Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 377-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ...

 

 

050.0136.070717

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «07»        07            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05017268

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունիսի 2017 թվականի թիվ 136-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 377-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ԳԼՈՒԽ 7. ԱԾԱՆՑՅԱԼ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՆԹԱՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

91. Սույն ենթահաշվետվության շրջանակներում լրացվում են «Ծանոթագրություն ակտիվների վերաբերյալ» հաշվետվության հետևյալ սյունակները.

1) «Հաշվառման հաշվի համարը»,

2) «Գործընկերոջ հատվածային պատկանելիությունը»,

3) «Գործընկերոջ երկիրը»,

4) «Արտասահմանյան կազմակերպություն հանդիսացող գործընկերը»,

5) «Գործընկերոջ իրավական կարգավիճակը»,

6) «Գործընկերոջ կոդը»,

7) «Գործընկերոջ ՍՎԻՖԹ կոդը»,

8) «Գործընկերոջ` բանկի հետ կապվածությունը»,

9) «Գործընկերոջ/Ակտիվի վարկանիշը»,

10) «Գործընկերոջը վարկանշող կազմակերպությունը»,

11) «Ակտիվի տեսակը»,

12) «Մայր գումարի արժույթը»,

13) «Տոկոսադրույքի տեսակը»,

14) «Տոկոսագումարի արժույթը»,

15) «Անվանական տոկոսադրույքը»,

16) «Ակտիվի պայմանագրային ժամկետը»,

17) «Ակտիվի երկարաձգման ժամկետը»,

18) «Ակտիվի ժամկետը երկարաձգումից հետո»,

19) «Ակտիվի մարմանը մնացած ժամկետայնությունը»,

20) «Հետհաշվեկշռային հոդվածի գծով տոկոսագումարների մնացորդը»,

21) «Հետհաշվեկշռային հոդվածի մնացորդը»,

22) «Ռիսկի կշիռ»,

23) «Կշռվող գումար»,

24) «Ակտիվի քանակը»:

92. Սույն ենթահաշվետվության շրջանակներում «Ծանոթագրություն ակտիվների վերաբերյալ» հաշվետվության «Ակտիվի պայմանագրային ժամկետը», «Ակտիվի երկարաձգման ժամկետը», «Ակտիվի ժամկետը երկարաձգումից հետո», «Տոկոսադրույքի տեսակը», «Ակտիվի քանակը» սյունակները լրացվում են համաձայն «Վարկային ներդրումների և արժեթղթերի վերաբերյալ» ենթահաշվետվությունում ներկայացված սկզբունքների:

93. Սույն ենթահաշվետվության շրջանակներում «Ծանոթագրություն ակտիվների վերաբերյալ» հաշվետվության «Հաշվառման հաշվի համարը», «Ակտիվի տեսակը», «Մայր գումարի արժույթը», «Տոկոսագումարի արժույթը», «Անվանական տոկոսադրույքը», «Ակտիվի մարմանը մնացած ժամկետայնությունը», «Հետհաշվեկշռային հոդվածի գծով տոկոսագումարի մնացորդը», «Հետհաշվեկշռային հոդվածի մնացորդը» սյունակները լրացվում են սույն կարգի 94-102-րդ կետերով սահմանված սկզբունքների հիման վրա:

94. «Հաշվառման հաշվի համարը» սյունակում լրացվում է ածանցյալ գործիքի գծով ապագայում ստացվելիք գումարների հաշվառման համար նախատեսված հաշվի համարը:

95. «Ակտիվի տեսակը» սյունակում ակտիվի տեսակը լրացվում է ըստ հետևյալ տարբերակների`

1) Ֆորվարդ

2) Ֆյուչերս

3) Օպցիոն

4) Արժութային սվոպ

5) Փոխարժեքային սվոպ

6) Այլ սվոպ:

96. «Մայր գումարի արժույթը» սյունակում լրացվում է ածանցյալ գործիքների գծով հետհաշվեկշռում գրանցված` ապագայում ստացվելիք գումարների արժույթը` համաձայն ISO (ԻՍՕ) 4217 կոդերի:

97. «Տոկոսագումարի արժույթը» սյունակում լրացվում է`

1) ածանցյալ գործիքների գծով ստացվելիք տոկոսների արժույթը` համաձայն ISO (ԻՍՕ) 4217 կոդերի,

2) «չի կիրառվում» տարբերակը, եթե տվյալ ածանցյալ գործիքի գծով չի նախատեսվում տոկոսագումարի ստացում:

98. «Անվանական տոկոսադրույքը» սյունակում լրացվում է`

1) ածանցյալ գործիքի շրջանակներում տրված գումարների գծով կիրառվող տոկոսադրույքը,

2) սյունակը չի լրացվում, եթե ածանցյալ գործիքի գծով տոկոսադրույք սահմանված չէ:

99. «Ակտիվի մարմանը մնացած ժամկետայնությունը» սյունակում լրացվում է ածանցյալ գործիքի գծով ստացվելիք գումարների գծով հետհաշվեկշռում գրանցված գումարը` ըստ մարմանը մնացած ժամկետների:

100. «Հետհաշվեկշռային հոդվածի մնացորդը» սյունակում լրացվում է ածանցյալ գործիքների գծով հետհաշվեկշռում գրանցված` ապագայում ստացվելիք գումարները հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ` առանց հաշվարկված տոկոսագումարների:

101. «Կշռվող գումար» սյունակում լրացվում է ածանցյալ գործիքների (հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների) գծով հետհաշվեկշռում գրանցված` ապագայում ստացվելիք գումարի այն մասը, որը կշարունակի կշռվել ածանցյալ գործիքների ռիսկի կշռով, ճշտված ՎՌՓԳ-ով, զսպման մեխանիզմների կիրառումից հետո` նույն սկզբունքով, ինչպես ներկայացված է սույն կանոնակարգի 77-րդ կետում:

Այն դեպքերում, երբ գործիքը ենթակա է ՎՌՓԳ ազդեցության, այն ներկայացվում է տարբեր տողերով (ըստ ՎՌՓԳ-ների քանակի)` ՎՌՓԳ-ների ազդեցության համամասնությամբ: Նշված դեպքերում «Ակտիվների քանակը» սյունակում հավելյալ տողերի դիմաց լրացվում է «0»:

102. «Հետհաշվեկշռային հոդվածի գծով տոկոսագումարի մնացորդը» սյունակում առանց զուտացման լրացվում են ածանցյալ գործիքի գծով հետհաշվեկշռում գրանցված տոկոսագումարները` հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ:

103. Այն դեպքում, երբ սույն ենթահաշվետվության շրջանակներում գործընկերոջ վերաբերյալ տվյալները, ինչպես նաև «Հաշվառման հաշվի համարը», «Ակտիվի տեսակը», «Մայր գումարի արժույթը», «Տոկոսադրույքի տեսակը», «Տոկոսագումարի արժույթը», «Անվանական տոկոսադրույքը», «Ակտիվի պայմանագրային ժամկետը», «Ակտիվի երկարաձգման ժամկետը», «Ակտիվի ժամկետը երկարաձգումից հետո» սյունակներում ակտիվների տվյալները համընկնում են, ապա «Ակտիվի մարմանը մնացած ժամկետայնությունը», «Հետհաշվեկշռային հոդվածի գծով տոկոսագումարի մնացորդը», «Հետհաշվեկշռային հոդվածի մնացորդ», «Ակտիվների քանակը» սյունակներում լրացվում են այդ սյունակներում պահանջվող տվյալների մնացորդների հանրագումարները:

 

ԳԼՈՒԽ 8. ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՍՏԱՑՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՐԱՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՆԹԱՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

104. Սույն ենթահաշվետվության շրջանակներում լրացվում են «Ծանոթագրություն ակտիվների վերաբերյալ» հաշվետվության հետևյալ սյունակները.

