Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 552-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱ ...

 

 

040.0956.110817

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 օգոստոսի 2017 թվականի N 956-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 552-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1317-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 1301-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 12.1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի «Համապատասխանության հայտարարագրի գրանցման կարգը և համապատասխանության սերտիֆիկատի ու համապատասխանության հայտարարագրի ձևերը սահմանելու մասին» N 552-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման վերնագրից հանել «և համապատասխանության սերտիֆիկատի ու համապատասխանության հայտարարագրի ձևերը» բառերը.

i

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 2-րդ ու 3-րդ ենթակետերը և NN 2 ու 3 հավելվածները.

3) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2015 թվականի հունիսի 16-ի N 801-Ն հրամանով սահմանված համապատասխանության հայտարարագիրը ենթակա է գրանցման` տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի ռեեստրում:»:

2. ՈՒժը կորցրած ճանաչել`

i

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի «Որակի և տեխնիկական կանոնակարգման ազգային խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը, կանոնադրությունը և գործունեության կարգը հաստատելու մասին» N 1317-Ն որոշումը.

i

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության սերտիֆիկատի և համապատասխանության հայտարարագրի միասնական ձևերը և դրանց ձևակերպման կանոնները հաստատելու մասին» N 1301-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.08.2017
N 956-Ն
Որոշում