Սեղմել Esc փակելու համար:
ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՈՒ ՉՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ...

 

 

040.0904.010817

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հուլիսի 2017 թվականի N 904-Ն

 

ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՈՒ ՉՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածի 14-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման կարգը` համաձայն հավելվածի:

1.1. Հսկիչ գնումների համար հատկացված դրամական միջոցների հաշվին հսկիչ գնում իրականացրած ֆիզիկական անձանց ստացված ծառայությունների, աշխատանքների դիմաց կատարված վճարումները համարվում են հսկիչ գնում իրականացրած ֆիզիկական անձանց համար (օգտին) կատարված վճարումներ, իսկ սույն որոշման հավելվածի 8-րդ կետի համաձայն հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքներ ստացող ֆիզիկական անձանց համար ստացված ապրանքները հանդիսանում են անհատույց ստացված ակտիվներ:

(1.1-ին կետը լրաց. 21.11.2019 թիվ 1671-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի հուլիսի 27-ի

N 904-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՈՒ ՉՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ` օրենսգիրք) նախատեսված դեպքերում հարկ վճարողի հարկման օբյեկտների, հարկման բազաների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման), հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության և (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների, արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների գրանցման, ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման, «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ու կարգով վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների առկայության կամ այդ գործիքների միջոցով վճարումներ ընդունելու, ինչպես նաև արժութային գործարքների իրականացման համար սահմանված կարգերի ու կանոնների պահանջների պահպանման ուսումնասիրության նպատակով հարկային մարմնի կողմից իրականացվող հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 23.06.2022 թիվ 948-Ն որոշում)

 

II. ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

2. Հսկիչ գնում (այդ թվում` արտարժույթով) կատարելու համար ֆինանսական աղբյուր են համարվում`

1) Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսված միջոցները:

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 23.06.2022 թիվ 948-Ն որոշում)

(2-րդ կետը փոփ. 23.06.2022 թիվ 948-Ն որոշում)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 23.06.2022 թիվ 948-Ն որոշում)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 16.02.2023 թիվ 196-Ն որոշում)

5. Հսկիչ գնումների կատարման համար դրամական միջոցները հատկացվում են հարկային հսկողություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պահանջագրի հիման վրա:

(5-րդ կետը փոփ. 16.02.2023 թիվ 196-Ն որոշում)

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 16.02.2023 թիվ 196-Ն որոշում)

6.1. Հարկային մարմինը հսկիչ գնումների նպատակով ստացված և ծախսված դրամական միջոցների հաշվառումն իրականացնում է հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով սահմանված կարգով:

(6.1-ին կետը լրաց. 16.02.2023 թիվ 196-Ն որոշում)

 

III. ՀՍԿԻՉ ԳՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՈՒ ՉՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Հսկիչ գնում կատարած հարկային մարմնի պաշտոնատար անձը (հսկիչ գնում կատարելու համար գումար ստացող անձը) հսկիչ գնումն ավարտելուց հետո` մեկօրյա ժամկետում, հարկային մարմնի գլխավոր քարտուղարին ներկայացնում է զեկուցագիր` հսկիչ գնմամբ ձեռք բերված ու չվերադարձված ապրանքները հարկային մարմնի պահեստ ի պահ հանձնելու մասին Հսկիչ գնմամբ ձեռք բերված և չվերադարձված ապրանքները հարկային մարմինը դրանք ստանալու օրվան հաջորդող երեսուն աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տնօրինմանը:

(7-րդ կետը փոփ. 11.11.2021 թիվ 1838-Ն, 23.06.2022 թիվ 948-Ն, 16.02.2023 թիվ 196-Ն որոշումներ)

8. Հարկային մարմնի պաշտոնատար անձի կողմից հսկիչ գնում կատարելու պահից հսկիչ գնմամբ ձեռք բերված և չվերադարձված` շուտ փչացող (որոնց պահպանման ժամկետը սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան չի գերազանցում 72 ժամը) ապրանքները (բացառությամբ հանրային սննդի օբյեկտներում հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների անմիջական սպառման դեպքերի) տնօրինվում են հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով:

(8-րդ կետը փոփ. 21.11.2019 թիվ 1671-Ն որոշում)

9. Սույն կարգի դրույթները կիրառվում են նաև հարկային մարմնի կողմից հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության թեմատիկ ստուգման ընթացքում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.07.2017
N 904-Ն
Որոշում