1) «Հաշվառման հաշվի համարը»,

2) «Գործընկերոջ հատվածային պատկանելիությունը»,

3) «Գործընկերոջ երկիրը»,

4) «Արտասահմանյան կազմակերպություն հանդիսացող գործընկերը»,

5) «Գործընկերոջ իրավական կարգավիճակը»,

6) «Գործընկերոջ կոդը»,

7) «Գործընկերոջ ՍՎԻՖԹ կոդը»,

8) «Գործընկերոջ` բանկի հետ կապվածությունը»,

9) «Գործընկերոջ/Ակտիվի վարկանիշը»,

10) «Գործընկերոջը վարկանշող կազմակերպությունը»,

11) «Ակտիվի տեսակը»,

12) «Ակտիվի պայմանագրային ժամկետը»,

13) «Ակտիվի երկարաձգման ժամկետը»,

14) «Ակտիվի ժամկետը երկարաձգումից հետո»,

15) «Մայր գումարի արժույթը»,

16) «Ակտիվի մարմանը մնացած ժամկետայնությունը»,

17) «Հետհաշվեկշռային հոդվածի մնացորդ»,

18) «Ռիսկի կշիռ»,

19) «Կշռվող գումար»,

20) «Ակտիվի քանակը»:

105. Սույն ենթահաշվետվության շրջանակներում «Ծանոթագրություն ակտիվների վերաբերյալ» հաշվետվության «Հաշվառման հաշվի համարը», «Ակտիվի պայմանագրային ժամկետը», «Ակտիվի երկարաձգման ժամկետը», «Ակտիվի ժամկետը երկարաձգումից հետո», «Ակտիվի մարմանը մնացած ժամկետայնությունը», «Ակտիվի քանակը» սյունակները լրացվում են` համաձայն «Վարկային ներդրումների և արժեթղթերի վերաբերյալ» ենթահաշվետվությունում ներկայացված սկզբունքների:

106. Սույն ենթահաշվետվության շրջանակներում «Ծանոթագրություն ակտիվների վերաբերյալ» հաշվետվության «Ակտիվի տեսակը», «Մայր գումարի արժույթը», «Հետհաշվեկշռային հոդվածի մնացորդ» սյունակները լրացվում են սույն կարգի 107-109-րդ կետերով սահմանված սկզբունքների հիման վրա:

107. «Ակտիվի տեսակը» սյունակում լրացվում են պայմանական ակտիվները, ըստ հետևյալ տարբերակների`

1) «ստացված երաշխիք»,

2) «ստացված երաշխավորություն»,

3) «ռեպո համաձայնագրով ձեռք բերված արժեթուղթ»,

4) «այլ պայմանական ակտիվ»,

5) «ստացված ֆինանսական գրավ»:

108. «Մայր գումարի արժույթը» սյունակում լրացվում է հետհաշվեկշռային հոդվածի արժույթը` համաձայն ISO (ԻՍՕ) 4217 կոդերի:

109. «Հետհաշվեկշռային հոդվածի մնացորդ» սյունակում լրացվում է ստացված երաշխիքի, երաշխավորության, ռեպո համաձայնագրով ձեռք բերված արժեթղթերի կամ այլ պայմանական ակտիվի հետհաշվեկշռային մնացորդը` հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ:

110. «Կշռվող գումար» սյունակում լրացվում է պայմանական ակտիվների և ստացված ֆինանսական գրավի (Կանոնակարգ 2-ով նախատեսված ՎՌԶՄ առարկա հանդիսացող հոդվածների գծով ռիսկերի զսպման համար օգտագործվող ֆինանսական գրավի) գծով հետհաշվեկշռում գրանցված գումարի այն մասը, որը մասնակցություն ունի ռիսկի զսպման մեխանիզմների կիրառման գործընթացին` ապահովվածության ռիսկի կշռով (Օրինակ 1` եթե ապահովվածության գումարը կազմում է 1500 միավոր, սակայն ՎՌԶՄ առարկա հոդվածը կազմում է 1000 միավոր, ապա համապատասխան տողի սույն սյունակում կլրացվի միայն 1000: Օրինակ 2` եթե ապահովվածության գումարը կազմում է 1500 միավոր, սակայն ՎՌԶՄ առարկա հոդվածը կազմում է 1500 միավորից ավել գումար կամ այն ծածկում է մեկից ավելի ՎՌԶՄ առարկա հոդվածներ, որոնց ընդհանուր գումարը գերազանցում է 1500 միավորը, ապա համապատասխան տողի սույն սյունակում կլրացվի միայն 1500:):

111. Ռեպո համաձայնագրով ձեռք բերված արժեթղթերը «Ակտիվի մարմանը մնացած ժամկետայնությունը» սյունակում լրացվում են ըստ արժեթղթերի մարմանը մնացած ժամկետների:

112. Այն դեպքում, երբ սույն ենթահաշվետվության շրջանակներում գործընկերոջ վերաբերյալ տվյալները, ինչպես նաև «Հաշվառման հաշվի համարը», «Ակտիվի տեսակը», «Ակտիվի պայմանագրային ժամկետը», «Ակտիվի երկարաձգման ժամկետը», «Ակտիվի ժամկետը երկարաձգումից հետո», «Մայր գումարի արժույթը» սյունակներում ներկայացված տվյալները համընկնում են, ապա «Ակտիվի մարմանը մնացած ժամկետայնությունը», «Հետհաշվեկշռային հոդվածի մնացորդ», «Ակտիվի քանակը» սյունակներում լրացվում են հետհաշվեկշռային մնացորդների հանրագումարները:

 

ԲԱԺԻՆ 3. ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԳԼՈՒԽ 9. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

113. «Ծանոթագրություն պարտավորությունների վերաբերյալ» հաշվետվությունում (սույն գլխում այսուհետ` հաշվետվություն) ներկայացվում է հաշվետու բանկի պարտավորությունների և հաշվետու բանկի համար պարտավորություն առաջացնող գործարքի կողմ հանդիսացող անձանց վերաբերյալ տեղեկատվություն: Այս հաշվետվությունում չեն ներկայացվում այն պարտավորությունները, որոնք ենթակա են եկամտագրման` համաձայն ՖՀՄՍ-ների (օրինակ` ակտիվներին վերաբերող շնորհները): Հաշվետվությունը բաղկացած է հետևյալ ենթահաշվետվություններից`

1) «Վարկային (ավանդային) պարտավորությունների և արժեթղթերի վերաբերյալ»,

2) «Կրեդիտորական պարտավորությունների վերաբերյալ»,

3) «Պայմանական պարտավորությունների վերաբերյալ»,

4) «Ածանցյալ գործիքների վերաբերյալ»:

Հաշվետվությունում գործընկերների վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է համաձայն սույն կարգի Գլուխ 3-ով սահմանված սկզբունքների:

 

ԳԼՈՒԽ 10. ՎԱՐԿԱՅԻՆ (ԱՎԱՆԴԱՅԻՆ) ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՆԹԱՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

114. «Վարկային (ավանդային) պարտավորությունների և արժեթղթերի վերաբերյալ» ենթահաշվետվության շրջանակներում «Ծանոթագրություն պարտավորությունների վերաբերյալ» հաշվետվության սյունակները լրացվում են սույն կարգի 115-142-րդ կետերով սահմանված սկզբունքների հիման վրա:

115. «Հաշվառման հաշվի համարը» սյունակում լրացվում է հաշվային պլանում պարտավորության հիմնական գումարի հաշվառման համար նախատեսված հաշվի համարը (օրինակ` 32200, 32202): Այն դեպքում, երբ միաժամանակ առկա են հիմնական (մայր) գումարի հաշվեկշռային և հետհաշվեկշռային մնացորդներ, ապա լրացվում է հաշվեկշռային հոդվածի հաշվառման համարը:

116. «Պարտավորության տեսակը» սյունակում լրացվում է պարտավորության տեսակը` ըստ հետևյալ տարբերակների`

1) «թղթակցային հաշիվ»,

2) «թանկարժեք մետաղով հաշիվ»,

3) «թանկարժեք մետաղով թղթակցային հաշիվ»,

4) «բանկային հաշիվ»,

5) «վարկ»,

6) «վերականգնվող վարկային գիծ»,

7) «չվերականգնվող վարկային գիծ»,

8) «այլ վարկային գիծ»,

9) «օվերնայթ»,

10) «ավանդ»,

11) «ռեպո համաձայնագիր»,

12) «երկարաժամկետ ստորադաս փոխառություն»,

13) «փոխառություն»,

14) «ֆինանսական վարձակալություն»,

15) «արտոնյալ բաժնետոմս»,

16) «տոկոսային պարտատոմս»,

17) «ոչ տոկոսային պարտատոմս»,

18) «այլ արժեթուղթ»,

19) «այլ»:

