | | | | |
|__|_______|______|_____|______|_____|_______|________|
|3.| | | | | | | |
|__|_______|______|_____|______|_____|_______|________|
|4.| | | | | | | |
|__|_______|______|_____|______|_____|_______|________|
|5.| | | | | | | |
|__|_______|______|_____|______|_____|_______|________|
|..| | | | | | | |
|__|_______|______|_____|______|_____|_______|________|
|11| | | | | | | |
.______________________________________________________
.______________________________________________________.
| Աճողական հաշվետվություն |
|______________________________________________________|
| | ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄ | ԱՅԼ |
| |____________________________________|______________|
|N |վարկի |հաշվետու |սուբսի- |սուբսի- |հայտնա-|այլ |
| |տարեկան|ժամանակա-|դավորման |դավորված|բերված |նշում-|
| |տոկոսա-|հատվածում|ենթակա |գումար |խախ- |ներ |
| |դրույք |վճարված |տոկոսային|(աճողա- |տումներ| |
| | |տոկոսա- |կետ |կան) | | |
| | |գումար | |(մլն | | |
| | |(աճողա- | |դրամ) | | |
| | |կան) | | | | |
| | |(մլն | | | | |
| | |դրամ) | | | | |
|__|_______|_________|_________|________|_______|______|
|1 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 |
|__|_______|_________|_________|________|_______|______|
|1.| | | | | | |
|__|_______|_________|_________|________|_______|______|
|2.| | | | | | |
|__|_______|_________|_________|________|_______|______|
|3.| | | | | | |
|__|_______|_________|_________|________|_______|______|
|4.| | | | | | |
|__|_______|_________|_________|________|_______|______|
|5.| | | | | | |
|__|_______|_________|_________|________|_______|______|
|..| | | | | | |
|__|_______|_________|_________|________|_______|______|
|11| | | | | | |
.______________________________________________________.
Հարգանքով
____________________
Սուբսիդավորող
______________________________________ ____________________
Լիազորված անձ` պաշտոն, անուն, ազգանուն ստորագրություն, կնիք