117. «Միջազգային (զարգացման) վարկային ծրագրեր» սյունակում լրացվում է`

1) սույն կարգի հավելված 6-ով սահմանված այն վարկային ծրագրի անվանումը, որի շրջանակում ներգրավվել է միջոցը,

2) «չի կիրառվում» տարբերակը, եթե միջոցը որևէ միջազգային (զարգացման) վարկային ծրագրի շրջանակում չի ներգրավվել,

3) այն դեպքում, երբ միջոցը ներգրավվել է մի քանի վարկային ծրագրերի համաֆինանսավորմամբ, ապա յուրաքանչյուր ծրագրի շրջանակում ներգրավված գումարը պետք է դիտել որպես առանձին պարտավորություն:

118. «Ֆինանսական միջոցների ներգրավման բնագավառը» սյունակում լրացվում է`

1) այն բնագավառը, որում գործունեություն է ծավալում ֆիզիկական անձ չհանդիսացող գործընկերը,

2) «չի կիրառվում» տարբերակը, եթե գործընկերը հանդիսանում է ֆիզիկական անձ,

3) Ֆիզիկական անձ չհանդիսացող գործընկերոջ գործունեության բնագավառի նկարագիրը ներկայացված է սույն կարգի հավելված 2-ի 2-րդ կետի 1-17-րդ ենթակետերում:

4) Եթե գործընկերն ընդգրկված է գործունեության մի քանի բնագավառներում, ապա սյունակում ընտրվում է այն բնագավառը, որից հաշվետու բանկը ներգրավել է միջոցների ավելի մեծ ծավալ, քան գործընկերոջ գործունեության այլ բնագավառներից:

119. «Մայր գումարի արժույթը» սյունակում լրացվում է պարտավորության մայր գումարի արժույթը` համաձայն ISO 4217 կոդերի, իսկ առարկայազուրկ մետաղական հաշիվների ու արտարժութային ռիսկ պարունակող դրամային հոդվածների ներկայացման համար սյունակում լրացվում են համապատասխանաբար «XMA» («ԷՔՍԷՄԷՅ») և «XAM»(»ԷՔՍԷՅԷՄ») կոդերը:

120. «Տոկոսագումարի արժույթը» սյունակում լրացվում է`

1) պարտավորության գծով հաշվեգրված տոկոսագումարների արժույթը` համաձայն ISO 4217 կոդերի կամ «XMA» կոդը,

2) «չի կիրառվում» տարբերակը, եթե պարտավորության գծով չի նախատեսվում տոկոսագումարների վճարում:

121. «Փոխարկվող պարտավորություն» սյունակում լրացվում է`

1) «փոխարկվող» տարբերակը, եթե պարտավորության պայմանագրի համաձայն հաշվետու բանկի պարտավորության արժույթը կարող է փոփոխվել,

2) «չի կիրառվում» տարբերակը, եթե պարտավորության արժույթը ենթակա չէ փոփոխման:

122. «Պարտավորության պայմանագրային գումարը» սյունակում լրացվում է պարտավորության` պայմանագրով սահմանված սկզբնական գումարի մեծությունը` ըստ հետևյալ տարբերակների`

1) «մինչև 500.000 դրամ»,

2) «500.000 - 3.000.000 դրամ»,

3) «3.000.001 - 5.000.000 դրամ»,

4) «5.000.001 - 7.000.000 դրամ»,

5) «7.000.001 - 10.000.000 դրամ»,

6) «10.000.001 - 15.000.000 դրամ»,

7) «15.000.001 դրամ և ավելի»:

Վարկային և այլ գծերի համար սյունակում լրացվում է տվյալ գործիքների համար սահմանված առավելագույն սահմանաչափը: Փուլային ստացված վարկերի ներկայացման համար սյունակում լրացվում է յուրաքանչյուր փուլի համար նախատեսված սկզբնական գումարի մեծությունը:

123. «Պարտավորության պայմանագրային ժամկետը» սյունակը լրացվում է ըստ հետևյալ տարբերակների`

1) «ցպահանջ»,

2) «մինչև 30 օր»,

3) «31-ից 60 օր»,

4) «61-ից 90 օր»,

5) «91-ից 120 օր»,

6) «121-ից 150 օր»,

7) «151-ից 180 օր»,

8) «181 օրից 1 տարի»,

9) «1-ից 2 տարի»,

10) «2-ից 3 տարի»,

11) «3-ից 4 տարի»,

12) «4-ից 5 տարի»,

13) «5-ից 7 տարի»,

14) «7-ից 10 տարի»,

15) «10-ից 12 տարի»,

16) «12-ից 15 տարի»,

17) «15 տարուց ավելի»,

18) «անժամկետ»,

19) «XX/XX/XXXX» (օր/ամիս/տարի` միայն երկարաժամկետ ստորադաս փոխառությունների համար):

Տարբերակները ընտրվում են համաձայն պարտավորության սկզբնական պայմանագրի (ենթապայմանագրի) գործողության ժամկետի, իսկ պայմանագրի գործողության ժամկետի կրճատման դեպքում` համաձայն սահմանված նոր ժամկետի, բացառությամբ երկարաժամկետ ստորադաս փոխառությունների, որոնց համար սյունակում լրացվում է փոխառության փաստացի ստացման ամսաթիվը: Այն դեպքում, երբ պարտավորությունների գծով գործերը գտնվում են դատարանի կամ միջնորդ դատարանի վարույթում, ապա այդ պարտավորությունները համարվում են ցպահանջ: Այն դեպքում, երբ պարտավորությունը ցպահանջ չէ և չունի հստակ սահմանված մարման ժամկետ, ապա այդ պարտավորությունը համարվում է անժամկետ:

124. «Պարտավորության երկարաձգման ժամկետը» սյունակում լրացվում է պարտավորության մարման վերջնաժամկետի փաստացի երկարաձգման ժամկետը` ըստ հետևյալ տարբերակների`

1) «մինչև 30 օր»,

2) «մինչև 30 օր»,

3) «31-ից 60 օր»,

4) «61-ից 90 օր»,

5) «91-ից 120 օր»,

6) «121-ից 150 օր»,

7) «151-ից 180 օր»,

8) «181 օրից 1 տարի»,

9) «1-ից 2 տարի»,

10) «2-ից 3 տարի»,

11) «3-ից 4 տարի»,

12) «4-ից 5 տարի»,

13) «5-ից 7 տարի»,

14) «7-ից 10 տարի»,

15) «10-ից 12 տարի»,

16) «12-ից 15 տարի»,

17) «15 տարուց ավելի»,

18) «չի կիրառվում» տարբերակը, եթե պարտավորությունը չի երկարաձգվել:

Մի քանի անգամ պարտավորության մարման ժամկետը երկարաձգելու դեպքում սյունակում լրացվում է ընդհանուր երկարաձգման ժամկետը:

125. «Պարտավորության պայմանագրային ժամկետը երկարաձգումից հետո» սյունակում լրացվում է պարտավորության պայմանագրային վերջնաժամկետի և երկարաձգման ժամկետների հանրագումարի հիման վրա ձևավորված նոր պայմանագրային ժամկետը` ըստ հետևյալ տարբերակների`

1) «մինչև 30 օր»,

2) «31-ից 60 օր»,

3) «61-ից 90 օր»,

4) «91-ից 120 օր»,

5) «121-ից 150 օր»,

6) «151-ից 180 օր»,

7) «181 օրից 1 տարի»,

8) «1-ից 2 տարի»,

9) «2-ից 3 տարի»,

10) «3-ից 4 տարի»,

11) «4-ից 5 տարի»,

12) «5-ից 7 տարի»,

13) «7-ից 10 տարի»,

14) «10-ից 12 տարի»,

15) «12-ից 15 տարի»,

16) «15 տարուց ավելի»,

17) «XX/XX/XXXX» (օր/ամիս/տարի` երկարաժամկետ ստորադաս փոխառությունների համար` փոխառության մարման ամսաթիվը (ներառյալ` երկարաձգման ժամկետը (առկայության դեպքում)),

18) «չի կիրառվում» տարբերակը, եթե պարտավորության (բացառությամբ` երկարաժամկետ ստորադաս փոխառության) պայմանագրային ժամկետը չի երկարաձգվել:

126. «Տոկոսադրույքի տեսակը» սյունակում լրացվում է.

1) «անտոկոս» տարբերակը, եթե պարտավորությունը ձևավորվել է առանց տոկոսների վճարման պայմանի,

2) «ֆիքսված» տարբերակը, եթե ներգրավված միջոցների դիմաց իրականացվում է ֆիքսված տոկոսադրույքով վճարում,

3) «փոփոխվող» տարբերակը, եթե

ա. ներգրավված միջոցների դիմաց իրականացվում է վճարում ֆիքսված տոկոսադրույքով, որը պայմանագրի համաձայն վերանայվելու է կամ կարող է վերանայվել, կամ

բ. ներգրավված միջոցների դիմաց սահմանվել է տոկոսադրույք` որպես փոփոխվող բազային տոկոսադրույքի և որոշակի մարժայի հանրագումար, ընդ որում, փոփոխվող բազային տոկոսադրույքի վրա գործընկերը ուղղակիորեն կարող է ազդեցություն ունենալ (օրինակ` բանկի հաշվարկային տոկոսադրույք +2.5%),

4) «լողացող» տարբերակը, եթե ներգրավված միջոցների համար տոկոսադրույքը սահմանվել է` որպես շուկայական փոփոխվող բազային տոկոսադրույքի և որոշակի մարժայի հանրագումար, ընդ որում, փոփոխվող բազային տոկոսադրույքի վրա գործընկերը ուղղակիորեն չի կարող ազդեցություն ունենալ (օրինակ` ԼԻԲՈՐ+2.5%),

5) «լողացող-փոփոխվող» տարբերակը, եթե կիրառվող տոկոսադրույքը միաժամանակ բավարարում է սույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետով սահմանված պայմաններին:

127. «Տոկոսադրույքի փոփոխմանը մնացած ժամկետը» սյունակում լրացվում են պարտավորության գծով կիրառվող տոկոսադրույքի վերանայմանը մնացած ժամկետները` ըստ հետևյալ տարբերակների`

1) «մինչև 30 օր»,

2) «31-ից 60 օր»,

3) «61-ից 90 օր»,

4) «91-ից 120 օր»,

5) «121-ից 150 օր»,

6) «151-ից 180 օր»,

7) «181 օրից 1 տարի»,

8) «1-ից 2 տարի»,

9) «2-ից 3 տարի»,

10) «3-ից 4 տարի»,

11) «4-ից 5 տարի»,

12) «5-ից 7 տարի»,

13) «7-ից 10 տարի»,

14) «10-ից 12 տարի»,

15) «12-ից 15 տարի»,

16) «15 տարուց ավելի»,

17) «անորոշ ժամկետ»,

18) «չի կիրառվում» տարբերակը, եթե պարտավորության գծով կիրառվող տոկոսադրույքի փոփոխության հնարավորություն պայմանագրով նախատեսված չէ:

128. «Լողացող/փոփոխվող տոկոսադրույքի ինդեքսը (դրույքը)» սյունակում լրացվում է`

1) տոկոսադրույքի այն ինդեքսը (դրույքը), որը ընդգրկվել է լողացող և (կամ) փոփոխվող տոկոսադրույքի հիմքում (օրինակ` 1-ամսյա «ԼԻԲՈՐ», 3-ամսյա «ԼԻԲՈՐ», հաշվարկային դրույք),

2) «չի կիրառվում» տարբերակը, եթե պարտավորության գծով չի սահմանվել ինդեքս (դրույք):

129. «Անվանական տոկոսադրույք» սյունակում լրացվում է`

1) պարտավորության` պայմանագրով սահմանված անվանական տոկոսադրույքը,

2) սյունակը չի լրացվում, եթե միջոցը ներգրավվել է առանց տոկոսագումարների (բացառությամբ` զրոյական տոկոսադրույքի) տրման պայմանի:

Այն դեպքում, երբ միջոցը ներգրավվել է փոփոխվող և (կամ) լողացող տոկոսադրույքով, ապա սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ գործող տոկոսադրույքը:

130. «Հետհաշվեկշռային հոդվածի տոկոսադրույքը» սյունակում լրացվում են`

1) ստացված միջոցների գծերի չօգտագործված մասերի նկատմամբ կիրառվող տոկոսադրույքները,

2) չի լրացվում, եթե ստացված միջոցների գծերի չօգտագործված մասերի նկատմամբ տոկոսադրույք սահմանված չէ կամ գործիքը չի հանդիսանում ստացված միջոցների գիծ:

131. «Տարեկան արդյունավետ տոկոսադրույք» և «Տարեկան արդյունավետ տոկոսադրույք` բանկի տեսանկյունից» սյունակներում լրացվում է`

1) պարտավորության գծով հաշվարկված արդյունավետ տոկոսադրույքը, որի հաշվարկման կարգը սահմանված է սույն կարգի հավելված 7-ում, և պարտավորության գծով բանկի տեսանկյունից բոլոր դրամական հոսքերը ներառող տարեկան արդյունավետ տոկոսադրույքը` հաշվարկված Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան,

2) սյունակը չի լրացվում ցպահանջ և անժամկետ միջոցների համար:

Այն դեպքում, երբ միջոցը ներգրավվել է փոփոխվող և (կամ) լողացող տոկոսադրույքով, ապա սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ գործող տոկոսադրույքը:

132. «Պարտավորության մարմանը մնացած ժամկետայնությունը» սյունակում լրացվում է պարտավորության մայր գումարի, հաշվեգրված տոկոսագումարների և պարտավորության գծով վճարվելիք այլ գումարների հանրագումարը` հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ` ըստ մարմանը մնացած ժամկետների:

1) «Ժամկետային», պայմանագրով սահմանված ժամկետում չկատարված պարտավորությունների այն մասով, որոնք գտնվում են ժամկետում,

2) «Ժամկետանց», պայմանագրով սահմանված ժամկետում չկատարված պարտավորությունների այն մասով, որոնք ժամկետանց են,

3) «մինչև 30 օր»,

4) «31-ից 60 օր»,

5) «61-ից 90 օր»,

6) «91-ից 120 օր»,

7) «121-ից 150 օր»,

8) «151-ից 180 օր»,

9) «181 օրից 1 տարի»,

10) «1-ից 2 տարի»,

11) «2-ից 3 տարի»,

12) «3-ից 4 տարի»,

13) «4-ից 5 տարի»,

14) «5-ից 7 տարի»,

15) «7-ից 10 տարի»,

16) «10-ից 12 տարի»,

17) «12-ից 15 տարի»,

18) «15 տարուց ավելի»,

Երկարաձգված պարտավորությունը ենթասյունակներում ներկայացվում է երկարաձգման պայմանագրով սահմանված մարման նոր ժամկետայնությամբ:

Ենթասյունակներում ցպահանջ և անժամկետ գումարները չեն լրացվում (բացառությամբ` «Ժամկետանց» ենթասյունակի):

133. «Տոկոսագումարի մնացորդը» սյունակում լրացվում է պարտավորության գծով հաշվեգրված և չվճարված տոկոսագումարի մնացորդը` հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ:

134. «Հետհաշվեկշռային հոդվածի գծով տոկոսագումարների մնացորդը» սյունակում ներկայացվում են վարկային գծերի կամ միջոցների այլ գծերի չօգտագործված մասերի գծով հաշվեգրված և չվճարված տոկոսագումարների մնացորդները` հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ:

135. «Տույժի/տուգանքի մնացորդը» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ պարտավորության գծով հաշվեգրված և չվճարված տույժերի ու տուգանքների մնացորդը:

136. «Պարտավորության մայր գումարի մնացորդը» սյունակում լրացվում է պարտավորության մայր գումարի մնացորդը` հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ:

137. «Պարտավորության համախառն հաշվեկշռային մնացորդը» սյունակում լրացվում է`

1) պարտավորության համախառն հաշվեկշռային մնացորդը` հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ,

2) «0», եթե պարտավորությունը հանդիսանում է թղթակցային հաշիվ, որի համախառն հաշվեկշռային մնացորդը 0 է:

138. «Ընդհանուր կապիտալի հաշվարկում մասնակցող գումարը» սյունակում լրացվում է ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվող երկարաժամկետ ստորադաս փոխառության գումարը` համաձայն Կանոնակարգ 2-ի պահանջների:

139. «Հետհաշվեկշռային հոդվածի մնացորդը» սյունակում վարկային գծերի և այլ ստացված միջոցների գծերի` հետհաշվեկշռում գրանցված մնացորդը` հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ:

140. «Պարտավորությունների քանակը» սյունակում լրացվում է պարտավորությունների քանակը: Սյունակը չի լրացվում արժեթղթերի համար: Համաֆինանսավորման և/կամ համատեղ մասնակցությամբ ստացված միջոցների դեպքում, որոնք հաշվետվությունում ներկայացվում են որպես առանձին պարտավորություններ, սույն սյունակը լրացվում է միայն մեկ պարտավորության համար, իսկ մյուսների համար լրացվում է «0»:

141. «Խոշոր պարտատիրոջ հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պարտավորությունների մնացորդը» սյունակում լրացվում է սույն կարգի 42-րդ կետով սահմանված պարտատեր հանդիսացող անձանց հետ փոխկապակցված անձանց հանդեպ բանկի ունեցած պարտքի ընդհանուր գումարը: Այն դեպքում, երբ խոշոր պարտատիրոջ վերաբերյալ տեղեկատվությունը հաշվետվությունում ներկայացվում է մեկից ավելի անգամ, ապա սույն սյունակը լրացվում է միայն մեկ անգամ: Սույն կետում նշված փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկատվությունը և նրանց նկատմամբ պարտավորությունները ներկայացվում են «Ծանոթագրություն պարտավորությունների վերաբերյալ» հաշվետվության համապատասխան սյունակներում` անկախ սույն սյունակում ներկայացվելու հանգամանքից:

142. Այն դեպքում, երբ գործընկերոջ վերաբերյալ սույն կարգով սահմանված տեղեկատվությունը` սույն կարգի 115-130-րդ կետերում (նաև 131-րդ կետով սահմանված սյունակները չլրացնելու դեպքում) ներկայացված սյունակներում պարտավորությունների տվյալները համընկնում են, ապա սույն հաշվետվության 132-140-րդ կետերում ներկայացված սյունակներում լրացվում են այդ պարտավորությունների` սյունակներում պահանջվող մասերի հանրագումարները: 131-րդ կետով սահմանված սյունակներում արդյունավետ տոկոսադրույքները լրացվում են հետևյալ բանաձևով.

 

Մտ = (Պ1*Տ1+Պ2*Տ2+ ...+ Պm*Տm) / (Պ1+Պ2+...+Պm),

 

որտեղ`

Պ-ն ներգրավված միջոցների անվանական (մայր գումարի) մնացորդն է,

Տ-ն` ներգրավված միջոցների տարեկան արդյունավետ տոկոսադրույքները,

m-ը` ներգրավված միջոցների քանակը:

 

ԳԼՈՒԽ 11. ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՆԹԱՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

143. Սույն ենթահաշվետվության շրջանակներում լրացվում են «Ծանոթագրություն պարտավորությունների վերաբերյալ» հաշվետվության հետևյալ սյունակները.

1) «Հաշվառման հաշվի համարը»,

2) «Գործընկերոջ հատվածային պատկանելությունը»,

3) «Գործընկերոջ երկիրը»,

4) «Արտասահմանյան կազմակերպություն հանդիսացող գործընկերը»,

5) «Խոշոր պարտատիրոջ անվանումը»,

6) «Խոշոր պարտատիրոջ նույնականացման տվյալները»,

7) «Գործընկերոջ` բանկի հետ կապվածությունը»,

8) «Գործընկերոջ իրավական կարգավիճակը»,

9) «Պարտավորության տեսակը»,

10) «Պարտավորության պայմանագրային ժամկետը»,

11) «Պարտավորության մարմանը մնացած ժամկետայնությունը»,

12) «Մայր գումարի արժույթ»,

13) «Պարտավորության համախառն հաշվեկշռային մնացորդը»,

14) «Պարտավորության քանակը»,

15) «Խոշոր պարտատիրոջ հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պարտավորությունների մնացորդը»:

144. Սույն ենթահաշվետվության շրջանակներում «Հաշվառման հաշվի համարը», «Պարտավորության պայմանագրային ժամկետը», «Պարտավորության մարմանը մնացած ժամկետայնությունը», «Մայր գումարի արժույթ», «Պարտավորության համախառն հաշվեկշռային մնացորդը», «Պարտավորության քանակը», «Խոշոր պարտատիրոջ հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պարտավորությունների մնացորդը» սյունակները լրացվում են` համաձայն «Վարկային (ավանդային) պարտավորությունների և արժեթղթերի վերաբերյալ» հաշվետվությամբ սահմանված սկզբունքների:

145. Սույն ենթահաշվետվության շրջանակներում գործընկերների ներկայացման համար նախատեսված սյունակները (դրանց մի մասը) լրացվում են համաձայն սույն կարգում սահմանված պահանջների, եթե գործընկերը հանդիսանում է բանկի հաճախորդ կամ բանկը տիրապետում է գործընկերոջ վերաբերյալ պահանջվող տեղեկատվությանը (դրա մի մասին): Այն դեպքում, երբ գործընկերը չի հանդիսանում բանկի հաճախորդ և բանկը չի տիրապետում գործընկերոջ վերաբերյալ պահանջվող տեղեկատվությանը (դրա մի մասին), ապա սույն կետում նշված սյունակներում (դրանց մի մասում) լրացվում է «հաճախորդ չէ» տարբերակը:

146. Սույն ենթահաշվետվության շրջանակներում «Ծանոթագրություն պարտավորությունների վերաբերյալ» հաշվետվության «Պարտավորության տեսակը» սյունակը լրացվում է ըստ հետևյալ տարբերակների`

1) «Կրեդիտորական պարտք շահութահարկի գծով»,

2) «Կրեդիտորական պարտքեր ԱԱՀ-ի գծով»,

3) «Կրեդիտորական պարտք այլ հարկերի և տուրքերի գծով»,

4) «Ածանցյալ գործիքի իրական արժեք»,

5) «Կրեդիտորական այլ պարտք»:

147. Այն դեպքում, երբ սույն ենթահաշվետվությունում ներկայացվող գործընկերոջ վերաբերյալ տվյալները, «Հաշվառման հաշվի համարը», «Պարտավորության պայմանագրային ժամկետը», «Մայր գումարի արժույթ», «Պարտավորության տեսակը» սյունակներում պարտավորությունների տվյալները համընկնում են, ապա «Պարտավորության մարմանը մնացած ժամկետայնությունը», «Պարտավորության համախառն հաշվեկշռային մնացորդը», «Պարտավորության քանակը» սյունակներում լրացվում են այդ պարտավորությունների` սյունակներում պահանջվող գումարների հանրագումարները:

 

ԳԼՈՒԽ 12. ԱԾԱՆՑՅԱԼ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՆԹԱՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

148. Սույն ենթահաշվետվության շրջանակներում լրացվում են «Ծանոթագրություն պարտավորությունների վերաբերյալ» հաշվետվության հետևյալ սյունակները`

1) «Հաշվառման հաշվի համարը»,

2) «Գործընկերոջ հատվածային պատկանելությունը»,

3) «Գործընկերոջ երկիրը»,

4) «Արտասահմանյան կազմակերպություն հանդիսացող գործընկերը»,

5) «Գործընկերոջ իրավական կարգավիճակը»,

6) «Գործընկերոջ կոդը»,

7) «Գործընկերոջ ՍՎԻՖԹ կոդը»,

8) «Գործընկերոջ` բանկի հետ կապվածությունը»,

9) «Գործընկերոջ վարկանիշը»,

10) «Գործընկերոջը վարկանշող կազմակերպությունը»,

11) «Պարտավորության պայմանագրային ժամկետը»,

12) «Պարտավորության երկարաձգման ժամկետը»,

13) «Պարտավորության պայմանագրային ժամկետը երկարաձգումից հետո»,

14) «Պարտավորության տեսակը»,

15) «Տոկոսադրույքի տեսակը»,

16) «Մայր գումարի արժույթը»,

17) «Տոկոսագումարի արժույթը»,

18) «Անվանական տոկոսադրույք»,

19) «Պարտավորության մարմանը մնացած ժամկետայնությունը»,

20) «Հետհաշվեկշռային հոդվածի մնացորդը»,

21) «Հետհաշվեկշռային հոդվածի գծով տոկոսագումարների մնացորդը»,

22) «Պարտավորության քանակը»:

149. Սույն ենթահաշվետվության շրջանակներում «Պարտավորության պայմանագրային ժամկետը», «Պարտավորության երկարաձգման ժամկետը», «Պարտավորության պայմանագրային ժամկետը երկարաձգումից հետո», «Տոկոսադրույքի տեսակը», «Պարտավորության քանակը» սյունակները լրացվում են համաձայն սույն կարգի «Վարկային (ավանդային) պարտավորությունների և արժեթղթերի վերաբերյալ» ենթահաշվետվությունում սահմանված սկզբունքների:

150. Սույն ենթահաշվետվության շրջանակներում «Ծանոթագրություն պարտավորությունների վերաբերյալ» հաշվետվության «Հաշվառման հաշվի համարը», «Պարտավորության տեսակը», «Մայր գումարի արժույթը», «Տոկոսագումարի արժույթը», «Պարտավորության մարմանը մնացած ժամկետայնությունը», «Հետհաշվեկշռային հոդվածի մնացորդը», «Հետհաշվեկշռային հոդվածի գծով տոկոսագումարների մնացորդը» սյունակները լրացվում են սույն կարգի 151-159-րդ կետերում սահմանված սկզբունքների համաձայն:

151. «Հաշվառման հաշվի համարը» սյունակում լրացվում է ածանցյալ գործիքների գծով ապագայում վճարվելիք գումարների հաշվառման համար հաշվային պլանում նախատեսված հաշվի համարը:

152. «Պարտավորության տեսակը» սյունակում պարտավորության տեսակը լրացվում է ըստ հետևյալ տարբերակների`

1) Ֆորվարդ,

2) Ֆյուչերս,

3) Օպցիոն,

4) Արժութային սվոպ,

5) Փոխարժեքային սվոպ,

6) Այլ սվոպ:

153. «Մայր գումարի արժույթը» սյունակում լրացվում է ածանցյալ գործիքների գծով հետհաշվեկշռում գրանցված` ապագայում վճարվելիք գումարների արժույթը` համաձայն ISO (ԻՍՕ) 4217 կոդերի:

154. «Տոկոսագումարի արժույթը» սյունակում լրացվում է`

1) ածանցյալ գործիքների գծով վճարվելիք տոկոսների արժույթը` համաձայն ISO (ԻՍՕ) 4217 կոդերի,

2) «չի կիրառվում» տարբերակը, եթե տվյալ ածանցյալ գործիքի գծով տոկոսագումար չի նախատեսվում վճարել:

155. «Անվանական տոկոսադրույք» սյունակում լրացվում է`

1) ածանցյալ գործիքի շրջանակներում ստացված գումարների գծով կիրառվող տոկոսադրույքը,

2) սյունակը չի լրացվում, եթե ածանցյալ գործիքի գծով տոկոսադրույք սահմանված չէ:

156. «Պարտավորության մարմանը մնացած ժամկետայնությունը» սյունակում լրացվում է ածանցյալ գործիքի գծով վճարվելիք գումարների գծով հետհաշվեկշռում գրանցված գումարը` ըստ մարմանը մնացած ժամկետների:

157. «Հետհաշվեկշռային հոդվածի գծով տոկոսագումարների մնացորդը» սյունակում լրացվում են ածանցյալ գործիքների գծով հաշվարկված և հետհաշվեկշռում գրանցված վճարվելիք տոկոսագումարներն առանց զուտացման: Սյունակը չի լրացվում, եթե տվյալ ածանցյալ գործիքի գծով տոկոսագումար չի նախատեսվում վճարել:

158. «Հետհաշվեկշռային հոդվածի մնացորդը» սյունակում լրացվում են ածանցյալ գործիքների գծով հետհաշվեկշռում գրանցված` ապագայում վճարվելիք գումարները` առանց հաշվարկված տոկոսագումարների:

159. Այն դեպքում, երբ սույն ենթահաշվետվությունում ներկայացվող գործընկերոջ վերաբերյալ տվյալները, «Հաշվառման հաշվի համարը», «Պարտավորության տեսակը», «Տոկոսադրույքի տեսակը», «Մայր գումարի արժույթը», «Տոկոսագումարի արժույթը», «Պարտավորության պայմանագրային ժամկետը», «Պարտավորության երկարաձգման ժամկետը», «Պարտավորության պայմանագրային ժամկետը երկարաձգումից հետո», «Անվանական տոկոսադրույք», «Պարտավորության մարմանը մնացած ժամկետայնությունը» սյունակներում ներկայացված պարտավորությունների տվյալները համընկնում են, ապա «Պարտավորության մարմանը մնացած ժամկետայնությունը», «Հետհաշվեկշռային հոդվածի մնացորդը», «Հետհաշվեկշռային հոդվածի գծով տոկոսագումարների մնացորդը», «Պարտավորության քանակը» սյունակներում լրացվում են այդ պարտավորությունների` սյունակներում պահանջվող գումարների հանրագումարները:

 

ԳԼՈՒԽ 13. ՀԵՏՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՆԹԱՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

160. Սույն ենթահաշվետվության շրջանակներում լրացվում են «Ծանոթագրություն պարտավորությունների վերաբերյալ» հաշվետվության հետևյալ սյունակները`

1) «Հաշվառման հաշվի համարը»,

2) «Գործընկերոջ հատվածային պատկանելությունը»,

3) «Գործընկերոջ երկիրը»,

4) «Արտասահմանյան կազմակերպություն հանդիսացող գործընկերը»,

5) «Գործընկերոջ իրավական կարգավիճակը»,

6) «Գործընկերոջ կոդը»,

7) «Գործընկերոջ ՍՎԻՖԹ կոդը»,

8) «Գործընկերոջ` բանկի հետ կապվածությունը»,

9) «Գործընկերոջ վարկանիշը»,

10) «Գործընկերոջը վարկանշող կազմակերպությունը»,

11) «Պարտավորության տեսակը»,

12) «Պարտավորության պայմանագրային ժամկետը»,

13) «Պարտավորության երկարաձգման ժամկետը»,

14) «Պարտավորության պայմանագրային ժամկետը երկարաձգումից հետո»,

15) «Տոկոսադրույքի տեսակը»,

16) «Անվանական տոկոսադրույք»,

17) «Մայր գումարի արժույթը»,

18) «Դասակարգումը»,

19) «Պարտավորության մարմանը մնացած ժամկետայնությունը»,

20) «Հնարավոր կորուստների պահուստ»,

21) «Հետհաշվեկշռային հոդվածի մնացորդ»,

22) «Ռիսկի կշիռը»,

23) «Կշռվող գումարը»,

24) «Պարտավորության քանակը»:

161. Սույն ենթահաշվետվության շրջանակներում «Ծանոթագրություն պարտավորությունների վերաբերյալ» հաշվետվության «Հաշվառման հաշվի համարը», «Պարտավորության պայմանագրային ժամկետը», «Պարտավորության երկարաձգման ժամկետը», «Պարտավորության պայմանագրային ժամկետը երկարաձգումից հետո», «Տոկոսադրույքի տեսակը», «Անվանական տոկոսադրույք», «Պարտավորության մարմանը մնացած ժամկետայնությունը» և «Պարտավորության քանակը» սյունակները լրացվում են համաձայն սույն կարգի «Վարկային (ավանդային) պարտավորությունների և արժեթղթերի վերաբերյալ» ենթահաշվետվությունում սահմանված սկզբունքների:

162. Սույն ենթահաշվետվության շրջանակներում «Ծանոթագրություն պարտավորությունների վերաբերյալ» հաշվետվության «Պարտավորության տեսակը», «Դասակարգումը», «Մայր գումարի արժույթը», «Հնարավոր կորուստների պահուստ» և «Հետհաշվեկշռային հոդվածի մնացորդ» սյունակները լրացվում են համաձայն սույն կարգի 163-170-րդ կետերով սահմանված սկզբունքների:

163. «Պարտավորության տեսակը» սյունակում պարտավորության տեսակը լրացվում է ըստ հետևյալ տարբերակների`

1) «տրված երաշխիք»,

2) «տրված երաշխավորություն»,

3) «տրված ակրեդիտիվ»

4) «Այլ պայմանական պարտավորություն»:

164. «Դասակարգումը» սյունակում լրացվում է վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածի դասը` համաձայն դասակարգման կարգի:

165. «Մայր գումարի արժույթը» սյունակում լրացվում է հետհաշվեկշռային հոդվածի արժույթը` համաձայն ISO (ԻՍՕ) 4217 կոդերի:

166. «Հնարավոր կորուստների պահուստ» սյունակում լրացվում է հետհաշվեկշռային հոդվածի գծով ձևավորված հնարավոր կորուստների պահուստի մնացորդը` հաշվետու ժամանակահատվածի դրությամբ:

167. «Հետհաշվեկշռային հոդվածի մնացորդը» սյունակում լրացվում է տրված երաշխիքի, երաշխավորության, ակրեդիտիվի կամ այլ պայմանական պարտավորության հետհաշվեկշռային մնացորդը:

168. «Ռիսկի կշիռը» սյունակում լրացվում է «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի հավելված 3-ի համաձայն ակտիվի ստացած ռիսկի կշիռը: Այն դեպքերում, երբ հոդվածի նկատմամբ կիրառվում են վարկային ռիսկի փոխարկման գործոններ (ՎՌՓԳ), ռիսկի կշիռը ներկայացվում է ՎՌՓԳ ճշտմամբ:

169. «Կշռվող գումար» սյունակում լրացվում է պայմանական պարտավորության գծով հետհաշվեկշռում գրանցված` ապագայում վճարվելիք գումարի այն մասը, որը կշարունակի կշռվել պայմանական պարտավորության ռիսկի կշռով, ճշտված ՎՌՓԳ-ով, զսպման մեխանիզմների կիրառումից հետո` նույն սկզբունքով, ինչպես ներկայացված է սույն կանոնակարգի 77-րդ կետում:

Այն դեպքերում, երբ գործիքը ենթակա է ՎՌՓԳ ազդեցության, այն ներկայացվում է տարբեր տողերով (ըստ ՎՌՓԳ-ների քանակի)` ՎՌՓԳ-ների ազդեցության համամասնությամբ: Նշված դեպքերում «Ակտիվների քանակը» սյունակում հավելյալ տողերի դիմաց լրացվում է «0»:

170. Այն դեպքում, երբ սույն ենթահաշվետվությունում ներկայացվող գործընկերոջ վերաբերյալ տվյալները, «Հաշվառման հաշվի համարը», «Պարտավորության տեսակը», «Պարտավորության պայմանագրային ժամկետը», «Պարտավորության երկարաձգման ժամկետը», «Պարտավորության պայմանագրային ժամկետը երկարաձգումից հետո», «Տոկոսադրույքի տեսակը», «Անվանական տոկոսադրույք», «Մայր գումարի արժույթը», «Դասակարգումը» սյունակներում ներկայացված պարտավորությունների տվյալները համընկնում են, ապա «Հնարավոր կորուստների պահուստ», «Հետհաշվեկշռային հոդվածի մնացորդ», «Պարտավորության քանակը» սյունակներում լրացվում են այդ պարտավորությունների` սյունակներում պահանջվող գումարների հանրագումարները:

 

ԲԱԺԻՆ 4. ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

171. «Ծանոթագրություն ֆինանսական վիճակի վերաբերյալ» հաշվետվությունում (սույն գլխում այսուհետ` հաշվետվություն) ներկայացվում են հաշվետու բանկի ակտիվները, պարտավորությունների, ինչպես նաև հետհաշվեկշռային հոդվածների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

Ակտիվների և պարտավորությունների որոշ հոդվածներին կից ներկայացվում են Էն-Վէ (NV) կամ Էն-Այ (NI) հապավումներով տողեր: «NV» հապավումով տողում ներկայացվում են տվյալ տողի հիմնական հոդվածում ընդգրկված տվյալ ակտիվի կամ պարտավորության մայր գումարը, իսկ «NI» հապավումով տողում` անվանական տոկոսադրույքով հաշվեգրված և դեռ չվճարված կամ չստացված տոկոսագումարը, ինչպես նաև տոկոսային արժեթղթերի զեղչով տրամադրման դեպքում` արժեթղթի պայմանների համաձայն հաշվեգրված և չվճարված կամ չստացված զեղչի գումարը:

Հնարավոր կորուստների պահուստներին վերաբերող հոդվածները ներկայացվում են կից Պի-Սի (PC), Պի-Էս (PS), Պի-Էյ (PA) տողերով հանդերձ: «PC» հապավումով տողում նշվում է հնարավոր կորուստների պահուստների` տվյալ տողում ներկայացված գումարի ընդհանուր պահուստի մասը, «PS» հապավումով տողում` հատուկ պահուստի մասը, «PA» հապավումով տողում` լրացուցիչ պահուստի մասը:

172. «Հաշվառման հաշվի համարը» սյունակում լրացվում է հաշվային պլանում հաշվառման համար նախատեսված հաշվի համարը (օրինակ` 12200, 32202):

Այն դեպքերում, երբ «Հաշվառման հաշվի համարը» սյունակում նշված հաշվի համարի ներքո ներառված են, սույն կարգի 173-րդ կետով սահմանված, տարբեր ռեզիդենտություն ունեցող անձինք (հոդվածներ) կամ դրանք արտահայտված են, սույն կարգի 173-րդ կետով սահմանված, մեկից ավելի արժույթներով, ապա լրացվում է մի քանի նույն հաշվառման հաշվի համարի տող` նույն համարի ներքո հաշվառվող անձանց (հոդվածների) ռեզիդենտության և արժույթների քանակին համապատասխան:

173. «Ռեզիդենտություն» սյունակում լրացվում է տվյալ տողում ընդգրկված անձանց (միավորների) ռեզիդենտությունը` համաձայն սույն կարգի հավելված 3-ով սահմանված չափանիշների` ըստ հետևյալ տարբերակների`

1) «ռեզիդենտ»,

2) «ոչ ռեզիդենտ»:

174. «Արժույթը» սյունակում լրացվում է տվյալ տողում ընդգրկված միավորների արժույթը` համաձայն ISO 4217 կոդերի, իսկ առարկայազուրկ մետաղական հաշիվների ու արտարժութային ռիսկ պարունակող դրամային հոդվածների ներկայացման համար սյունակում լրացվում են համապատասխանաբար «XMA» («ԷՔՍԷՄԷՅ») և «XAM» (»ԷՔՍԷՅԷՄ») կոդերը:

175. «Արժեք/Մնացորդ» սյունակում լրացվում է տվյալ տողում ընդգրկված միավորների հաշվեկշռային արժեքը:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի դեկտեմբերի 30-ի

թիվ 377-Ն որոշման Հավելվածի

 

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

Սույն հավելվածում ներկայացվում են պետական կառավարման միավորների (պետական հատված) և տնտեսվարող սուբյեկտների (մասնավոր հատված) տեսակները և բացահայտման սկզբունքները:

1. Պետական կառավարման միավորների մեջ ընդգրկվում են.

. Կենտրոնական (հանրապետական) կառավարման մարմինները,

. Տեղական ինքնակառավարման մարմինները,

. Սոցիալական ապահովության պետական հիմնադրամը:

2. Տնտեսվարող սուբյեկտների մեջ ընդգրկվում են`

. ֆինանսական կազմակերպությունները,

. ոչ ֆինանսական կազմակերպությունները,

. տնային տնտեսությունները,

. տնային տնտեսություններին սպասարկող` շահույթ չհետապնդող կազմակերպությունները:

 

1.1. Պետական կառավարման միավորներ

 

Պետական կառավարման միավորները յուրահատուկ իրավական միավորներ են, որոնց առաջնային խնդիրը պետական գործառույթների իրականացումն է: Այս միավորները իրականացնում են հետևյալ հիմնական գործառույթները. արտադրում և հասարակությանը կամ առանձին տնային տնտեսություններին տրամադրում են որոշակի ապրանքներ և ընդհանրական ծառայություններ, վերաբաշխում են հասարակության եկամուտները կամ հարստությունը, արտադրում են կամ մատուցում են ոչ շուկայական ապրանքներ և ծառայություններ: Պետական կառավարման միավորները իրենց գործունեությունը ֆինանսավորում են տնտեսության այլ հատվածների ինստիտուցիոնալ միավորներից ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստացված հարկերի կամ այլ վճարումների հաշվին:

. Կենտրոնական կառավարությունը բաղկացած է պետական կառավարման այն մարմիններից, որոնց իշխանությունը տարածվում է Հայաստանի ամբողջ տարածքի վրա, ինչպես նաև այդ մարմինների կողմից կառավարվող և ֆինանսավորվող շահույթ չհետապնդող կազմակերպություններից` ՊՈԱԿ-ներից: Ընդ որում, այստեղ ներառվում են այն շահույթ չհետապնդող ընկերությունները, որոնց գործառնական ծախսերի 50 և ավելի տոկոսը ֆինանսավորվում է պետական բյուջեի հաշվին:

Օրինակ`

- «Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ

- Հանրային գրադարան ՊՈԱԿ

- Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ (ԾԻԳ)

- Ավագ դպրոցներ

. Տեղական ինքնակառավարման մարմինների հատվածում ընդգրկվում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված սուբյեկտները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կառավարվող և ֆինանսավորվող` շահույթ չհետապնդող կազմակերպությունները: Ընդ որում, այստեղ ներառվում են այն շահույթ չհետապնդող ընկերությունները, որոնց գործառնական ծախսերի 50 և ավելի տոկոսը ֆինանսավորվում է համայնքային բյուջեների հաշիվներից:

Օրինակ`

- Համայնքների իշխանությունները,

- Երևանի թիվ 21 նախադպրոցական ուսումնական հաստատություն (ՆՈՒՀ) ՊՈԱԿ,

- Երևանի թիվ 195 հիմնական դպրոց ՊՈԱԿ:

 

Ֆինանսական հատված

 

Ֆինանսական հատվածն ընդգրկում է այն կազմակերպությունները, որոնց հիմնական գործունեությունը ֆինանսական միջնորդությունն է կամ ֆինանսական միջնորդությանը նպաստող ծառայությունների մատուցումը (օժանդակ ֆինանսական ծառայություններ): Ֆինանսական միջնորդությունը այնպիսի գործունեություն է, որի դեպքում սուբյեկտն իր անունից պարտավորություններ է ներգրավում` ֆինանսական շուկայում գործառնությունների միջոցով ֆինանսական ակտիվներ ձեռք բերելու նպատակով:

Այսպիսով, ֆինանսական հատվածը կարելի է բաժանել 2 խոշոր հատվածների.

- ֆինանսական միջնորդ կազմակերպություններ,

- օժանդակ ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություններ:

 

Միջնորդ ֆինանսական կազմակերպություններ են հանդիսանում, օրինակ`

1. բանկերը

2. վարկային կազմակերպությունները

3. ներդրումային ծառայություններ մատուցող անձինք (ներդրումային ընկերությունները)

4. ապահովագրական ընկերությունները (այդ թվում նաև «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն»)

5. կենսաթոշակային հիմնադրամները

6. գրավատներ

7. զարգացման բանկը (Համահայկական բանկ):

 

Օժանդակ ֆինանսական ծառայություն մատուցող կազմակերպություններ են հանդիսանում, օրինակ`

1. բրոքերները, այդ թվում նաև ապահովագրական բրոքերները,

2. բորսան, օրինակ`»ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ

3. դեպոզիտարիան. օրինակ` «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ

4. փոխանակման կետերը

5. վճարահաշվարկային կազմակերպությունները, այդ թվում «Արմենիան Քարդ» ՓԲԸ

6. «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ

7. «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությունը

8. ՀՀ Ավանդների երաշխավորման հիմնադրամը

9. բանկերի միություն, ապահովագրական ընկերությունների միություն:

 

1.2. Ոչ ֆինանսական կազմակերպությունների հատված

 

Ոչ ֆինանսական կազմակերպությունների հատվածում ընդգրկվում են բոլոր այն ռեզիդենտ սուբյեկտները, որոնց հիմնական գործունեությունը շուկայական ապրանքների արտադրությունը և ոչ ֆինանսական ծառայությունների մատուցումն է: Ոչ ֆինանսական հատվածում կազմակերպության ներառվելը կախված չէ տվյալ սուբյեկտի սեփականատերերի հատվածային պատկանելությունից: Ըստ սահմանման, այս հատվածում են ընդգրկվում նաև շուկայական ապրանքներ և ծառայություններ արտադրող շահույթ չհետապնդող կազմակերպությունները:

Ոչ ֆինանսական կազմակերպությունների հատվածը, ըստ սեփականատերերի բնույթի, տարանջատվում է երկու ենթահատվածների` պետական և մասնավոր: Ընդ որում, ձեռնարկությունը համարվում է պետական, եթե կառավարվում է պետության կողմից, հետևյալ երկու դեպքերում. պետության բաժնեմասը տվյալ ձեռնարկությունում գերազանցում է 50%-ը կամ պետությունն օրենսդրորեն օժտված է այդ ձեռնարկությունը կառավարելու և ղեկավար անձանց նշանակելու հատուկ իրավասությամբ:

Ստորև ներկայացնում ենք մի շարք պետական ձեռնարկությունների օրինակներ:

1. «ՀԱԷԿ» ՓԲԸ

2. «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ

3. «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ

4. «Բարձրավոլտ էլեկտրոնային ցանցեր» ՓԲԸ

5. «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ

6. «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ:

 

1.3. Տնային տնտեսություններ

 

Տնային տնտեսությունների հատվածը ներառում է բոլոր տնային տնտեսությունները: Տնային տնտեսությունները ֆիզիկական անձինք կամ անձանց խմբեր են, որոնք.

. ապրում են համատեղ,

. ունեն ընդհանուր ռեսուրսներ, եկամուտներ և հարստություն,

. համատեղ սպառում են ապրանքներ և ծառայություններ,

. կարող են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

Այսպիսով, տնային տնտեսությունների շարքին են դասվում նաև այն ֆիզիկական անձինք, որոնք զբաղվում են ապրանքների արտադրությամբ և ծառայությունների մատուցմամբ` սեփական սպառման կամ շուկայում իրացման նպատակով:

 

1.4. Տնային տնտեսություններին սպասարկող` շահույթ չհետապնդող կազմակերպություններ

 

Տնային տնտեսություններին սպասարկող շահույթ չհետապնդող կազմակերպությունների հատվածում ընդգրկվում են ոչ առևտրային այն կազմակերպությունները, որոնք արտադրում են ոչ շուկայական ապրանքներ և ծառայություններ, տրամադրում դրանք առանձին տնային տնտեսություններին կամ ամբողջ հասարակությանը` անհատույց կամ որոշակի ոչ շուկայական գներով: Այն կազմակերպությունները, որոնք ղեկավարվում և 50% և ավելին ֆինանսավորվում են պետական կառավարման մարմինների կողմից, այս հատվածում չեն ընդգրկվում, այլ ներառվում են պետական կառավարման հատվածում:

Տնային տնտեսություններին սպասարկող շահույթ չհետապնդող կազմակերպություններից են` քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, բարեգործական հիմնադրամները, եկեղեցիները և հավատքային կազմակերպությունները, պրոֆեսիոնալ և այլ տիպի միությունները (բացառությամբ ֆինանսական հատվածի), մշակութային կազմակերպությունները, որոշ կրթական և գիտահետազոտական կազմակերպություններ և այլն:

Օրինակ`

1. «Հայաստան» համահայկական հիմնադրամ»

2. «Հայ առաքելական եկեղեցի»

3. «ԱԲԳ» հասարակական կազմակերպություն:

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
23.06.2017
N 136-Ն
Որոշում